• Մի գավաթ անդորր - 104 - Մուլտֆիլմերն ինչպիսի՞ ազդեցություն են թողնում երեխաների վրա

Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ

մուլտֆիլմերի մեծ մասում լիովին անտեսվում կամ խեղաթյուրվում է մոր և ընտանիքի կերպարը: Ամուր, գեղեցիկ ու առողջ զավակներով ընտանեկան կապերի քարոզչություն չկա: Սակայն մեծ մասամբ ընտանիքը ներկայացվում է որպես ինչ-որ աղմկոտ, անախորժ, երբեմն նունիսկ անպարկեշտ անձանց հավաք (օրինակ` մանկական «Գուֆֆին և նրա թիմը» սերիալում, մասամբ` «Սիմփսոններում»): Ուրեմն արդյունքում մոր ի՞նչ կերպար է ձևավորվելու աղջիկների մտքում: Կուզենա՞ն նրանք հետագայում ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: Կուզենա՞ արդյոք տղան ապագայում ամուսնանալ աղջկա հետ, եթե նրա ենթագիտակցության մեջ կնոջ կերպարը զուգորդվելու է «կռվարար ճվճվացող մորքուրի» կերպարի հետ:

 

Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեկանի վրա բավական մեծ է, ուստի ամենափոքր հանդիսատեսին յուրաքանչյուր մուլտֆիլմ պետք է ինչ-որ բարի ու օգտակար բան տա. պերսոնաժն օգնում է մեծերին կամ ուրիշ պերսոնաժների, սովորելու, ազնիվ լինելու, չզլանալու ցանկություն առաջացնում:  Առավել տարածված է պատումի խրատական ոճը լավ մուլտֆիլմերում, ինչպես նաև տպավորիչ ցուցադրումը հերոսների օրինակով: Այսպես, օրինակ` շատ հին մուլտֆիլմեր հերոսների միջոցով ցույց են տալիս ժլատության, կոպտության, ստի հետևանքները, որոնք մուլտֆիլմի ավարտին հասկանում են, որ նման որակները վատ են ու հրաժարվում են դրանցի

 

Ծնողները հաճախ մուլտֆիլմի որակն ու անվտանգությունը որոշում են սոսկ կարդալով դրա նկարագրությունը և սցենարը: Իրականում անգամ ամենաբարի մուլտիկը կարող է  վնասակար դառնալ փոքրիկի համար, եթե այն ստեղծելիս հաշվի չեն առնվել որոշ տեխնիկական ու հոգեբանական գործոններ:

 

Մուլտֆիլմը կարող է ուսանելի ու բարի լինել, բայց եթե նկարիչները չարաշահել են վառ գույները, այն վնասակար կլինի մանկական հոգեբանության համար: Մեծ քանակությամբ վառ գույները, ինչպես նաև միմյանց հետ բնավ չհամադրվող գույները բացասական ազդեցություն են թողնում երեխաների հոգեկանի վրա: Նրանք ագրեսիվ են դառնում, չափազանց գրգռված: Տաք ու մեղմ գույները, ընդհակառակը, հանգստացնում են պստիկներին ու հնարավորություն տալիս կենտրոնանալու մուլտիպլիկացիոն ներկայացման տեղեկատվական կողմի վրա:

 

Լավ և օգտակար մուլտֆիլմը պետք է բովանդակի ոչ ավելի, քան չորս հիմնական գույն, մնացածը պետք է սոսկ լրացում ծառայեն հիմնականներին և աչքի չընկնեն: Գունային համադրության լավ օրինակ են Դիսնեյի հին մուլտֆիլմերը Մոխրոտիկի կամ Սպիտակաձյունիկի մասին: Դրանց գույները չափից ավելի վառ չեն, սական կինոնկարը դրանից ձանձրալի չի դառնում երեխայի համար: Նման մուլտիկները սիրում են փաստորեն բոլոր տարիքների երեխաները:

 

 

********************

 

Ձայնը մուլտֆիլմում խաղում է նույնքան կարևոր դեր, որքան նկարը: Ընդ որում, ձայնաշարը նույնպես պետք է չափից ավելի կտրուկ չլինի, ուղեկցող երաժշտությունը պետք է  հանգիստ, մեղմ բնույթ ունենա:

Վերջապես, ինչպե՞ս է երեխան նոր բան իմանում, ինչպե՞ս է նոր բառեր, դարձվածքներ լսում: Իհարկե հերոսների դիալոգներում: Նախ` հերոսների դիալոգները պետք է  հնչյունավորվեն մի քանի պրոֆեսինալ դերասանների կողմից: Մեկ ձայնով, առավել ևս` միապաղաղ կնօրինակումը մուլտիֆիլմը ոչ միայն ձանձրալի, այլև վտանգավոր է դարձնում: Նման մուլտիկների վտանգն այն է, որ երեխան այլևս հերոսների հարաբերությունների վրա չի կենտրոնանում, դրա հետևանքով նվազում է նրա հուզականությունը, նրա վարքագծի մոդելն աստիճանաբար միօրինակ է դառնում:

 

Բացի այդ, շատ կարևոր է նաև տեքստային տեղեկատվության մատուցումը երեխային: Լավ մուլտֆիլմը պետք է բովանդակի ոչ միայն հերոսների երկխոսություններ, այլև գլխավոր գործող անձանց մենախոսություններ: Նրանց ապրումները, մտքերը, արարքների շարժառիթները պետք է հաղորդվեն երեխային կադրից դուրս ձայնով: Հատկապես մենախոսություններն են հնարավորություն տալիս երեխային ներքաշվելու մուլտֆիլմի իրադարձությունների մեջ և սեփական երևակայությամբ ակտիվորեն մասնակցել դրանց:

 

Պարզվում է, որ չարժե պարապմունքներից առաջ երեխաներին ամեն տեսակ, «Բոբ սպունգը» կարգի մուլտիկներ ցույց տալ, դա, վատ է անդրադառնում երեխայի` ուսման վրա կենտրոնանալու ունակությունների վրա:

*******************

Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ահավասիկ մի քանի խորհուրդներ, թե ինչպես հնարավորինս նվազեցնել երեխաների վրա մուլտֆիլմերի վատ ազդեցությունը:

 

 Առաջին` թույլ մի տվեք երեխաներին նայել չստուգված ֆիլմեր: Ժամանակ գտեք և նախ ինքներդ նայեք:

 

Երկրորդ` եթե ձեր երեխան «կախվել» է որևէ մուլտսերիալից, և շատ լավ հասկանում եք այդ սերիալի ցածր որակը, աշխատեք երեխայի հետ փոխզիջման գնալ: Խոստացեք նրան որևէ խաղալիք գնել, որի մասին վաղուց է երազում: Այս պարագայում չարժե ժլատություն անել, նման վարմունքը ժամանակի ընթացքում լիովին կփոխհատուցվի:

 

Երրորդ` ջանացեք շեղել երեխայի ուշադրությունը: Օրինակ` ձեր տղա երեխան սիրում է հրեշների մասին մուլտֆիլմեր: Փորձեք գրավել նրան ավտոմոբիլներով, թող մուլտֆիլմեր ու հաղորդումներ նայի մեքենաների մասին: Իսկ հայրիկը կօգնի տարբերել դրանք (տղաները բոլոր տարիքներում սիրում են մեքենաներ), հետագայում պստիկը փորձագետ կդառնա այդ ոլորտում, մինչ ուրիշ երեխաներ ժամանակ և ուժեր կվատնեն մտացածին ու կասկածելի հերոսների վրա:

 

Չորրորդ` կարդացեք երեխաների համար, ընթերցանության սեր առաջացրեք: Հասկացրեք, որ գրական պատմությունները կարող են նկարվածներից շատ ավելի լավ լինել:

Եվ գլխավորը` բավականաչափ ժամանակ հատկացրեք երեխաներին, նրանց հետ անցկացրեք հնգստյան օրերն ու ազատ ժամերը, խույս մի տվեք ասելով. «Վայ, հիմա զբաղված եմ կամ վայ, շատ հոգնած եմ»: Ապագայում երեխաները երախտապարտ կլինեն ձեզ դրա համար:

 

Այսպիսով, ի՞նչ մուլտֆիլմեր կարող են նայել երեխաները.

 

որոնք քարոզում են բարին ու բարի հատկությունները,

 

որոնց մեջ պարտադիր մենախոսություններ կան,

 

որոնց մեջ չարը միշտ պատժվում է և չի ներկայացվում դրական լույսի տակ,

 

որոնց մեջ գույները համադրված են,

 

որոնց մեջ վառ գույների չարաշահում չկա,

 

որոնց երաժշտությունը չի առանձնանում և չափից ավելի կտրուկ չէ:

 

 

 

Մայիս 26, 2018 17:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ