Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

- ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

- Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

-Ադրբեջանի մտավորականության շարժման առաջնորդն ընդգծեց Ղոդսի համաշխարհային օրվա երթի կազմակերպման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի մտավորականության շարժման առաջնորդ Էլդնիզ Ղուլիևն անդրադառնալով Ղոդսի համաշխարհային օրվա երթի նշանակությանն, ասաց. «Միայն մուսուլմանների միասնականությունը կարող է վերջ տալ Սիոնիստական ռեժիմի վայրագությանն ու ոճրագործությանը»:

«Լուսահոգի Իմամ Խոմեյնին մուսուլմաններիՆ միասնականության կոչ արեց ու հենց այդ ժամանակ էլ Իսրայելի ռեժիմը լուսահոգի Իմամի այդ կոչի պատճառով սարսափ զգաց»,-հայտարարեց Ղուլիևը:

-Կենտրոնական Ասիայի բնապահպանության համաժողովը «Շրջակա միջավայրի և կայուն զարգացման բնագավառում փոխադարձ համագործակցության ամրագրում» խորագրի ներքո գումարվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում: Կենտրոնական Ասիայի բնապահպանության միջազգային համաժողովին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի ու Ասիայի բնապահպանական հարցերում ակտիվ պետական կազմակերպությունների շուրջ 300 ղեկավարներ ու փորձագետներ, նաև ՄԱԿ-ի և գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

-Ղրղզստանի նախկին վարչապետ Սափար Իսակովն անցած շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով այդ երկրի ազգային անվտանգության կոմիտեի պաշտոնատարների կողմից կալանավորվեցին: Բիշքեկի դատարանը Իսակովի համար որպես խափանման միջոց է ընդունել երկու ամսով ազատազրկումը, որի ընթացքում շարունակվելու է գործի քննությունը:

-Ղրղզստանի նախագահը երկկողմ համագործակցությունների ընդլայնման և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժաղովին մասնակցելու նպատակով Չինաստան ուղևորվեց: Ղրղզստանի նախագահ Սուրոնբայ Ջինբեկովին Պեկին կատարած ուղևորության ընթացքում ընկերակցում է նախարարներից, խորհրդարանի պատգամավորներից և գործարարներից բաղկացած պատվիրակությունը:

-Ադրբեջանի նախագահն ընդգծեց Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման նշանակությունն ու անհրաժեշտությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատու Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Ադրբեջանն ու Իրանը հարաբերությունների մեծ տեմպերով ընդլայնման համար քաղաքական ամուր կամք ունեն»: Ադրբեջանը նաև ընդգծել է, որ երկու երկրի հարաբերություններում նոր շրջադարձ պիտի կատարել ու Իրանի ու Ադրբեջանի համատեղ ջանքերով պիտի վերացնել տարիներ չկարգավորված մնացած հարցերը:

-Թուրքիայի փոխվարչապետն ասաց. «Արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Թուրքիայում անկայունության ու ահաբեկչության են ձգտում»:

Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեբ Աքդաղը «Հաբերթուրք» հեռուստակայանին տված հարցազրույցում, ասաց. «Արևմտյան երկրները Թուրքիայում արտակարգ դրությունը շարունակվելուց դժգոհ են և Թուրքիայում արտակարգ դրության չեղարկմամբ ցանկանում են, որ ահաբեկչության համար ճանապարհ հարթեցվի, քանի որ ահաբեկչության սադրանքի միջոցով կարող են կանխել Թուրքիայի առաջընթացը և երկիրը մխրճել ներքին բախումների ճահճի մեջ»:

--------------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում առավել մանրամասն կանդրադառնանք մի քանի իրադարձությունների:

ՀՀ նոր կառավարությունը կարևորել է Իրանի հետ ունեցած նախկին հարաբերությունների շարունակականությունը։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը, սակայն, չի ընդունում, որ դրանք դիտարկվում են հայ-վրացական հարաբերությունների հետ համահավասար հարթության վրա։

--------------------

Ադրբեջանի նախագահն ընդգծեց Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման նշանակությունն ու անհրաժեշտությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատու Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Ադրբեջանն ու Իրանը հարաբերությունների մեծ տեմպերով ընդլայնման համար քաղաքական ամուր կամք ունեն»: Ադրբեջանը նաև ընդգծել է, որ երկու երկրի հարաբերություններում նոր շրջադարձ պիտի կատարել ու Իրանի ու Ադրբեջանի համատեղ ջանքերով պիտի վերացնել տարիներ չկարգավորված մնացած հարցերը: «Սա վկայում է, որ երկու երկրների փոխադարձ հարաբերությունների բարձր տեմպերով զարգացման համար քաղաքական ամուր կամք ունեն»,-հավելել է Ալիևը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց երկու երկրի համատեղ նախագծերի, այդ թվում Աստարա-Աստարա երկաթգծի կառուցմանը թափ հաղորդելու և Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման բնագավառում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Այս հանդիպման ժամանակ Վաեզին անդրադառնալով տարածաշրջանային ու միջազգային շատ հարցերում ԻԻՀ-ի ու Ադրբեջանի ընդհանուր դիրքորոշումներին, ասաց. «Երկու երկրները ջանք են գործադրում հանուն խաղաղության ու կայունության ամրապնդման»:

Նա կարևորելով Իրանում ու Ադրբեջանում առկա հնարավորությունների ու պոտենցիալների շահագործումն ընդգծեց Թեհրան-Բաքու հարաբերությունների ու համագործակցությունների համակողմանի ընդլայնման և համաձայնությունների գործադրմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատուն մինչև Բաքու ուղևորվելը հայտարարեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԻԻՀ և Ադրբեջանի հանրապետության նախագահները հինգ անգամ հանդիպել են, իսկ Բաքվի ու Թեհրանի բարձրաստիճան պաշտոնատարների մակարդակում շուրջ 100 հանդիպումներ են տեղի ունեցել: Վաեզին ընդգծելով որ այդ հանդիպումների ժամանակ տարբեր համաձայնագրեր են ստորագրվել, հավելեց. «Պիտի քննարկել գործադրման փուլում գտնվող նախագծերի ընթացքը և նման այցերի ընթացքում վերացնել հավանական արգելքներն ու դժվարությունները»:

Ուղևորության ավարտին էլ Վաեզին արդյունավետ բնութագրելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն, ասաց. «Այս հանդիպման ժամանակ ներկայացվեցին քաղաքականության ու առևտրի բնագավառներում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների հետ կապված ու միջազգային այլ հարցեր, որոնց կապակցությամբ երկու երկրների տեսակետները չափազանց մոտիկ էին»:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ ԻԻՀ-ի ու Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում շարունակ ընդլայնվել են, այնպես որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը 2016 թվականին գրանցված 265 միլիոն դոլարից 2017 թվականին բարձրացել է 404 միլիոն դոլարի:

------------------------

Թուրքիայի փոխվարչապետն ասաց. «Արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Թուրքիայում անկայունության ու ահաբեկչության են ձգտում»:

Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեբ Աքդաղը «Հաբերթուրք» հեռուստակայանին տված հարցազրույցում, ասաց. «Արևմտյան երկրները Թուրքիայում արտակարգ դրությունը շարունակվելուց դժգոհ են և Թուրքիայում արտակարգ դրության չեղարկմամբ ցանկանում են, որ ահաբեկչության համար ճամբա հարթեցվի, քաի որ ահաբեկչության սադրանքի միջոցով կարող են կանխել Թուրքիայի առաջընթացը և երկիրը մխրճել ներքին բախումների ճահճի մեջ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու արևմուտքի միջև հարաբերությունները 2016 թվականից ի վեր ճգնաժամի են մատնվել: Ճգնաժամ, որի ծավալները նկատի առնելով չի կարող ժամանակավոր համարվել, այլ ընդհակառակը տարածվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:

ԱՄՆ-ին ու արևմուտքին հեղաշրջման պատասխանատու համարող Թուրքիան հավատացած է, որ ամերիկացիները Գյուլենի խմբին աջակցելով այդ կապակցությամբ կարևոր դերակատարություն են ունեցել: Հեղաշրջման ձախողումից հետո  ԱՄՆ-ն հրաժարվել է այդ խմբի առաջնորդ Ֆաթոլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելուց: ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում այս ճգնաժամն այնքան խորացավ, որ երկու երկրի միջև հյուպատոսային հարաբերությունները որոշ ժամանակով ընդհատվեցին:

Վերջին շրջանում էլ անտեսելով Թուրքիայի կառավարության դիմումները Հունաստանն ազատ արձակեց հեղաշրջումից հետո այդ երկիր ապաստանած մի խումբ թուրք զորայինների:

«Բրուքինգզ» հաստատության փորձագետ Քեմալ Քիրիշջին Թուրքիայի ու արևմուտքի միջև ծագած ճգնաժամի կապակցությամբ գրում է. «Թուրքիան տարիներ շարունակ արևմտուքի քաղաքականություններում գլխավոր դերակատարություն է ունեցել և կարողացել է ՆԱՏՕ-ում կարևոր դերակատար դառնալ: Սակայն վերջին տարիների ընթացքում թվում է, որ Թուրքիան ցանկանում է իր նկատի ունեցած կարգը հաստատել թե տարածաշրջանում և թե իր սահմաններից ներս, ինչը դեմ է նոր աշխարհակարգի իրագործման ուղղությամբ արևմուտքի ցանկություններին»:

 

 

 

Jun 09, 2018 14:44 Asia/Yerevan
Մեկնաբանություններ