Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Առողջ ընտանիք» հաղորդաշարի 17-րդ համարը: Ընկերակցեք մեզ:

Ե՛վ Հայրը, և՛ մայրը յուրօրինակ տեղ են զբաղեցնում ընտանիքում: Յուրաքանչյուր ընտանիքի զգացմունքային կողմը ապահովում է մայրը, իսկ հայրը ղեկավարում ու կառավարում է ընտանիքը: Զավակները հայրերին տեսնում են որպես տան հենարանը ու հեղինակության խորհրդանիշ:

Հասարակական կյանքում ակտիվ ներկայություն ունենալու բերումով հայրը ընտանիքում ստեղծում է  գիտության ու իմացության ճշգրիտ հիմքերը և նա է, որ զավակներին աջակցում է՝ տեղեկությունների ընդլայնման, հմտությունների  ու  ճաշակի զարգացման գործում:

Հայրերի բարդ պատասխանատվության մասին Մեծ մարգարեն ասել է.«Ընտանիքում փոխվստահություն առաջացնելու, զավակներին պահպանելու և նրանց անկախության ու ազատության համար ենթահող ստեղծելու և վտանգներից հեռացնելու պատասխանատուն հայրն է»:

Ըստ սովորականի, բոլոր հասարակություններում հայրը ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալու պատասխանատուն է: Իսլամական ուսուցումներում նույնպես երբ ընտանիքում պարտականությունների բաժանում է կատարվում՝ ընտանիքի անդամների ֆինանսական կառավարման պարտականությունը հայրն է ստանձնում և այդ ուղղությամբ մասնավորապես կարևորվել է արդար քրտինքով եկամուտ վաստակելու անհրաժեշտությունը:

 Մեծ մարգարեն ասել է.«Հայրը պետք է  զավակների  հանապազօրյա հացը վաստակի արդար քրտինքով»:

Հայրերի համար կարևոր է ուշադրություն դարձնել բարոյականությանն ու պահպանել հոգեկան ու բարոյական առողջությունը:

Մի խումբ հայրեր իրենց հեղինակությունը պահպանելու և ընտանքինի կառավարման պարտականությունը կատարելու ենթադրությամբ ընտանիքի անդամների նկատմամբ խիստ և հրամայական մոտեցում են ցուցաբերում,մինչդեռ տղամարդու հեղինակությունը փաստորեն ընտանքին առաջնորդելու և նրանց անդորրն ապահովելու համար է անհրաժեշտ: Այն հայրը, որ չափազանց խիստ է վարվում ընտանիքի անդամների նկատմամբ երբեք չի կարող ակնակալել, որ իր զավակները գթացող և մարդասեր մարդիկ կլինեն, նույնիսկ իրենց ծնողների նկատմամբ սիրալիր վերաբերմունք չեն ունենալու:

Այն զավակները, ովքեր իրենց հայրերի հետ լաւ հարաբերություն ունեն, և՛ անհատական և՛ հասարակական կյանքում ավելի հաջողակ մարդիկ են լինում: Հասարակական պարտականությունների բերումով հայրերը ավելի երկար են բացակայում ընտանեկան ջերմ միջավայրից և շատ հավանական է, որ նրանք անտեղյակ լինեն իրենց կնոջ ու զավակների իրավիճակից, սակայն դաստիարակչական ոլորտի փորձագետները շատ են կարևորում հոր և ընտանիքի ամդամների մշտական կապի պահպանման անհրաժեշտությունը:

Հետոզատություններից պարզվում է, որ արու զավաները սկսած 3 տարեկան հասակից փորձում են նմանվել իրենց հորը: Հայրերը լավապես շահագործելով այս առիթը իրենց արու զավակներին պիտի սովորեցնեն՝ ճիշտ վարվելու, գեղեցիկ խոսելու, պարկեշտ հագնվելու գաղտնքիները: Հոր վարքագիծը ընդօրինակելու ընթացքը նույնիսկ կարող է հանգեցնել հասարակական ավանդությունների ու արժեքների ուսուցմանը: Արու զավակի ու հոր մտերիմ ու մոտիկ հարաբերության ու զավակին ցուցաբերվող մտային հովանավորության բերումով զավակն զգում է, որ թիկնել է մի ամուր հենարանի:

Հայրերի ու դուստրերի հարաբերությունը նույնպես չափազանց կարևոր է: Հայրը պիտի սիրալիր լինի իր դստեր նկատմամբ, նրանց սիրի ու բացահայտ կերպով արտահայտվի այդ մասին: Հոր կողմից ստացած սերն ու ջերմությունը շատ օգնում է դստեր հուզական աճին և հետագայում օգնում է,որ նա ճիշտ որոշումներ ընդունի հատկապես ամուսնության հարցում:

Դստերն ուշադրություն դարձնելու կապակցությամբ մեծ մարգարեն ասել է.«Զավակներին նվերներ նվիրելիս առջանահերթությունը տվեք աղջիկներին»:

Ճիշտ դաստիարակելու և զավակների կյանքում հոր ազդեցության հիմնական գործոնը սիրով ու ջերմությամբ շաղախված մտերիմ ու բարեկամական հարաբերությունն է:

Իսլամ կրոնը այնպես որ ծանր պարտականություն է դրել հայրերի ուսերին, նույնպես էլ ընտանիքում մեծարել է նրանց դիրքը:

Մեծ մարգարեն ասել է.«Հնազանդվել հորը հավասար է Աստծուն հնազանդվելուն և նրան չհնազանդվելը նույնպես հավասար է Աստծուն չհնազանդվելուն»:

Այլ առիթվ Մեծ մարգարեն այսպես է ասել.«Զավակների համար հոր աղոթքը նմանվում է ժողովրդի համար մարգարեի կողմից առ Աստված ուղղված աղոթքին»:

Aug 21, 2016 16:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ