Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Առողջ ընտանիք» հաղորդաշարի 19-րդ համարը: Այսօր միասին զրուցելու ենք շրջագայության ու ճանապարահորդության անհրաժեշտության մասին: Ընկերակցեք մեզ:

Ժամանցն ու հանգիստը մարդու հոգեկան կարիքներից են համարվում, որոնք կենսական առումով մեծ նշանակություն ունեն: Յուրաքանչյուր անհատ հաշվի առնելով իր տարիքը և հասարակական դիրքը ելքեր է գտնում իր առօրյան աշխուժացնելու և միապաղաղ կյանքից հեռու մնալու համար: Այն ինչ կարևոր է ծնողների կողմից հանգիստ և ժամանց հասկացությունների ճիշտ մեկնաբանության անհրաժեշտությունն է:

Խաղալը, շրջագայության գնալը, ճանապարհորդությունը, մեկին հյուր գնալը հատկապես ազգականներին տեսակցության գնալը առօրյան բազմազան դարձնելու ճանապարհներից են:

Հանգստի ու ժամանցի կապակցությամբ Մեծ մարգարեն ասել է.«Լավ ժամանակ անցկացրեք և խաղերի մասնակցեք, քանի որ չեմ սիրում ձեր կրոնի մեջ կոպտություն նկատվի»:

Աշխատանքային օրերից հետո, անտառի կամ զբոսայգու կանաչապատ միջավայրում լինելը, գետի կամ ծովի մոտ գտնվելը հոգեկան անդորրի հասնելու լավագույն ելքերից են: Ընտանիքի անդամները ոչ-աշխատանքային օրերը կարող են առանց մտահոգությունների անցկացնել իրար կողքի ու այդպիսով առավել կապվածություն զգալ միմյանց նկատմամբ: 

Սովորաբար ընտանիքները կարճատև ճանապարհորդությունների համար գեղեցիկ մտքեր են ունենում, ինչը այդքան էլ ծախսատար չէ: Բնության գրկում ընտանիքի անդամների հետ միասին ճաշելը, ժամանցով զբաղվելը տարբեր խաղեր խաղալը երբեմն այնքան հաճելի է, որ զավակների համար անմոռանալի օր է դառնում ու նրանք միշտ հիշում են այդ օրը:

Ծնողների ու զավակների միմյանց հետ կատակելը պատճառ է դառնում, որ զավակները իրենց մտքում ավելի գեղեցիկ ու հաճելի պատկեր ստեղծեն ծնողներից:

Առօրեականությունը և կրկնությունը, բնակարանի միջավայրը հոգնացուցիչ ու անհանդուրժելի է դարձնում: Ոչ-աշխատանքային օրերին ընտանիքները երբեմն այցելում եմ սրբավայրեր: Այս ճանապարհորդությունները ժամանցային բնույթից բացի, հոգևոր միջավայրում գտնվելու բերումով հոգեկան խաղաղություն է պարգևում անձին:

Յուրաքանչյուր ճանապարհորդության համար, հատկապես այն քաղաքները, որտեղ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում նախքան ճանապարհվելը պիտի ապահովել մնալու վայրը, ծրագրել ուղևորության տևողությունը ու նույնիսկ սննդի հարցը:

Սովորաբար երիտասարդները կամ ուղևորության հարցում առավել աշխույժ անհատները ամենակարճ արձակուրդներն էլ շահագործում են անծանոթ վայրեր ուղևորվելու համար: Հեռու և մոտիկ քաղաքներում, լեռների ստորոտներում կամ էլ նույնիսկ անապատների գրկում գոյություն ունեն պատմական հնագիտական կոթողներ, այգիներ, այգեստաններ, դաշտեր, լճեր, գետեր, ապարանքներ, բնակարաններ և բազմաթիվ ամրոցներ, որոնց տեսնելը կարող է հաճելի ու անմոռանալի հիշողություն ստեղծել:

Ուրախ ու խաղաղ օրեր ունենալու համար ճանապարհորդությունը կյանքի անհրաժեշտություններից մեկն է: Ճանապարհորդության ծախսերից չպիտի վախենալ: Ճիշտ ծրագրավորմամբ ու հստակ մեկնակետ որոշելով ու թեկուզ կարճատև ճանապարհորդության մեկնելով կարող եք ընտանիքի մասնավորապես զավակների համար ուրախ օրեր ստեղծել:

Ճանապարհորդությունը մարդուն հնարավորություն է տալիս մի քիչ հանգստանալ և հեռացնել հոգեկան ճնշումները: Ճանապարհորդությունը վերացնում է հոգնածությունը և թարմ շունչ է հաղորդում կյանքին: Ճանապարհորդությունը պատճառ է դառնում նույնիսկ կարճ ժամանակով կտրվենք առօրյա կյանքից, ինչն իր հերթին մեծ էներգիա է հաղորդում մարդուն և կանխում է ֆիզիկական և մտային հոգնածությունը:

Ճանապարհորդությունը անհատին հնարավորություն է տալիս, որ ավելի երկար ժամանակ անցկացնի իր կողակցի ու երեխաների հետ: Համբերատար և բարեհամբույր լինելը ճանապարհորդության անհրաժեշտություններից են համարվում: Այդպիսի անհատները շատ կարճ ժամանակի ընթացքում վերականգնում են հոգեկան աշխուժությունը և դրական լիցքեր են ստանում: Դրանից բացի նաև քաղցր պահեր են ստեղծում իրենց ուղեկիցների համար:

Ուղեկիցների հետ զբոսնելը, խմբային խաղեր խաղալը, զրուցելը և ճաշ պատրաստելու մեջ իրար օգնելը գեղեցիկ հուշեր են ստեղծում, որ երկար ժամանակ դրանց վերհիշելով բարձրանում է մեր տրամադրությունը: Ճանապարհորդության ընթացքում հատկապես գեղատեսիլ վայրերում լուսանկարվելը չպիտի մոռանալ:

Ողևորության ընթացքում ուղևորը ծանոթանում է բնության հրաշալիքներին, տարբեր մտածողություններին ու տարբեր ազգատոհմերի ու նույնիսկ տարբեր ժողովուրդների սովորություններին և նիստ ու կացին, ինչը մեծապես նպաստում է անհատի մտավոր աճին ու հասունությանը:

Մարգարեական ավանդության մեջ ասված է.«Ողևորության ընթացում եթե նյութական շահ ձեռք չբերեք, վստահաբար ներաշխարհը կհարստանա»:

 

Պիտակ

Sep 04, 2016 20:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ