Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Այսօր բոլորս գանգատվում ենք ժամանակի պակասից: Ժամանակի կառավարման մասին շատ է խոսվում, առաջարկվում են տարբեր հնարքներ և միջոցներ, սակայն, չնայած այս բոլոր նախաձեռնություններին, «չհասցնողների» թիվն այդպես էլ չի պակասում: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր համար հասկանալի դարձնի՝ ինչի՞ հետ է կապված իր ժամանակի սղությունը կամ որտեղի՞ց է գալիս գործերը չհասցնելու խնդիրը:

ժամանակի կառավարումը պետք է սկսել պլանավորումից: «Պլանավորում նշանակում է նպատակների իրականացման նախապատրաստում և աշխատանքային ժամանակի կառավարում: Արդյունավետ կառավարելու համար պետք է հստակ պատկերացնել և պլանավորել անելիքները և սահմանել հստակ ժամկետներ դրանց իրականացման համար: Ստորև առաջարկում ենք ժամանակի պլանավորման մի քանի մեթոդներ:

Օրվա պլանավորումը ներառում է 5 էտապներ.

 

1. Հանձնարարությունների իրականացման  հերթականության սահմանում

 

2.Կատարված գործողությունների գնահատում

 

3.Գործողությունների կատարում (60:40) սկզբունքով, ինչը ենթադրում է պլանավորված գործողություններին տրամադրել աշխատանքային օրվա 60% -ը , իսկ 40%-ը թողնել ազատ՝ անսպասելի գործողությունների համար:

 

4. Որոշումների ընդունում ըստ առաջնահերթության և պատվիրակման

 

5. Վերահսկողություն

 

Աշխատանքային ժամանակի կառավարում

 

1. Մի՛ կորցրեք կենտրոնացումը

 

Օրը քանի՞ անգամ եք ձեր էլեկտրոնային փոստը ստուգում: Եթե դա անում եք ժամը մեկ, ապա իմացեք, որ օրվա ընթացքում կորցնում եք 1 ժամ. պարզվում է, որ մի զբաղմունքից մյուսին անցնելը նվազագույնը 4 րոպե կենտրոնացում է պահանջում:

Մի խոսքով, երբ դուք սկսում եք մի գործով զբաղվել, ոչ մի դեպքում մի անցեք մյուսին, օրինակ փոստը մի ստուգեք և սոցցանցեր մի մտեք: Որքան հնարավոր է կենտրոնացեք:

 

 

 

2.Մի՛ եղեք ձանձրալի պերֆեկցիոնիստ

 

Եթե մի քանի անգամ վերադառնում եք նույն աշխատանքին՝ ձգտելով հասնել կատարելության, ինչն, ինչպես հայտնի է, այս աշխարհում հնարավոր չէ, իմացեք, որ նման մոտեցումը կարգելափակի ձեր մասնագիտական աճը: Հոգեբաններն ապացուցում են, որ պերֆեկցիոնիստները նույնպես խախտում են վերջնաժամկետն, ինչպես ծույլերը: Պատկերացրեք, որ սովորական հաշվետվություն եք գրում ձեր կազմակերպության կողմից անցկացված հերթական միջոցառման մասին: Հաշվետվությունը գրեցիք 3 ժամ 25 րոպեում:

 

Սակայն երբ վերընթերցեցիք, որոշեցիք, որ սկիզբը կարելի էր ավելի գեղեցիկ գրել: Ամբողջ տեքստը ոտքից գլուխ շուռ եք տալիս և դրա վրա ծախսում ևս 2 ժամ: Հետո ձեզ թվում է, թե ավելի լավ կլիներ, եթե ձեր հաշվետվությունում այլ երկրների օրինակներ լինեին. դա ևս երկու ժամ է խլում:

 

Պերֆեկցիոնիստի գործը երբեք չի ավարտվում: Իսկ վերջնաժամկետը մոտենում է: Այսպես, ցանկացած աշխատանքի սկզբում հստակ պլան կազմեք, որից չեք շեղվելու: Հստակ խնդիր դրեք ձեր առջև՝ գրել հաշվետվությունը 4 ժամվա ընթացքում, և երբեք մի խախտեք այդ վերջնաժամկետը:

 

 

 

3.Սովորե՛ք ճիշտ բաշխել աշխատանքը

 

Ժամանակի կառավարման մասնագետներն ասում են, որ վատն է այն ղեկավարը, ով չի կարողանում ճիշտ բաշխել աշխատանքը, և նրա թիմը երբեք ոչնչի չի հասնում:

 

Պետք է ճիշտ որոշել առաջնահերթություններն ու հրաժարվել այն աշխատանքից, որը կարող են մնացածն անել: Դա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ պետք է գործընկերներին հանձնարարել: Պարզապես հիշեք, թիմի անդամներն ու ենթակաները հենց նրա համար են, որ դուք կարողանաք աշխատանքը բաժանել:

 

 

4 Օրը սկսե՛ք ամենաբարդ գործից

 

Ժամանակի կառավարման փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ եթե դուք առավոտյան կատարեք այն աշխատանքը, որը հատկապես ծուլացել եք անել և ցանկացել եք թողնել վաղվան, ապա ամբողջ օրը արդյունավետ ու բեղուն կլինի: Եթե ամենաբարդ աշխատանքն անեք օրվա առաջին կեսին, օրվա մնացած հատվածում հպարտ կլինեք, կթևավորվեք, ցանկացած աշխատանք ձեզ թեթև ու հաճելի կթվա:

 

 

 

5 Խուսափե՛ք շատախոս գործընկերներից

 

Վերանայեք ձեր աշխատանքային օրը և անկեղծ խոստովանեք՝ որքան ժամանակ եք ծախսում գործընկերների հետ զրույցների վրա: Հավանաբար 40 տոկոս, եթե ոչ ավել… Սակայն հետո մի բողոքեք, որ ուշ եք ավարտում աշխատանքը: Այն փաստարկը, որ գործընկերներն իրենք են գալիս, ինչ-որ բան հարցնում և այլն, անընդունելի է: Ես անձամբ օգտվում եմ գործընկերներից փրկվելու հասարակ մեթոդից. ականջակալներ եմ օգտագործում, և նրանք կարծում են, որ ես ինչ-որ բան եմ լսում, և զրույցի չեն բռնվում:

 

 

Ժամանակի կառավարում տանը

 

 

1.Փորձե՛ք ընթրել առանց հեռախոսի

 

Դուք տուն եք վերադարձել հոգնած, սպառված (ինչպես պարզեցինք, էլ.փոստը ստուգելուց և գործընկերների հետ զրուցելուց) և հաղորդագրություն եք ստանում հեռախոսին: Եվ ինչպե՞ս չստուգել Ֆեյսբուքը: Այնքան բան կարող է տեղի ունեցած լինել: Միգուցե ինչ-որ կարևոր բա՞ն են գրել:

 

Ահա դուք հարմարավետ տեղավորվում եք՝ մի կողմում ընթրիքը, մյուսում՝ հեռախոսը… Արդեն կեսգիշեր է, իսկ դուք դեռ սոցցանցում եք: Բայց աշխատանքից դուրս գալիս ինքներդ ձեզ խոստացել էիք բազմաբովանդակ երեկո անցկացնել՝ դարակները կարգի բերել կամ որևէ ֆիլմ նայել և ի վերջո ավարտել 100-էջանոց հետաքրքիր գիրքը, որն արդեն երկու ամիս է կարդում եք:

 

Ժամանակի կառավարում հասարակական վայրերում

 

Ազատ ժամանակի կառավարում

Կարող եք զարմանալ, սակայն ազատ ժամանակը նույնպես կառավարման կարիք ունի: Մենք հաճախ ենք շտապում նույնիսկ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Այդ պատճառով էլ հարցնենք ինքներս մեզ՝ ինչի վրա ենք ուզում ծախսել տնտեսած ժամանակը: Ազատ ժամանակ չի նշանակում վատնած ժամանակ: Ինչպես մասնագետներն են ասում, պետք է կարողանալ հանգստանալ, թե չէ նույնիսկ կարելի է արձակուրդից հոգնած վերադառնալ:

 

Մայիս 21, 2018 15:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ