Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջազգային մասշտաբով ձեռնարկված քայլերի մասին: Այսօր շարունակելու ենք այդ թեմայի քննարկումը: Ընկերակցեք մեզ:

 

Նշեցինք, որ 1992 թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացել է «Երկրի գագաթնաժողով» անունով հայտնի բնապահպանության մասին ՄԱԿ-ի երկրորդ մեծ համագումարը: Նիստի գլխավոր առանցքն էր օզոնի շերտի քայքայումը և կլիմայական փոփոխությունները: Այդ գործընթացը շարունակվելով, 2000 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած գագաթնաժողովում վավերացվեց «Հազարամյակի հռչակագիրը»: Այդ հռչակագրի համաձայն, 189 երկրների ղեկավարներ օրակարգի մեջ դրեցին մինչև 2015 թ. 8 նպատակների իրագործումը, որոնցից մեկն էր «շրջակա միջավայրի կայունության երաշխավորումը»: Երկրների ղեկավարները հանձնառու եղան ոչ մի ջանք չխնայել շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, կանխել բնապաշարների ոչնչացումը և իրենց երկրի ծրագրերում ու քաղաքականություններում ներառել կայուն զարգացման սկզբունքները: Այդ համաձայնության մեջ նշված կարևորագույն նպատակներն էին՝ կանխել բնական ռեսուրսների վատնումը, ուշադրություն դարձնել աշխարհում ձկնաբուծության նվազմանը, հողի էրոզիային, կլիմայական փոփոխություններին և ջերմոցային գազերի նվազմանը, որոնք բոլորն էլ կարևոր գործոններ են երկրների զարգացման գործընթացում:

Չնայած 2000 թ. կայացած համաձայնություններին, 2015 թվականին բավարար առաջընթաց չի նկատվել աշխարհում բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ոչնչացման գործընթացը կանխելու ուղղությամբ: Հրապարակված զեկույցների համաձայն, աննախադեպ կերպով շարունակվում է բուսական ու կենդանական տեսակների ոչնչացումը: Շարունակվում են կլիմայական փոփոխությունները և մարդկանց կյանքին սպառնում է ծովերի ջրերի մակարդակի բարձրացումը, երաշտը և հեղեղը: Տեղումների պակասելը ջրի սակավության և երաշտի պատճառ է դարձել: 2014 թվականին ջրի սակավությունն այն աստիճանի էր, որ փորձագետների համոզմամբ, գալիք տարիներին, սննդի և էներգիայի ապահովման համար պետությունները լուրջ խնդիրների առջև կկանգնեն և խիստ մրցակցություն կգնա նրանց միջև: Կլիմայական փոփոխությունների և սննդի պաշարների սահմանափակ լինելու պատճառով կտարածվեն վարակիչ հիվանդությունները:

Կլիմայական փոփոխությունները և գլոբալ տաքացումը կարող են բազում անցանկալի հետևանքներ ունենալ: Գլոբալ տաքացումը սպառնում է մարդկանց և այլ կենդանիների կյանքը: Երկրագնդի տաքանալու հետևանքով հալչում են սառցադաշտերը: Սառցադաշտերը բնական ջերմաչափի են նմանում: Երբ բարձրանում է ջերմաստիճանը դրանք հալչում են, իսկ ջերմաստիճանը նվազելու դեպքում ավելանում է դրանց տարածքը: Երբ դրանք հալչում են ավելանում է օվկիանոսների ջուրը և բարձրանում է ջրի մակարդակը: Այդպիսով հնարավոր է ջրասույզ դառնան ափամերձ բնակավայրերը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության կեսը:

---

Կլիմայական փոփոխությունների հետևանքները չեն սահմանափակվում միայն բնության մեջ և մարդկային հասարակությունը ևս զերծ չի մնում այդ հետևանքներից: Երաշտը, կլիմայական ճգնաժամերի սաստկացումը, գյուղատնտեսական վնասատուների թվի և տեսակի ավելանալը, ստորգետնյա ջրերի նվազումը, ինչպես նաև ցանքսատարածքների նվազումը, գյուղատնտեսական և անասնաբուծական արտադրանքների նվազման պատճառ են դառնում: Ուստի սննդի անվտանգությունը վերանալով, կտարածվի սով և սոցիալական խռովություններ կառաջանան երկրներում: Գլոբալ տաքացումը վատ է ազդում նաև մարդկանց առողջության վրա: Գիտնականների և փորձագետների կարծիքով, գլոբալ տաքանալու հետևանքով տարածվելու են տարբեր հիվանդություններ, այդ թվում՝  Մալարիան, արևադարձային տենդը և շնչարգելությունը:

Այդ գործընթացը մտահոգություն է պատճառել պետություններին և միջազգային կազմակերպություններին: 2015 թ. հոկտեմբերին, կլիմայական փոփոխությունների թեմայով Բոլիվիայում կայացած համագումարում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունն ասել է.«

 

Պիտակ

Aug 30, 2016 13:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ