Էներգետիկայի միջազգային գործակալության՝ 2016թ. զեկույցի համաձայն, Իրանը 190 միլիարդ Խմ գազի արտադրման թողունակությամբ աշխարհում երրորդ ամենախոշոր գազ արտադրող պետությունն է, իսկ բնական գազի պաշարների քանակության առումով աշխարհում առաջին տեղում է:

20-րդ դարի 70-ականների սկզբից սկսած տարբերի էներգիաների աղբյուրների շարքում բնական գազը գրավեց էներգետիկայի տնտեսության գծով փորձագետների ուշադրությունը և զգալի մասնաբաժին ունի աշխարհում օգտագործվող էներգատեսակների շարքում: Բնական գազը որպես միջազգային էներգետիկայի զանբյուղում առավելություն ունեցող վառելիք ուշադրության է արժանացել բնակչության աճի, արտադրության և էներգետիկայի բնագավառում տեխնոլոգիայի ու գիտության զարգացման և սպառման շուկաների ընդլայնման պատճառներով: Վերջին տասնամյակներում էներգետիկայի համաշխարհային պահանջարկը ձգտում է դեպի պակաս բնապահպանական աղտոտումներով վառելիքների: Բնական գազը ավելի պակաս աղտոտում ունի այլ տեսակի բրածո վառելիքների, այդ թվում  քարածուխի ու նավթի համեմատ: Չմշակված նավթի համեմատ  24 տոկոսով, իսկ քարածուխի համեմատ 42 տոկոսով ավելի պակաս աղտոտող գազեր են արտադրվում բնական գազից ձեռք բերված էներգիայի յուրաքանչյուր միավորի դիմաց, մինչդեռ ձեռք բերվող էներգիան դրանց գերազանցում է: Բնական գազը էլեկտրաէներգիայի արտադրման կարևորագույն աղբյուրներից մեկն է, ընդորում աճում է էլեկտրաէներգիայի՝ այս մաքուր էներգատեսակի պահանջարկը: կատարված ուսումնասիրությունների համաձայն, 2007-2035թթ. ընկած ժամանակահատվածում ավելի քան 1.2 տոկոսով մեծանալու է բնական գազի օգտագործման ծավալները էլեկտրաէներգիայի արտադրման համար: Բնական գազի ավելի պակաս աղտոտումներն ու կապիտալային ծախսերը, ավելի բարձր գործառնական ճկունությունն ու արդյունավետությունը նրա դարձրել են գրավիչ էներգայի աղբյուր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015թ. աշխարհում սպառվել է ավելի քան 3500 միլիարդ Խմ բնական գազ, որը 41 տոկոսով աճել է 2000թ. ցուցանիշի համեմատ:

Գազի արդյունաբերությունը Իրանում

Բնական գազի հայտնաբերումը իրականացվել է հազարավոր տարիներ առաջ: Պատմական փաստերի համաձայն, 3000 տարի առաջ չինացիները գազը արդյունահանում էին գետնի 300-600 մետր խորությամբ շերտերից և օգտագործում էին աղաջուրը գոլործիացնելու համար: Պատմության վկայությամբ, հին իրանցիները նավթն ու գազը օգտագործում էին նախնական ու պատահական ձևերով: Անցյալում մի շարք ստորգետնյա պաշարների ցածր խորության շնորհիվ նավթային նյութերը սկսում էին արտահոսել հողի էրոզիայի կամ երկրաբանական խզվածքների շարժման արդյունքում և բնական բոցավառման երևույթի պատճառ դառնում: Մասջեդ-Սոլեյմանի մոտակայքում գտնվող զրադաշտական տաճարների և Ատրպատականում գտնվող Ազարգոշնասբ ատրուշանի մնացորդները վկայում են այն մասին, որ զրադաշտականները բնական բոցավառման երևույթն օգտագործում էին իրենց ատրուշանները կանգուն պահելու համար:

Բնական գազը, նույն ինքը մեթանը (CH4) ամենապարզ ու ամենաշատ սպառվող ածխաջրածինն է ածխաջրածինների շղթայում: Գազը մի տեսակ  բրածո վառելիք է, որն ավելի պակաս բնապահպանական վտանգ է պարունակում այլ տեսակի բրածո վառելիքների համեմատ և համարվում չվերականգվող աղբյուր: Ներկայումս գազը տարածված վառելիքներից մեկն է կենցաղային ու արդյունաբերական ապառումների համար: Այն օգտագործվում է բարձր մասշտաբներով  և կանխատեսվում է, որ նրա օգտագործումը ընդլայնվելու է գալիք տասնամյակներում: «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) անգլիական նավթային ընկերության զեկույցում, որի խորագիրն է «Ակնարկ 2017թ. էներգակիրների համաշխարհային վիճակագրության մասին», նշված է. 2016թ. աշխարհում աճեց գազի արտադրման ծավալները և միջին հաշվով հասավ ավելի քան 3500 միլիարդ Խմ ցուցանիշի: Նախորդ տարվա՝ 2015թ. համեմատ այս ցուցանիշը ցույց է տալիս 21 միլիարդ Խմ աճ գազի համաշխարհային արտադրման բնագավառում: Էներգետիկայի միջազգային գործակալության՝ 2016թ. զեկույցի համաձայն, Իրանը 190 միլիարդ Խմ գազի արտադրման թողունակությամբ աշխարհում երրորդ ամենախոշոր գազ արտադրող պետությունն է, իսկ բնական գազի պաշարների քանակով աշխարհում առաջին տեղում է: Աշխարհում 188 տրիլոն Խմ գազի պաշարներից Իրանի փաստարկված գազի պաշարները կազմում են մոտ 34 տրիլոն Խմ, որը կազմում է բնական գազի համաշխարհային ընդհանուր պաշարների 18 տոկոսը, Մերձավոր Արևելքի 51 տոկոսը, իսկ ՕՊԵԿ-ի՝ նավթ արտահանող պետությունների կազմակերպության բնական գազի պաշարների 40 տոկոսը: Իրանի գազի պաշարները գտնվում են գազի հանքավայրերում, կամ նավթային հանքավայրերում նավթի հետ միասին:

Իրանի գազի ազգային ընկերությունը, որպես աշխարհում գազի արդյունաբերության հեղինակավոր ընկերություններից մեկը և հանրապետության գազի արդյունաբերության գլխավոր պատասխանատու, հիմնադրվել է 1966թ.: Հաշվի առնելով երկրի մակրոքաղաքականության ուղղությունները, ընկերությունը իր առջև նպատակ է դրել օպտիմալացնել բնական գազի օգտագործումը որպես զարգացման առանցք, ապահովել ազգաբնակչության անդորն ու բարեկեցությունը, զարգացնել արդյունաբերությունը, պահպանել շրջակա միջավայրը, ինչպես նաև բնական գազի պաշարները որպես ազգային կիապիտալ, և վերջապես մեծացնել դրա չափաբաժինը հանրապետության էներգետիկայի զանբյուղում: Իրանի գազի ազգային ընկերության պատականություններից է նաև ապահովել արդյունաբերությանը, Էլեկտրակայաններին, առևտրային ու կենցաղային հատվածներին անհրաժեշտ վառելիքը: Ներկայումս Իրանում ավելի քան 73 հազար արդյունաբերական ձեռնարկություն իրենց անհրաժեշտ էներգիան ստանում են գազից և գազաֆիկացվել են գյուղական համայնքների ավելի քան 70 տոկոսը և քաղաքային համայնքների 95 տոկոսը: Իրանում օրական արտադրվում է ավելի քան 800 միլիոն Խմ գազ , որը կիրառվում է նավթաքիմիական ձեռնարկությունների, էլեկտրակայանների, տեղական արդյունաբերական ոլորտների օգտագործման, նավթահորերի մեջ ներարկման, կենցաղային սպառման, ինչպես նաև հարևան երկրներ ու միջազգային շուկաներ արտահանելու համար:

2011թ. գնահատումների համաձայն, Իրանում գրանցվել են ավելի քան 42 գազի հանքավայր և 92 գազի պահեստարան: Իրանի գազի հանքավայրերից կարելի է նշել Աղաջարի, հյուսիսային Փարս, Թաբնաք, Խայամ, Խանգիրան, Դալան, Ռահամ, Սարխուն, Սեֆիդ Բաղուն, Շանուլ, Ֆարու, Քամանքուհ, Քանգան, Քիշ, Մոբարաք, Նար, Հալեգան, Հենգամ և Համուն գազի հանքավայրերը: Իրանի նավթի ու գազի հանքավայրերը սփռված են հանրապետության ընդարձակ տարածքներում՝ Պարսից Ծոցի ցածր խորությամբ շերտերից մինչև Կասպից ծովի խորքերը, ինչպես նաև ցամաքային տարածքները:

Նկատի առնելով միայն սովորական ռեսուրսները,  ներկայումս աշխարհում Իրանն իր տրամադրության տակ ունի նավթի ու գազի, ընդհանուր վերցրած, ամենախոշոր պաշարները:Իհարկե անհրաժեշտ ուսումնասիրություններ չեն կատարվել սչ սովորական պաշարների (թերթաքարային նավթ և գազ, գազի հիդրատներ) մասին: Ասում են, որ Իրանի որոշ հատվածներում գազի հիդրատների ընդարձակ պաշարները գերազանցում են գազի սովորական պաշարները:

«Հարավային Փարս» գազի հանքավայրը

Իրանն այն պետություններից է, որն իր հարևան պետությունների հետ ունի բազմաթիվ համատեղ նավթի ու գազի հանքավայրեր ու ռեզերվուարներ: Հարևան պետությունների հետ ունեցած Իրանի համատեղ նավթի ու գազի հանքավայրերից 18-ը նավթահանքեր, 4-ը գազի հանքավայրեր, իսկ 6-ը գազի ու նավթի խառը հանքավայրեր են: Իրանի համատեղ նավթի ու գազի հանքավայրերը համատեղվում են Քուվեյթի, Կատարի, Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի եւ Թուրքմենստանի հետ: Իրանի համատեղ գազի հանքավայրերից կարելի է նշել Սալմանը (Սաուդիան Արաբիա), Մոբարաքը (ԱՄԷ), Հենգամը (Օման), Բիֆարսը (Սաուդիան Արաբիա), Գոնբադլի (Թուրքմենստան), Հարավային Փարսը (Կատար): «Հարվային Փարս» գազի հանքավայրը աշխարհում ամենախոշոր համատեղ գազի հանքավայրն է, որը գտնվում է Պարսից Ծոցում՝ Իրանի ու Կատարի սահմանագծին: Ասում են, որ նավթի ու գազի այս հանքավայրը ի վիճակի է ապահովել երկրագնդի բնակչության էներգետիկայի պահանջի 10 տոկոսը: «Հարվային Փարս» գազի այս հսկա հանքավայրը, որը Կատարում հայտնի է «հյուսիսային գմբեթ» անվամբ, ունի 9700 ՔԿմ մակերես և ներառում է աշխարհի գազի պաշարների 8 տոկոսը: Այս հանքավայրից 3700ՔԿմ-ը գտնվում է Իրանի ջրային տարածքում, որն իր մեջ ներառում է Իրանի գազի պաշարների գրեթե կեսը: «Հարվային Փարս» հանքավայրի այս հատվածի գազի պաշարները կազմում է 14 տրիլոն Խմ գազ՝ 18 միլիարդ բարել հեղուկ գազի հետ միասին: Իրանը «Հարվային Փարս» գազի համատեղ հանքավայրից օրական վերցնում է ավելի քան 500 միլիոն Խմ գազ՝ բնական գազի հարաճուն պահանջարկը բավարարելու, նավթային հանքավայրերի մեջ ներարկելու, «Էլ. Էն. Ջի.» արտադրելու, գազի ու հեղուկ գազի՝ որպես նավթաքիմիական ձեռնարկությունների հումք արտահանելու համար:

Հաշվի առնելով, որ Իրանի գազը արտահանվում է գազատարի ու LNG երկու եղանակների միջոցով, Իրանի գազի արտահանման քաղաքականության մեջ առաջնահերթոււթյունը տրվում է հարևան պետություններին: Այդ առաջնահերթության պատճառններն են գազի արտահանման ու տեղափոխման, ինչպես նաև տնտեսական ձեռնտու լինելու հանգամանքները: Ներկայումս Իրանից գազ են ներկրում Թուրքմենստանը, Թուրքիան և Հայաստանը, իսկ մի շարք պետություններ, այդ թվում Քուվեյթը, ԱՄԷ-ը, Վրաստանը, Հնդկաստանը և Աֆղանստանը Իրանի գազի ներկրման ցանկացողներից են:

 

 

Mar 07, 2018 20:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ