Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Ֆաջր» համաշխարհային 36-րդ կինոփառատոնը մեկնարկեց չորեքշաբթի օրը՝ իրանցի կինոբեմադրիչ Մաջիդ Մաջիդիի «Ամպերից այն կողմ» ֆիլմի ցուցադրմամբ:

 «Ամպերից այն կողմ»-ը ցուցադրվելու  է նաև Պարսից ծոցի երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, Օմանում, Կատարում, Էմիրություններում ու ավելի քան 70 կինոթատրոններում:

«Ամպերից այն կողմը» նաև էկրան կբարձրանա ԱՄՆ-ում, Կանադայում, Պակիստանում, Սինգապուրում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

«Ֆաջր» համաշխարհային 36-րդ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է նաև հայ-իրանական առաջին համատեղ արտադրությունը համարվող իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» գեղարվեստական ֆիլմը:

«Ֆաջր» համաշխարհային 36-րդ կինոփառատոնը հանդիսատեսի առջև իր դռները կբացի այսօր՝ հինգշաբթի, օրական 20 ֆիլմերի ցուցադրմամբ: Փառատոնն իր արդյունքներն ամփոփելով կավարտվի ապրիլի 27-ին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

 

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում և հանդես գալ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ֆանտաստիկ զգացողություն է այն, որ ամեն օր մենք աշխատելու ենք այստեղ՝ հանդես գալով անվանի մենակատարների հետ։ Հատկանշական է նաև այն, որ փառատոնային օրերի ընթացքում ներկաները հաղորդակցվելու են հայկական արվեստի հետ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։ Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բավանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով։ Մեզ` հայերիս համար շատ ուրախալի է, որ կարող ենք ներկայացնել մեր արվեստը»,- նախօրեին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ, Վալետայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցամամբ՝ Սերգեյ Սմբատյանը շեշտել է, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ դասական երաժշտության մեգաաստղերի, ֆանտաստիկ երաժիշտների հետ։

Ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Այսօր փառատոնի բացման գալա համերգն է, որի ընթացքում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով Մոցարտի, Շտրաուսի, Վենյավսկու ստեղծագործություններից։

«Սպիտակ»

 

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի (19-26-ը ապրիլի) հիմնական մրցութային ծրագրում։ Հենց այնտեղ էլ կկայանա կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Ընդհանուր առմամբ, հիմնական մրցութային ծրագրում մրցելու են 15 ֆիլմ։

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի մասին, որն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ամբողջ Սովետական միությունում. երկաթե վարագույրն իջավ, վիզային խիստ ռեժիմը թուլացավ, միանգամից կորցրեց ուժն ու ստեղծվեց անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն: Հայաստանը պարուրած սոսկալի աղետը իր հետ բերեց այլ հարաբերություններ ու ժամանակներ, ջնջվեցին սահմաներն ու մեկ մարդու ողբերգությունը դարձավ բոլորինը։

Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:

«Սպիտակ» ֆիլմի նախագիծը Եվրիմաժից ստացել է 250 հազար եվրո ֆինանսական աջակցություն:

 

Կաննի 71-րդ կինոփառատոնի  պաշտոնական էջում հրապարակվել է ժյուրիի կազմը։

Այն ղեկավարում է ավստրալիական թատրոնի և կինոյի դերասանուհի Քեյթ Բլանշետը:

Ժյուրիի 9 անդամներից 5-ն իգական սեռի, 4-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ են: Նրանք 7 ազգությունների  ներկայացուցիչներ են՝ 5 մայրցամքներից:

Ժյուրիի կազմում  է նաև ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը:

Այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվելու է մայիսի 8-19-ը։ Կինեմատոգրաֆիստներից մի քանիսին առաջին անգամ են հրավիրել գնահատելու կինոդիտումները Կաննում։

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 19-ին:

Ռոբեր Գեդիգյանը ծնվել է Մարսելում։ Հայրը հայ է, մայրը՝ գերմանուհի։ Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետում։ Կինոյում աշխատում է 1979 թվականից։ 2005 թվականին Հայաստանում նկարահանել է «Ճամփորդություն Հայաստանում» ֆիլմը։

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդհառաջ Կետիկյանը նկարահանել է «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը:

2015 թ-ին Երևանում Ռոբեր Կետիկյանը գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին։

2015 թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 19-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը, որն անցկացվում է Համաշխարհային ժառանգության միջազգային աջակցության շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարման մշակմանը՝ նախադեպ հանդիսանալով մյուս կրոնական նշանակության վայրերի համար թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։

Նախարարի տեղակալը հույս է հայտնեց, որ խորհրդակցության արդյունքները կարևոր նախադեպ կհանդիսանան կրոնական նշանակության հուշարձանների կառավարման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Խորհրդաժողովն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳնախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովիքարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված ևֆինանսավորված ծրագրի շրջանակներում: 1996-2017թթ. ընթացքում Հայաստանը ներկայացրելէ 12 ծրագրային առաջարկ, որից 6-ը, այդ թվում՝ նշված ծրագիրը հաստատվել ևֆինանսավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ընդհանուր՝ 106,700 ԱՄՆ դոլար բյուջեով:

 

Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Sony World Photography Awards հեղինակավոր միջազգային մրցույթում։

Լուսանկարչական մրցույթին ներկայացրած նրա աշխատանքների շարքում պատկերված են Կոտ դ'Իվուարի փողոցներում նստած երկվորյակները։

Անուշի խոսքով` երկվորյակ երեխաներին նկարելու գաղափարը պատահական է ծնվել։

«Ընկերոջս հետ զբոսնում էի Աբիջանի կենտրոնական փողոցներից մեկում, երբ մենք նկատեցինք երկվորյակ երեխաների։ Երեխաները նստած էին ճանապարհի երկու կողմերում իրենց մայրերի հետ և սպասում էին, որ անցորդներն ինչ-որ բան կտան։ Նրանք շատ գեղեցիկ էին իրենց ազգային հագուստներով, և ես որոշեցի լուսանկարել նրանց», — պատմեց Անուշը։

Ավելի ուշ նա իմացել է, որ Կոտ դ'Իվուարում և Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում շատերը հավատում են, որ երկվորյակները հոգևոր և առեղծվածային ուժ ունեն։ Երբ անհրաժեշտ է լուծել ինչ-որ խնդիր կամ պետք են դրական փոփոխություններ, մարդիկ մոտենում են երկվորյակներին, նվիրատվություն են անում` հույս ունենալով, որ նրանց ուժը կօգնի իրագործել երազանքները։

«Ինձ շատ հետաքրքրեց ինչ-որ առեղծվածային բանի հետ երկվորյակների կապի մասին այդ հավատալիքը», — ասաց նա։

Հիշեցնենք, որ մրցույթում դիտարկվում էին 320 հազար լուսանկարներ աշխարհի ավելի քան 200 երկրից։ Մրցույթի արդյունքները հայտնի են դարձել ապրիլի 20-ին, մրցանակային աշխատանքների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում։ Անուշը խոստովանեց, որ պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնելն անակնկալ է եղել և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։

«Դժվար է ասել, թե հենց ինչն է դուր եկել ժյուրիի անդամներին։ Դա կարող է լինել երեխաների դեմքի խոր և ինտելիգենտ արտահայտությունը։ Ես չեմ կարող դատել, յուրաքանչյուրն իր համար ինչ-որ նոր բան է գտնում այդ շարքում», — ասաց լուսանկարիչը։

Անուշը հավելեց, որ շատ է աշխատում հայրենիքում և Արցախում, իսկ նրա վերջին նախագծերից մեկը նվիրված է պատերազմի պատճառով Հայաստան և Արցախ տեղափոխված սիրիահայերին։

 

Նյու Յորքում ապրիլի 19-ին ռեկորդային գումար՝ 7,7 միլիոն դոլար Է վճարվել Christie՚s-ի աճուրդում Սաքսոնիայի կուրֆյուրստ Յոհան Ֆրիդրիխ Մեծահոգու դիմանկարի համար, որը 1531 թվականին նկարել Է Լուկաս Կրանախ Ավագը (1472 – 1553): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է աճուրդային տան ներկայացուցիչ Ջենիֆեր Քամինեյլը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այս կտավը նացիստները հափշտակել Էին մասնավոր հավաքածուից, եւ վերջին 75 տարվա ընթացքում այն համարվում Էր կորած:

Պիտեր Պաուլ Ռուբենսի (1577 – 1640) վրձնի «Այծամարդը՝ խաղողի եւ սերկեւիլի զամբյուղով, եւ հավերժահարսը» կտավը, որն ստեղծվել Է ենթադրաբար 1620 թվականին, վաճառվել Է 5,7 միլիոն դոլարով՝ 5 – 7 միլիոն դոլար սկզբնական գնահատման դեպքում:

Ամբողջությամբ վերցված, Christie՚s-ի մամուլի ծառայության տվյալներով՝ հին վարպետների գործերի աճուրդը 36,5 միլիոն դոլար Է բերել:

Արթուր Կոնան Դոյլ

 

ԱՄՆ-ում 312.5 հազար դոլարով վաճառվել է անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի «Պարող մարդուկներ» պատմվածքի ձեռագիրը:

Պատմվածքում ներկայացվում է դետեկտիվ Շերլոք Հոլմսի և նրա օգնական դոկտոր Վաթսոնի հետաքննություններից մեկը:

Այս մասին տեղեկացրել են Heritage Auctions աճուրդային տան կազմակերպիչները:

Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդն անցկացվել է Տեխաս նահանգում, իսկ համացանցում հասանելի էր առցանց հեռարձակումը: Աճուրդի մեկնարկից առաջ կազմակերպիչները գնահատել են Կոնան Դոյլի ձեռագիրը 200 հազար դոլար:

Նշվում է, որ ձեռագիրը թվագրվում է 1903 թվականով և բաղկացած է 53 էջից: Կազմակերպիչների խոսքով՝ փաստաթղթում առկա է հեղինակի երեք ստորագրություն:

Աճուրդի կազմակերպիչները պատմել են, որ 1918 թվականին Կոնան Դոյլը փոխանցել է ձեռագիրը Christie's-ի բարեգործական աճուրդին, այնուհետև այն մի քանի տեր է ունեցել և իր վերջին տիրոջը հասել 2012 թվականին:

 

Պիտակ

Մայիս 08, 2018 10:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ