Dec 10, 2018 01:31 Asia/Yerevan

Այսօրվա զրույցում խոսելու ենք Արևելյան Ատրպատական նահանգի քոչվոր ցեղախմբերի մասին:

Իրանի հյուսիսարևմտյան մասն ընդգրկում է արևելյան ու արևմտյան Ատրպատականները, Արդեբիլը և Գիլանի մի հատվածը, որտեղ լեռնային լինելու պատճառով ունի բազմազան կլիմա: Ոչ խիտ անտառները, փարթամ մարգագետիններն ու հսկայածավալ արոտավայրերն այս տարածքի առանձնահատկություններն են, որոնց պատճառով քոչվոր ցեղախմբեր են ապրում այս տարածքում: Այս նահանգների քոչվոր ցեղերը ձմռանն ու ամռանն անցնում են նահանգային սահմաններից և անասուններին հարմար վայրեր են փոխադրում: Արևելյան Ատրպատական նահանգը բազմազան կլիմայով, լավ արոտավայրերով, Ղարադաղի կանաչավուն անտառներով և Սահանդի ու Սաբալանի բարձունքներով Իրանի այն նահանգներից է, որտեղ բնակություն են հաստատում քոչվոր ցեղերըը:

Արևելյան Ատրպատական նահանգի քոչվոր ցեղերը տեղաշարժվելիս

Թավրիզը 2018թ. իսլամական զբոսաշրջության մայրաքաղաք ընտրվելով և զբոսաշրջության ավաններ կառուցվելով, հարմար վայրեր են ստեղծվել զբոսաշրջիկների մնալու համար, որպեսզի մոտիկից տեսնեն այդ քոչվոր բնակչության ապրելակերպը: Ամեն տարի նահանգի և Իրանի տարբեր քաղաքների տասնյակ հազարավոր մարդիկ այս տարածք են այցելում Քալիբար նահանգի Ղարե Ղիե ցեղի մարզամշակութային փառատոնին և տարածքի գեղատեսիլ բնությանն ականատես լինելու համար:

Արևելյան Ատրպատականում ապրում են երկու մեծ շրջիկ ցեղեր՝ Շահսավան և Արասբարան-Ղարադաղ ցեղերը և տաս անկախ թայֆաներ, որոնք ամեն տարի ամռանը հյուրընկալում են Արդեբիլ, Զանջան և Արևմտյան Ատրպատական նահանգներից եկող շրջիկ ցեղերին:

Արասբարան-Ղարադաղ ցեղը ընդհանուր պատմություն ու ցեղային արմատներ ունի Շահսավան ցեղի հետ։ Նրանք  ղաջարների ժամանակաշրջանը ցեղախմբային ընդհանուր համակարգ են ունեցել:Այդ երկու ցեղերը նույն կերպով են նշում իրենց տոներն ու ծեսերը:

Շրջիկ ցեղերը Արևելյան Ատրպատական նահանգի բնակչության 2.5 տոկոսն են կազմում և 1.5 միլիոն անասուններ ունենալով, Իրանում շրջիկ ցեղերի չորրորդ բևեռն են հանդիսանում:

Արևելյան Ատրպատական նահանգի 2 միլիոն 400 հազար հեկտար արոտավայրերից շուրջ մեկ միլիոն հեկտարը նահանգի շրջիկ ցեղերի տրամադրության տակ է, որոնք կանաչապատ արոտավայրերում անասնական արտադրանքների արտադրությամբ են զբաղվում: Նրանք Արևելյան Ատրպատական նահանգի մսամթերքի 20 տոկոսն են արտադրում:

Ամեն տարի նահանգի շրջիկները գործում են 12 հազար 500 քառակուսի մետր կարպետ և 9 հազար քառակուսի մետր գորգ:

Շահսավան և Արասբարան ցեղերի կենցաղը, տարազները, երաժշտությունը, սովորույթներն ու հյուրասիրությունն այնքան առանձնահատուկ են, որ այդ տարածքը դարձրել են նահանգի զբոսաշրջային կարևորագույն գրավչություններից մեկը:

Ատրպատականի շրջիկ ցեղերի բնակարանները հին ժամանակներից կիսաշրջան վրաններ են եղել, որոնք կոչվել են «ալաչիղ» և մինչ այսօր էլ կանգուն են այդ վրանները:Իլսավան ցեղում երբեմն օգտվում են միջանցքաձև վրաններից, որոնք ավելի փոքր են ալաչիղներից:Երբեմն նաև օգտվել են մոմլաթ վրաններից:

Ալաչիղը բաղկացած է երկու մասից՝ մեկ մետր տրամագծով օղակաձև տանիքը և պատերը, որը ներառում է 24-32 կոր ձողեր: ձողերը վերևից միացած են տանիքին, իսկ ներքևից ամրանում են գետնի վրա: Ալաչիղը ներսում 5-8 մետր տրամագիծ և 2-2.5 մետր բարձրություն ունի: Ալաչիղը դրսից գմբեթաձև տեսք ունի: Այն դրսից պատված է խսիրով, իսկ տանիքը ֆետր կտորով է: Վրանների ներքին ու արտաքին հարդարանքը վկայում է տիրոջ սոցիալական վիճակի մասին:  Ալաչիղի մուտքի մոտ նկատի են առնում մի անցք, որը որպես ծխնելույզ է ծառայում: Ալաչիղների հավասարակշռությունը պահելու համար կենտրոնում փայտե մի սյուն են տեղադրում և շուրջից ամրացնում են բրդե պարաններով:

Ալաչիղի կառուցումը

Իրանական շրջիկ ցեղերում կանայք առանձնահատուկ դեր ունեն ընտանիքում: Կարելի է ասել, որ կանայք այդ դժվար կյանք վարող ընտանիքների հիմնասյունն են հանդիսանում:

Կանանց դերը ոչխարների և այլ անասունների բուծման ու պահպանման, անասնական արտադրանքների արտադրության գործում, գյուղատնտեսական աշխատանքներում նրանց մասնակցությունը, և կանանց կողմից գեղեցիկ ձեռքի աշխատանքների ստեղծումը, ինչպես նաև նրանց դերը որպես ամուսին և մայր, նրանց դարձրել են ամուր հենարան ընտանիքի համար:

Այդ կանայք ազատ ժամերին զբաղվում են ձեռարվեստով և տարբեր բաներ են արտադրում, որոնցից է «վարնի»-ն, որը շատ գեղեցիկ գործվածք է: Այն պատրաստվում է բրդից, մետաքսից կամ երկուսից: Բրդյա վարնիում բոլոր հանգույցները շուրջն են լինում, իսկ գլխավոր մասը մաքուր բրդից է լինում:

 

«Վարնի»՝ Արևմտյան Ատրպատականի շրջիկ ցեղերի ձեռարվեստի նմուշներից 

Վարնիի նախշերն արտացոլանքն են բնության և վկայում են այն ստեղծող ոչ-հայտնի արվեստագետների տաղանդի ու մաքուր ու կարող մտքի մասին: Այդ նախշերում կան տարածքի ընտանի ու վայրի կենդանիների պատկերներ, որոնք երկրաչափական պարզ ձևավորումներով պատկերվում են նրանց ստեղծագործությունների վրա:

Վարնի

Քեչան կամ նամադը լավագույն և ամենատարածված փռվածքն է ալաչիղների համար: Այն պատրաստվում է ոչխարի ամենալավ բրդից: Պատրաստման համար բուրդը տեղադրում են հարթ մակերևույթի վրա և այն շփելով պատրաստում: Նամադը շատ թեթև է ու հեշտությամբ կարելի է տեղափոխել: Այն ջրակայուն լինելով շատ հարմար է խոնավ վայրերի համար: Ուստի օգտվում են ձիերի կամ ալաչիղների արտաքին մասի համար:

Թամբի վրայից ձգվող գործվածք՝ Արևմտյան Ատրպատականի շրջիկ ցեղերի ձեռարվեստի նմուշներից 

Խալիչան ու ջավալ կոչվող պարկը Իրանի շրջիկ ցեղերի ձեռքի գլխավոր  աշխատանքն է:Փոքր չափսերով խալիչաները գործվում են գեղեցիկ նախշերով ու երկրաչափական տարբեր ձևավորումներով: Ջավալը մեծ պարկ է, որն օգտագործվում է ալյուր և այլ ուտելիքներ փոխադրելու համար: Սովորաբար այն ոչ մի նախշ չունի: Ջավալը նախ գործվում է կարպետի ձևով և հետո քսակի նման կարվում են երեք կողմերը:

Մաֆրաշ կամ ֆարմաշը ուղղանկյունանիստ գործվածք է: Տարբեր կողմերը նախ գործվում են , հետո կարվում են: Մաֆրաշն օգտագործվում է անկողին ու այլ պարագաներ պահելու համար և շատ հարմար է  ապրանքներ  տեղափոխելու համար:

Մաֆրաշ

Մասնադը փոքրիկ կարպետ է 150-ից 80 սմ-ի չափով: Այն շատ ամուր է, ունի մանր հյուսվածքներ և դեկորատիվ կիրառություն ունի: Ամենալավ մասնադներից են պատրաստվում բարձիկները:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ