Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի համալսարանները» հաղորդաշարի 20-րդ համարը, որտեղ ներկայացնելու ենք Իրանի 2-րդ մայր համալսարանը համարվող Շիրազի համալսարանը: Ընկերակցեք մեզ:

Իրանի անցյալ ունեցող համալսարանների մեծ մասը, ամեն տարի միջազգային մասշտաբով նվաճում են բազմաթիվ պատվավոր տեղեր: Լայդենը մեկն է միջազգային մասշտաբով դասակարգման վավերական համակարգերից, որ 2011-2012 թվականից իվեր ամեն տարի դասակարգում է  աշխարհի բարձրակարգ համալսարանները: Հայդենի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նիդերլանդներում: 2016թ. այդ կառույցի կողմից կատարված վերջին դասակարգման մեջ տեղ են գտել Իրանի 14 համալսարաններ, որոնցից մեկն էլ Շիրազի համալսարանն է: 2014 և 2015 թթ. դասակարգումների մեջ նույնպես կարելի է տեսնել այդ համալսարանի անունը:

Շիրազի համալսարանը գտնվում է Ֆարս նահանգի կենտրոնը հանդիսացող Շիրազ քաղաքում: Շիրազն Իրանի մեծ քաղաքներից է համարվում: Այդ քաղաքում քաղաք բնակության անցյալը հասնում է մինչև Սասանյանների ու նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջաններ: Շիրազը Իրանի զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկն է համարվում: Իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար այն հայտնի է իր բազմաթիվ պատմական գրավչություններով: Շիրազ քաղաքի պատմական գրավչություններից են համարվում՝ Սամիքանի կրակարանը, Հաֆեզի դամբարանը, Իլխանյան այգու շինությունը, Սաադիի դամբարանը, Արգե Քարիմխանը, Բաղե Ջահան նաման, Բաղե Էրամը, Խանե Սալեհին, Մորթազ Ալի Ջրհորը, Բաղ Նազարի Քոլահ Ֆարանգի շինությունը, Նասիր-ալ-Մոլք մզկիթը, Աբունասրի ապարանքը, Աղաբաբախանի դպրոցը, Խանի դպրոցը, Փարս թանգարանը և Բահրամի բարձրաքանդակը: Շիրազ քաղաքը նաև ճանաչված է, որպես բանաստեղծության ու գրականության քաղաք: Այդ քաղաքում ծնված կամ կյանքի շատ տարիներն այդ քաղաքում ապրած հայտնի բանաստեղծներից կարող ենք հիշել՝ Սաադիին, Հաֆեզին, Օհադի Մարաղեիին և Բաբաթահերին:

Շիրազ քաղաքն ունի նաև բնական գրավչություններ: Քուհմարե Սորխի ջրվեժը, Բարամ Դելաքը, Բամու ազգային պարկը, Շիրազի թռչնոց այգին, Չեշմե Ջուշաքը, Չեշմե Խարգան, Արժան դաշտի լճակը, Մահարլու լճակը, Ռոքնաբադը, Ղարե Աղաջ գետը, Ղալաթ գյուղը, Սաբզփուշան լեռը, Աթաշքադե զբոսավայրը և Մասքի ջրհորի զբոսավայրը համարվում են այդ քաղաքի բնական գրավչությունները: Շիրազ քաղաքի շրջակայքում գտնվող բնական հանքային աղբյուրներն էլ մեծ նշանակություն ունեն զբոսաշրջիկներ գրավելու առումով:

Այս քաղաքում կան նաև մի քանի թանգարաններ ինչպես՝ Աքեմենյանների թանգարանը և Ղաջարների թանգարանը, որտեղ ցուցադրվում են այդ ժամանակաշրջաններից մեզ հասած իրեր: Բնական պատմության և տեխնոլոգիայի թանգարանում ևս ցուցադրվում են երկրաբանական, բուսական և կենդանական տեսակները: Նույնպես Փարս թանգարանում կարող ենք տեսնել  Քրիստոսի ծնունդից առաջ հազարամյակներին պատկանող կավե իրեր ու ամաններ, Աֆիֆաբադի թանգարանը որտեղ ցուցադրվում են Սեֆևյանների շրջանից մինչև Փահլավիների ժամանակաշրջանի տարբեր զենքերը: Շիրազ քաղաքն ունի նաև կրոնական գրավչություններ ինչպես Շահչերաղը և տուրիստական լինելու բերումով այդ քաղաքում կան բազմաթիվ հյուրանոցներ: Ամեն տարի Շիրազ քաղաքի անվանակոչության առիթով իրանական օրդիբեհեշթ ամսի 15-ին (մայիս ամսի սկզբին) հատուկ միջոցառումներ են անցկացվում այդ քաղաքում:

Կրթությամբ ու գիտությամբ հետաքրքրվող արտասահմանցիների համար Շիրազի համալսարանը այդ քաղաքի գրավչություններից է համարվում: Համալսարանի հիմնադրման առաջին հիմնաքարը դրվել է  արեգակնային հիջրեթի 1325թ. (1946թ.)՝ առողջապահական դպրոցի հիմնադրմամբ: Դպրոց, որի նպատակն էր  4-ամյա ուսման շրջանում դաստիարակել բժշկագիտության ոլորտի մասնագետներ:

Արեգակնային հիջրեթի 1328թ. (1949թ.)այդ ուսումնարանը վերածվում է բժշկության ինստիտուտի և ա.հ. 1332թ. (1953թ.) շահագործման է հանձնվում բուժակության դպրոցը: Այսպիսով ա.հ. 1333 (1954թ.) Շիրազի համալսարանը հիմնադրվում է ճարտարագիտական և անասնաբուժական ֆակուլտետների համատեղմամբ: Հետագայում այս համալսարանի կազմում ավելացած այլ ֆակուլտետներն են եղել՝ 1334 թ. (1955թ.) գյուղատնտեսության, արվեստի և գիտության ֆակուլտետները, 1348թ. (1970թ.) ատամնաբուժության ֆակուլտետը և էլեկտրոնիկայի դպրոցը, 1349թ. (1971թ.) իրավաբանության ու մանկավարժության ֆակուլտետները:

Ավելի քան կես դար անցյալ ունեցող Շիրազի համալսարանը Իրանի ամենամեծ և կարևորագույն համալսարաններից մեկն է համարվում, որը նաև համարվում է Իրանի հետազոտական գերազանցությունը: Այս համալսարանում ներկայացվում են 80 ճյուղեր բակալավրի մակարդակում, 183՝ մագիստրատուրայում, 102՝ բժշկական գիտությունների դոկտորականում և մեկ ճյուղ մասնագիտական դոկտորականում:

Ներկայումս Շիրազի համալսարանը ունի 16 ֆակուլտետ և մեկ բարձրագույն ուսումնական կենտրոն, որ նախատեսվում են դրա կազմում ներառվեն մի քանի ֆակուլտետներ: Որպես մայր համալսարան Շիրազի համալսարանը շահագործման է հանձնել՝ Հորմոզգանի, Բուշեհրի, Յասուջի և Շիրազի արդյունաբերական համալսարանները, Քազերունի բարձրագույն ուսման կենտրոնը և Դարաբի գյուղատնտեսության ու բնական պաշարների ինստիտուտը, որոնք այժմ գործում են որպես անկախ կենտրոններ:  Շիրազի համալսարանը նույնպես վերահսկում է Ֆարս նահանգի 166 համալսարաններն ու ԲՈՒՀ-երը:

Արեգակնային հիջրեթի 1394-95 ուսումնական տարեշրջանում այդ համալսարան են հաճախել 16731 ուսանողները: Ամենաշատ ուսանողներ ունեցող ֆակուլտետներն են՝ գիտության ֆակուլտետը 2127 ուսանողներով, Էլեկտրոնիկայի ուսուցումների դպրոցը՝ 2013 և գյուղատնտեսության ֆակուլտետը՝ 1762:

Ճարտարագիտական ճյուղերի մեջ 5 մայր համալսարաններից մեկն համարվող Շիրազի համալսարանի շրջափակի գծագրությունը կատարել է Նյու Յորքի համաշխարհային առեւտրի կենտրոն համարվող Երկվորյակ աշտարակների գծագրող Մինորո Յամասակին, որը տարածքի մեծության առումով Իրանի մասշտաբով 2-րդ տեղն է զբաղեցնում:

Սա Իրանի առաջին համալսարանն է, որ ունի տնօրենների խորհուրդ և առաջին համալսարանն է որտեղ ելույթ է ունեցել նոբելյան մրցանակակիրը:

Այս համալսարանի օրինակելի դասախոսներից կարող ենք հիշել՝ Նասեր Իրանփուրին, Աֆսանե Սաֆավիին, Առսալան Ղահրեմանիին, Հաբիբ Ֆիրուզաբադիին և Մոհամմեդ Նամազիին: Այս համալսարանում ուսում ստացած կամ դասավանդած հայտնի դեմքերից կարող ենք հիշել ԱՄՆ-ի Մինեսութա համալսարանի պատմության դասախոս Իրաջ Բաշիրիին, Իրանի խորհրդարանի պատգամավոր և ժամանակի գիտության, հետազոտության ու տեխնոլոգիաների նախարար Մոստաֆա Մոյինին, Իրանի խորհրդարանի պատգամավոր և պարսից լեզվի ու գրականության ակադեմիայի տնօրեն Ղոլամ Ալի Հադադ Ադելին:

Արեգակնային հիջրեթի 1394թ. (2015թ.) Շիրազի համալսարանը դասվել է բարձրակարգ համալսարանների 1 տոկոս վարկանիշային առաջատարների շարքում և համալսարանի 8 հետազոտողները բազմիցս հիշատակվող գիտնականների 1 տոկոս վարկանիշային առաջատարների ցուցակում: Այս համալսարանի գիտական խորհրդի անդամներից մեկը համաշխարհային գիտությունների ակադեմիայի գլխավոր ասամբլեայում ընտրվել է որպես երիտասարդ գիտնական:

Շիրազի համալսարանի հնարավորությունների ու գիտական բարձր մակարդակի բերումով այդ համալսարանում ներգրավվել են նաև արտասահմանցի ուսանողներ: Այնպես որ ավելի քան 150 արտասահմանցի ուսանողներ են սովորում այս համալսարանում: Այս ուսանողներն Իրան են եկել տարբեր երկրներից ինչպես՝ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Եմենից, Մալիից և Պաղեստինից: Նավթարդյունաբերության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տնտեսագիտության, հասարակագիտության, պարսից լեզվի և գրականության ճյուղերով հետաքրքրված են Շիրազի համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողների մեծամասնությունը:

Դոկտորական մակարդակի ուսանող պրն. Գոլաբշահ Ամանին Շիրազի համալսարանի ուսանողներից մեկն է: Նա, ով Քաբուլի կրթադաստիարակչության համալսարանի դասախոսներից և Աֆղանստանի մասնավոր համալսարաններից մեկի նախկին տնօրենն է, Իրանում սովորել է մագիստրատուրայի և դոկտորականի մակարդակներում: Նա բազմաթիվ պատճառներ է նշում Իրանում ուսում ստանալու համար: Այժմ Լսենք նրան:

Հանուն բարեգութ և ողորմած Արարչի

Ես Գոլաբշահ Ամանին եմ՝ Շիրազի համալսարանի հասարակագիտության դոկտորայի ուսանող: Քաբուլի կրթադաստիարակչության համալսարանի դասախոսներից եմ և Աֆղանստանի մասնավոր համալսարաններից մեկի նախկին տնօրենը: Միաժամանակ Իրանում ապրել և սովորել եմ և մագիստրատուրայի մակարդակում 1389-1391 թթ.-ին և այժմ ավարտում եմ դոկտորական մակարդակի առաջին կուրսը: Բազմաթիվ պատճառներ կան այն բանի համար, որ բարձրագույն ուսումս լրացնելու համար ընտրել եմ Իրանը: Առաջինն այն է, որ Իրանն ու Աֆղանստանը և առհասարակ տարածաշրջանի երկրները կրոնական, պատմական և մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեն և Իրանը համագործակցում է Աֆղանստանի հետ  ու աջակցում նրան: Երկրորդ պատճառը որն ինձ ուղղորդել է Իրան և Շիրազի համալսարան՝ տարածաշրջանում և Միջին Արևելքում Իրանի բարձրագույն ուսման համակարգի բարձր արժեքն է ու նույնպես այս երկրի պատմական ու մշակութային անցած ուղին և նախաիսլամական ու հետիսլամական ժամանակներում գիտության ու կրթության խթանման մեջ Իրանի մեծ դերակատարությունը: Իսկ երրորդ պատճառն այն է, որ երկու երկրների կառավարությունները փոխհամաձայնության են եկել մյուս երկրների ուսանողներին ընդունելու  վերաբերյալ:

Համալսարանը ունի բարձր հնարավորություններ: Համալսարանը լավ հանրակացարաններ է կառուցել ամուրի ու ամուսնացած արտասահմանցի ուսանողների  համար: Շիրազի համալսարանը շատ բարձր մակարդակ ունի: Եվ համաշխարհային մասշտաբով գիտական բարձրակարգ համալսարաններից է համարվում:

Aug 07, 2016 20:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ