Ողջունում ենք ձեզ հարգելի ունկընդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրը կազմող տարրերի և դրանք ոչնչացնող գործոնների մասին: Այսօրվա զրույցում կանդրադառնանք շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջազգային մասշտաբով ձեռնարկված քայլերին: Ընկերակցեք մեզ:

Շրջակա միջավայրի պահպանության հարցն անցյալում ներքին խնդիր էր, սակայն վերջին տասնամյակներում ազգային ու միջազգային մասշտաբներով տարբեր այդ թվում քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտներում տեղի ունեցած զարգացումների պատճառով, փոխվել է շրջակա միջավայր հասկացությունը և դրա պահպանության հարցը միջազգային բնույթ է ստացել:

Հատկապես զարգացող երկրներում շրջակա միջավայրի ոչնչացման վտանգավոր հետևանքների նկատվելը մի կողմից, իսկ մյուս կողմից բնապահպանության մասին գիտության զարգացումը միջազգային կազմակերպությունների, ժողովուրդնեերի ու իշխանություննրի ուշադրությունը սևեռել է շրջակա միջավայրի աղտոտման վտանգավոր հետևանքների և դրանք դիմագրավելու անհրաժեշտության վրա: Ուստի 1960-ականներից սկսյալ միջազգային կազմակերպությունների օրակարգում հայտնվեցին բնապահպանական հարցերը:

Այդ տասնամյակում տարբեր կառույցներ, այդ թվում Առողջապահության միջազգային կազմակերպությունը, օդերևութաբանության կազմակերպությունը, ՄԱԳԱՏԷ-ն, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության, ինչպես նաև ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվեցին բնպահպանական աղտոտվածությունների տարբեր կողմերը: Օրինակ ծովագնացության միջկառավարական խորհրդատվության կազմակերպությունը, FAO-ն, UNESCO-ն, Առողջապահության միջազգային կազմակերպությունը և ՄԱԳԱՏԷ-ն քայլեր ձեռնարկեցին ծովային շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Օդերևութաբանության միջազգային կազմակերպությունը հիշյալ կառույցների հետ միասին հետևեցին ջրի աղտոտվածության և ջրային ռեսուրսների ընդլայնման հարցերին: ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը և պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը հովանավորեցին բնապաշարների և երկրի ճիշտ օգտագործումը: Սակայն չկար մի կառույց, որ միայն բնապահպանական հարցերի վրա կենտրոնացած լինելով, համադրեր այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները և զարկ տար միջազգային համագործակցությանը:

60-ականների ավարտին միջազգային հանրության կողմից զգացվեց այդ բացը և ի վերջո 1972 թ. բնապահպանության թեմայով Ստոկհոլմում կայացած համագումարում վավերացվեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կազմավորումը՝ բնապահպանության հարցով երկրների միջև համադրություն ստեղծելու նպատակով: Այդ որոշման հետ միաժամանակ, ՄԱԿ-ը ևս մի բանաձև վավերացրեց, որը հանգեցրեց UNEP-ի կազմավորման: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը որպես մի կառույց իր աշխատանքն սկսեց 1973 թվականին:

UNEP-ը ՄԱԿ-ի միակ կառույցն է, որ իրավասու է բնապահպանության հարցերի շուրջ որոշումներ կայացնել և այդ հարցով համադրություններ կատարել պետությունների, ՄԱԿ-ին կից աշխատող կառույցների և պետական ու անկախ կազմակերպությունների միջև:

---

Երկրագնդի տաքանալուն և կլիմայական փոփոխությունների հանգեցնող ջերմոցային գազերի, այդ թվում ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի երկօքսիդների վերաբերյալ մտահոգությունները մեծանալով, 1988 թվականին, UNEP-ի և օդերևութաբանության միջազգային կազմակերպության համագործակցությամբ գիտնականների մասնակցությամբ կյանքի կոչվեց միջազգային պատվիրակություն կլիմայական փոփոխությունների հարցը քննարկելու նպատակով: Այդ պատվիրակության ներկայացրած զեկույցի հիմամբ, 1990 թ. նոյեմբերին, Ժնևում կլիմայական փոփոխությունների թեմայով կայացած երկրորդ համագումարին մասնակից պետությունները եկան այն եզրակացության, որ կլիմայական փոփոխությունների դիմագրավման համար կարևոր է միջազգային կոնվենցիայի ստեղծումը:

Այնուհետև սկսվեցին բանակցություններ և բանակցող պետությունները որոշեցին կյանքի կոչել կլիմայական փոփոխությունների նախնական կոնվենցիան, որը վավերացվեց Ռիոյի համագումարում: Կլիմայական փոփոխությունների թեմայից բացի, միջազգային շրջանակները մտահոգված էին նաև բնապաշարների և կենդանական ու բուսական տեսակների ոչնչացման կապակցությամբ: UNEP-ի նախաձեռնությամբ 1988-90 թվականների ընթացքում համախմբվեցին մի խումբ մասնագետներ այդ հարցը քննարկելու համար և 1991 թ. հունիսին, բանակցություններ սկսվեցին բուսական ու կենդանական բազմազանության թեմայով կոնվենցիա ձևավորելու և Ռիոյի համագումարում վավերացնելու համար: Արդյունաբերական մեծ թվով երկրներ ևս ձգտեցին միջազգային կոնվենցիա կյանքի կոչել արևադարձային անտառային տարածքների պահպանության ուղղությամբ: Քանի որ անապատացման վտանգն սպառնում էր մեծ թվով աֆրիկյան երկրներին, այդ հարցով ևս կոնվենցիա ձևավորվեց: Հիշյալ կոնվենցիաները կյանքի կոչվելով, միջազգային քայլեր ձեռնարկվեցին կայուն զարգացման հասկացության և այդ նպատակի իրագործման համար համաձայնության գալու ուղղությամբ: Բանակցությունները հիմնականում կենտրոնացած էին երկու փաստաղթերի վրա: Առաջին փաստաթուղթը բոլորի կողմից ընդունված կոնվենցիաների մասին հաղորդագրությունն էր, որն հետագային ճանաչվեց որպես Ռիոյի հաղորդագրություն, իսկ երկրորդ փաստաթուղթը ներառում էր անհրաժեշտ ձևաչափեր կայուն զարգացման նախագիծն իրագործելու համար, որը հետագային՝ Ռիոյի համագումարում հայտնի դարձավ որպես 21-րդ ձևաչափ:

---

Այդ կարևոր քայլերից բացի, 1992 թ. Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կայացավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման համագումարը, որը միջազգային նշանակալի քայլ էր բնապահպանության և կայուն զարգացման ուղղությամբ: «Երկրի համագումար» անունով հայտնի այս համագումարին մասնակցել էին 150 պետություններ, 135 երկրի նախագահներ, պետությունների շուրջ 4500 ներկայացուցիչներ և 1500 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համագումարի ավարտին ստորագրվեցին 21-րդ ձևաչափը, անտառների պահպանության հաղորդագրությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների և բուսական ու կենդանական բազմազանության մասին կոնվենցիաները: Չնայած անապատացման մասին կոնվենցիան վավերացվել է 1994 թ. հունիսին, սակայն այդ հանձնաժողովն էլ «Երկրի համագումար»-ի ձեռքբերումներից է համարվում:

Միջազգային դաշինքը որևէ երկրի կողմից գործադրվելու համար պետք է վավերացվի տվյալ երկրի խորհրդարանում: Սովորաբար միջազգային դաշինքի վավերացումը երկար տարիներ է պահանջում: Օրինակ 1982 թ. ստորագրված ծովերի մասին ՄԱԿ-ի օրենքը վերջնականապես վավերացվել է 12 տարի անց, 1994 թվականին: Բարեբախտաբար Ռիոյի համագումարում ստորագրված երեք կոնվենցիաները վավերացվեցին երկու տարիների ընթացքում, հատկապես ավելի կարևորվեց կլիմայական փոփոխությունների կոնվենցիան: Այդ կապակցությամբ առաջին համագումարը կայացել է 1995 թվականին:

1995 թ. մարտին, Գերմանիայի Բեռլինում կայացած համագումարում որոշվեց բանակցություններ անցկացնել ջերմոցային գազերի արտադրումը նվազեցնելու նպատակով արդյունաբերական երկրների համար պարտավորություն առաջացնող հանձնառություններ ստեղծելու համար: Այնուհետև 1997 թ. Կիոտոյի դաշինքի համաձայն, արդյունաբերական երկրները պարտավորվեցին 10 տարիների ընթացքում 5 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտադրումը և ֆինանսական օգնություններ տրամադրել զարգացող երկրներին վերականգնվող էներգիաների, այդ թվում արևի և քամու էներգիայի օգտագործումն ավելացնելու համար:

Ցավոք արդյունաբերական պետությունները չիրագործեցին այդ հանձնառությունը: Վերջին տասնամյակներում արդյունաբերական երկրների շարքին միացած երկրները, այդ թվում Չինաստանը, Լատին Ամերիկյան երկրները, հատկապես Բրազիլիան, և ավելի փոքր մասշտաբով Հնդկաստանն առաջնահերթությունը տվեցին իրենց երկրի տնտեսական զարգացմանը և բնապահպանական նպատակները բացատրեցին տնտեսական զարգացման շրջանակում:

Մյուս կողմից նավթ արտահանող պետությունները և նրանց գլխավորող Սաուդյան Արաբիան ընդդիմացան այդ քայլերին: Նրանց մտահոգում էր այն փաստը, որ այդ քայլերը կհանգեցնեն արդյունաբերական երկրների կողմից նավթի գնման պահանջարկի նվազման:Եվրամիության անդամ և արևմտյան Եվրոպայի մյուս երկրները համաձայն էին մինչև 2010 թվականը 5-10 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտադրման ծավալը,բայց Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան և մի քանի այլ զարգացած երկրներ ոչ մի ցանկություն չէին դրսևորում այդ գազերի կրճատման կապակցությամբ:

Ջերմոցային գազերի արտադրումը նվազեցնելու շուրջ միջազգային համակարծության հասնելու նպատակով, 2015 թ. նոյեմբերին Փարիզում կայացավ կլիմայական փոփոխությունների թեմայով համագումարը: Իսկ  փարիզյան համագումարի ձեռքբերումների մասին կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում:

 

Պիտակ

Aug 23, 2016 13:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ