19-րդ դարի վերջին արևմտյան սոցիոլոգները եկան այն եզրակացության, որ արևմտյան երկրներում ավանդական ու կրոնական մտածելակերպի բացակայության արդյունքում, մարդիկ կորցրել են իրենց անվտանգության ու հանգստության զգացողությունը:

  

Մարդու հոգևոր կարիքը

 

“Որոշ ժամանակ, առօրյա հոգսերից հոգնած, ու անտրամադիր, վերադառնում էի տուն, սակայն տանը նույնպես չէի կարողանում հանգստանալ: Դիմեցի հոգեբանի օգնությանը: Բժիշկն ուշադրությամբ լսեց ինձ: Ես նրան պատմեցի իմ կյանքի մասին: Վերջում բժիշկը կամաց ասաց. “Դուք հոգևոր ծարավ ունեք”: Ես սկսեցի լացել: Ես, մի 31 տարեկան տղամարդ, սրտիս խորքում հասկանում էի, որ նա ճիշտ էր”: “Դուք հոգևոր ծարավ ունեք”: Նախադասություն, որը փոխել է բազմաթիվ կյանքեր, այդ թվում` կլինիկական հոգեբան և պրոֆեսոր Դեյվիդ Ն. Էլկինսի կյանքը: 

Ժամանակակից դարաշրջանի գիտական ու բժշկական առաջընթացին, առողջական վիճակի բարելավմանը, հիվանդությունների կրճատմանը զուգահեռ, նկատվում է  հոգեբանական խանգարումների աճ: Անհանգիստ վիճակն ու դեպրեսիան մեր ժամանակների հասարակություններում տարածված հիվանդություններից են, որոնք փոխկապակցված են ինքնասպանությունների թվի աճի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, մինչև 2030թ դեպրեսիան լինելու է աշխարհում ամենատարածված հիվանդությունը: Իսկ որոշ փորձագետներ կանխատեսում են, որ դա տեղի կունենա մինչև 2020 թվականը:

Չափից ավելի սպառող հասարակությունները, ընտանիքի դերի նվազելն ու հոգևոր կյանքի պակասն այս հիվանդությունների աճին նպաստող գործոններից են: Որոշ փորձագետներ, ինչպես` Անգլիայի Լանկաշիրի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Շարբլին, ասում են. “19-րդ դարի վերջում արևմտյան սոցիոլոգները եկան այն եզրակացության, որ արևմտյան երկրներում ավանդական ու կրոնական մտածելակերպի բացակայության արդյունքում, մարդիկ կորցրել են իրենց անվտանգության ու հանգստության զգացողությունը”: Շարբլինի համակիրները կարծում են, որ զբոսաշրջությունը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել` հոգևոր կարիքները բավարարելու համար:  

Թերևս դա է պատճառը, որ մարդիկ կյանքի նոր իմաստ գտնելու համար սկսել են գնալ դեպի կրոն ու կրոնական ուսմունքներ, այցելել աշխարհի տարբեր շրջաններում գտնվող կրոնական վայրեր: Այսօր նման միտում  է նկատվում հատկապես արևմտյան երկրների հասարակություններում:

Արտասահմանցի զբոսաշրջիկները Հազրաթ Մաասումեի սրբավայր դամբարանում-Ղոմ

 

2017թ., առողջապահական տուրիզմի շնորհիվ, այս ոլորտն ունեցել է 150 միլիարդ դոլարի եկամուտ: Առողջապահական տուրիզմը զբոսաշրջության մի տեսակ է, որը ԱՀԿ-ն սահմանում է որպես առողջական վիճակի բարելաման նպատակով իրականացվող զբոսաշրջություն, որի ժամանակ զբոսաշրջիկներն օգտվում են առողջապահական ծառայություններից, այդ թվում` հանքային ջրերի առողջարաններ, վիրահատական միջամտություններ և այլ առողջարաններ: Առողջության մասին մարդկանց կարծիքներն ու պատկերացումները շատ տարբեր են: Ընդհանրապես, առողջության մասին սահմանումներում կարևոր է նշել, որ առողջությունը չի վերաբերում միայն մարդու ֆիզիկական վիճակին, այլ ներառում է  նաև նրա հոգեկան վիճակը: Ոմանք փիլիսոփայական տեսակետից դա համարում են այն վիճակը, երբ մարդը կարողանում է ընկալել ու հասկանալ իր էությունը: Հասկանալ, որ այն հարատև չէ: Իսկ ոմանք էլ առողջությունը համարում են  հոգու և մարմնի ներշնակության արդյունքը:

Առողջության համաշխարհային կազմակերպությունը, խոսելով մարդկանց առողջության մասին, անդրադառնալով ֆիզիկական ու հոգեբանական առողջությանը, կարևորում է  նաև մարդու հոգեկան ու հոգևոր վիճակը:

Հոգևոր վիճակն այն վիճակն է, որի ժամանակ մարդը փորձում է հասկանալ կյանքի իմաստը: Սա վիճակ է, երբ մարդն անցնում է ինքն իրենից: Հոգևոր վիճակն ապահովում է  մարդու խաղաղության ու անվտանգության զգացումը: Այն մեզ կապում է  մեզանից առավել, մեզանից բարձր ինչ որ բանի հետ: Հոգևոր կյանքը կարևոր ազդեցություն է  ունենում մարդու առողջության վրա: Այդ ազդեցությունների ամենակարևորներից մեկը առողջական վիճակի բարելավումն է: Մեր հավատալիքները ազդում են մեր առողջության ու երկարակեցության վրա: Արևելյան հասարակությունները մեծ ուշադրություն են դարձնում հոգևոր կյանքին:  Հնում Արևելքի երկրներում գործում էին մարմնի և հոգու առողջության բազմաթիվ  կենտրոններ: Եգիպտացիներն ու բաբելոանցիները հատուկ լոգանք էին ընդունում` մարմինն ու հոգին մաքրելու համար: Նրանք հավատում էին, որ մարմինն ու հոգին պետք է լինեն մաքուր` որպեսզի մարդն ունենա հոգևոր կյանք: Ճապոնիայում գործում են հազարավոր “Անսեներ” կամ տաք աղբյուրներ: Հնում մարդիկ կարծում էին, որ տաք աղբյուրներում բնակվում են էակներ, որոնք մարդկանց առաջնորդում են դեպի հոգևոր կյանք: Հինդու հավատացյալների համոզմաբ,  սուրբ ջրերում լողանալը մաքրում է  մարմինը, մտքերն ու հոգին և թույլ տալիս, որ նրանց գործած մեղքերը չեղարկվեն: Չինական ավանդական բշժկությունն ունի առողջության վերաբերյալ համապարփակ մոտեցում, որը ներառում է  սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, հոգևոր ու մտավոր առողջությունը: Իրանական-իսլամական ավանդական բժշկության մեջ կարևոր է մտքի հավասարակշռվածությունը, որպեսզի հնարավոր լինի բարելավել առողջական վիճակը: Դիետաները, լոգանքը, բնական միջոցներից օգտվելը և հավատքն առ Աստված, կարևոր նշանակություն ունեն մարդու առողջության ամրապնդման հարցում:

Արդեբիլի «Ալի Դաշի» տաք  ջրի աղբյուրը-Իրան

 

Այսօր առողջապահական զբոսաշրջությունն իրականացվում է երեք ճյուղերով` բժշկական տուրիզմ,Էկոլոգիական զբոսաշրջություն և վելնես զբոսաշրջություն:Առողջապահական զբոսաշրջությանն դիմող զբոսաշրջիկները, որպես կանոն, չունեն ինչ որ  հիվանդություն և ավելի շուտ օգտվում են  բնության բուժիչ զբոսաշրջությունից, հեռու են մնում աղմուկից, լարվածությունից ու քաղաքային կյանքից: Նրանք մեկնում են վայրեր, որոնք գտնվում են բնության գրկում, երբեմն անցնում են ցեխաբուժության կուրսեր կամ այցելում են հանքային ջրերով բուժող առողջարաններ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ բնությունը լավագուն վայրն է առողջության վերականգնման համար և զբոսաշրջիկներն այցելելով աշխարհի տարբեր վայրերում գտնվող շրջաններ ու հիանալով բնության ու լեռների գեղեցկությամբ ու գեղեցիկ տեսարաններով, վերագտնում են իրենց հոգեկան հանգստությունը: Եվ պատահական չէ, որ առողջարանների մեծ մասը կառուցվում են լեռներում կամ լողափերին:

 

Jun 10, 2018 16:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ