Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» հաղորդաշարի երկրորդ համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իրանական ցեղախմբերի ձևավորմանը: Ընկերակցեք մեզ:

Կլիմայական տարբեր շրջաններ ունենալով, վաղ ժամանակներից տարբեր ցեղախմբեր Իրանի բարձրավանդակն են ընտրել բնակություն հաստատելու համար և նախապատմական շրջաններից քարանձավաբնակ մարդը համակերպվել է այս տարածքի բնությանը: Գիտական տեսանկյունից, Մթ. հազարամյակներ առաջ, այս բարձրավանդակում ապրող ցեղախմբերն ունեցել են ուշադրության արժանի մշակույթ և քաղաքակրթություն: Սակայն Մթա. երրորդ հազարամյակում, արիական ցեղախմբերն այս տարածք մուտք գործելուց հետո, այնտեղ ապրող բնիկ ցեղախմբերը կամ խառնվել են նրանց, կամ էլ եկվորների կենսակերպին չհամակերպվելով, գաղթել են այլ շրջաններ: Այդ ցեղախմբերն են լոլոբիները, գոթերը և էլամցիները, որոնք յուրաքանչյուրը մի տարածքում հաստատվելով քաղաքակրթություն ու մշակույթ է ձևավորել: Լոլոբիներն ու գոթերն ապրել են Զագրոսի լեռնաշղթաներում, իսկ էլամական ցեղախումբը բնակություն է հաստատել Իրանի սարահարթի հարավ-արևմուտքում, որտեղ այսօր գտնվում է Խուզիսթան նահանգը: Լոլոբիների և գոթերի կյանքի մասին ուսումնասիրությունները պարզել են, որ լեռնային շրջաններում ապրելով դարձել են համառ ու անդրդվելի: Իսկ Միջագետքի քաղաքակրթության հետ հարևանությունը բնավորության նոր գծեր առաջացրեց նրանց մոտ, այնպես որ հակառակ իրենց ներքին բնազդին, մեծ ցանկություն էին դրսևորում առևտրատնտեսական, այդ թվում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և գույք-գույքի դիմաց փոխանակումներ կատարելու համար:

***

Էլամական ցեղախումբը ևս մշակութային ու հոգևոր բազում հետքեր է թողել:

Էլամական պետության կենտրոնը հանդիսացող Շուշ քաղաքը, որն այսօր գտնվում է Խուզիստան նահանգի Ահվազ քաղաքի հյուսիս-արևմուտքում, հանդիսանում էր սահմանամերձ ցեղերի հետ կապ հաստատելու վայրը: Միջագետքի քաղաքակրթության, հատկապես շումերների հետ այդ ցեղերի կապը և նրանց մշակութային ու քաղաքացիական տվյալներից, այդ թվում ճարտարապետությունից և գրերից ներազդվելը, ինչուչէ նաև դրկից պետությունների հետ առևտրական հարաբերություններ հաստատելը նրանց պատրաստեց ընդունելու այն ցեղախմբերին, որոնք առավել ընդունակ էին այդ ոլորտները յուրացնելու հարցում:

Մթա. երրորդ հազարամյակում, մեծ սառցակալման պատճառով Եվրոպային միացող Սիբիրի դաշտավայրի հարևանությամբ գտնվող Եվրասիայի շրջանից մի խումբ մարդիկ հարկադրված լքեցին իրենց հայրենիքը և երեք փուլերում գաղթեցին մի երկրամաս, որը հետագային անվանեցին «Իրաջ Վիջ»: Այս խումբն արիացիներ էին և Իրանի բարձրավանդակ մուտք գործած առաջին եկվոր ցեղախումբն էին:

Բնիկ ցեղերին հակառակ, արիացիները, որ սովոր չէին նստակեցության և միշտ տեղափոխվում էին, իրենց ենթարկեցին բոլոր բնիկներին կամ էլ քշեցին նրանց իրենց հայրենիքից: Աշխարհագրական որոշակի տարածքներում հաստատվելով, արիացիները ենթահող ստեղծեցին պետություն կազմելու համար և ստեղծեցին Մարական, Աքեմենյանների, պարսիկ Արշակունիների և Սամանիդների հարստությունները:

Իրանի պատմության առաջին շրջանն անցնելով, երբ հնադարյան Իրանում իշխող մտայնությանը փոխարինում է նոր գաղափարախոսությունը, այս տարածք են մուտք գործում նոր ցեղախմբեր ևս նոր գաղափարներով:

Իսլամն այս երկրամաս մուտք գործելով արաբ ցեղախմբեր, որոնք Իրանում իշխելու նպատակով էին այստեղ եկել, միևնույն կրոնական համոզմունքներն ունենալով, հաստատվեցին Իրանի հարավ-արևմտյան շրջաններում:

9-րդ դարում, Օմավի և Աբբասի հարստության խալիֆաների հրահանգներն ի կատար ածելու պատրվակով Միջին Ասիայից Իրան մուտք գործեցին թուրքեր, որոնք միահեծանություն դրսևորեցին քաղաքական բեմում: 11-րդ դարից հետո, Ատրպատականի շրջանում իշխող դարձավ թուրքական լեզուն ու մշակույթը: Այդ տարածքի թուրքերը խոսում էին ազերի թուրքերենով: Ղազնավիների, սելջուկների, խարազմշահյանների հարստությունները մինչև ղաջարների իշխանությունը թուրքեր էին, որոնց հայրերը Իրան էին մուտք գործել 9-րդ դարից հետո:

Ընդհանուր առմամբ, պատմական տարբեր ժամանակաշրջաններում այս տարածք մուտք գործած ցեղախմբերը դինաստիա են հիմնել և ինչ-որ ժամանակ իշխել են այստեղ և երկար ժամանկներ անցնելով, իրենք ևս տեղացիներ համարվելով ձևավորել են այս երկրամասի տեղական ու տարածաշրջանային մշակույթը:

Պիտակ

Feb 09, 2016 10:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ