• Առողջ ընտանիք (21) Կենսաթոշակային տարիքում  ինչպե՞ս ապահովել արժանավայել և բարեկեցիկ կյանք

Սովորաբար կյանքի նոր փուլը սկսվում է իր մտահոգություններով: Կյանքի կարևոր իրադարձություններից մեկը, որը կարող է մարդուն բարդությունների առջև կանգնեցնել կենսաթոշակի անցնելու շրջանն է, սակայն ամեն մի թոշակառու կարող է իր կյանքը ծրագրել այնպես, որ այն իրեն ուղեկցի դեպի հրաշալի փորձառություններով ուղեկցված նոր աշխարհ:

Սովորաբար կյանքի նոր փուլը մտահոգություններով է ուղեկցված: Փաստորեն և՛ դրական և՛ բացասական փոփոխությունները կարող են ուղեկցվել անհանգստության ու դեպրեսիայի պես զգացումներով: Կյանքի փուլերից մեկը, որ կարող է բարդություններ ստեղծել անհատի համար դա թոշակառության շրջանն է: Եթե տվյալ անձը չկարողանա լավապես դիմավորել կյանքի այս փուլը շուտով վերածվելու է անտրամադիր, տխուր, տրտնջացող ու ամեն ինչից դժգոհ անհատի: Եթե անձը չպայքարի ու հանձնվի այդ փոփոխություններին էլ ոչ արթնանալու ժամը կարևորություն կունենա ոչ էլ իր արտաքին տեսքը: Նա աստիճանաբար կկորցնի իր ընկերներին: Բայց ամեն մի թոշակառու կարող է իր կյանքը այնպես ծրագրել, որ այն իրեն ուղեկցի դեպի հրաշալի փորձառություններով ուղեկցված մի նոր աշխարհ, երկար օրերով ու գիշերներով մի աշխարհ և առիթներ զբաղվելու այն ամենով, ինչով չի կարողացել զբաղվել աշխատանքի տարիներին: Կարող է ընդունել հասարակական պարտականություններ և բոլորին ապացուցել, որ դեռ կարող է օգտակար լինել, որն էլ իր աշխատանքի ու ջանասիրության երկար տարիների արգասիքն է:

Մասնագետների կողմից թոշակի անցածներին տրվող առաջին խորհուրդն այն է, որ վերջիններս գտնեն կեսօրյա մի զբաղմունք, որպեսզի իրենց միտքը չտարվի անհանգստացնող մտքերով, որովհետև պարապությունը կարող է նրանց զբաղեցնել այնպիսի խնդիրներով ինչն էլ բնականաբար կհանգեցնի տարբեր հոգեկան ու ֆիզիկական բարդությունների: Խորհուրդ է տրվում, որ թոշակառուները աշխատանքի անցնեն այնպիսի աշխատավայրերում, որ հարկադրված չլինեն ժամանակին ներկայանան աշխատանքի վայրում և ավելի կարևորն այն է, որ դա իրենց նախընտրած զբաղմունքը լինի: Ոչ շահադիտական գործերով զբաղվելը կամ բարեգործական կենտրոններում աշխատանքի անցնելը այդ աշխատանքներից են համարվում: ԱՄՆ-ի «Միչիգանի» համալսարանում կատարված ուսումնասիրությունների ու հետազոտությունների համաձայն այն ամերիկացիները, ովքեր զբաղվում են բարեգործական աշխատանքներով և ժողովրդին օգնելով մյուսների համեմատությամբ ավելի երկար են ապրում:

Այլ պարագաներից մեկը, որ կարող է փորձառությունների լավագույնս շահագործման հարցում օգնել թոշակառուներին՝ ընտանեկան գործերում առավել ակտիվ դեր ընդունելն է՝ այդ թվում թոռներին պահելը: Նրանք կարող են իրենց թոռներին ծանոթացնել ավանդական ու մշակութային ժառանգություններին և նրանց սովորեցնել բարոյական արժեքները:

Հակառակ դեպքում նրանք ենթակա կլինեն դեպրեսիայի  հիմնական պատճառներից համարվող մեկուսացման, ինչն էլ իր հերթին մեծացնելու է ալցհեյմերի հիվանդության ռիսկերը:  

Այդ հիվանդությունը կանխող ազդեցիկ խնդիրներից մեկը սպորտն է: Թոշակառուների ազատ ժամերը լրացնելու առումով ֆիզիկական պարապմունքները շատ օգտակար են և նույնիսկ անհրաժեշտ: Սպորտի թեթև պարապմունքներ կատարելը՝ ինչպես մաքուր օդում 5 կմ. ժամ արագությամբ օրական 2 անգամ և 20 րոպե տևողությամբ քայլելը ֆիզիկական ակիտվության ամենալավ ու օգտակար տեսակներից է, որ արագացնում է արյան շրջանառությունը և ուղեղային բջիջների սնուցման պատճառ է դառնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անհանգստությունների նվազեցման: Անհանգստությունը պատճառ է դառնում վատ հորմոնների արտազատման և դրա հետևանքով վաղահաս ծերության:

Հյուրասիրությունների մասնակցելը և կամ հյուրեր ընդունելը և տարբեր արարողությունների մասնակցելը այլ օգտակար պարագաներն են, որ թոշակառուները կարող են դրանցով զբաղեցնել իրենց ազատ ժամերը:

Այն դեպքում, երբ հայթայթվում են անհրաժեշտ պայմաններ, թոշակառուները կարող են արտաքին փոփոխության ենթարկեն իրենց բնակավայրը: Այդ փոփոխությունը զգալի ազդեցություն է թողնելու նրանց հոգեկանի վրա: Թոշակառու անհատները, ովքեր ծերության զգացում են ունենում չպիտի մտածեն, որ բնակարանի տեսքի փոփոխությունները իրենց տարիքին համապատասխան չէ: Նույնիսկ եթե զգում են, որ այդտեղ ապրելուց հոգնել են կարող են փոխել բնակավայրը:

Եվ ամենակարևորն այն է, որ մասնագետներն ու փորձագետները թոշակառուներին խորհուրդ են տալիս աղոթքը և սրբավայրեր այցելելը ներառեն իրենց ծրագրի մեջ, քանի որ աղոթքի ու աստվածապաշտության միջոցով նրանք կարող են զորացնել իրենց հոգին ու մարմինը, որպեսզի զերծ մնան հոգեկան ու ֆիզիկական հիվանդություններից:

Թանկագին բարեկամներ այս հաղորդումը եզրափակում ենք Մեծ մարգարեի խոսքերով, որն ասում է.«Ամեն ծերացած անձ իր գերդաստանում նմանվում է իր ժողովրդի մեջ գտնվող մարգարեի»:

 

 

Պիտակ

Sep 19, 2016 16:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ