Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք իսլամում շրջակա միջավայրի նշանակության մասին և նշեցինք, որ Ղուրանի այաները լավագույն կերպով անդրադառնում են շրջակա միջավայրը կազմող բոլոր տարրերի կարևորությանը: Ղուրանի ուսուցումների համաձայն, բնությունը և նրանում գոյություն ունեցող ամեն ինչ աստվածային պարգև է և բոլորի պարտականությունն է ձգտել դրանց պահպանմանը: Նաև ասացինք, որ իսլամի մեծ մարգարեն և որոշ իմամները ևս անդրադարձել են այդ հարցի նշանակությանը: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

Իսլամում շրջակա միջավայրի նշանակության վառ դրսևորումներից մեկը կանաչ տարածքների ընդլայնումն է, այնպես որ ծառ տնկողը բարեգործ է համարվում: Որոշ ավանդազրույցներում ասված է, որ առանց մաքուր օդի, զուլալ ու առատ ջրի և պարարտ վարելահողի, կյանքն ահավոր է լինելու: Մի շարք ավանդազրույցներում ասված է.«Անգամ դատաստանի օրը, եթե մեկի ձեռքում տնկի կա, պետք է այն ցանի»: Կան այլ ավանդազրույցներ, որոնք կարևորում են շրջակա միջավայրի պահպանումն ու կանաչապատ տարածքի մեծացումը: Կրոնական գրություններում նաև պարգև է սահմանված բնության պահպանման համար: Իսլամի մեծ մարգարեն ասել է.«Ծառի ոռոգումը նմանում է ծարավ հավատացյալին ջուր տալ և դա մեծ պարգև ունի: Ծառ տնկելը, առու ստեղծելը և ջրի հոր փորելը, ուսման, մզկիթ կառուցելու և որդի ծնելու նման մահից և ապաշխարելուց հետո, պարգև են բերում մարդուն»:

Իսլամական ավանդազրույցները շրջակա միջավայրի պահպանությունը խրախուսելու կողքին, արգելում են շրջակա միջավայրի նկատմամբ ոտնձգությունը:  Իսլամի մեծ մարգարե՝ Մուհամմեդն ասել է.«Մի հատեք ծառերը, որովհետև Աստված ձեզ պատժելու է»: Մեծ մարգարեն կարևորել է ծառատնկությունը և ինքը ևս ծառեր է տնկել: Շիաների առաջին իմամ՝ Ալի Էմիրապետը Մեդինայում բազմաթիվ արմավի այգիներ է ստեղծել և մեծ մասը նվիրել է Աստծո ճանապարհին: Մուհամմեդ մարգարեն իսլամի ճանապարհին ջիհադ կատարողներին խորհուրդ է տվել չհատել ծառերը և չվառել ցանքսատարածքները: Շիա հոգևորականները ևս անգամ մուսուլմանների հետ պատերազմող թշնամու տարածքում արգելել են ծառերի հատումն ու ցանքսատարածքների ավերումը և դա սխալ քայլ են համարել: Անտարակույս ծառատնկությունը խրախուսելը և ծառերի ոչնչացնելն արգելելը վկայությունն է այն իրողության, որ իսլամը կարևորում է շրջակա միջավայրը:

Իսլամի մարգարեն կարևորում է բնության նկատմամբ հարգանքը և այն նմանեցրել է մոր, որը սնում է մարդուն և հուշում է մարդկանց բարի ու վատ գործերի մասին: Երկիրը տեղեկացնում է հողի արդյունավետության և ռեսուրսների պահպանման մասին: Իսլամական իրավունքների համաձայն, ընդհանուր ջրերը, օդը, հողն ու ջուրը և արևի լույսը ֆիզիկական և իրավաբանական անձանց չեն պատկանում և բոլորն իրավունք ունեն ճիշտ կերպով օգտագործել դրանք և ոչ մեկն իրավունք չունի այդ տարրերն աղտոտելով կամ իր սեփականությունը համարելով, վտանգել մյուսների կյանքը: Այդպիսով այդ ռեսուրսներն ու բարիքները ոչ մեկի սեփականությունը չհամարելով, իսլամը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը:

*********

Իսլամը կարևորում է նաև կենդանական տեսակների պահպանումը: Մուհամմեդ մարգարեն ջիհադ անողներին խորհուրդ է տալիս անտեղի չսպանել կենդանիներին կամ չխեղել նրանց մարմնի մասերը: Իսլամը պախարակում է կենդանիներին խեղանդամ դարձնելը և խեղանդամ չորքոտանիներին ուտելը: Իսլամը նաև արգելում է թռչունների բույնն ավերելը և նրանց անդորրը խլելը: Մուհամմեդ մարգարեն ասում է.«Ճտերի բույնի վրա մի հարձակվեք և մինչև արևը ծագելը մի խափանեք նրանց հանգիստը»: Ֆրանսիացի մտավորական Գուստավ Լըբոնի ուշադրությանն է արժանացել կենդանական տեսակների նկատմամբ իսլամի ցուցաբերած ուշադրությունը: Նա այդ մասին գրել է.«Իսլամական երկրներում կարիք չէ կենդանիների պաշտպանության հավաքականություն ստեղծել, այդ տարածքները կարելի է կենդանիների դրախտը համարել: Մուսուլմանները հարգում են շների, կատուների ու թռչունների իրավունքը: Հատկապես մզկիթներում ու մայթերում թռչուններն ազատորեն թռչում են և մինարեթներում բույն են շինում: Այդ հարցում եվրոպացիները շատ բան ունեն նրանցից սովորելու»:

Հաշվի առնելով այս բոլորը, կարելի է նկատել, որ իսլամի հայեցակետով, մարդն Աստծո տեղակալն է աշխարհում և այդ կոչումը նրան պարտավորեցնում է պահպանել երկիրը և իր գիտությամբ ձգտել երկրի շենացմանը: Մարդը պարտավոր է նաև երաշխավորել այլ կենդանի էակների ապրելու վայրը և հնարավորություն ստեղծել բոլորի համար, մշտապես օգտվելու երկրի ռեսուրսներից: Երկրում Աստծո տեղակալը լինելու մասին հիշելը և գիտակցելը, որ Աստված ամենուր է, կենսական հավասարակշռության պահմանմամբ, բնությունը շահագործելու գաղտնիքն է համարվում: Բնության վրա իշխող ավանդույթներին տիրապետող և Աստծո տեղակալը լինելու հանձնառությունները հարգող մարդիկ են միայն անաղարտ պահում բնությունը և ճիշտ շահագործում այն: Ինչպես Աստված է պահպանում բնությունն ու բոլոր կենդանի էակներին, այնպես էլ նրա տեղակալը պետք է կանխի բնական բարիքների՝ օդի, ջրի, հողի, կենդանիների ու բույսերի ոչնչացումը: Այլ խոսքով, երկիրը, ջուրը, երկինքն ու ողջ բնությունն Աստվածային ավանդ են փոխանցված մարդուն: Ուստի մարդը պատասխանատու է բնության պահպանման համար:

Հետևաբար իսլամական իշխանությունում պետք է վերահսկվի շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքը և բնությանը վնասող մարդկանց պատժելուց բացի, պետք է զգուշացվեն բոլոր նրանք, ովքեր անտեղյակ են շրջակա միջավայրի նկատմամբ իրենց քայլերի հետևանքների մասին:

Իսլամը չի տարանջատում մարդուն ու շրջակա միջավայրին և գտնում է, որ նրանք լրացնում են միմյանց: Այդպիսով իսլամն ամենակատարյալ խորհուրդներն է տալիս շրջակա միջավայրի պահպանության համար և աստվածային ուղուն համապատասխան Ղուրանում պատկերված են մարդկային բոլոր կողմերը: Ուստի հասարակության մեջ իսլամական տնտեսական համակարգի սկզբունքների իրագործումը կարող է մարդկային իրավունքներն ու կայուն զարգացումն ապահովելով և բնապահպանական բացասական հետևանքները նվազեցնելով, ենթահող ստեղծել բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանման համար:

Նման ուսուցումների համաձայն, ԻԻՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում ևս կարևորվել է շրջակա միջավայրի պահպանությունը: Այդ օրենքում ասված է.«Իսլամական հանրապետությունում հասարակական պարտականություն է համարվում շրջակա միջավայրի պահպանությունը, որտեղ պետք է զարգացող հասարակական կյանք վարեն ներկա և գալիք սերունդները: Ուստի արգելվում են շրջակա միջավայրն աղտոտող կամ անփոխարինելի վնաս պատճառող տնտեսական կամ այլ կարգի ցանկացած գործողություն»:

********

ԻԻՀ-ում շրջակա միջավայրի նշանակության մասին կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ այդ լավագույնն ենք մաղթում բոլորիդ:

 

Oct 03, 2016 18:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ