Կյանքի մյուս շրջանների համեմատությամբ քիչ չէ թոշակառության շրջանի կարևորությունը, ինչը եթե չուղեկցվի սկզբունքային միջոցառումներով և անձի մշակութային, հասարակական ու տնտեսական պայմաններին համապատասխան, կարող է հասարակական, տնտեսական ու հոգեկան բարդություններ առաջացնել թոշակառու անձի ու նրա ընտանիքի անդամների համար:

Հին ժամանակներում ծերությունը ճանաչում էին, ոչ թե տարիքից այլ անձի արտաքին տեսքի ու ֆիզիկական կարողության փոփոխություններից, ինչը համարվում էր կյանքի մի հատվածը, որն առհասարակ անհայտ էր: Սակայն այսօր ծերությունը օրինական դաշտում ունի իր բացատրությունը: Դա, այն տարիքն է, որ անձը աշխատանքից հանգիստ է առնում և նրան հատկացվում է սովորաբար կառավարությունների կողմից բարեկեցության համար նախատեսված առավելությունները: Բայց թոշակառությունն  առհասարակ անհատի կյանքի մեջ բաց է առաջացնում, որի լրացնելը բարդ գործ է: Այս շրջանում նույնիսկ այն անհատների համար, ովքեր նոր ձեռք բերած ազատ ժամը որպես մի առիթ են համարում, շատ կարևոր անցումային փուլ է:

Թոշակառության շրջանը անծանոթ շրջան է: Թոշակի  անցնելուց ժամանակներ առաջ անհատը հոգեկան ճնշումների է ենթարկվում և ինչ-որ չափով խոչընդոտվում է նրա դրական գործունեությունը: Սակայն եթե լավ մտածենք և ընդունենք, որ սա էլ կյանքի մի շրջան է, կարող ենք տրամաբանական մոտեցում ցուցաբերել այս խնդրին: Իրանցի մտավորական ակադեմիկոս Ալի Աքբար Դեհխոդան իր հայտնի բառարանի մեջ «թոշակառություն» բառը համարժեք է համարել հզորություն և վերակենդանացում բառի հետ և այսպես է մեկնաբանել.«..... և սա մի իրականություն է, որ եթե թոշակառու անձը դրանում համոզված լինի կարող է լավապես անցկացնել իր կյանքի նոր փուլը»:  

Տվյալ անձը կարող է տարիների ընթացքում ձեռք բերած և գիտության ու փորձառության վերածված գիտելիքները, պաշարը և գործնական գիտելիքները տրամադրել հազարավոր մարդկանց և փորձառությունների փոխանակումը իր հերթին շատ հաճելի զգացում է առաջացնում տվյալ անձի կյանքում:

Բրիտանացի հռչակավոր փիլիսոփա Բերթրանդ Ռասելը իր ծննդյան 90-ամյակի օրը մի հոդված էր գրել, որտեղ թոշակառության մասին այսպես է ասում.«Ծերությունն ունի առավելություններ ու թերություններ: Թերությունները ակնհայտ են ու անհետաքրքիր, սակայն բազմաթիվ են ծերության առավելությունները, քանի որ ապրած կյանքը լի է փորձառություններով: Ես շատերի եմ տեսել, ովքեր ընդունակ մարդիկ էին երևում, սակայն երիտասարդության տարիներին կարևոր գործեր չեն կատարել: Սակայն երբ կյանքի առավել փորձ ձեռք բերեցին ավելի լավ հասկացան թե ինչ պիտի անեն»:

Կյանքի այդ շրջանը կարևորության առումով չի զիջում մյուս շրջաններին: Հետազոտություններից պարզվել է, որ մեծ թվով մարդիկ իրենց կյանքի մեծ հաջողություններին հասել են բարձր տարիքում: Մի խումբ գիտնականներ կյանքի այս փուլում հասկացել են գիտական ճշմարտությունները և հայտնագործություններ են արել: Ուրեմն կարող ենք կյանքի այս փուլը համարել մյուս փուլերի շարունակությունը, որտեղ արդյունքի են հասնում մեր գործադրած մեծ ջանքերը: Այն հոգեբանները, ովքեր կառուցողականության ոլորտում հետազոտություններ են կատարել, կարևորում են այս ճշմարտությունը, որ արվեստագետներն ու գրողները բարձր տարիքում կարող են հասնել օգտակար հայեցողությունների:

Հայտնի հոգեբան Էրիկ Էրիկսոնը կյանքի այս փուլը համարում է հասունության տարիք, քանի որ անձի համար համապատասխան պայմաններ են ստեղծվում և նա կարողություն ունի նույնիսկ լավ արտադրող դառնալ, իսկ եթե ոչ, ունայնության զգացումը կշրջապատի նրան: Նա կյանքի այս փուլի մշակութային կողմը բնութագրում է, որպես հասարակական հարցերով ու հասարակական կառույցներում պատասխանատվություն ստանձնելու տարիք»:

Մի խումբ հայտնի անհատների ինչպես Չերչիլի, Պիկասոյի և Ռասելի կյանքի ուսումնասիրությունը խոսում է այս իրականության մասին: Նրանք մինչև 90 տարեկան հասակը պահպանել էին իրենց մտավոր կարողությունները: Ֆրանսիացի գիտնական ու փիլիսոփա Վոլտերը 1764թ. 70 տարեկանում կազմել է «Փիլիսոփայության բառարանը» կամ Էդիսոնը շարժիչների համար էլեկտրականության օգտագործման հնարավորությունը բացահայտեց 70 տարեկանում:

Իհարկե պիտի գիտակցել, որ թոշակառության ժամանակաշրջանը մարդկային կյանքի մի հատվածն  է, ինչը եթե չուղեկցվի սկզբունքային միջոցառումներով և անձի մշակութային, հասարակական ու տնտեսական պայմաններին համապատասխան կարող է հասարակական, տնտեսական ու հոգեկան բարդություններ առաջացնել թոշակառու անձի ու նրա ընտանիքի անդամների համար: Առհասարակ մարդու կյանքի յուրաքանչյուր շրջանի մեկնարկին, անձը կամա թե ակամա ենթարկվում է՝ տրտմության, զայրույթի, դժգոհության և նմանատիպ զգացումների, սակայն ամեն բանից առաջ պիտի ընդունի, որ թոշակառությունը մի շրջան է, որից հնարավոր չէ խույս տալ և յուրաքանչյուր անձ վաղ թե ուշ ապրելու է այդ օրերը: Անձը չպիտի թույլ տա, որ այդ զգացումները ազդեցություն գործերն իր վրա: Խնդրի ընդունելու ամենալավ միջոցն այն է, որ ճիշտ ծրագրավորմամբ օրինակ ճանապարհորդությամբ, սիրած գրքերի ընթերցանությամբ, ընկերների հետ հանդիպմամբ իր և իր շրջապատի համար գեղեցիկ պահեր ստեղծի: Հետևաբար թոշակառությունը վերջը չէ, այլ նոր ծնունդ և նոր սկիզբ է կյանքի նոր շրջանը սկսելու համար:

Պիտակ

Sep 12, 2016 15:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ