Այս հաղորդման ընթացքում կխոսենք ծեսերի մասին, որպես զբոսաշրջության գրավիչ կողմ:

 

  Զբոսաշրջության կարևոր առանձնահատկություններից է այն, որ այս ոլորտում ամեն ինչ կարող է լինել գրավիչ: Քիչ չեն մարդիկ, ովքեր որևէ նոր փորձ ձեռք բերելու համար են ճամփորդում: Եվ դա կարող է զբոսաշրջիկի համար շատ լավ մոտիվացիա դառնալ: Նման զբոսաշրջիկները սիրում են լինել հատկապես այն վայրերում, որտեղ իրականացվում են ծեսեր: Փորձագետները զբոսաշրջիկներին բաժանում են երկու մասի: Առաջին խումբը մշակութային իրադարձություններով հետաքրքվող զբոսաշրջիկներն են:  Դա պատուհան է բացում դեպի տվյալ երկրի մշակույթը , որի ամենակարևոր կողմերից են հանդիսանում ծեսերը: Իսկ արտասահմանցի զբոսաշրջիկները, մասնակցելով այդ ծեսերին, բավարարում են իրենց հետաքրքրությունը:

Զբոսաշրջիկներն Իրանի գյուղերից մեկում, թաազիեի արարողության ժամանակ

 

 

Ծեսերն ընդհանրապես ներկայացնում են տվյալ ժողովրդի, երկրի կրոնական, ազգային ու պատմական ուսմունքները: Յուրաքանչյուր ժողովուրդ իր ապրումները ներկայացնում է այդ ուսմունքների միջոցով: Այդ ուսմունքները երբեմն լինում են բարոյական արժեքներ, որոնք մարդկանց ցույց են տալիս ճիշտ ճանապարհը: Ժողովրդի բարոյական արժեքները  և ցանկությունները ներկայացվում են ծեսերի միջոցով: Այդ բարոյական արժեքներից են հավատարմությունը, հարգանքը մեծահասակների նկատմամբ, ուշադրությունը երեխաների նկատմամբ, հայկրենասիրությունը, աստվածապաշտությունը, կրոնի պատվիրաններին հետևելը, արժանապատվությունը, մտերմությունը, հյուրասիրությունը  արդարամտությունը: Եվ սրանք բոլորը ներկայացվում են ծեսերի միջոցով: Ծեսերը, որպես զբոսաշրջային գրավչություն, հետաքրքիր են: Դրանք կարողանում են ի մի բերել ու իրար մոտեցնել տարբեր կրոնների ու հավատալիքների տեր մարդկանց:

Բոլոր կրոններում կան օրեր, որոնք շատ մեծ արժեք ունեն տվյալ ժողովրդի համար: Դրանցիցի է Աշուրան՝ պատմական ամենացավալի դեպքերից մեկը: Այն տեղի ունեցավ 680թ.,   Քարբալա տարածքում: Այդ ժամանակ, իսլամի մարգարեի թոռ իմամ Հոսեյնն իր հետևորդների հետ նահատակվեց: Քարբալայի դեպքը քաջության, ազատամտության, նվիրվածության, մարդկայնության ու հավատալիքի խորհրդանիշ է իսլամական մշակույթում: Այդ իսկ պատճառով, Աշուրայի ծեսն ամենամեծ ծեսերից է համարվում: Աշուրայից 1400 տարի անց, Մոհառռամ ամսին նշվող Աշուրայի օրը, աշխարհի շիա մուսուլմաններն իրականացնում են տարբեր ծեսեր՝ հարգելով Քարբալայի զոհերի հիշատակը:


Զբոսաշրջիկներ Իրանում՝  աշուրայի արարողության ժամանակ

 

Տարբեր ցեղերի ու մշակույթների ներկայությունն աշուրայի ծիսակարգում, պատճառ է դարձել, որ այն  ժողովրդականացվի ու հաստատուն դառնա: Իրանում տասնյակ ազգագրական ծեսեր են տեղի ունենում՝ աշուրայի պատգամը տարածելու համար: Այդ ծեսերից են նոհե կարդալը, մարսիե կարդալը, շղթայով ինքնախարազանումը, կուրծք ծեծելը: Որոշ  տեղերում կան ծեսեր, որոնք նույնիսկ գրանցված են որպես ազգային հարստություն: Որպես օրինակ, Իրանի Համադան քաղաքի Սաղղայի ծեսը, կամ Արդեբիլի ու Յազդի նույն ծեսը:

Սաղղայի ծես  Համադանում

 

 

Վերջերս այս նպատակով Իրան այցելող զբոսաշրջիկների թիվն այնքան է մեծացել, որ զբոսաշրջություն ուսումնասիրող մի շարք ուսանողներ անդրադարձել են այս հարցին: Իրանի Յազդ քաղաքում Մոհառամ ամսին իրականցվում են տարբեր ծեսեր: Անցած տարի, Եվրոպայից, Ասիայից ու հարավային Ամերիկայից մեծ թվով զբոսաշրջիկներ հանարավորություն ունեցան մասնակցել այդ ծեսին:  Զբոսաշրջիկների 65 տոկոսը հայտարարել էին, որ իրենք որևէ կրոնի չեն պատկանում, սակայն իրենց համար շատ հետաքրքիր էր մասնակցել ծեսին:

Յազդ քաղաքի կրոնական զբոսաշրջությունը

 

 

Այս ծեսին մասնակցած զբոսաշրջիկներն ասել են, որ այդպիսով ավելի մոտիկից ծանոթացան իրանցիների զգացողությունների ու ապրումների հետ, ավելի ճիշտ պատկերացում կազմեցին իսլամի մասին և հակսացան, որ իսլամն իսկապես բարության ու խաղաղության կրոն է: Ոմանք էլ ասացին, որ այս ծեսերն իրենց օգնեցին, որպեսզի ավելի ուրիշ կերպ ընկալեն այդ ծեսերը: Գերմանացի զբոսաշրջիկ Պիտերը նույնպես մասնակցել էր ծեսին: Նա այնքան էր ազդվել սգավորներին տեսնելով, որ երբ անձրև մաղեց, նա արտասվելով ասաց. Երկինքն էլ արտասվում է  Հոսեյնի համար: Մեկ ուրիշ զբոսաշրջիկ ասաց. Այստեղ այնքան էներգիա կա, որ չեմ ցանկանում թողնել այս հավաքը:

Կրոնական զբոսաշրջություն

 

 

 

 

Մայիս 20, 2018 20:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ