Կրոնն ու բարոյականությունը սերտ կապերի մեջ են ու բարոյական կարիքների բավարարումը շատ կարևոր նշանակություն ունի կրոնական զբոսաշրջության մեջ: Այս զբոսաշրջությունը կարող է իրականացվել տարբեր ձևերով:

Կրոնական զբոսաշրջությունը մշակութային զբոսաշրջություն է: Այստեղ զբոսաշրջիկն այցելում է  սրբավայրեր,  կատարում կրոնական ծեսեր ու նաև ձեռք բերում կրոնական գիտելիքներ: Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև ուխտագնացությունը պատմական ու մշակութային վայրեր: Այլ խոսքով, սրբավայր այցելելը համարվում է  կրոնական զբոսաշրջություն իրականացնող զբոսաշրջիկի կարևոր նպատակներից մեկը: Ամեն տարի, Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Հազրաթ  Շահ Չերաղի սրբավայր դամբարանը ուխտագնացության են մեկնում ոչ միայն իրանցի, այլ նաև այլազգի միլիոնավոր զբոսաշրջիկներ:    

Շիրազ քաղաքում գտնվող Հազրաթ  Շահ Չերաղի սրբավայր դամբարանը ուխտագնացության են մեկնում  միլիոնավոր ուխտավորներ ու զբոսաշրջիկներ

Որոշ մուսուլմաններ, Մեքքա են մեկնում միայն ուխտագնացության համար: Նրանք համարվում են ուխտագնաց զբոսաշրջիկներ և այս ուխտագնացությունը կրոնական ամենատարածված զբոսաշրջության տեսակներից է: Ուխտագնացության մասին խոսելիս, պետք է նշենք նաև Իրանում գտնվող եկեցեղիներ, այդ թվում` Ուրմիայի Սուրբ Մարիամ եկեղեցի քրիստոնյաների  ուխտագնացությանը: Այս եկեղեցին համարվում է  Բեթղեհեմից հետո երկրորդ ամենախոշոր եկեղեցին աշխարհում: Ամեն տարի ամռանը, հազարավոր ուխտագնաց զբոսաշրիկներ այցելում են նաև Իրանում գտնվող սուրբ Թադեի վանք: 2017թ Հայաստանից մեծ թվով հայեր մասնակցել են  Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը: Այդ ուխտագնացներից էր Ռազմիկ Պետրոսյանը, ով ուխտագնացությունից վերադառնալուց հետո իր հուշերում գրել է. “Ես շատ էի ցանկանում այցելել Իրան: Սակայն դժվարությունների և Արևմուտքի կողմից իրականացված հակաքարոզչությունների պատճառով, հետաձգում էի այցս: Սակայն 2017 թ հուլիսի 27-ին, ես և   իմ 16 ընկերները,  այցելեցինք Իրան: Մենք Մեղրիի անցակետից  մտանք Իրան: Առաջին բանը որ նկատեցինք, հարթ ճանապարհներն էին: Մենք անցանք բամզաթիվ մեծ ու փոքր  քաղաքներով ու հասանք Թադեի վանք: Գիշերն անցկացրինք մեզ հատկացված վրաններում, իսկ առավոտյան զով քամին ու թռչունների ձայնն արթնացրին մեզ: Չէի հավատում աչքերիս: Մեր շուրջը բազմաթիվ գունավոր վրաններ էին, իսկ գեղեցիկ ու հսկա եկեղեցին, ինչպես մի գոհար փայլում էր: Մի պահ մտածեցի, որ գտնվում  եմ Գեղարդում կամ Էջմիածնում: Սակայն դա Հայաստանը չէր: Դա Իրանն էր, բայց բոլորը, համարյա 5 հազար ուխտագնացներ, խոսում էին հայերեն”: 

Ամեն տարի,Սուրբ  Թադեոս առաքյալի մահվան տարելիցին, աշխարհի տարբեր երկրներից հայերը հավաքվում են Իրանի Չալդրան շրջանում գտնվող Ս.Թադեի վանքում

 

“Ամեն տարի, Սիրիայից, Հորդանանից, Լիբանանից, Կանադայից, Ֆրանսիայից ու այլ երկրներից հայերն այցելում են Իրան` մասնակցելու Թադեի վանքի ուխտին: Նրանք այստեղ մի քանի օր են անցկացնում վրաններում: Ես բոլորին հրավիրում եմ այցելել ու տեսնել,թե ինչպես են ապրում կրոնական փոքրամասնություններն Իրանում ու ինչպես են նրանք  իրականացնում իրենց կրոնական ծիսակատարությունները, մոմ են վառում, մատաղ անում և հաճելի ժամանակ անցկացնում իրար հետ”. գրում է Պետրոսյհանը:  

Կրոնն ու բարոյականությունը սերտ կապերի մեջ են ու բարոյական կարիքների բավարարումը շատ կարևոր նշանակություն ունի կրոնական զբոսաշրջության մեջ: Այս զբոսաշրջությունը կարող է իրականացվել տարբեր ձևերով: Կրոնական զբոսաշրջությունը մշակութային զբոսաշրջություն է: Այստեղ զբոսաշրջիկը այցելում է  սրբավայրեր ու կատարում կրոնական ծեսեր ու նաև ձեռք բերում կրոնական գիտելիքներ: Կրոնական զբոսաշրջությունն իրականացվում է տարբեր ձևերով: Դրանցից մեկը ճանաչողական զբոսաշրջությունն է, որը սերտ կապերի մեջ է մշակութային զբոսաշրջության հետ: Ճանաչողական զբոսաշրջությունն իրականցվում է բնությունն ու Աստծո կողմից ստեղծված ամեն ինչ ճանաչելու նպատակով: Այսինքն զբոսաշրջիկը ճամփորդում է`  այդ ամենը ճանաչելու նպատակով: Իսլամի ուսուցումների համաձայն, մարդիկ բնածին կերպով փնտրում են Աստծուն ու ցանկանում են ճանաչել նրան: Այս ճանաչողությունը կարող է լինել մտքի կամ սրտի միջոցով: Ճանաչողություն ձեռք բերելու համար, որոշ զբոսաշրջիկներ այցելում են տարբեր վայրեր, ինչպես` Աշխաբադ, Խոջանդ, Սամարղանդ, Բուխարա, Կոնիա և այլն: Իհարկե այս վայրերում մեծ ներդրում է  կատարվել` ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Սակայն  պետք է  ասել, որ ոչ մի վայր չի կարող մարդուն հասցնել ճանաչողության, ինչպես անապատը, դրա լռությունն ու աստղալից երկինքը, ծովը, կապույտ ջրերն ու ալիքների ձայնը: Այս ամենը մարդուն հնարավորություն են տալիս խորհել ու գտնել ճշմարտությունը:

 

Apr 25, 2018 19:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ