Jan 29, 2019 20:14 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրան այցելած պակիստանցի, չինացի ու իտալացի զբոսաշրջիկների հուշերը:

Պակիստանցի Նոմանի խոսքերով՝ Իրան կատարած այցելությունն իր կյանքի լավագույն փորձերից մեկն է եղել:

Նոմանը 2016 թվականին մասնակցել է «Թելեքամ» ցուցահանդեսին : Նա պատմում է.- «Այն ինչ Թեհրանում եղած մի քանի օրերի ընթացքում տեսա, ամբողջովին տարբերում էր Իրանի մասին արտասահմանյան լրատվամիջոցների ստեղծած պատկերացումներից: Տարբերությունը մեծ էր ՝ երկնքից մինչև երկիր: Թեհրանում իմ տեսածները բոլորն էլ վեր էին իմ պատկերացումներից: Հյուրանոցներում չկային հյուրերի վերահսկման ու ստուգման աշխատակիցներ ու սարքեր: Չէի կարող մտածել, որ Թեհրանն ունի այդքան մեծ ու հիանալի մետրո: Թեհրանում քաղաքային երթևեկությունների համար կարելի է օգտվել մետրոյի ծառայությունից: Մետրոյի գնացքները չափազանց մաքուր են ու  հարմարավետ, ունեն օդափոխիչներ: Չափազանց հետաքրքիր ու հաճելի է Թեհրանի փողոցներում զբոսնելը:

 

«Թելեքամ» ցուցահանդեսը Թեհրանում

 

 

«Թելեքամ»-ը համարվում է հանրային ու մասնագիտական ցուցահանդեսներից մեկը : Ցուցահանդեսում իրանցի և արտասահմանցի այցելուներին են ներկայացվում հեռահաղորակցական տարբեր սարքավորումները և իրանցի մասնագետների վերջին ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում են նաև արտասահմանցի հեղինակավոր ընկերություններ : Նպատակը ՝ հեռահաղորդակցության ոլորտում գիտության ու տեխնոլոգիայի Իրան փոխանցումը , նաև Իրանի հեռահաղորդակցական արդյունաբերության զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումն է: Նոմանը հեռահաղորդակցության ու կապերի բաժնի մասնագետ է և սեմինարների ու ցուցահանդեսների մասնակցելու համար տարբեր երկրներ է այցելում: Իրան կատարած այցի մասին իր հուշերը Նոմանը հավաքել է Պակիստանի DAWN անգլիատառ օրաթերթում:

Նոմանը գրել է .«Այն ինչ տեսա Իրանում փոխեց ավելի վաղ ունեցած բոլոր պատկերացումները: Հակառակ նախապաշարումների, Իրանը ազատ մի երկիր է, որն ունի ակտիվ ու նպատակասլաց հասարակություն: Տարբեր երկրներ եմ այցելել, բայց կարող եմ ասել, որ Իրանը լավագույններից է : Մայրաքաղաք Թեհրանը ժամանակակից ու մաքուր քաղաք է : Թեհրանում կան շատ բազմահարկ շենքեր: Ամեն գիշեր տեսնում էի, թե համազգեստով աշխատողներ մաքրում էին փողոցները : Առավոտյան քաղաքն արդեն մաքուր էր: Իմ կարծիքով, տարբեր առումներով, մասնավորապես մաքրության հարցով, Իրանը օրինակելի է Պակիստանի համար»:

 

Լուսանկարը հրապարակել է Նոմանը Թեհրանի Միլադի աշխատարակից:

 

 

Չինաստանի Ցինխուա համալսարանի դասախոս պրոֆեսոր Խոյոն ասել է.«Այս աշխարհում, որտեղ իրազեկության իրավունքը խեղվում է մի խումբ երկրների ու լրատվամիջոցների կողմից, մեր իմացածը չափազանց սահմանափակ է: Մենք պետք է անձամբ գտնենք ճշմարտությունը և օգտվելով մեր բանականությունից , կարողանանք տեսնել իրական աշխարհը».-Պրոֆեսոր Խոյոն և նրան ուղեկցող 12 ուսանողները նման դրական մոտեցումներով ու պատկերացումներով են պատմում 2017 թվականին Իրանի Շարիֆի և Թեհրան համալսարանների հրավերով այս երկիր կատարած այցի մասին:

«Շարիֆ համալսարանում արժանացանք դասախոսական ու ուսանողական կազմի ջերմ ընդունելությանը և իմացանք, որ համալսարանի առաքելությունը ՝ գիտական զարգացման միջոցով ապահով աշխարհ ստեղծելն է: Այցի ժամանակ ծանոթացանք Շարիֆ համալսարանի գիտնականների ձեռքբերումներին: Գիտնականներ, որոնց խմբում են իրանցի աշխարհահռչակ մաթեմատիկոս հանգուցյալ Մարիամ Միրզախանիի նման մեծեր: «Ֆիլդզ» հեղինակավոր մրցանակի 80-ամյա պատմության մեջ, նա եղել է միակ կինն, ով արժանացել է այդ մրցանակին: Մաթեմատիկայի աշխարհում նրա թռիչքն սկսվել է  հենց այս համալսարանից»:

 

Իրանցի հանճարեղ մաթեմատիկոս ՝ Մարիամ Միրզախանի

 

 

Իտալիայի ԱՆՍԱ գործակալության թղթակից Ֆաբրիցիո Կասինելին Իրան այցելության մասին իր հուշերը գրել է «Բացահայտ Իրանը» գրքում: Գրքում Կասինելին անդրադարձել է Իրանի մասին լուրերն ու տեղեկությունները խեղաթյուրելու համար արևմտյան ԶԼՄ-ների ջանքերին : Քննադատելով այդ քաղաքականությունը, նա գրել է .«Իրանն ունի զարգացած տեխնոլոգիաներ: Իրան ասելով հասկանում ենք նանոտեխնոլոգիայի ու արդիական արդյունաբերություն ունեցող երկիր: Իրանը համարվում է շրջակա միջավայրի պաշտպան երկիր, որտեղ զարգացած է պլաստիկ վիրահատությունը և մեծ ուշադրություն է դարձվում մոդային: Իրանում զարգացած է նաև ինտերնետային գիտությունը: Իրանը միայնակ է պայքարում միջազգային թմրադիլերների դեմ, որոնք փորձում են թմրանյութերը Եվրոպա հասցնել: Իրանը նավթ է վաճառում Արևմուտքին, պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, սակայն երբեք չի եղել պատերազմը սկսող կողմը: Իրանը հյուրընկալում է մեկ միլիոն փախստականների»:

 

Մի փոքր շտկումով ասենք, որ Իրանում աֆղան ապաստանյալների թիվն անցնում է երեք միլիոնից:

Ավարտվեց «Իրանը` այլ տեսանկյունից» հաղորդաշարը, որի նպատակն էր Իրանը ներկայացնել արտասահմանցիների աչքերով, որոնք չնայած արևմտյան ԶԼՄ-ների քարոզչություններին, մեր երկիր են այցելել, մոտիկից շփվել են իրանական հասարակության հետ :

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ