Բարև Ձեզ, հարգելի ռադիոլսող բարեկամներ: Այսօր մեր զրույցի թեման Համադան քաղաքի Ավիցեննայի անվան համալսարանն է: Ընկերակցեք մեզ:

Համադանը համարվում է Իրանի պատմության դարպասը և Իրանի պատմության ու քաղաքակրթության մայրաքաղաքը: 25 դար առաջ, այն ժամանակ երբ քաղաքակրթությունը և քաղաքաբնակությունը թևակոխել է նոր փուլ, իրենց հրաշալի բնության ու կլիմայի բերումով Զագրոսի ու Ալվանդի ստորոտները, որպես քաղաքակրթության կենտրոն բոլոր շրջաններից առավել արժանացան ժամանակի իշխանների ուշադրությանը: Այդ տարածքում յուրաքանչյուր ժամանակաշրջանից մնացած հետքերը խոսում են այդ տարածքների գլխով անցած հրաշալի դեպքերի մասին:

Նահավանդի Գիան և Բաբա Քամալ բլուրներում կատարված հնագիտական պեղումները խոսում են այդ տարածաշրջանի վաղեմության մասին: Ֆրանսիացի հայտնի հնագետ պրոֆեսոր Գրիշմանը իր ուսումնասիրությունների ընթացքում հասել է այն համոզման, որ Եկբատանը ավելի վաղ քասիների քաղաք էր կոչվում և մարերի կողմից իրանական առաջին կառավարության հիմնադրմամբ այն հայտնի է դարձել աշխարում:

Համադան անունը առնվել է հին պարսկերենի Եկբատան բառից, որը Աքեմենյան Դարեհ թագավորի կողմից արձանագրվել է Բիսոթունի արձանագրության մեջ: Հունարենում այս անունը Եկբատան է հիշատակվել: Ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանի կարծիքով այդ տարածաշրջանի միակ նշանավոր քաղաքը անշուշտ Համադանը և մարերի մայրաքաղաք հնադարյան Եկբատանն է: Հերոդոտոսը  տեսել և սեպագիր արձանագրությունների մեջ անունը Եկբատան է: Համադանը ավելի քան 3 հազար տարվա պատմական անցյալ ունի և հույն հայտնի պատմաբան Հերոդոտոսը  քաղաքի կառուցումը վերագրում է Մարաստանի թագավորության հիմնադիր Դեովկեսին: Այդ ժամանակներում այն կոչվել է Հեգմաթանե, որ նշանակում է համախմբման վայր և ապա Եկբատան: Ք.ա. 550թ. այդ քաղաքը նվաճվում է Աքեմենյան դինաստիայի Կյուրոս թագավորի կողմից և Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Արշակունիների ու Սասանյանների օրոք այդ քաղաքը օգտագործվել է որպես ամառային մայրաքաղաք: Հիջրեթի 2-րդ տասնամյակում և Նահավանդի նվաճումից հետո այդ տարածաշրջանի ժողովուրդը ընդունում են իսլամ կրոնը:

Համադան քաղաքը բազմաթիվ պատմական ու բնական կոթողներ ունի: Իրանցի մեծ գիտնական և բժիշկ Ավիցեննայի դամբարանը, Իրանցի հանրահայտ բանաստեղծ Բաբա Թահերի դամբարանը, Գյանջնամեջի արձանագրությունները, Գոմբադ Ալավյանը, Եսթերի ու Մուրթքեի հուշարձանը և քարե առյուծի արձանը այդ հնագիտական կոթողներից են համարվում:

Համադանի տուրիստական, ժամանցային ու սպորտային համալիրը և ճոպանուղին նույնպես գտնվում  են Գայնջնամեի ջրվեժի ու հնադարյան արձանագրությունների հարևանությամբ քաղաքից 5 կմ. հեռավորության վրա:

Նույնպես վաղ ժամանակներից Համադանը եղել է մեծերի դաստիարակման բնօրրանը: Մեծություններ ինչպես՝ Բաբա Թահերը, Էյն Ալ-Ղոզաթը, Ավիցեննան, Խաջե Ռաշիդեդդին Ֆազլը, Սաադ Սալմանը, Ղավամեդդին Դարգոզինին, Ֆախրեդդին Ալա-ոլ-դոլե Արաբշահը, Աբու Ալ-Աալա Համադանին, Միր Սեյեդ Մոհամմեդ Համադանին, Խաջե Նասիրեդդին Համադանին, Միր Մոեզոդդին Մոհամմեդ Էմամին, Ռաֆիեդդին Ալիշահ Մոֆրադը, Իբն Ֆաղիհը, Շեյխ Շարաֆեդդին Դարգոզինին, Աբբաս Բեն Մաշքույեն, Բադիի Ալ-Զամանը, Քալիմ Համադանին, Ղուլամ Շամսը, Մաֆթունը և Միրզադե Էշղին:

Ավիցեննայի անվան համալսարանը գտնվում է Համադան քաղաքում: Համալսարանի հիմնադրման առաջին քայլերը կատարվել են ա.հ. 1351 թվականի էսֆանդ ամսին՝ համաձայն Իրանի և Ֆրանսիայի կառավարության միջև կնքված պայմանագրի: Ժամանակի Բարձրագույն ուսման տարածման խորհուրդը իր 94-րդ նիստում Վավերացնում է Համադանում Ավիցեննայի անվան համալսարանի հիմնադրումը: Համալսարանը հիմնադրվում է ա.հ. 1353թ. և ընդունելով շուրջ 200 ուսանողներ սկսում է իր գործունեությունը: Սկզբում համալսարանը ուսանողներ է ընդունում բակալավրի և մագիստրական մակարդակներում՝ Գյուղատնտեսության ընդլայնման, առողջապահական, բնապահպանության և մանկավարժական գիտությունների չորս համալիրներում:

Կրթության, մարզման, մշակութային, ժամանցային, մարզական բաժիններին ու հանրակացարաններին հատկացված տարածքները կազմում են շուրջ 250 հազար քմ., որոնք կառուցվել են մոտ 122 հեկտար մակերեսով տարածքում:

2015թ. այս համալսարանը բարձրագույն ուսուցման ինստիտուտների ու համալսարանների ինտերնետային կայքերի դասակարգման առումով աշխարհում զբաղեցրել է 1681-րդ, Ասիայում 470-րդ, Միջին Արևելքում 85-րդ և Իրանի համալսարանների մեջ 21-րդ պատվավոր տեղերը: Նույնպես ըստ ISI-ի ցուցանիշների՝ Իրանի համապարփակ համալսարանների մեջ զբաղեցրել է 10-րդ և իսլամական երկրների համալսարանների մեջ՝ 75-րդ պատվավոր տեղը: Բացի այդ, համալսարանում գրված հոդվածներին կատարված հղումների առումով 7-րդ և գիտնականների թվի առումով զբաղեցնում է 5-րդ պատվավոր տեղերը: Նույնպես Իրանի մակարդակով օրինակելի գիտնականների շարքում են այս համալսարանի  քիմիայի դասախոսներ՝ դոկտ. Մոհամմեդ Ալի Զոլֆի Գոլը,   դոկտ. Դավուդ Նեմաթոլլահին ու դոկտ. Արդեշիր Խազային և   գյուղատնտեսության դասախոս դոկտ. Մանսուր Ղոլամին:

Այս համալսարանի բացահայտ յուրահատկություններից են համարվում գիտական արտադրանքների բարձր որակը և լրացուցիչ կրթության տարածումը, ինչը այս համալսարանի պատասխանատուների ու գիտական խորհրդի անդամների տարիներ շարունակ կատարված աշխատանքի արգասիքն են: Համալսարանում գրված գիտական հոդվածներին կատարված հղումների առումով այս համալսարանը Իրանում և աշխարհում  բացառիկ դիրք է զբաղեցնում: Այս համալսարանը նույնպես համարվում է աշխարհի մեկ տոկոս ազդեցիկ համալսարանների շարքում:

Ներկա պայմաններում Ավիցեննայի անվան համալսարանը ունի գիտական խորհրդի 417 անդամներ, 750 աշխատակից, 13000 ուսանողներ, բակալավրի, մագիստրական ու դոկտորական մակարդակներում աշխատող 310 ուսումնական ճյուղեր և շուրջ 34000 շրջանավարտ: Ներկայումս այս համալսարանը ունի 13 ֆակուլտետ, որոնց մեջ գիտական արտադրանքների ու ուսանողների ներգրավվման առումով բարձր դիրք են զբաղեցնում՝ քիմիայի, տեխնիկական ու ճարտարագիտական, գյուղատնտեսության, հիմնական և հումանիտար գիտությունների ֆակուլտետները:

IT-ի և ICT-ի ոլորտներում 25 ակտիվ ընկերություններով գործունեություն ծավալող զարգացման կենտրոնը այս համալսարանի հետ կապված հաստատություններից է, որ ուսանողներին ու հնարամիտ մասնագետներին աշխատանքի ընդունելու առումով մեծ առաջադիմություն է արձանագրել:

Կրթական ու դաստիարակչական նպատակների իրագործման և Իրանի ու այլ տարածքների բնական պատմության ծանոթացման նպատակներով հիմնադրված Բնական պատմության թանգարանը կառուցվել է հանգուցյալ դոկտ. Ալի Էղբալիի ջանքերով՝ 60 քմ. ընդհանուր մակերեսով տարածքում ա.հ. 1351թ. ու դրանից հետո մինչև 1380թ. ավարտը մեծ զարգացում է ունեցել:

Անկասկած թանգարանի մեջ առկա մի շարք նմուշներ և հայտնագործությունները այն գիտնականների ու պատասխանատուների պեղումների արգասիքն են, ովքեր Իրանի ողջ տարածքում տարիներ տևած պեղումների արդյունքում իմի են բերել այս թանկարժեք հավաքածուն:

Թանգարանը կազմված է 6 ցուցասրհաներից, որտեղ ցուցադրվում են խեցիների, մարջանների, թիթեռների, միջատների, կաթնասունների, թռչունների, ջրային կենդանիների և սողունների  ու  երկրաբանական նմուշներ:

Նույնպես անցած տարի շահագործման է հանձնվել գիտությունների ֆակուլտետի գիտա-հետազոտական աստղադիտակը: Գիտահետազոտական աստղադիտակը, որն հայտնի է 10 դյույմանոց աստղադիտակ ածխածնային մանրաթելի մարմնով «Էսփրոգրաֆ Սքայ Վաչեր» անունով: Այն կարող է 500 անգամ խոշորացնել պատկերը: Այս Աստղադիտակի քաշը չնչին է և տիեզերական լուսանկարչության առումով բարձր արագություն ունի, որը չափազանց նպաստավոր է հետազոտական նպատակների և աստղագիտական լուսանկարչության առումով:

Ավիցեննայի անվան համալսարանում կա նաև գեղեցիկ արհեստական լիճ, որը յուրահատուկ թարմություն է հաղորդում համալսարանի մթնոլորտին:

Ներկա պայմաններում Ավիցեննայի անվան համալսարանը հյուրընկալում է 13 արտասահմանցի ուսանողների, ովքեր Իրան են եկել Սիրիայից, Եմենից, Պաղեստինից և Բահրեյնից: Հիշյալ արտասահմանցիները բակալավրի, մագիստրականի և դոկտորականի ուսանողներ են: Նախատեսվում է համալսարանի միջազգային մասնաճյուղի հիմնադրմամբ այս համալսարանը վերածվի միջազգային համալսարանի և ընդունվեն ավելի մեծ թվով արտասահմանցի ուսանողներ:

Պրն. Մոհամմեդ Նեզամը մեկն է այդ արտասահմանցի ուսանողներից: Նա 22 տարեկան է և արդեն 3 տարի է ինչ Սիրիայից Իրան է եկել բարձրագույն ուսումը շարունակելու համար: Ավիցեննայի անվան համալսարանում նա համակարգչային ճարտարագիտության ճյուղի ուսանող է: Հարցին, որ ինչու է Իրանն ընտրել բարձրագույն ուսումը շարունակելու համար Մոհամմեդ Նեզամը պատասխանում է, որ Իրանն ու Սիրիան դիվանագիտական սերտ հարաբերություններ ունեն և կրոնական ու մշակութային առումով էլ Իրանի ու Սիրիայի ժողովուրդը շատ մոտ են իրար: Նա նախապես տեղեկություններ է ձեռք բերել Իրանի պատմության վերաբերյալ և երբ առիթ է ստեղծվում Իրանում սովորելու իսկույն քայլ է վերցնում: Նա ասում է, որ Իրանը շատ առավելություններ ունի, որոնց թվում են անվտանգության բարձր մակարդակը, կլիմայական բարենպաստ պայմանները՝ մասնավորապես Համադան քաղաքի կլիման: Նա նաև ասում է, որ Իրանը բարձրագույն ուսման համար շատ հնարավորություններ ունի և Իրանի համալսարանները գերազանց մակարդակ ունեն: Պատմելով համալսարանի սպորտային ու ժամանցային հնարավորությունների մասին Մոհամմեդ Նեզամն ասում է, որ համակարգչային ճարտարագիտության ճյուղն ունի գիտական խորհրդի մեծ թվով անդամներ, ովքեր աշխարհի բարձրակարգ համալսարանների շրջանավարտներ են: Նա շատ գոհ է հանրակացարանների որակից ու դասախոսների դասավանդման մեթոդից և ասում է, որ միավորների մեծամասնությունը դասավանդվում է տեսական մեթոդով և գործնական միավորները ուսուցանվում է գործնական եղանակով: Իրեն ծանոթ համալսարանների համեմատությամբ Մոհամմեդ Նեզամը Ավիցեննայի անվան համալսարանի մակարդակը շատ բարձր է գնահատում:

 

 

Sep 24, 2016 17:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ