Աշխարհում գոյություն ունեցող մոտ 81 միլիոն փեթակից ձեռք է բերվում ավելի քան 1.5 միլիոն տոննա մեղր: Փեթակների քանակության և որակյալ մեղրի արտադրության առումով, աշխարհում Իրանը 10 առաջատար պետություններից մեկն է:

Մեղուն Աստծո՝ օգտակար,  ստեղծարար և զարմանահրաշ արարածներից է: Այս փոքր միջատը համարվում է աշխարհում կենսաբազմազանության գործոններից մեկը: Ոմանք գտնում են, որ առանց մեղվի, աշխարհի երեսին վտանգվելու է կյանքը և երկիր մոլորակում ապրելը բավականին դժվար կլինի, քանի որ մեղուները կարևորագույն դեր են խաղում բույսերի փոշոտման գործընթացում:  Բույսերում և ծառերում փոշոտման գործընթացը իրականացվում է տարբեր եղանակներով:  Միջատների, հատկապես մեղուների միջոցով փոշոտումը բույսերի բեղմնավորման կարևոր եղանակներից է:  Օրինակ՝ պտղատու ծառերի, այդ թվում խնձորի ու կեռասի բեղմնավորման 90 տոկոսը իրականացվում է մեղուների միջոցով, մինչդեռ նուշի ծառի դեպքում փոշոտման գորոծողությունը իրականացվում է միայն մեղուների միջոցով:

Բանվոր մեղու

Մեղուների միջոցով փոշոտման գործողության  տնտեսական արժեքը շատ ավելին է քան այս միջատի կողմից արտադրված մեղրն ու մեղրամոմը: Այդ իսկ պատճառով մի շարք պետություններում մեղուների փեթակատերերին բարձր գին է վճարվում այգիներում ու ագարակներում փեթակների տեղադրման համար: «Ափիմոնդիա» մեղվապահների ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի (Apimondia International Federation of Beekeepers Associations ) նախագահ, պրոֆեսոր Ֆիլիպ Մաք Քեյբը (Philip McCabe) գտնում է. «Արտադրության ցիկլից մեղուների հեռացումը կլինի իբրև բնապահպանական նախազգուշացում: Մեղուները անհրաժեշտ են մարդկության գոյատևման և կենսաբազմազանության համար»:

Աշխարհում գոյություն ունի ավելի քան 20 հազար տեսակի մեղու և բանվոր մեղուն դրանցից մեկն է, որն ապրում է հասարակական կյանքով: Փեթակ կոչվող իր բնակավայրում բույսերի ու ծաղիկների հյութն ու նեկտարը հավաքելով, մեղուն արտադրում է մեղրը, որը լիարժեք սնունդ և նպաստավոր դեղ է հիվանդությունների բուժման համար: Մեղրի գույնը տարբերվում է և  կախված է նրանից, թե մեղուն ինչ ծաղիկի վրա է նստել և օգտվել դրանից: Մեղրը երբեմն լինում է բաց, իսկ երբեմն մուգ գույնի: Ելնելով հյութի հիմնական աղբյուրից, մեղրի գույնը լինում է բաց սպիտակից (ակացիայի մեղր) մինչև սևին զարնող մուգ կանաչի գույնների (բարդիի կամ ճնճղուկի լիզան մեղր) տիրույթում: Օրինակ՝ թխկի մեղրը լինում է լիմոնագույն, պտուղների մեղրը՝ շագանակագույնի զարնող դեղին, իսկ ուրցի մեղրը՝ ագաթանման կարմիր: Ասում են, որ մուգ գույնի մեղրը, բաց գույնի մեղրերի հետ համեմատած, ավելի հարուստ է հանքային նյութերի առումով:

Ելնելով հյութի հիմնական աղբյուրից, մեղրի գույնը լինում է բաց սպիտակից մինչև սևին զարնող մուգ կանաչի գույնների տիրույթում:

Մեղրն ունի բարձր սննդային արժեք և համարվում է լիարժեք սնունդ: Մեղրի բարձր որակը գալիս է այդ փոքրիկ  միջատի կողմից բույսերի ընտրությունից: Բանվոր մեղուները իրենց բնազդով կարողանում են տարբերակել օգտակար ծաղիկները անօգտակարներից: Նրանք ամեն ծաղկի վրա չեն նստում և իրենց հոտառության ու որոշման ունակության օգնությամբ ընտրում են լավագույն ծաղիկներն ու բույսերը: Արդյունավետ սննդային դերակատարությունից ու թերասնման վիճակի հաղթահարմանը նպաստելուց բացի, մեղրը կարող է կիրառվել որպես դեղ կամ այն լրացնող միջոց հիվանդությունների բուժման համար: Մեղրը պարունակում է հանքային նյութեր, ինչպիսիք են Ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, կալիումը, յոդը, մագնեզիումը, կապարը, պղինձը, ծծումբը, նիկելը, ցինկը եւ նատրիումը, որոնց քանակությունը տարբերվում է մեղրի տարբեր տեսակներում: Մեկ կիլոգրամ մեղրը ունի ավելի քան 30 հազար կալորիա էներգիա: Մեղրը պարունակում է տարբեր տեսակի էնզիմներ, սպիտակուցներ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ինչպիսին մրջնաթթուն է, եւ բուրավետ հոտեր: Մրջնաթթուն բնական ախտահանիչ միջոց է, որը պաշտպանում է մեղրը փչանալուց և հակառոմատիզմային հատկություն ունի: Մեղրը կարելի է օգտագործել որպես վերքերի, հատկապես բերանի ու կոկորդի շրջանում վերքերի ախտահանիչ միջոց:

Մեղվաբուծական արդյունաբերություն և մեղրի արտադրություն

Իրանում մեղվաբուծության պատմությունը սերում է մթա  դարերից: Այս ժամանակաշրջաններում մեղվաբուծությունը համարվում էր կողմնակի աշխատանք և ժամանցային գործողություն: 20-րդ դարում Իրանում էական փոփոխության ենթարկվեց մեղվաբուծությունը:  Այդ ժամանակներում նոր տեսակի փեթակները փոխարինման եկան տեղական փեթակներին, որոնք հիմնականում լինում էին տարբեր ձևերի՝ ծառի, կարասի, զանբյուղի կամ տարածական շրջանակի կոնստրուկտուրայի տեսքով և արդյունքում հին եղանակները փոխարինվեցին նոր եղանակներով: Մոտ 40 տարի առաջվանից ի վեր, երբ Իրան ներմուծվեցին բարեփոխված տեսակի թագուհի մեղու և վերապատրաստման կուրսեր անցան թագուհի մեղուների բուծման ու բազմացման դիմորդները, պետական ու մասնավոր հատվածում սկսվեց թագուհի մեղվի վերարտադրումը և  այսօր Իրանում տարեկան արտադրվում են ավելի քան 100 հազար թագուհի մեղուներ, որոնք բաժանվում են մեղվաբուծների միջև:

Մեղվաբուծական արդյունաբերությունը տարածված է Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում արևելյան ու արևմտյան Ատրապատականի, Արդեբիլի, Քուրդստանի, Լորեստանի, Գյուլիստանի, Մազենդերանի և Սպահանի նահանգներում: Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների, այդ թվում արևելյան ու արևմտյան Ատրպատականների ու Արդեբիլի մեղրը օժտված է սքանչելի որակով: Աշխարհում մեղրի հանրահայտ բրենդներից է Արդեբիլի նահանգում գտնվող Սաբալանի մեղրի բրենդը: Աարդեբիլի նահանգը Իրանում մեղրի արտադրության բևեռներից մեկն է: Այս նահանգում բարեխառն բնակլիմայի և հատկապես Սաբալանի բարձր լեռան ծաղկաշատ լանջերում ու Մեշքինշահրի շրջանում բույսերի բազմազանության շնորհիվ, մեղվաբուծներին հաջողվել է յուրաքանչյուր փեթակից միջին հաշվով ստանան ավելի քան 40 Կգ մեղր: Փեթակատերերը բնական բուսական նյութեր են օգտագործում վնասատուների դեմ  պայքարելու համար, ուստի արտադրանքը օրգանական է լինում: Այս նահանգում գտնվող Խալխալի շրջանը Իրանում առաջատար դիրք է զբաղեցնում տեղական ու ավանդական փեթակներից մեղրի արտադրության առումով:

Իրանում մեղրի արտադրության կարևորագույն բևեռներից է նաև արևմտյան Ատրապատականը՝ տարեկան ավելի քան 20 հազար տոննա մեղրի արտադրությամբ: Ավելի քան 1 միլիոն փեթակի և վեց հազար աշխատուժի, կանաչ ու ընդարձակ արոտավայրերի, կարող կառույցների, փաթեթավորման ժամանակակից արհեստանոցների ու գործարանների առկայության շնորհիվ, Արևմտյան Ատրպատականը մեծ ներուժ ունի մեղրի, մեղրամոմի, ծաղկափոշու, Ռոյալ գելի և նույնիսկ մեղվի թույնի արտադրության առումով:

Մեղրից բացի, փեթակից արտադրվում են զանազան արտադրանքներ, այդ թվում մեղվի թույնը, մեղրամոմը, ակնամոմը, Ռոյալ գելը և ծաղկափոշին, որոնք մեղրից ավելի բարձր դիրք են զբաղեցնում բուժական ու տնտեսական արժեքի առումով: Մեղվի թույնը կիրառություն ունի մարմնի իմունիտետի հետ կապված հիվանդությունների բուժման գործում: Ակնամոմը (Bee glue) բնական հակաանտիբիոտիկային հատկություն ունի: Այս նյութը մեղվի օգտակար ու կիրառական արտադրանքներից մեկն է, որը կազմվում է տարբեր քանակությամբ մեղրամոմից ու ռետիններից: Ռոյալ գելը թրթուռների կյանքի առաջին երեք օրվա սնունդն է: Այս նյութն ունի բավականին բարձր ավելացված արժեք և արդյունավետ է Ալցհեյմերի, արյան ճնշման, աթերոսկլերոզի եւ քաղցկեղի կանխարգելման համար: Ռոյալ գելը բավականին սննդարար ու էներգիա տվող նյութ է և հայտնի է որպես ամենահարուստ բիոլոգիական սննդանյութ:

Ակնամոմ

Այլ երկրների հետ համեմատած, Իրանում ավելի շատ են մեղր օգտագործում: Աշխարհում մեղրի օգտագործումը մեկ շնչի հաշվով միջինը կազմում է 250-300 գրամ, մինչդեռ այդ ցուցանիշը Իրանում կազմում է մոտ մեկ Կգ, այսինքն երեք անգամ գերազանցում է համաշխարհային ցուցանիշը: Թեև տարածաշրջանային երկրներում Իրանը լավ շուկա ունի իր մեղրը ներկայացնելու համար, այդուհանդերձ երկրի ներսում սպառման բարձր ցուցանիշի և գնային առավելության պատճառով, իրանցի մեղվաբուծները այնքան էլ շահագրգռված չեն իրենց արտադրանքը արտահանելու համար: Ուստի, քիչ քանակությամբ իրանական, այդ թվում արևմտյան Ատրպատականի մեղր է արտահանվում հարևան պետություններ, արևելյան Ասիայի և եվրոպական երկրներ: Թուրքիան ևս Իրանից մեղր ներմուծող երկրներից է: Այս երկիրը Իրանից ներմուծված մեղրը թուրքական ապրանքանիշի անվան տակ վերարտահանում է Պարսից Ծոցի, Կովկասի և եվրոպական երկրներ:

 

 

Պիտակ

Nov 29, 2017 19:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ