Էներգիա արտադրելը բնապահպանության ելքերից մեկն է, ինչը կատարվում է տարբեր եղանակներով: Այսօր կծանոթանանք աղբերից էներգիա ստանալու մեթոդներին:

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում են «Ճանաչենք և պաշտպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական, այսօր 46-րդ զրույցը: Անշուշտ հիշում եք, որ նախորդ զրույցում որպես միջավայրի պահպանման միջոց խոսեցինք աղբերի վերարտադրման մասին, նաև ասացինք այդ գործընթացի իրականացմամբ խնայողություն անելով բնական ռեսուրսների սպառման մեջ՝ պակասում է նաև օդի, ջրի և հողի աղտոտվածության չափը: Մեր օրերում միջավայրի պահպանման համար տարբեր երկրների ուշադրությանն արժանացած ելքերից մեկը աղբերից էներգիա ստանալն է: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք այդ թեման: Ընկերակցեք մեզ:

***************************************      

Ասացինք որ, երկրագունդը թափոնների կուտակման վայրն է: Թափոնները վերամշակելու դեպքում կարելի է կրկին օգտագործել, սակայն եթե մի տեղ թաղված մնան միջավայրի աղտոտիչներ են դառնալու: Առողջապահության միջազգային կազմակերպության հետազոտությունների համաձայն ավելորդ նյութերի հավաքելուն ուշադրություն չդարձնելը կարող է բնապահպանական 32 խնդիր առաջացնել: Այդ պատճառով էլ մեր օրերում վերամշակման խնդրին լրջորեն հետևում են մեծ թվով երկրներ: Թափոնների քանակի նվազեցման և վերամշակման ելքերից մեկը դրանց էներգիայի վերածելն է: Թափոնները էներգիայի վերածելը այն գործընթացն է, ինչի ընթացքում անօգուտ թափոնները վերածվում են այնպիսի նյութերի, որոնք վերածվում են էլեկտրաեներգիայիի կամ ջերմային էներգիայիի: Իհարկե այս գործընթացը շատ վաղ ժամանակներից և ավանդական մեթոդներով տարածված սովորույթ է եղել մեծ թվով հասարակությունների մեջ: Որպես օրինակ սրանից 400 տարի առաջ Իրանում, իրանցի գիտնական Շեյխ Բահային մի բաղնիք էր կառուցել, որի համար որպես վառելիք օգտագործվում էր կոյուղաջրերից առաջացած գազերը: Հնդկաստանում նույնպես մի խումբ մարդիկ կենդանական աղբը հավաքելով փակ ամանների մեջ, շուրջ 9 ամիս, որպես վառելիք օգտագործում են դրանից առաջացած գազերը: Այս գործընթացը օգտագործվում է նաև ժամանակակից տեխնոլոգիայում և աշխարհի տարբեր քաղաքներում: Հատկապես ուշադրության է արժանացել աշխարհի մի շարք քաղաքների աղբանոցներից արտանետվող գազերը:

Մեթան գազը, որ աղբանոցներից արտանետվող գազերի 55 տոկոսն է կազմում, ջերմոցային գազերից է համարվում, ինչը ջերմոցային էֆեկտ առաջացնելու պոտենցիալների առումով հավասար ու նույնիսկ բարձր է դասվում ածխածնի երկօկսիդ գազից, այնպես որ մթնոլորտում մեթան գազի թանձրությունը տարեկան 6 տոկոս ավելանում է, մինչդեռ մյուս ջերմոցային գազերը այդ թվում ածխածնի երկօկսիդը տարեկան 4 տոկոսով են ավելանում մթնոլորտում: Սխալ կառավարման դեպքում մեթան գազը կարող է նաև աղտոտել ստորգետնյա ջրերը: Հետևաբար դրա վերամշակումը և ճիշտ օգտագործելը կարող է մեծապես նպաստել շրջակա միջավայրի պահպանման գործին:

Գործնականում 1 տոննա չմշակված քաղաքային թափոններից կարող ենք ստանալ 5-20 խմ. մեթան գազ և այդ քանակի ավելացումը հնարավոր կլինի աղբանոցների ճիշտ գծագրման ու կառավարման շնորհիվ: Մի խումբ մարդիկ մտածում են՝ որովհետև այդ գազը ձեռք է բերվում աղբերից ու թափոններից, հետևաբար վտանգավոր կարող է լինել, բայց գիտնականները ճիշտ հակառակ կարծիքին են: Աղբանոցներից առաջացած գազը ավելի քիչ է աղտոտում միջավայրը քանի որ նրա բոցի ջերմաստիճանը ավելի ցածր է, և աղոտվածություն առաջացնելու առումով 60 տոկոսով զիջում է բնական գազին: Այդ պատճառով էլ բնապահպանների կարծիքով աղբերից առաջացած գազը զսպելը անհաժեշտություն է համարվում: Անցած տարիների ընթացքում, երբ էներգակիրների գնաճ տեղի ունեցավ, այս տեսակի վառելիքը առավել ուշադրության արժանացավ: Վիճակագրական տվյալների համաձայն, ներկայումս աշխարհում գոյություն ունեն հարյուրավոր աղբանոցներ, որոնցից ստացած գազը կիրառվում է էլեկտրաեներգիայի արտադրման կամ էլ գնորդներին վաճառելու համար:

Աղբանոցներից արտանետվող այս գազի հավաքելը համարյա դյուրին գործ է: Այդ նպատակով պիտի ուղղահայաց հորեր փորել տվյալ աղբանոցում: Այդ հորերը խողովակային ցանցով միացնել իրար ու այդպես էլ հավաքել առաջացած գազը: Իհարկե այդ համակարգի աշխատունակության բարձրացման նպատակով կարող ենք գազն անցկացնել  ջարդված քարերի, բետոնի ու  ավազի շերտից: Դրա հետ մեկտեղ բոլոր հորերը միացված են կենտրոնական ամբարիչի: Այս ամբարիչը կարող ենք միացնել մի կոմպրեսորի: Մոտավոր հաշվով ամեն 4 հեկտար աղբանոցի համար անհրաժեշտ է փորել մի հոր: Վերջում կարող ենք գազը վառել, սպառել տարբեր նպատակների համար կամ նույնիսկ զտել և որակը բարձրացնել: Հետևաբար էլէկտրաեներգիայի կամ ջերմության արտադրմանը զուգահեռ կարող ենք ականատես լինել ածխածնի երկօկսիդ գազի արտանետման նվազեցման ու վառելիքի արդյունավետության բարձրացման: Այժմյան մեթոդներով էլետրաեներգիա և ջերմային էներգիա արտադրելու համեմատությամբ այս մեթոդի առավել արդյունավետության բերումով, այս տեխնոլոգիան վերջին տարիների ընթացքում Եվրոպայում մեծ ուշադրության է արժանացել: Բյուգազի արտադրման ամենամեծ կենտրոնը գտնվում է Վիեննայում, որտեղ աղբանոցներից արտանետված գազերը կիրառում են 8 ՄԳՎ էլէկտրաեներգիա արտադրելու համար: Միաժամանակ էլեկտրաեներգիա և Ջերմային էներգիա արտադրող միավորներ շահագործման հանձնելը, արագ տեմպերով զարգանում է Եվրոպայում և կառավարական ու մասնավոր բաժինները այս տեխնոլոգիան համարում են բազում գործառույթներով էներգիայի մատչելի աղբյուր:

Այս ոլորտում հաջողած նախագծերից մեկը գտնվում է Կանադայի Էդմոնթոն քաղաքում, որը անցնող քանի տարիների ընթացքում հաջողությամբ շահագործվել է: Էդմոնթոնի էլեկտրաեներգիայի ընկերությունը կարողացել է Clover Bar աղբանոցից առաջացած մեթան գազը որպես վառելիք օգտագործելով շահագործման հանձնել մի մեծ էլեկտրակայան: 1992-ից ի վեր, երբ շահագործման է հանձնվել այս նախագիծը ասվում է որ այն պատճառ է դարձել շուրջ 662 հազար տոննա ածխածնի երկօկսիդ ավելի քիչ արտանետվի: Միայն 1996 թ. այս նախագիծը կանխել է 182 տոննա ջերմոցային գազերի արտանետումը և 1992-1996 թթ. ընթացքում այդտեղ 208 ՄԳՎ էլեկտրաեներգիա է արտադրվել: Այդ եղանակով արտադրված գազը ավելի էժան է վաճառվում քան բնական գազը: Հետևաբար տնտեսապես էլ ավելի մատչելի է: Ասիայում, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը այն քաղաքներից է, որտեղ ջերմային էներգիա ստանալու համար վառում են աղբանոցներում կուտակված աղբերը: Այս քաղաքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում: Հրապարակված զեկույցների համաձայն վերջին տարիների ընթացքում Սեուլում 1.1 տոննա բնակարանային դյուրավառ աղբերի 730 հազար տոննան կիրառվում է էներգիա արտադրելու նպատակով և ասվում է, որ այս չափաբաժինը տարեկան հաշվով բավարարում է 190 հազար բնակարանների ջեռուցման կարիքները: Հարավային Կորեան մտադիր է վերամշակվող աղբյուրներից ստանալով այդ երկրի անհրաժեշտ էներգիայի ավելի քան 10 տոկոսը մինչև 2030թ. ներառվել աշխարհի կանաչ տնտեսության առաջատար հնգյակի մեջ:

Էներգիա արտադրելուց բացի թափոնների վերամշակման ելքերից մեկը պարարատանյութ պարտաստելն է, այդ գործընթացին Կոմպոստ էլ են ասում: Կոմպոստացումը բուսական , կենդանական թափոններն ու քաղաքային և կոյուղիների աղբերը փտացնելու գործընթացն է, ինչը կատարվում է յուրահատուկ պայմաններում՝ տարբեր մեթոդներով: Այս գործը գուցե վերամշակման ամենահին մեթոդն է: Կոմպոսացումը շատ պարզ գործընթաց է և կատարվում է բնակարաններում փորձառու անձանց և հողագործների միջոցով իրենց ագարակներում նաև կատարվում է արդյունաբերական եղանակներով: Այս տեսակի պարարտանյութը ամենանպաստավոր պարարտանյութերից է համարվում, որ կարելի է կիրառել գյուղատնտեսական նպատակներով: Ծաղիկներ ու տարբեր բույսեր աճեցնողները նույնպես կարող են օգտագործել այդ պարարտանյութը: Այս պարատանյութի պարունակող մագնեզիում եւ ֆոսֆատը ողողակային են դարձնում գյուղատնտեսական հողատարծքները: Կոմպոստը նաև համարվում է բնական թունաքիմիկատ: Կոպոստների օգտագործմամբ կարող ենք 70 տոկոսով նվազեցնել քիմիական պարարտանյութերի օգտագործումը: Քաղաքում բնակվող յուրաքանչյուր անձ օրական ավելի քան կես կգ. աղբ է առաջացնում, որի ավելի քան մեկ երրորդը կարելի է կոմպոստացնել: Եթե ենթադրենք մի քաղաքում բնակվում է 30 մլն. մարդ: Օրական հաշվով արտադրվում է 15 մլն. կգ. աղբ, որի 5 մլն. կգ-ն կարելի է կոմպոստացնել:

Հետևաբար կարող ենք ասել՝ ժամանակակից մարդը ացյալի դառը փորձերից դաս քաղելով հասկացել է, որ պիտի արժևորի Աստծու բարիքները և մեծ ջանքեր գործադրի շրջակա միջավայրը պահպանելու գործում, քանի որ աշխարհի և եկող սերունդների գոյատևումը այդ ջանքերից է կախված:

Aug 16, 2016 10:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ