• Զոսաշրջություն` պատուհան դեպի իմաստնության աշխարհ(10)

Ճարտարապետական կառույցների նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության արդյունքում, զբոսաշրջության արդյունաբերության մեջ առաջ է եկել նոր ճյուղ, որն անվանում են “Ճարտարապետական զբոսաշրջություն”:

Վերջին տարիներին ճարտարապետական մեծ թվով կառույցների նկատմամբ զբոսաշրջիկների ուշադրության արդյունքում, ճարտարապետությունը դիտարկվում է նաև այս տեսանկյունից:  Արդյունքում, քաղաքային կառավարման մարմինները սկսել են աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետների հետ`ավելի հետաքրքիր ծրագրեր մշակելու ուղղությամբ: Ժամանակակից ճարտարապետական կառույցների կողքին կան նաև պատմական կառույցներ, որոնք իրենց ճարտարապետության շնորհիվ դարձել են զբոսաշրջային տեսարժան վայրեր: Որոշ կառույցների ճարտարապետությունն այնպիսին է, որ դրանք գրավում են դիտողի ուշադրությունն ու հաճույք պատճառում վերջինիս:  Որպես օրինակ, յուրաքանչյուր մարդ, ով քայլել է Մարոկկոյի Ֆաս քաղաքում կամ Իրանի Սպահանի շուկայում, հաստատ զգացել է մի անասելի գեղագիտական հաճույք:

Սահանի Նախշե Ջահան հրապարակը

 

Նախշե Ջահան հրապարակը և Շեյխ Լոթֆոլլահի մզկիթը, Սպահան քաղաքի տեսարժան վայրերից են, որոնք մեծ տպավորություն են թողնում զբոսաշրջիկների վրա և մնում նրանց հիշողության մեջ: Եվրոպացի զբոսաշրջիկների խոսքերով, ամենակարևոր զգացողությունները, որ նրանք ունեցել են այս վայրերն այցելելիս, եղել են ապշելու և հոգևորի զգացողություններ: Պրոֆեսոր Արթուր Փոփը (1881-1969թթ) Իրանի արվեստի վերաբերյալ իր գրքում Շեյխ Լոթֆոլլահի մզկիթի մասին գրում է. “Շատ դժվար է պատկերացնել, որ այս կառույցը մարդու ձեռքի աշխատանքի արդյունք է: Այս կառույցի վրա հնարավոր չէ տեսնել  անգամ փոքրիկ որևէ սխալ: Չափերը շատ ճիշտ են, դասավորությունը շատ ճիշտ է և ընդհանուր առմամբ կարելի է  ասել, որ սա մի պոետիկ ու զգայական աշխարհի ու մի լռության և հոյակապ հանգստության խառնուրդ է, որը գեղագիտական ճաշակի նմուշ է և չի կարող լինել ոչ այլ ինչ, քան երկնային ոգեշնչման ու հավատքի արդյունք”:

 

Ճարտարապետությունն անվանում են “կառույցի հոգի”: Արվեստի մի ճյուղ, մյուս ճյուղերի նման, երբ արվեստագետը, ոգեշնչվելով բնությունից ու փիլիսոփայությունից,  մի կառույցի մեջ ներկայացնում է այդ ողջ գեղեցկությունը: Արվեստը հոգու արտացոլանքն է և  արվեստագետի մտքի արտահայտությունը: Ռուս գրող Տոլստոյի ասելով. “Արվեստը, եթե նա արվեստ է, պետք է մատչելի լինի բոլորին, և առանձնապես նրանց համար, ում անունից ստեղծվում է այն”:

Մեծ արվեստագետներն իրենց աշխատանքներում սեփական զգացմունքներն ու փորձն այնպես են ներկայացնում, որ զգայական կապ են առաջացնում դիտողի մոտ ու շփվելով նրանց հետ, առաջացնում են ընդհանուր հույզեր:  

Շիրազի Նասիրոլմոլք մզկիթը

 

Ճարտարապտությունը սրբազան արվեստ է, որի նպատակն է  փակել այն ճեղքը, որ գոյացել է հողեղեն ու երկնային կյանքի միջև և դա կատարել բնական ու խորհրդանշական ձևով:   Ճարտարապտությունն այս խնդիրը լուծում է  շինություններ կառուցելով: Շինություններ, որոնք դեպի երկինք  են սլանում: Կրոնական ճարտարապետությունը շարունակական փորձ է դեպի վեր: Տարբեր կրոններում կրոնական շինություններն ունեն մի նպատակ` հարմար պայմաններ ստեղծել հավատն ամրապնդելու համար: Այնպես որ մարդիկ, ինչ կրոնի էլ որ պատկանեն, երբ մտնում են որևէ կրոնական շինություն, խիստ ազդվում են այդ վայրի մթնոլորտից: Իսկ ճարտարապետական տարրերի կիրթ օգտագործումն ավելի է ընդգծում բարոյական ազդեցությունը: Արևելքի զբոսաշրջային գրավչություններից են  ճարտարապետական ու պատմական կոթողները, որոնք գրավում են այցելուներին:

Թաբաթայինների բնակարանը Քաշանում

 

Մուսուլման արվեստագետի արվեստի ու հավատքի ներդաշնակության արդյունքում ստեղծվում են հրաշալի կոթողներ, որոնք Տիտուս Բուրքհարդի ասելով, ճարտարապետական կատարելագործություն են:

Իրանում դժվար թե գտնվի մի զբոսաշրջիկ, ով չի այցելել որևէ պատմական կոթող, կամ չի տեսել իսլամական ճարտարապետության նմուշները: Լաջվարդի գույնը, շինությունների կամարները, հայելապատ սրահները, այս ամենը բնության մեջ բացարձակի արտացոլանքն է:

 

 

 

 

 

Մայիս 26, 2018 19:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ