• Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ  (176)

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին  կամ Մոլասադրա անունով հայտնի դարձած Մոհամմեդ Էբրահիմ Ղավամի Շիրազիի մասին:

Մոլասադրա անունով հայտնի Սադրեդդին Մոհամմեդ Ղավամ Շիրազին լուսնային հիջրեթի 980 թվականի ջամադի-ալ-ավալ ամսվա 9-ին (1571) ծնվեց Շիրազ քաղաքում: Տարրական ուսումն ստացավ տանը՝ սովորելով մասնավոր ուսուցչի մոտ և իր արտակարգ ուշիմության ու ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետեց պարսկերեն և արաբերեն լեզուներին ու գրականությանը և գեղագրության արվեստին: Պատանի հասակում մաթեմատիկայի ու աստղագիտության ու որոշ չափով բժշկության, իսլամական իրավունքի ու օրենսգիտության և տրամաբանության բնագավառներում գիտելիքներ է ձեռք բերում: Իր սերտած բոլոր առարկաների միջից նրան ամենաշատը հետաքրքրում էին փիլիսոփայությունն ու մասնավորապես միստիցիզմը: Ընտանիքի հետ միասին Շիրազից Ղազվին գաղթելով Սադրեդդին Մոհամմեդը տարրական ու միջնակարգ ուսումը Ղազվինում շարունակում է քաղաքի հայտնի ուսուցիչների մոտ ու ժամանակից շուտ անցնում է բարձրագույն ուսման փուլը: Ղազվինում նրան բախտ է վիճակվում աշակերտել ժամանակի երկու հայտնի ու տաղանդավոր գիտնականներին՝ Շեյխ Բահայիին ու Միրդամադին և կարճ ժամանակում շնորհիվ իր ընդունակություններին գերազանցում է նրանց բոլոր աշակերտներին: Սեֆևյանների մայրաքաղաքը Ղազվինից Սպահան փոխադրվելով Սադրեդդին Մոհամմեդն էլ իր ուսուցիչների հետ փոխադրվում է Սպահան և մի առ ժամանակ անց իր ուսուցիչների կողմից դասավանդության թույլտվություն է ստանում: Այդ ժամանակվանից սկսած նա սկսում է մշակել իր փիլիսոփայական նոր ուղղության հիմունքները: Նաև նշեցինք, որ կարճ ժամանակ անց նրա միստիկական ուղղության հետ հակառակ որոշ հոգևորականների ճնշման ներքո Մոլասադրան պարտավորվում է հեռանալ Սպահանից: Գնում է Ղոմ քաղաքի մերձակայքում գտնվող Քահաք գյուղն ու 5 տարիներ և որոշ վկայությունների համաձայն 15 տարիներ անց վերադառնում է Շիրազ:Մոլասադրան իր աշխատությունների գլխավոր մասը կատարել է այս շրջանում: Մոլսադրան վախճանվեց լուսնային հիջրեթի 1050՝ փրկչական 1640 թվականին, 71 տարեկան հասակում, Բասրայում, 7-րդ անգամ Հաջի ուխտագնացության մեկնելու ճանապարհին: Իրանցի մեծ մտավորականի ու փիլիսոփայի գերեզմանը գտնվում է Նաջաֆ քաղաքում՝ շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալիի դամբարանի  ձախ կողմում գտնվող «Իվան Օլամա»-ում:

 

Մոլասադրայի անհատականությունը կարելի է քննարկել տարբեր դիտանկյուններից: Քանի որ նրա կյանքը արկածալի է եղել: Նա մյուս փիլիսոփաների նման սոսկ մտավորականի ու փիլիսոփայի սովորական կյանքով չի ապրել: Մոլասադրային չի կարելի միայն մտավորականի, փիլիսոփայի կամ փիլիսոփայական մի դպրոցի հիմնադրի դիտանկյունից անդրադառնալ: Նա տիրապետել է ժամանակի գիտություններին: Նա ոչ միայն փիլիսոփայության հաջողակ ուսուցիչ կամ փիլիսոփայական գրքերի ընդունակ հեղինակ է, այլ մի այլ դիտանկյունից միստիկ է համարվում: Ճգնությամբ ապրած և գերբնական ընդունակություններով օժտված միստիկ է: Մոլասադրան իր աշխատություններում նշում է, որ իր կամքով կարողացել է իր հոգին դուրս հանել իր մարմնից ու տեսնել գերբնական երևույթները:

Հայացք նետելով Մոլասադրայից հիշատակ մնացած աշխատություններին ու նրա մտքերին, որոնք մինչ այսօր էլ շատ դեպքերում օգտակար են լինում, նրան միայն որպես փիլիսոփա ներկայացնելն անարդար կլինի: Նույնիսկ նրան միստիկ կամ տեսական միստիցիզմի մասնագետ որակելով էլ հնարավոր չի լինի նրան ամբողջությամբ անդրադառնալ:

Մոլասադրան բազմակողմանի անհատականություն ունի և իր մեջ մեկտեղել է ժամանակին տարածված բոլոր գիտությունները: Նա Պերիպատետիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, իլումինիտարիստական փիլիսոփայության մասնագետ, իսլամական խոսքի հմուտ և տեսական միստիցիզմի վարպետ է: Մոլասադրան միևնույն ժամանակ վարպետ մեկնաբան, եզակի հադիսագետ և պարսից ու արաբ գրականության վարպետ է: Մոլասադրայի գիտական վկայականում նաև արձանագրված են մաթեմատիկային, հին բժշկության գիտության, աստղագիտության, բնական ու գերբնական գիտություններին տիրապետելու փաստը:

Այս բոլոր գիտություններին տիրապետելը կարելի է վերագրել նրա ընդարձակ տեղեկություններին, սակայն այն ինչը, որ իրանցի այս մեծ մտավորականին առանձնացնում է մյուսներից նրա գիտական երկու յուրահարկություններն են, որոնք հազվագյուտ են մյուս գիտնականների մոտ: Մոլասադրայի մեկ բացահայտ յուրահատկությունը նրա գիտելիքների խորությունն է: Նա սովորելով, իմանալով, դասավանդելով ու գրելով չի բավարարվել, այլ սովորություն է ունեցել փիլիսոփայական հարցերը մինչև վերջին կետը վերլուծել ու ներթափանցել դրանց խորքը: Այս յուրահատկության շնորհիվ էլ կարողացավ փիլիսոփայության մեջ մեծ փոփոխություն առաջացնել:

Նրա գիտական մյուս յուրահատկությունը փիլիսոփայական գիտության գագաթնակետին հասնելն է: Մոլասադրան հետազոտության ուժից օգտվելով փորձում էր գերազանցել փիլիսոփաների պարզ ու սովորական տրամաբանության մակարդակը և փիլիսոփայական բարդ հարցերը քննարկում էր առավել ընդլայնված ու համապարփակ դիտանկյունից: Այս յուրահատկության շնորհիվ էլ նա կարողացավ որոշ հարցերում լիովին մի կողմ դնել փիլիսոփայական մտածողությունը և նոր հայացքներ մտցնել փիլիսոփայության մեջ:

Մոլասադրայի ուշագրավ յուրահատկություններից մեկը փիլիսոփայության մեջ նրա նորարարությունն ու ստեղծարարությունն է, որոնք չափազանց հայտնի են:

Մոլասադրան էլ լուսնային հիջրեթի 6-րդ դարի իլումինիտարիստ փիլիսոփա Սոհրեվարդիի և եգիպտացի մեծ փիլիսոփա Ֆլոթինի նման հավատացած է, որ նա ով չի կարողանում իր կամքով հոգին դուրս հանել իր մարմնից ու արտակարգ գործեր կատարելու կարողություն չունի չի կարող իրական փիլիսոփա ու միստիկ կոչվել: Ասվում է, որ նրա երկու ուսուցիչները՝ Շեյխ Բահային ու Միրդամադն էլ նման ընդունակությամբ են օժտված եղել:

Թեև Մոլասադրան ժամանակի մեծ ուսուցիչներին աշակերտելով կարողացել էր հոգևոր բարձր դիրքերի տիրանալ, սակայն, հավատացած էր, որ 30-ից 35 տարեկան հասակում Ղոմի մերձակայքում գտնվող Քահաք գյուղում առանձնալը, ճգնությունն ու մարդկանցից ապրած հիասթափությունը պատճառ դարձան, որ իր դիմաց բացվեն դեպի ճշմարտություն ու գերբնական աշխարհ նայող պատուհանները:

Նա այս թեմաներին անդրադարձել է «Ասֆար» գրքի նախաբանում: Նրա հոգեկան պարտությամբ զուգակցված մեկուսացումը նրանից կերտեցին այնպիսի հզոր հոգի ունեցող մի մարդ, որ կարող էր փիլիսոփայական ճշմարտությունները բացահայտել ոչ միայն տրամաբանության, այլ հայտնության միջոցով: Հենց այս ճգնությունն էլ պատճառ դարձավ, որ զգայուն այդ երիտասարդը վերածվի տոկուն ու համբերատար մի անձնավորության, ով լեռան նման դիմադրեց ժամանակի մակերեսային ու նախանձ գիտնականների հարձակումներին ու մինչև կյանքի վերջին պահը լավապես կատարեց իր ստանձնած առաքելությունը:

Քահաք գյուղում մեկուսացումը շրջադարձային եղավ Մոլասադրայի կյանքում և թափ հաղորդեց նրա գիտական ու հոգևոր աճին և իր կյանքի  հետագա ուղու ընտրության հարցում նրա որոշումը հստակ դարձրեց: Նրա երիտասարդական ու պատանեկան տարիները ներկայացնող կենսագրականից պարզվում է, որ գիտություն վաստակելուն զուգահեռ հետաքրքրված է եղել հոգու մաքրագործմամբ ու հոգևոր դաստիարակությամբ և շատ միստիկների նման սկզբից ընտրած է եղել իր ուղին, սակայն Քահաք գյուղում մեկուսացումն ու հոգևոր ճգնությունը հստակություն են մտցնում նրա կյանքի ծրագրում:

Ոչ փիլիսոփայության և ոչ էլ հոգևոր ապրումների տեսակետից Մոլասադրայի համազորը չի կարելի գտնել արևմուտքցի փիլիսոփաների մեջ: Պրոֆ. Հենրի Քորբինը հավատացած է, որ եթե հնարավոր լինի մեկտեղել Յակոբ Բյոմեին ու Սուեդենբերգին ու նրանց հավելել Թովմա Աքվինացուն ապա  նրանք համազոր կլինեն Մոլասադրային:

Նույնիսկ այս փառաբանությունն էլ չափազանց չնչին է թվում իրանցի հանրահայտ միստիկ-փլիսոփա Մոլասադրայի համար: Նրա կյանքն ու գործունեությունը վկայում են, որ նրան պիտի Պյութագորասի կամ առնվազն Պլատոնին համազոր անձնավորություն համարել: Նրա փիլիսոփայությունն էլ հենց այդ ուղղությամբ է հակված եղել, այնպես որ Հենրի Քորբինն ու որոշ այլ մտավորականներ նրա փիլիսոփայությունը «Նեո-Պյութագորասյան» կամ «Նեո-Պլատոնյան» են անվանել:

Մի կողմ թողած նրա գերբնական կարողությունները, նա իրական մարդու կերպար է ներկայացնում, ով իր մեջ մեկտեղել է ամենաբարձր մակարդակի բարոյականությունը, հոգու մաքրությունը, գիտությունն ու փիլիսոփայությունը և բացի իր փիլիսոփայական դպրոցից, որը հայտնի է բոլորին, կառավարել է դաստիարակչական մի  դպրոց, որը մեծ մարդիկ է նվիրաբերել հասարակությանը:

 

 

Մայիս 30, 2018 20:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ