Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կշարունակենք Ղուրանի դիտանկյունից քննարկել «Մաադ»-ի կամ մեռելների հարության հարցը: «Մաադ»-ին ունեցած հավատքը՝ հաշվի առնելով մարդկային կյանքում դրա չափազանց կառուցողական ազդեցությունները, համարվում է աստվածային մարգարեների ուսուցումների հիմնական սկզբունքներից մեկը:

Հիմնվելով ամուր ու տրամաբանական փաստարկների վրա Ղուրանն ընդգծում է «Մաադ»-ի սկզբունքը և իհարկե այդ կապակցությամբ բազմաթիվ այաներ է հատկացրել «Մաադ»-ի հնարավորության հարցին: Քանի որ «Մաադ»-ը մերժողների գլխավոր մասը անհնարին է համարում դատաստանի օրը և հավատացած է, որ ֆիզիկական «Մաադ»-ը, որը պահանջում է հողին հանձնված ու փտած դիակների կրկին կյանք ստանալը, հնարավոր չէ: Ղուրանը մեկ այլ դիտանկյունից է նայում հարցին:

Նախորդ հաղորդման ժամանակ նշեցինք, որ Ղուրանը որոշ բացահայտ օրինակներ ներկայացնելով առաջ է քաշել դատաստանի օրվա ընթացքում մարդկանց հարությունը: Դրանից են Օզայրի պատմությունը, մեռելների հարության ինչպիսությունը ցուցադրելու համար Աստծուն ուղղված Աբրահամի խնդրանքը և «Ասհաբ-ե Քահֆ»-ի պատմությունը:

Ղուրանի մի շարք այաներ ընդգծում են մարդու և աշխարհի արարման ուղղությամբ Աստծո անսահման հզորությունը և դա հստակ ապացույց են համարում նրա համար, որ Աստված կարող է դատաստանի օրը կազմակերպել ու մարդկանց կրկին կյանք պարգևել: Այաների համաձայն Աստծո իմաստնությունն ու արդարությունը պահանջում է, որ դատաստանի օր լինի և որևէ բան չի կարող խոչընդոտել նրա կամքի իրագործմանը: Հենց այնպես որ առաջին անգամ Աստծո կամքով տեղի ունեցավ արարչագործության հրաշքը և մարդն ու աշխարհն արարվեցին, նա ունի այնպիսի հզորություն, որ կրկին մարդուն կարող է կյանք պարգևել:

Երկնքի ու Երկրի արարմանն ուշադրություն դարձնելը դատաստանի օրվա ընթացքում վերակենդանացման ապացուցման միջոցներից է համարվում: Օրինակ  «Ահղաֆ» սուրայի 33-րդ այաում կարդում ենք. «Արդյոք նրանք չեն իմացել, որ երկինքն ու Երկիրն արարած ու այդ գործում անկարող չգտնված Աստված կարող է հարություն տալ մեռելներին: Այո, նա կարող է կատարել ցանկացած գործ»:

Այս այաում Աստված դրա համար, որ մարդկանց պարտադրի խորհել, ակնարկ է կատարում արարման գործում իր եզակի հզորությանը և դնում է այն հարցը, թե արդյոք դուք չեք տեսնում բոլոր համակարգերով ու գեղեցիկ համաստեղություններով հսկա երկինքը: Նա ով ունեցել է երկինքներն ու Երկիրը նման մանրակրկիտ ու կանոնավոր համակարգով արարել ու իրեն անկարող չի զգացել, ինչպես է կարող պատահել, որ անզոր լինի մեռելներին հարություն տալու հարցում:

Այս ընդարձակ աշխարհում տարբեր տեսակի արարածներ գոյություն ունեն, սկսած ամենամանր միջատներից, որոնց հազարավոր տեսակները մինչ այսօր հայտնաբերվել են, մինչև հսկա մոլորակներն ու համաստեղությունները, որոնց մարդկությունն անկարող է հաշվել ու չափել: Այն Աստվածը, որ ընդունակ է եղել նման ընդարձակությամբ ու ծավալով երկինք ու Երկիր արարել, արդյոք չի կարող մեռելներին հարություն տալ: Իրենց գույնզգույն բոլոր արարածներով երկնքի ու Երկրի արարումը վառ ապացույցն է նրա, որ նա ունի ցանկացած գործ կատարելու հզորությունը, քանի որ աշխարհում արարել է այն ամենն ինչ կարելի է ենթադրել: Հիմնականում ցանկացած բանի լավագույն ապացույցը դրա իրականացումն է: Այլ խոսքով այս աշխարհի արարումը պարզ ապացույց է նրա, որ Աստված կարող է կրկին արարել այս աշխարհը:

Աստված «Ռում» սուրայի 27-րդ այաում ասում է. «Նա ով սկսում է արարչագործությունը, հետո դրան հետ է վերադարձնում և դա նրա համար ավելի դյուրին է և նրան է արժանի երկնքում ու երկրում գերազանցության տիտղոսը և նա իմաստուն ու սիրելի է»:

Ղուրանն այս այաում սեղմ տրամաբանությամբ առաջ է քաշում «Մաադ»-ի հնարավորության հարցը: Ասում է. «Դուք հավատացած եք, որ արարչագործությունը սկիզբ է առել նրանից, ապա ամեն ինչ իր տեղը վերադարձնելը պիտի շատ ավելի հեշտ լինի: Քանի որ սկզբից ոչինչ չի եղել և Աստված է այն արարել, սակայն կրկին դա կատարելու ժամանակ նախանյութն արդեն գոյություն ունի, այսինքն մարդկանց դիակների փտած մասերը գոյություն ունեն աշխարհում: Միայն պիտի նրանց կերպարանք տալ ու դասավորել»:

Ամենայն դեպս ոչնչից մի բան ստեղծելը կրկին արարելուց շատ ավելի բարդ գործ է: Օրինակ, եթե ավտոյի կամ ինքնաթիռի և կամ որևէ արդյունաբերական բարդ գործիքի ստեղծողն ասի, որ ես մասերի եմ բաժանում դրան ու հետո կրկին դրանք հավաքում եմ, արդյոք դուք կասկածելու եք նրա կարողությանը: Ոչ մի դեպքում: Քանի որ մասերի բաժանելն ու կրկին հավաքելը շատ ավելի հեշտ է լինելու դա առաջին անգամ ստեղծելուց:

Իհարկե այստեղ անհրաժեշտ է նշել, որ մենք մեր դիտանկյունից են մեկնաբանում հեշտ կամ բարդ լինելը: Հիմնականում այնտեղ կարելի է հեշտ կամ բարդ լինելու մասին զրուցել, որտեղ խոսքը գնում է սահմանափակ կարողության մասին, որը հեշտությամբ կատարում է մի աշխատանք, իսկ մեկ այլ գործում դժվարանում է: Բայց երբ խոսում ենք Աստծո անսահման հզորության մասին, հեշտ ու բարդ եզրույթները կորցնում են իրենց իմաստը: Հետևաբար այան վերջում նշում է. «Նա սիրելի ու իմաստուն է»: Այսինքն թեև նրա հզորությունն անսահման ու անհաղթահարելի է, սակայն միևնույն ժամանակ չհաշվված կերպով քայլ չի վերցնում ու նրա բոլոր գործերը կատարվում են գիտության ու իմաստնության հիման վրա:

Ղուրանը «Մարիամ» սուրայի 67-րդ այաում պատասխանելով նրանց ովքեր դատաստանի օրվա կապակցությամբ կասկած ունեն, ակնարկ է կատարում մարդուն ոչնչից արարելուն: «Արդյոք մարդը չի հիշում, որ մենք նրան սրանից առաջ արարեցինք, երբ ոչինչ գոյություն չուներ»:

Մեռնելներին հարություն տալու համեմատությամբ մարդուն ոչնչից արարելն ըստ երևույթի շատ ավելի բարդ ու խրթին աշխատանք պիտի լինի:  

Մարդկության արարման գործում Արարչի հզորության հիշեցումը մարդկանց հարություն տալու Աստծո հզորությունն ապացուցելու համար Ղուրանի պատճառներից է համարվում: Աստված «Հաջ» սուրայի 5-րդ այաում անդրադարձել է այս հարցին և նրանց ովքեր կասկածում են հարության հարցում, կոչ է անում խորհել իրենց արարման մասին, թե ինչպես նախ հողից ու ապա սաղմից արարվեցին: Ապա փուլ առ փուլ հիշեցնում է մոր արգանդում մարդու արարման փուլերը մինչև ծնունդն ու ապա մինչև նրա ծերությունը:

Աստված որ անկենդան հողը վերածում է սաղմի ու ապա կյանքի ստեղծման փուլերն առաջ է տանում ու ամեն օր կյանքի նոր հագուստ է հանգեցնում նրան, արդյոք անկարող է մարդուն մահից հետո կրկին կյանք վերադարձնել:

Ղուրանի մյուս խմբի այաները հղում կատարելով գարնանը բույսերի և բնության վերակենդանացմանը, պատճառաբանում են «Մաադ»-ը: Օրինակ «Արաֆ» սուրայի 57-րդ այաում կարդում ենք. «Նա քամիներին անձրևից առաջ ուղարկում է, որպեսզի ավետիս տան մինչև որ ամպերը բեռնավորվում են, նրանց ուղարկում ենք մեռած հողի կողմը ու դրա միջոցով տեղացնում ենք կենսարար ջուրը ու դրա միջոցով տարբեր տեսակի մրգեր ենք ծլեցնում սև հողից ու այդպես էլ դատաստանի օրը հարություն ենք տալու մեռելներին»:

Արևը շողում է ծովերի վրա ու դրա ջերմությունից գոլորշիանում են ծովի մակերեսի ջրերը: Գոլորշին թանձրանում է ու ստեղծում է ամպի ծանր զանգվածները: Ապա քամու ալիքները, որոնք ավետում են Աստծո շնորհը համարվող անձրևի մասին, իրենց ուսերին փոխադրում են ծանր ամպերը և դրանց քշում են չոր ու կիզիչ հողի կողմը: Ապա ամպի զանգվածներից տեղում են անձրևի կյանք պարգևող կաթիլները: Անձրևի կաթիլները դանդաղ իջնում են Երկրի վրա ու ջրում են պապակած հողը և միջավայրը պատրաստում են սերմերի հարության համար: Այսպիսով չոր ու լուռ գերեզմանատան նմանող չոր ու անոգի հողը կանաչում է և վերածվում է կյանքի ակտիվ կենտրոնի և մրգատու ու ծաղկառատ այգիների:

Այս հաշվված համակարգը, որ հիմնված է քամիների ու ամպերի շարժման, անձրևի կյանք պարգևող կաթիլների տեղալու և դրանից հետո մեռած հողի հարության վրա, լավագույն ապացույց է համարվում այն ճշմարտության, որ իմաստուն մի ձեռք աշխատում ու տնօրինում է այն:

Այաի վերջում ասված է. «Այսպես ենք մեռելներին հանելու հողից ու նրանց կյանքի հագուստ հագցնելու»:

Համաձայն այս այաի մեռած հողում կենդանության պատկերի երևան գալը, չորանալուց հետո գարնան եղանակին բույսերի կրկին ծլելը «Մաադ»-ի ապացուցման միջոցներից է: Գարնան գալուստով Աստված մեռած հողից ստեղծում է կենդանի, բազմատեսակ, գեղեցիկ ու գույնզգույն արարածներ, ինչը թե նրա հզորության ու իմաստնության և թե մեծ հարության ապացույցը կարող է համարվել:

Մի օր իսլամի մեծ մարգարեի աջակիցներից մեկը նրան հարցրեց. «Ով Աստծո մարգարե Աստված ինչպե՞ս է հարություն տալու մեռելներին և ո՞րն է բնության մեջ դրա օրինակը»: Մեծմարգարեն պատասխանեց. «Արդյոք չի պատահել, որ անցնես չոր ու ավերակված մի տարածքով ու հետո մի առ ժամանակ անց կրկին այդտեղից անցնես ու նկատես, որ կանաչել է»: Նա ասաց՝ այո պատահել է: Մեծ մարգարեն ասաց. «Աստված այդպես է հարություն տալիս մեռելներին և դա արարչագործության մեջ դրա ապացույցն է»:

Մենք բոլորս հավատացած ենք, որ մարդ սկզբում արարվել է հողից: Հետևաբար զարմանալ չի կարող լինել, եթե կրկին հարություն առնենք հողից: Իրապես իմաստուն ու ամենակարող մեռելներին հարություն տալն ու փտած ոսկորներին կրկին կենդանություն պարգևելը Աստծո համար չափազանց հեշտ ու դյուրին է լինելու:  

 

 

 

Apr 29, 2018 20:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ