Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ

Խանդն  ամբիվալենտ կամ երկակի զգացմունք է , որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ ատելությունը, որոնց գումարվում է նաև իրական կամ երևակայական, մրցակցի նկատմամբ տածվող բացասական դիրքորոշումը։

Երեխաները խանդի զգացում սկսում են դրսևորել շատ վաղ տարիքից։ Խանդի ծայրահեղ դրսևորումները պայմանավորված են անձի ցածր ինքնագնահատականով և իր ուժերի ու բարեմասնությունների նկատմամբ ունեցած թերահավատությամբ։

 

Ինչ անել, երբ խանդը կրծում է հոգիդ

Խանդողների 2 տեսակ կա.

 

*Առաջին տիպի խանդողները նրանք են, ովքեր համակերպվել ու խոստովանում են, որ խանդոտ են: Ընդ որում, նաեւ պարծենում են դրանով՝ հիմնավորելով, որ դա բնական, բնազդային է, պնդում են, որ իրենց մոտ ուղղակի շատ է զարգացած սեփականատիրական զգացումը եւ այլն:

*Երկրորդ տեսակի խանդողներն ամեն կերպ փորձում են խուսանավել այդ որակումից՝ գիտակցելով, որ դրական բնութագրերից չէ իրենց հոգեբանական դիմագծի, կերպարի համար: Այդ երեւույթի անունը դնում են «անվստահություն շրջակա միջավայրի մարդկանց նկատմամբ», «անվստահություն ստեղծված իրավիճակի նկատմամբ», «դիմացինի առիթ տալ» եւ այլն: Խանդի անունը դնում են ինչ ասես, բացի հենց խանդը:

 

 

Սխալ կարծիք կա , թե խանդը սիրո նշան է: Խանդը ոչ թե սիրո, այլ անինքնավստահության նշան է, եւ ուղղակիորեն կապ չունի ոչ մի զուգընկերոջ հետ:

 

Փաստորեն, ի՞նչ է խանդը.

 

խանդը ցածր ինքնագնահատականի վառ արտահայտման ձեւ է: Որքան ցածր է ինքնագնահատականը, այնքան զանգվածային ու հիվանդագին է խանդը:

 

Ի դեպ, լինում են դեպքեր, երբ անձն ասում է՝ ես խանդոտ չեմ, նախկինիս չէի խանդում, իսկ այ, քեզ չեմ վստահում, որովհետեւ դու ինքդ ես կասկածների տեղիք տալիս: Նորից ամրագրենք՝ վստահել-չվստահելը կապ չունի:

 

Բացի վերը նկարագրված հոգեբանական մեկնություններից, խանդը նաեւ աշխարհի ամենաանտրամաբանական ու ոչ պրակտիկ արարողություններից է: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե կողակիցդ կողքիդ է, ուրեմն քեզնից լավին չի ուզում ու չի գտել: Եթե գտնի եւ ցանկանա գնալ, կգնա ամեն դեպքում՝ անկախ նրանից, թե դու օրական քանի անգամ հեռախոս կստուգես, ինչ խաչաձեւ հարցեր կտաս նրան բռնեցնելու համար, ինչ հագուստ թույլ կտաս հագնել, ինչը՝ ոչ: Եթե գնալու է, կգնա: Ո՞րն է իմաստը խանդի վրա այդքան էներգիա, էմոցիա ու ժամանակ ծախսելու:

 

Խանդը հարաբերությունների համար մեծագույն չարիք է, որքան էլ ձեզ ու դիմացինին հակառակը փորձեք համոզել: Դա ապացուցում են խանդի արդյունքները՝ լարվածություն, վիրավորանք, լաց, անվերջ հաշվետվություններ եւ այլն:

 

Կարելի՞ է արդյոք խանդը վերացնել

 

 

Սեփականը՝ այո: Պետք կգան մեծ կամքի ուժ, «ոչ ոք ոչ ոքի չի պատկանում», «յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական ու անձնական տարածքի, կյանքի», «քո զուգընկերը սեփականությունդ չի դառնում միայն նրա համար, որ սիրում ես» հաստատումների գիտակցում:

Դիմացինի խանդը վերացնել երբեք հնարավոր չէ, որովհետեւ պատասխանատու չեք նրա բարդույթների ու ցածր ինքնագնահատականի համար: Նույնիսկ իմաստ չունի փորձել ու չարչարվել այդ ուղղությամբ: Այդպիսով դուք ոչ միայն չեք օգնում դիմացինին, այլեւ վնասում եք՝ նրա պատասխանատվության զգացումը թուլացնելով:

 

Պիտակ

Apr 30, 2018 18:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ