Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք ԻԻՀ-ի մեկ այլ համալսարանին՝ «Իսլամական դավանանքների համալսարանին»:

«Իսլամական դավանանքների համալսարան»-ը իսլամական աշխարհում մերձեցման դպրոցի ուղղությունն է: Իսլամական դավանանքների մերձեցումը, բարեփոխական շարժում էր, որ ձևավորվեց իսլամական իրական ուսմունքների հիմունքով և Սեյեդ Ջամալեդդին Ասադաբադիի լուսավորության ուղղությամբ՝ Եգիպտոսում «Դար Ալ-Թաղրիբ»-ի հիմնադրմամբ: Դար Ալ-Թաղրիբը այն կառույցն էր, որ Ալլամե Շեյխ Մոհամմեդ Թաղի Ղոմին, Այաթոլլահ Բորուջերդիի անունից հիմնադրեց Կահիրեում 1947թ. իհարկե հովանավորվելով Շոյուխ Ալ-Ազհարի կողմից: Շեյխ Հասան Ալ-Բանայի նախաձեռնությամբ կառույցը  կոչվեց «Դար Ալ-Թաղրիբ»: Այս կառույցը կարողացել է կարճ ժամանակամիջոցում արժանանալ իսլամական աշխարհի բարձրակարգ հոգևորականների վստահությանն ու համագործակցությանը և ցուցադրել տարբեր դավանանքների հետևորդների համերաշխությունը: Եգիպտոսի քաղաքական պայմանների փոփոխությամբ ու Դար Ալ-Թաղրիբի հիմնադիր անձանց վախճանմամբ փակվում է այդ կառույցը, բայց իսլամական հեղափոխության հաղթանակից հետո արեգակնային հիջրեթի 1369թ. (1990թ.) նույն նպատակով Թեհրանում հիմնադրվեց «Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումը»:

Ֆորումի հիմնադրումից հետո,  Ալ-Ազհարի համալսարանին փոխարինող մի համալսարանի կարիքը շատ էր զգացվում: Ուստի հեղափոխության մեծահարգ առաջնորդի խորհուրդներով, Ֆորումի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Վաեզզադեի ջանքերով և համագործակցությամբ այլ հեղինակավոր անձանց ինչպես՝ նահատակ այաթոլլահ Սեյեդ Մոհամմեդ Բաղեր Հաքիմի, Այաթոլլահ Թասխիրիի, նահատակ Մամուսթա Շեյխ օլ-Էսլամի, Այաթոլլահ Խոսրոշահիի, Ալլամե Ամիդ Զանջանիի, Դոկտոր Սեյեդ Ջաաֆար Շահիդիի և Դոկտոր Բիազար Շիրազիի ու դավանանքների մերձեցման համաշխարհային Ֆորումի գերագույն խորհրդի մյուս անդամների ա.հ. 1371թ. (1992 թ.) հիմնադրվեց «Իսլամական գիտությունների գերագույն համալիրը»: Համալիրի անունը փոխվելով՝ «Իսլամական դավանանքների համալսարան»-ի այս համալսարանը պաշտոնապես  առաջին անգամ ուսանողներ է ընդունել ա.հ. 1374թ. (1995թ.): Սկզբում դասավանդվում էր իսլամական իրավագիտություն և իսլամական դավանանքներից՝ Մալեքիական, Հանբալիական, Զեյդիական, Հանաֆիական և Իմամիական դավանանքները:

Այսօր ««Իսլամական դավանանքների համալսարան»-ը Գիտությունների, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարության արտոնությամբ բակալավարի, մագիստրատուրայի և դոկտորականի ուսանողներ է ընդունում և՛ Իրանից և՛ արտասահմանից: Համալսարանը  նաև ակտիվ գործունեություն է ծավալում համաժողովների անցկացման և իրավական նիստերի ոլորտում և այսօր համալսարանը Իրանի ու իսլամական աշխարհի ազդեցիկ համալսարաններից է համարվում ու անդամակցում է իսլամական աշխարհի համալսարանների միությանը:

Այս ժամանակամիջոցում «Իսլամական դավանանքների համալսարանը» Սանանդաջ, Բանդար Աբբաս և Զահեդան քաղաքներում համալսարանի օրիորդաց մասնաճյուղեր հիմնադրելով  կարողացել է գիտական երեք աստիճաններում՝ բակալավարի, մագիստրատուրայի և դոկտորականի մակարդակում դաստիարակել մի քանի սերունդների ներկայացուցիչների ու հանձնել իսլամական աշխարհին, որոնց մեծ մասը այսօր աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներ են, մեծ թվով շրջանավարտներ էլ ԻԻՀ-ի ավագ տնօրեններ և գիտական ու մշակութային ոլորտի մասնագետներ են և մի մասն էլ ստանձնել է համալսարանական կարևոր պաշտոններ:  

Համալսարանի առաքելությունը՝ իսլամական դավանանքների մերձեցումը, մերձեցման գաղափարախոսության տարածումը, մուսուլմանների միջև եղած թշնամությունների վերացումը և իսլամական դավանանքների հետևորդների միջև համագործակցության ու լավատեսության ենթահող ստեղծելն է: Այս հիմունքով, ավելի քան երկու տասնամյակներ գործունեությունից հետո համալսարանը ընդունելով իրանցի ու արտասահմանցի շիա և սուննի ուսանողներ կարողացել է դաստիարակել այնպիսի հոգեբանությամբ մասնագետների մի սերունդ, որոնցից յուրաքանչյուրը հատկապես Իրանի թայֆայական տարածքներում մեծ ազդեցություն են ունեցել:

Այս համալսարանի հիմնադրման նպատակն է եղել դաստիարակել մասնագետների մի սերունդ, ովքեր իրենց դավանանքի մասին տեղեկություններ ունենալով հանդերձ, ճանաչեն նաև իսլամական մյուս դավանանքների հիմունքները և մուսուլմանների միաբանության ու համախոհության պատճառ դառնան: Համալսարանի նպատակներից է համարվում նաև դաստիարակել իրավագիտության ու իսլամական իրավաբանության, իսլամական սկզբունքների, Ղուրանագիտության, Իսլամի պատմության, հադիսագիտության և կրոնական գիտելիքների ուսուցիչներ ու գիտնականներ դպրոցների, համալսարանների և կրոնական ու մշակութային կենտրոնների համար:

Ներկա դրությամբ, Իսլամական դավանանքների համալսարանը երեք ֆակուլտետ ունի: Բակալավարի մակարդակում աշխատում են իմամիականության, Շաֆիականության, Հանաֆիականության իրավագիտության և իրավաբանության կողմնորոշմամբ ճյուղեր: Մագիստրական մակարդակում ժամանակակից իսլամական իրավագիտություն և իսլամական անհատական օրենքներ, ժամանակակից իսլամական իրավագիտություն և հանրային օրենքներ, իրավագիտությունը ու իսլամական քրեական օրենքներ կողմնորոշմամբ ճյուղեր: Դոկտորական աստիճանում իսլամական իրավագիտություն և իսլամական օրենսդրության հիմունքներ: Ղուրանագիտության և հադիսագիտության ֆակուլտետը բակալավարի մակարդակում համալսարանն ընդունում է Ղուրանագիտության, հադիսագիտության, իսլամի պատմության ճյուղի ուսանողների, մագիստրականում Ղուրանագիտության և իսլամի պատմության ճյուղերի ուսանողների:

Ներկայումս Իսլամական դավանանքների համալսարանը մասնաճյուղեր ունի սուննի դավանանքի հետևորդների բնակավայր Զահեդան, Սանանդաջ և Բանդար Աբբաս քաղաքներում և այս մասնաճյուղերում շիաների կողքին բարձրագույն ուսում են ստանում Շաֆեիական և Հանաֆիական  դավանանքների հետևորդները: Համալսարանի կենտրոնական շենքը գտնվում է Թեհրան քաղաքում՝ Էնղելաբ պողոտա, հարավային Ֆելեստին պողոտա, Շահիդ Ռավանմեհր պողոտա հասցեում: 

Համալսարանի կարևորագույն հատկություններից մեկը իրանցի ու արտասահմանցի բարձրակարգ ու տարբեր ոլորտների մասնագետ դասախոսների ներկայությունն է այս համալսարանում: Իրանի աստվածաբանության համալսարանների այդ թվում Թեհրանի պետական և Իմամ Սադեղ համալսարանների դասախոսները դասավանդում են այս համալսարանում: Այս համալսարանում դասավանդել են կամ դեռ շարունակում են դասավանդել՝ հանգուցյալ Այաթոլլահ Մոհամմեդ Բաղեր Հաքիմը Իրաքից, Ալլամե Մահթուրին Եմենից, Շահիդ Մամուսթա Շեյխ-օլ-էսլամը: Իրանցի դասախոսներն են՝ Դոկտոր Դինանին, ՍԵՄԱԹ կազմակերպության տնօրեն Դոկտոր Ահմադին, անվտանգության նախարար Դոկտոր Ալավին, իսլամական աշխարհի հարցերով մեծահարգ առաջնորդի խորհրդական Այաթոլլահ Թասխիրին:

Համալսարանի ցայտուն յուրահատկություններից մեկն էլ՝ համալսարանական ու գիտական միջավայրում անկեղծությամբ ու գործնականապես իսլամական դավանանքների մերձեցման ու միասնության գաղափարի իրականացումն է, ինչի բերումով տարբեր դավանանքների հետևորդները ճշգրիտ, տրամաբանական ու հավաստի տեղեկություններ ձեռք բերելով միմյանց մտավոր հիմունքների մասին՝ տարբեր դավանանքների հետևորդների միջև տարածում են խաղաղ համակեցության գաղափարը: Համալսարանի հիմնական առաքելությունն այս սկզբունքի վրա է հիմնված:Նույնիսկ դասավանդվող թեմաներն են այդ հիմունքով ձևակերպվել: Այս համալսարանն իսլամական աշխարհի միակ համալսարանն է, որտեղ նույն դավանանքի հետևորդ դասախոսներն են դասավանդում: Մի շարք դասեր էլ համատեղ միջավայրում՝ համեմատական եւ զուգադրական կարգով դասավանդում են շիա և սուննի դասախոսները:

Ինչպես ասացինք այս համալսարանը գիտական, կրթական ու ակադեմիական միջավայրում՝ իսլամական դավանանքների մերձեցման, միաբանության ու խաղաղ համակեցության առումով առաջատար դիրքում է գտնվում և մուսուլմանական աշխարհում անկրկնելի երևույթ է համարվում: Համալսարանի հատկություններից մեկը Եգիպտոսի Ալ-Ազհար համալսարանի և Թունիսի ու Լիբանանի Ալ-Զեյթունե համալսարանի հետ մշտական ու ազդեցիկ կապերն է: Համալսարանը՝ համագործակցության, դասախոսների և ուսանողների փոխանակման փոխհամաձայնության հուշագրեր է ստորագրել Բաղդադի, Բելգիայի և մի շարք այլ երկրների համալսարանների հետ: Իսլամական դավանանքների համալսարանը անդամակցում է իսլամական աշխարհի համալսարանների միությանը:

Ներկայումս շուրջ 1300 կին և տղամարդ ուսանողներ սովորում են համալսարանի՝ Բանդար Աբբասի, Զահեդանի և Սանանդաջի մասնաճյուղերում:Իսլամական իրավագիտություն և օրենքներ, պատմություն, ղուրանագիտություն և հադիսագիտություն ճյուղերը ամենաշատ ուսանողներն ունեն: Առայսօր տարբեր դավանանքների հետևորդ իրանցի և արտասահմանցի ավելի քան 3000 ուսանողներ  բարձրագույն ուսումն ավարտել են այս համալսարանում:

Ըստ կարիքի այս համալսարանը տարբեր շրջաններում աշխարհի տարբեր մայրցամաքներից ուսանողներ է ընդունել, սակայն երիտասարդ համալսարան լինելու բերումով հնարավոր է այդ թիվը այնքան էլ մեծ չլինի: Անցնող երկու տարիների ընթացքում յուրահատուկ ուշադրություն է դարձվել արտասահմանցի ուսանողներ ներգրավելու հարցին: Առայսօր այս համալսարանում սովորել ու շրջանավարտ են դարձել ավելի քան 200 արտասահմանցի ուսանողներ, ովքեր Իրան են եկել Թայլանդից, Մալայզիայից, Ինդոնեզիայից, Փղոսկրի ափից, Բուրկինաֆասոյից, Նիգերիայից, Գանայից, Աֆրիկայից, Իրաքից, Աֆղանստանից և այլ երկրներից:

Պարոն Բուքարու Վուդրագոն այս համալսարանի ուսանող է: Նա Իրան է եկել Բուրքինաֆասո երկրից: Լսենք նրան:

Ես Բուքարու Վուդրագոն եմ Աֆրիկային արևմուտքում գտնվող Բուրքիանֆասո երկրից: Իսլամական դավանանքների համալսարանում մագիստրական մակարդակի ուսանող եմ: Իրան եմ եկել արեգակնային հիջրեթի 1387թ. (2008թ.): Իսլամական դավանանքների համալսարանի գիտական մակարդակը շատ բարձր եմ գնահատում: Մեծ թվով արտասահմանցի ուսանողներ ցանկություն ունեն ուսում ստանալ այս համալսարանում: Ես կրոնական ճյուղերով հետաքրքրվողների առաջարկում եմ գալ Իրան և սովորել այս համալսարանում, որովհետև Իսլամական դավանանքների համալսարանը մեծ համալսարան է, որտեղ դասավանդվում են բազմաթիվ կրոնական ճյուղեր: Համալսարանում դասավանդում են փորձառու դասախոսներ: Համալսարանը շատ լավ հնարավորություններ է տրամադրում արտասահմանցի ուսանողներին: Համալսարանի հանրակացարաններում և՛ շիա և՛ սուննի ուսանողները առանց որևէ խնդրի միմյանց հետ բանավիճում և մտքերի փոխանակում են կատարում: Բոլորս պիտի իրար հետ ընկերներ ու բարեկամներ լինենք: Համալսարանի նպատակն էլ դավանանքների մերձեցումն է: Բոլոր մուսուլմանները մի ղիբլա ունեն, մի մարգարե  ու մի Ղուրան: Բոլոր դավանանքների միաբանությունը և համերաշխությունը Աստծու և Մեծ մարգարեի ցանկությունն է:

Aug 01, 2016 15:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ