«Ճանաչենք իսլամը հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Մաադ»-ի թեմայի շուրջ զրույցը: Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք հոգու ու մարմնին և դրանց միջև կապակցությանը:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Մաադ»-ի թեմայի շուրջ զրույցը: Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք հոգու ու մարմնին և դրան միջև կապակցությանը:

Ինչպես ասացինք կրոնի տրամաբանության մեջ մահը ոչ միայն ոչնչացում չէ, այլ լուսանցք է դեպի հավերժություն ու հավիտենական կյանք: Այս մեկնաբանությամբ մահն այս աշխարհում կյանքի ավարտն ու մեկ այլ աշխարհում կյանքի սկիզբն է:

Ասացինք, որ Ղուրանը մահվան մասին յուրահատուկ մեկնաբանություն ունի և դա օգտագործել է «Թավվաֆի» սուրայի 14-րդ այաում: «Թավվաֆի»-ն որևէ բան լիարժեքորեն հանձնելու իմաստով է: Մահը Ղուրանի դիտանկյունից ստանալու իմաստով է, այն իմաստով, որ մարդ մահվան ժամանակ իր ամբողջ անհատականությամբ ու իրականությամբ հանձնվում է Աստծո պաշտոնյաներին և նրանք նրան ստանում են: Ղուրանում կարդում ենք. «Աստված մահվան ժամանակ ամբողջությամբ հետ է ստանում մարդկանց հոգին»:

Նկատի առնելով այս այան կարելի է հասկանալ, որ մահը ոչնչացում ու անէացում չէ, այլ փոխադրում է մի աշխարհից՝ մյուսը: Անկասկած մարդու նյութեղեն մարմինն ու դրա մասերը չեն որ փոխադրվում են մյուս աշխարհ: Դրանք մնում են այս աշխարհում ու հետզհետե ոչնչանում են: Սակայն մարդու գոյության ճշմարտությունը, որ նրա հոգին է լիարժեքորեն փոխանցվում է մյուս աշխարհ:

Հոգու գաղտնիքների մասին գիտնականների կողմից տարբեր տեսակետներ են ներկայացված: Մարդկային գիտության պատմությունը վկայում է այն մասին, որ հոգու և դրա հրաշալի յուրահատկությունների հարցը շարունակ գիտնականների ուշադրության կենտրոնում են եղել: Նրանք իրենց բաժնով փորձել են բացահայտել հոգու առեղծվածը և հոգու ու նրա էության մասին տարբեր տեսակետներ են ներկայացրել: Ամեն դեպքում հոգու գոհարը, որպես արարչության աշխարհի հրաշալիքներից մեկը լիարժեքորեն տարբերվում է այն ինչից, որի հետ ընտելացել ենք նյութեղեն աշխարհում: Թեև մտքի սրատես հայացքով մասամբ հնարավոր է ծանոթանալ դրա ընդհանուր սկզբունքների հետ:

Բոլորս գիտակցումն ենք այն հարցը, որ տարբերվում են անշունչ արարածներից ու նույնիսկ բույսերից: Մենք խորհում ենք, որոշում ենք կայացնում, կամքի տեր ենք և ատում ու սիրում ենք: Բայց բույսերն ու քարերը նման ընդունակություններ չունեն: Քանի որ մեր ու նրանց միջև հիմնական տարբերություն գոյություն ունի և դա հոգի կոչվածն է:

Աստվածաբան փիլիսոփաները հավատացած են, որ մարդու ֆիզիկական մարմինը ստեղծող նյութերից բացի նրա մոտ մեկ այլ ճշմարտություն ու հոգի գոյություն ունի, որ նյութեղեն չէ, բայց ազդվում է նրա մարմնից և դա մարդու հոգին է: Գերբնական ճշմարտություն համարվող հոգին շարունակաբար կապի մեջ է նյութեղեն աշխարհի հետ, բայց նյութեղեն յուրահատկություններ չունի:  

Ղուրանը հոգու էությունը ներկայացնում է, որ անծանոթ մի ճշմարտություն, որը մարդն անկարող է բացահայտել: Հետևաբար երբ իսլամի մեծ մարգարեին հարցնում են հոգու ճշմարտության մասին, Ղուրանն ասում է. «Եվ քեզ հարցնում են հոգու մասին, ասա՝ հոգին իմ Արարչի հրահանգով է և նրա մասին չնչին գիտություն ու տեղեկություն է տրված ձեզ»:

Մարդու հոգին նրան առանձնացնում է կենդանիներից: Մարդու աշխատանքները բխում են հոգուց: Մարդը հոգու միջոցով սավառնում է երկրի վրա, երկնքում ու հեռավոր համաստեղություններում, բացահայտում է գիտությունների գաղտնիքները և հաղթահարում է այն ամենին ինչն անըմբռնելի է համարվում:

Անկասկած հոգու կառույցը տարբերվում է նյութեղեն աշխարհից և դրան տիրապետող սկզբունքները տարբերվում են նյութի պարագային գործող սկզբունքներից և քիմիական ու ֆիզիկական յուրահատկություններից: Հետևաբար մարգարեն կարճ, սակայն իմաստալի նախադասությամբ ասում է. «Հոգին Արարչի հրահանգով է և առեղծվածային էություն ունի»: Հետո հավելում է. «Ձեր գիտությունն ու տեղեկությունը չափազանց սահմանափակ է»: Ներկա ժամանակաշրջանում, երբ 14 դարեր անցնում են Ղուրանի կողմից տրված պատասխանից ու թեև մարդկային գիտության սահմաններն ընդլայնվել են, այդուհանդերձ մարդիկ դեռ չեն կարողացել հստակ կերպով բացահայտել հոգու էությունը:

Աստված «Հաջար» սուրայի 28-րդ և 29-րդ այաներում ակնարկում է մարդու մարմնի մեջ հոգու փչելուն և ասում է. «Ու հիշիր այն պահը, երբ Արարիչդ հրեշտակներին, ասաց. «Ես մարդն արարում եմ չորացած կավից, սև ու վատ բույր ունեցող կավից: Ու երբ նրան արարեցի ու հաստատուն դարձրի և իմ հոգին փչի նրա մեջ, բոլորդ նրան կերկրպագեք»:

Այս այաները վկայում են, որ մարդու ֆիզիկական մարմնին շունչ փոխանցելը նոր արարչագործություն է, որը տարբերվում է նրա ֆիզիկական մարմնից, այլ ճշմարտություն է, որ տարբերվում է մյուս արարածներից ու նրանց չի նմանում: Աստծո կողմից փոխանցված այս շունչը մարմնից անկախ ճշմարտություն է և հեռու է նյութեղեն հատկություններից: Այդուհանդերձ այն իմաստով չէ, որ հոգին ու մարմինն իրարից առանձին են, այլ նրանք կապված են միմյանց, բայց իրենց էությամբ տարբերվում են: Հոգու պատկանելիությունը մարմնին մարմնի վրա հոգու տիրապետության հիման վրա ձևավորված հարաբերություն ու կապ է:

Կրոնական հարցերի փորձագետների դիտանկյունից հոգին մարդու գոյության գլխավոր բաղադրիչ տարրն է: Մարդը կյանքի ընթացքում թիկունքում թողած բոլոր փուլերով հանդերձ անհատականության միասնություն ունի: Այն ինչը որ ձևավորում է մարդու իրական անհատականությունը նրա իրական «ես»-ն է, որը Ղուրանում հիշատակված է որպես շունչ կամ հոգի: Մարդու «ես»-ը կյանքի սկզբից մինչև դրա վերջին պահը մնում է նույնը: Այսօրվա «ես»-ը նույն 20 կամ 30 տարի առաջվա «ես»-ն է:

Ես մանկուց միայն մի մարդ եմ եղել, ես նույն այն անձն եմ որ ուսում է ստացել, ուրիշների հետ նիստ ու կաց է արել, տարբեր վայրեր է ճամփորդել ու արժեքավոր փորձ է կուտակել: Իմ կյանքում տեղի ունեցած բոլոր փոփոխություններով հանդերձ, կյանքի բոլոր փուլերում ու մինչև կյանքի ավարտը ես նույնն անձն եմ մնում: Այդ պատճառով էլ ուրիշներն իմ կյանքի սկզբից մինչև ավարտն ինձ ճանաչում են որպես նույն ինքնությունը, նույն անունն ու նույն անհատականությունն ունեցող անձը:

Պիտի տեսնել, թե այս միավորված գոյությունը, որ տարածվում է մեր ամբողջ կյանքի ընթացքում, ի՞նչ է: Արդյո՞ք ինչպես նյութապաշտներն են հավակնում մեր գոյությունը միայն բջիջներից է կազմված: Ի պատասխան պիտի ասել, որ գիտական տեսակետից ապացուցված է, որ ամեն մի քանի տարին մեկ անգամ մարդու մարմնի բջիջները փոխվում են: Քանի որ օրվա ընթացքում մեր մարմնի միլիոնավոր բջիջներ ոչնչանում են ու ծնվում են միլիոնավոր նոր բջիջներ: Ինչպես մի շինություն, որի աղյուսները ժամանակի ընթացքում հանվում ու փոխարինվում են նորերով: Այս շինությունը ժամանակի ընթացքում լիովին փոխվելու է, թեև մարդիկ այդ փոփոխությունը կարող է չնկատեն: Հետևաբար կարելի է ասել, որ 80 տարի ապրած մարդու մարմնի բաղադրիչ տարրերը կյանքի ընթացքում անգամներ փոխվում են:

Ենթադրենք, որ մեկը 20 տարեկան հասակում մի հանցանք գործած լինի ու նրան ձերբակալեն 60 տարեկան հասակում: Արդյոք նա կարող է հավակնել, որ իր մարմնի բոլոր բջիջներն այս ընթացքում փոխվել են ու ինքն այլևս նախկին մարդը չէ և ինչո՞ւ պիտի անցյալում մեկ այլ անձի հանցագործության պատճառով պատժվի: Պարզ է, որ որևէ առողջ տրամաբանություն դա չի կարող ընդունել, քանի որ նրա «ես»-ն ու իրական անհատականությունն այդ տարիների ընթացքում մնացել է անփոփոխ:

Եթե նյութապաշտների տեսակետի համաձայն մարդուն սահմանափակված համարենք մարմնի ֆիզիկական տարրերով և ուղեղային ու նյարդային համակարգերով, քանի որ մարմնի բջիջները կյանքի ընթացքում անգամներ փոխվում են, այսօրվա մարդն այլևս անցած տարիների մարդը չպիտի լինի ու նրան չի կարելի պատժել անցյալում գործած հանցանքի պատճառով: Մինչդեռ իրականությունն այլ է և դա այն է, որ նյութեղեն տարրերից ու մասերից բացի մարդու կյանքի ընթացքում անփոփոխ ճշմարտություն գոյություն ունի, որ նյութեղեն մարմնի մասերի նման չի փոխվում և ստեղծում է մարդու գոյությունը: Դա այն ճշմարտությունն է, որ տիրապետում է մարդու մարմնին և չի ենթարկվում նյութեղեն աշխարհի օրենքներին:

Կրկին հիշեցնում ենք այն կետը, որ մարդը կազմված է հոգուց և մարմնից: Մարդու մարմինը կազմված է նյութական բաղադրություններից և հետևում է նյութեղեն աշխարհի օրենքներին: Նյութը շարունակաբար փոխվում է: Նյութը ծավալ, կշիռ, տեսք ու չափեր ունի և սահմանափակվում է ժամանակով ու վայրով: Մարդու նյութեղեն մարմինն ազդվում է բնական ու կենցաղային տարբեր տարրերից, այդ թվում հիվանդությունից, տաքից ու պաղից, երիտասարդությունից ու ծերությունից և ի վերջո մեկ օր նրա մարմինը դադարում է աշխատելուց և նրա ճրագը մարում է: Բայց մարդու կյանքի ճշմարտությունը, որ նրա հոգին կամ շունչն է, նյութեղեն չէ և նյութեղեն աշխարհի օրենքներին չի հետևում: Հետևաբար հոգին չի ազդվում  նյութեղեն աշխարհի յուրահատկություններից, այդ թվում չի մաշվում ու չի ոչնչանում: Այդ պատճառով էլ ֆիզիկական մարմնի մահից և մարմնի հետ հոգու կապերը խզվելուց հետո հոգին շարունակում է իր գոյությունը և նյութեղեն աշխարհից փոխադրվում է հավիտենական աշխարհ: Սա «Մաադ»-ի շուրջ քննարկման հիմնասյուներից մեկն է համարվում:

 

Մայիս 30, 2018 20:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ