• Զբոսաշրջություն` պատուհան դեպի իմաստնության աշխարհ(6)

Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը նշում է, որ կրոնը զբոսաշրջության ամենակարևոր շարժառիթներից մեկն է: Աշխարհի զբոսաշրջիկների մեկ երրորդը ճամփորդում են այդ նպատակով: Արդյոք մինչև հիմա ձեզ մոտ առաջացել է հարց, թե ինչ նպատակներով են մարդիկ ճամփորդում: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այս մասին:

Յուրաքանչյուր մարդ ունի ճամփորդելու սեփական շարժառիթը: Կրոնը այդ շարժառիթներից ամենակարևորն է: Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը նշում է, որ կրոնը զբոսաշրջության ամենակարևոր շարժառիթներից մեկն է: Աշխարհի զբոսաշրջիկների մեկ երրորդը ճամփորդում են այդ նպատակով:

 

Կրոնական զբոսաշրջությունն աշխարհի ամենատարածված զբոսաշրջության տեսակն է, որի ժամանակ մարդիկ ճամփորդում են`նոր փորձ ձեռք բերելու նպատակով: Ճամփորդության այս ձևը մեզ է հասել միջին դարերից: Պատմական փաստաթղթերը վկայում են, որ կրոնական զբոսաշրջությունը եղել է պատմության բոլոր ժամանակաշրջաններում: Քրիստոնեության պատմության մեջ ասվում է, որ քահանաները գնում էին ուխտագնացության`եկեղեցիներ ու վանքեր: 14-րդ դարում, ուխտագնացությունը քրիսոտնյա աշխարհում նոր թափ առավ: Այդ ժամանակ քրիստոնյաները հիմնականում գնում էին Երուսաղեմ ու Հռոմ` իրենց կրոնական պարտքը կատարելու և ժամանակ անցկացնելու: Իսկ իսլամական երկրներում մուսուլմաններն ամեն տարի սահմանված օրերին գնում են Մեքքա ուխտագնացության, որպեսզի կատարեն իրենց ամենակարևոր ուխտագնացությունը` Հաջը: 14 դար է անցել այն ժամանակից, երբ իսլամի մարգարե Մուհամմադը, Աստծո հրամանով իր հետևորդներին հրավիրեց իրականացնելու այդ ուխտագնացությունը:  

Եվ այդ ժամանակից մինչ օրս, ամեն տարի, միլիոնավոր մուսուլմաններ մեկնում են Աստծո տուն և կատարում հատուկ ծես: Առաջին հերթին այդ ընթացքում պետք է անպայման մշտապես հիշվի Աստծո անունը և ասվի. “Ես քո հրամանին եմ ենթարկվում ու դեպի քեզ եմ շտապում: Տեր, ոչ մի բան քեզ հետ հավասար չէ: Քեզ եմ լսում ու դեպի քեզ եմ շտապում: Դու ես, որ արժանի ես փառաբանության: Դու ես վեհը, բոլոր բարիքները քեզանից են, ամեն ինչ քեզ է պատկանում, դու տիրապետում ես ամեն ինչին և ոիչինչ քեզ հավասար չէ: Ես քո հրամանին եմ ենթարկվում ու դեպի քեզ եմ շտապում”:

Ամեն տարի, միլիոնավոր մուսուլմաններ  գնում են Հաջի ուխտագնացության

 

 

Վերը նշվածը պատասխանն է`Հաջի ուխտագնացություն կատարելու Աստծո հրավերին: Հաջը ուղղակի հաղորդակցությունն է մարդկանց ու արարչի միջև: Այս արարողության ժամանակ, ուխտագնացը, մյուս ուխտագնացների հետ միասին, խորհում է  Աստծո ընտրյալների ինչպես` Աբրահամի գործերի մասին և քննարկում իր եսը: Հաջը մարդակերտման ծես է, որտեղ մարդու սիրտը խաղաղվում է:

Ուխտագնացությունը մշտապես շատ կարևոր է եղել հատկապես արարչի հետ հաղորդակցվելու համար: Ուխտագնացության ուղևորությունները ընդգծում են մարդու բարոյական կողմը և մարդը հաճույքով է իրականացնում ուխտգանցությունը: Այն ինչը մուսուլմաններին  այս տարիների ընթացքում ստիպել է իրականացնել ուխտագնացությունը, ներքին ցանկությունն է, որը մշտապես նրանց ուղեկցել է:

Զբոսաշրջոթյան ոլորտի փորձագետները համոզված են, որ այս ոլորտի ամենակայուն ուղևորություններից մեկը հենց այս ուխտագնացությունն է: Քանի որ այն վայրերը, որտեղ մարդիկ այցելում են, շատ կարևոր դեր են կատարում ուխտագնացին դեպի իրենց հրավիրելու համար: Օրինակ` Իրանի Հյուսիս արևելքում գտնվուղ Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը, նման վայրերից է: Աշխարհի միլիոնավոր մուսուլման և ոչ մուսուլման ուխտավորներ այցելում են Մաշհադում գտնվող այս սրբավայրը:

Միլիոնավոր ուխտագնացներ ամեն տարի այցելում են Մաշհադ

 

 

Խորվաթիայից մուսուլման լրագրող Հասան Հեյդար Դիաբը, Մաշհադ կատարած իր ուխտագնացության մասին ասում է. “Միշտ ցանկանում էի մոտիկից տեսնել իմամ Ռեզայի դամբարանը և նրանից դրական էներգիա ստանալ: Այդ զգացողությունն առկա է ոչ միայն դամբարանում, այլ ամբողջ քաղաքում: Կեսգիշերին, դամբարանի մոտ հավաքվում են մեծ թվով մուսուլմաններ` աղոթելու համար: Բազմթիվ են նաև ոչ իրանցի ուխտագնացները: Իմամ Ռեզայի դամբարանի հրաշալի մթնոլորտը ոչ մի այլ տեղ չեմ զգացել”: Ամերիկացի զբոսաշրջիկ Ջուո  Դանան ասում է. “Այնտեղ կա աստվածային հրաշալի մթնոլորտ, որը մարդուն ակամայից գրավում է  դեպի իրեն”:

 

 

Apr 19, 2018 20:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ