Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Մայիսի 15-ը հռչակված է իրանցի մեծ բանաստեղծ, դյուցազներգու Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի մեծարման օր:

Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսին (1020- 940) ծնվել է  Խոռասանի Թուս քաղաքում :

Ամեն տարի Իրանի և ողջ աշխարհի գրական շրջանակներում ու միություններում մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված այս մեծ բանաստեղծին:

Շնորհավորելով պարսկերեն լեզվի և Ֆիրդուսիի մեծարման օրը, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Պարսկերեն լեզուն իր քաղցրությանը, ամրության ու հավերժության համա« պարտական է իրանցի այս մեծ բանաստեղծին»:

Ֆիրդուսիի օրվա առիթով ԻՌՆԱ գործակալության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում, երեք հետազոտողներ քննարկեցին Շահնամեի ազդեցությունը իրանական իմաստնության, պարսկերեն լեզվի և համաշխարհային գրականության վրա:

Ավանդական լեզուների ու մշակույթի դասախոս, իրանագիտության միության նախագահ Մահմուդ Ջաաֆարի Դեհղին կարևորեց Շահնամեի դերը իրանական իմաստնության վրա:

Հայ  գրականության ամբիոնի դասախոս Անդրանիկ Սիմոյանը նշեց, որ Ֆիրդուսին ոգի ու շունչ հաղորդեց Իրանի ավանդական դյուցազներգություններին: Նա Ֆիրդուսիի ստեղծագործությունները համեմատել է Շեքսպիրի ստեղծագործությունների հետ:

Գրական հետազոտող Անդրե Գալստյանը ևս Նշեց, որ հարկավոր է ուսումնասիրել Շահնամեի ազդեցությունը երաժշտության, գեղանկարչության, կինոյի և մյուս արվեստների վրա:

«Երեք դեմք»

 

 

Իրանական «Երեք դեմք» և իտալական «Ուրախ ինչպես Լազարո» ֆիլմերը կիսել են Կաննի կինոփոռատոնի լավագույն սցենարի մրցանակը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ «Երեք դեմք» ֆիլմի մրցանակը հոր անունից ստացել է Ջաաֆար Փանահիի դուստրը:

Շաբաթ երեկոյան ընթերցվել է Փանահիի պատգամը, որտեղ ռեժիսորը հարգել է իրանցի ռեժիսոր ՝ Աբբաս Քիառոստամիի հիշատակը:

Ավելի վաղ 1995 թվականին Փանահին շահել էր փառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակը՝ «Սպիտակ փուչիկը» ֆիլմի համար:

Այս տարվա ոսկե արմավենի մրցանակին է արժանացել ճապոնացի ռեժիսոր ՝ Հիրոկազո Կուրեիդան ՝ «Գողեր» ֆիլմի համար:

Կաննի կինոփառատոնը մեկնարկել է 2018 թվականի մայիսի 8-ին և ավարտվել է մայիսի 19-ին:

Image Caption

 

Իրանական «20-րդ շրջանի զոհերը» ֆիլմն արժանացել է Վիեննայի կինոփառատոնի «Լավագույն վավերագրային ֆիլմ» մրցանակին:

Իրանական «20-րդ շրջանի մեղավորները»  ֆիլմը արժանացել է Ավստրիայի Վիեննայի «Լավագույն վավերագրային ֆիլմ» մրցանակին: Ֆիլմի ռեժիսորն է  Հեսամ Իսլամին:

Ավստրիայի մայրաքաղաքում մայիսի 4-11-ը անցկացվել է« Vienna Ethnicineca» վավերագրական ֆիլմերի փառատոնը:

«20-րդ շրջանի զոհերը» վավերական ֆիլմը նաև մասնակցել էր Գերմանայի Մյունխենում անցկացվող DOK.fest  կինոփառատոն է:

«Քսաներեք շրջանի մեղավորները» վավերագրական ֆիլմը պատմում է անչափահաս անչափահաս իրավախախտի պատմությունը հինգ տարվա ընթացքում:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթ

 

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին մասնակցելու համար դիմած երաժիշտների նախնական լսումների արդյունքները։ Ըստ այդմ՝ մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 9 երկրի 16 թավջութակահար։

Խաչատրյանի միջազգային մրցույթը տեղի է ունենալու հունիսի 6-14-ը թավջութակ մասնագիտությամբ։ Այն կանցկացվի երեք փուլով՝ առաջին փուլ (հունիսի 7-8), կիսաեզրափակիչ (հունիսի 9-10) և եզրափակիչ (հունիսի 12-13)։ Առաջին և կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Երաժշտական հեղինակավոր ստուգատեսն այս տարի մեծ խորհուրդ ունի. կայանում է Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանական տարում։ Մրցույթի ընթացքում ամեն տարի մեծ տեղ է տրվում Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմանը։ Մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրի մեջ ներառված են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ Ի դեպ, ինքը՝ Խաչատրյանը, նույնպես թավջութակահար էր և այս գործիքի համար գրել է մի քանի ստեղծագործություն։

Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։

 

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագրեր: Դրանց թվում են Ծիսական գրքեր, ժողովածուներ, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնման արարողությունը կայացավ մայիսի 17-ին:

 «Հանրապետության 100-ամյակը լավագույն առիթն էր, որ այս ձեռագրերը գային իրենց «նստավայր»՝ Մատենադարան: Ձեռագրերը մինչ այժմ պահպանվել են Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում: Ամեն ձեռագիր իր պատմությունն ունի: Սրանք հայ մտքի և արվեստի լավագույն նմուշներն են: Մատենադարանին հանձնած այդ գրքերն ունեն 600 տարվա կենսագրություն՝ 14-րդ դարից մինչև 20-րդ դար: Դրանք արձանագրում են մեր ծիսակատարություններն ու կանոնակարգերը, ավանդություններն ու դավանանքը»,-ասաց  Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Մկրտիչ Մկրտչյանն ու հավելեց, որ Մատենադարանը ցուցանմուշների ներկայացման սովորական վայր չէ: Այստեղ հայության ազգային գանձարանը ոչ միայն պահպանվում, այլ նաև ուսումնասիրվում է:

Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի խոսքով՝ այս նվիրատվությունն առանձնանում է նրանով, որ բոլոր ձեռագրերը զուտ հայերեն են և առավելապես միջնադարյան ձեռագրերի արժեքավոր նմուշներ: «Ստացել ենք 27 ձեռագիր և 1 փոքրիկ ձեռագրացուցակ: Հնագույն ձեռագիրը 1430 թվականին Աղթամարում Թովմա գրչի ձեռքով գրված մանրուսմունքն է՝ Կացրդարանը: Թեկուզ այն վնասված է, բայց բարեբախտաբար գլխավոր Հիշատակարանն ամբողջապես պահպանված է: Հիշատակարանի որևէ տեղեկություն մինչ այժմ գիտական գրականության մեջ օգտագործված չի եղել: Տեղեկությունները թե պատմական են, թե ազգային խնդիրներին վերաբերող»,-ասաց նա:

Ժամանակագրորեն երկրորդը 1489 թվականի Սարգիս Շնորհալու «Մեկնություն Կաթողիկա թղթոց» երկի հսկայածավալ ձեռագիրն է, այնուհետև՝ 15-րդ դարի Գանձարանը, 1574 թվականի մի Ավետարան, 1663 թվականի Սաղմոսարան, 17-րդ դարի երեք ձեռագրեր և այլն:  Ձեռագրերը տարբեր տեղերից են հասել Բեյրութ: Որոշ դեպքերում առանձին մտավորականներ են եղել նվիրողները: Դրանք ուսումնասիրված չեն: Գևորգ Տեր-Վարդանյանի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Ապահովության համար դրանք ախտահանել են, իսկ վերականգնման աշխատանքներն ըստ անհրաժեշտության անպայման կարվեն առաջիկայում:

Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փաստմամբ՝ Մատենադարանը վերջին 60-70 տարիների ընթացքում իր ձեռագրական ժառանգությունը եռապատկել և քառապատկել է: Եվ այս ամենը նվիրատուների, բարերարների, ազգային կազմակերպությունների շնորհիվ: Ձեռագրահավաքին մասնակցել են բազմաթիվ մեր հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Եվ դրանք կենտրոնացրել են ամենաապահով վայրում՝ Մատենադարանում: Այստեղ այդ ձեռագրերը շատ ապահով ձևով պահվում են, ըստ անհրաժեշտության խնամվում և վերականգնում: Բացի այդ, դրանք ուսումնասիրում են լավագույն մասնագետները: Տեր-Ղևոնդյանն այս նվիրատվությունը որակեց վերջին 15 տարիների ամենամեծ միանվագ նվիրատվությունը: Վստահեցրեց՝ դրանք իրենց պատվավոր տեղն են գտնելու Մատենադարանի հարուստ ժառանգության մեջ: 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին:

«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին:

Նշենք, որ բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը:

Հավելենք, որ «Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում:

 

Ստամբուլում բացվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարվող Մարիամ Շահինյանի աշխատանքների՝ Flashblack խորագրով ցուցահանդեսը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Ցուցահանդեսին ներկայացվել է Մարիամ Շահինյանի հեղինակած ավելի քան 10 000 դիմանկար։

Ցուցադրության կազմակերպիչներից Թայֆուն Սերտթաշը Շահինյանի լուսանկարներին ծանոթացել է «Ակօս»-ի արխիվից։ Սերտթաշը խոստովանել է, որ հայ լուսանկարչուհին ու իր աշխատանքները սկսել են իրեն հետաքրքրել հատկապես այն ժամանակ, երբ նա բացահայտեց Շահինյանին որպես երկրի ստուդիական առաջին կին լուսանկարիչ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 26-ը։

Մարիամ Շահինյանը ծնվել է 1911թ.-ին՝ պատմական Սեբաստիայում, Հակոբ Շահինյան փաշայի ընտանիքում:

1915թ.-ին ընտանիքը ստիպված է եղել ապաստանել Կ.Պոլսում: Մարիամ Շահինյանի հայրը` Միհրան Շահինյանը, Բալկաններից եկած երկու եղբոր հետ հիմնել է «Ֆոտո- Գալաթասարայ» ստուդիան:

Մարիամը ֆինանսական խնդիրների պատճառով ֆրանսիական «Sainte Pulcherie» քոլեջից հեռանալուց հետո 1935 թվականից սկսել է օգնել իր հայրիկին՝ ստուդիայում աշխատելով: Շահինյանը շատ արագ յուրացրել է լուսանկարչական արվեստի հմտություններն ու, 1937թ.-ին ամբողջ ընտանիքի ֆինանսական բեռն իր ուսերի վրա վերցնելով, սկսել է միայնակ ղեկավարել ստուդիան: 

 

 

 

Մայիս 31, 2018 08:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ