Aug 23, 2019 11:22 Asia/Yerevan

Շարունակելով մեր շրջագայությունն Իրանի արևմուտքում, այսօր կայցելենք Լոռեստան նահանգի վարչական կենտրոն, գեղատեսիլ Խորամաբադ քաղաքը:

Իրանի արեւմտյան տարածք այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ  չի կարող չայցելել կարեւոր եւ գրավիչ քաղաք Խորամաբադը, որը հայտնի է իր ջրվեժներով եւ վարարող աղբյուրներով: Պատմական բերդերով  ու գեղեցիկ գյուղերով  մի տարածք՝ կանաչապատ եւ մաքրամաքուր բնությամբ: Իրանի Լոռեստան նահանգի վարչական կենտրոն համարվող այդ գեղատեսիլ քաղաքը գտնվում է ձորում, Խորամաբադ գետի մոտ: Հինավուրց քաղաքն իր հազարամյա պատմությամբ, բազմաթիվ քաղաքակրթությունների բնօրանն է եղել, ինչպես՝ քասիտների, բաբելցիների, սասանյանների, սելջուկների ու խարազմշահիների: Խորամաբադը համահունչ  իր անվանը, Իրանի կանաչապատ  քաղաքներից է՝ հրաշագեղ բնությամբ ու բնական գրավչություններով: Այս քաղաքը կարող է բավարարել և բնության և պատմական տեսարժան վայրերի սիրահարների հետաքրքրությունը:

Քաղաք մտնելուն պես, այցելեցինք Ֆալաք-օլ-աֆլաք ամրոցը, որի վեհությունը զգալի է իր բարձրունքից: Խորամաբադի, կամ ինչպես բնիկներն են ասում՝ Խորմուեի  խորհրդանիշն է Ֆալաք-օլ-աֆլաքը՝ ամրոց, որը կարելի է տեսնել քաղաքի յուրաքանչյուր անկյունից:  Սասանյանների օրոք կառուցված Ֆալաք-օլ-աֆլաքը  նշանակում է վերին երկինք և կանգուն է եղել զանազան իշխանությունների օրոք: Ամրոցը, որը կոչվում է նաեւ  «Դարվազէ բորջի» կամ «Դեժ-է Շափուր խոասթ», կառուցվել է այն բլրի բարձրունքին, որի ներքևում եհ գտնվում Խորամաբադը կամ Խորմուեն և գետը: Ժամանակին թագավորների զբոսավայրը  համարվող և ռազմական նշանակություն ունեցած Ֆալաք-օլ-աֆլաքն ունի տարբեր բաժիններ: Ամրոցի  տեսարժան վայրերից են անտրոպոլոգիայի ու հնեաբանության թանգարանները :

Խորամաբադի հյուսիս արեւմտյան տարածքում գտնվում է Քիվ լճակը, որը Ֆալաք-ոլ-աֆլաքից հետո համարվում է Խորամաբադի տուրիստական գրավչություններից մեկը: Քիվ լիճը գտնվում է նույնանուն զբոսայգում: Այն սկիզբէ  առնում Մախմալքուհ սարից ու լճի հատակում գտնվող աղբյուրներից: Լոռեստանի բարբառով, Քիվ նշանակում է մուգ գույն կամ կապտավուն, և  լճի հատակում գտնվող բույսերի գույնի պատճառով, ձմռանը երբ լիճը ջրառատ է  ,այն դառնում է մուգ կապույտ: Գարնանը և  ամռան սկզբին,  Քիվ լիճը նպաստավոր է նավարկության ու ջրային մարզանքների համար: Տեղի  շուկաներում վաճառվում են այդ քաղաքում արտադրված ապրանքները:

Քիվից հետո մեկնեցինք  Լոռեստանի տանիքը համարվող բարձրունքը, որը Խորամաբադի տուրիստական գրավչություններից է, հատկապես՝ գիշերը: Այդտեղից երեւում են տների ու մայրուղիների  լույսերը և գիշերային լռության մեջ խաղաղեցնում մարդու հոգին : Հատկանշական է, որ այդ բարձրունքում կառուցվելու է զբոսաշրջային համալիր: Այստեղ է գտնվում նաև այդ վայրում է  գտնվում Քասին աստղադիտարանը: Զով օդն ու ջուրը և հսկա ծառերը թարմացնում են մարդու հոգին: Գիշերեցինք տեղի բնակիչներից մեկի տանն ով իր բնակարանը ավանդության համաձայն նախապատրաստել է հյուրերի համար:

Հաջորդ առավոտյան շարժվեցինք դեպի Նոժիան կամ ինչպես բնիկներն են անվնում Նոժիո ջրվեժը: Ջրվեժի բարձրությունը տեսնելիս գլխապտույտ ունեցա, իսկ երբ գիդն ասաց որ բարձրությունը 95 մետր է, գլխապտույտս սաստկացավ: Շատ սքանչելի ու բարձր էր:

Նոժիան ջրվեժը ջրառատ է գարնանը և ջուրն ապահովվում է վերևի աղբյուրներից: Ջրվեժի հարակից տարծքը պատված է դեղաբույսերով: Գիդը նշեց, որ տարածքի լեռներից հոսում են բազմաթիվ ջրվեժներ, որոնց բնիկներն անվանում են Թաֆ: Ուստի շտապում ենք դեպի հաջորդ ջրվեժը՝ Գրիթը: Գրիթը համարվում է Լոռեստանի ամենագեղեցիկ ու կանաչապատ տարածքը: Գրիթը կոչվում է նաև  «Հաֆթ չեշմե» (յոթնաղբյուր): Ջրվեժը պատված է կաղնու և այլ տեսակի ծառերով ու  որթատունկերով, բարձրությունը 15 մետր է, որը համեմատած Նոժիանի, շատ չէ: Ոչ այնքան բարձր է, որ գլխապտույտ պատճառի և ոչ այնքան փոքր, որպեսզի չանվանվի ջրվեժ:

Խորամաբադի ջրվեժները բազմաթիվ են և յուրաքանչյուրն ունի իր հատուկ գրավչությունը: Առաջարկում եմ այցելեք այդ ջրվեժներից մի քանիսն ու ծանոթանաք Իրանի թաքնված գեղեցկություններին:

Հանգստյան օրերին, Խորամաբադի բնակիչները մեկնում են  Մախմալքուհ (Մախմուր լեռ): Բարձրաբերձ  Մախմալքուհը, որ կոչվում է նաև Թանգէ Շաբիխուն, գտնվում է Խորամաբադի հյուսիսարևելյան տարածքում:  Մախմալքուհի ժայռերը պատված են քարաքոսով, որոնց գույնը տեղումների ժամանակ սևից փոխվում է կանաչի: Տեղում գտնվում է համանուն ջրվեժը, որը կրկնապատկում է Խորամաբադի այդ տարածքի գեղեցկությունը:

Խորամաբադ քաղաքի մոտակա բնական զբոսայգիներից է Շուրաբ անտառային զբոսայգին, որտեղ իրականացվում են բարեկարգումներ: Բնական զբոսայգին գտնվում է Խորամաբադից -Փոլդոխտար տանող ճանապարհից 25 կիլոմետր հեռավորությամն վրա և ունի ասֆալտապատ ճանապարհ:  Շուրաբ անտառային զբոսայգին իր խիտ կաղնու ծառերի շնորհիվ ունի բարեխառն կլիմա և յուրաքանչյուր գարուն, այստեղ այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ:

Խորամաբադը բնական գրավչություններից բացի ունի նաև ճարտարապետական կոթողների, որոնցից  է քաղաքի կենտրոնական մզկիթը, որի ներկա կառույցի հսկա մասը վերանորոգված է: Այն ունի սյուներով «շաբեստան», որի գմբեթը կառուցված է 7 քառանկյունի սյուների վրա և իր տեսակի մեջ անկրկնելի է:

Նրանց ովքեր տարված են բնության գեղեցկություններով, առաջարկում ենք անպայման այցելել Խորամաբադ :

 

Մեկնաբանություններ