Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Հաճախ, հաճույք ստանալու մտքի հետ կապված, մարդիկ ունենում են ինչ-որ մեղքի զգացում, կարծես թե բացարձակ ժամանակ չեն տալիս հաճույքի համար՝ իրենց պլանավորված և կանոնիկ կյանքի ժամանակից, նույնիսկ երբեմն համարում են, որ սա ինչ-որ պարապուրդի վիճակ է և բացարձակ արժանի չէ հարգանքի: Իրականում, կյանքը տանջվելու և տառապելու համար չէ: Կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցնում փոքրիկ տարբեր զգացողություններ, ապրումներ, որոնք կարելի է հաճույք համարել: Ի վերջո, մեր կյանքը արժեքավոր է դառնում հենց նման պահերի համադրման կամ քանակի կամ որակի շնորհիվ:

 

Հաճույքին նախորդում է փորձը.

բազմաբնույթ հաճույք ստանալու համար մարդ պետք է փորձ ունենա: Որքան հարուստ է մարդու փորձը, որքան մարդը հնարավորություն ունի տարբեր իրավիճակներում ինքն իրեն փորձելու, իրեն ստուգելու, սեփական հնարավորությունները փորձարկելու, այնքան նրա՝ հաճույք ստանալու հնարավորությունները կարող են զարգանալ:

 

Կիսել հաճույքն ու ուրախությունը

 

Կան մարդիկ, որոնք ուրախանալու և երջանականալու դեպքում ցանկանում են այդ զգացումներն ու ապրումները սեփականացնել: Այսինքն ուրախանալ միայնակորեն: Բայց դա ինչպես կարելի է բացատրել: ինչպես հոգեբաններն են պնդում և մենք էլ մեր հերթին համոզվել ենք դրանում

Հաճույքը հետաքրքիր առանձնահատկություն ունի. երբ մենք այն կիսում ենք ինչ-որ մարդկանց հետ, այն ավելանում է: Ի տարբերություն նյութական երևույթների, որոնք կիսելիս պակասում են, հաճույքը կրկնապատկվում և եռապատկվում է, երբ մենք այն կիսում ենք այլ մարդկանց հետ:

 

 

Պիտակ

Apr 30, 2018 18:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ