Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից:

 

Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը:Պաշտպանական հոգեբանական մեխանիզմներն օգնում են վերացնել տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները:

Պաշտպանական մեխանիզմները խորքային հոգեբանության մեջ հանգուցային հասկացություններ են: Դրանք մարդու հոգեկան աշխարհը պաշտպանող գործառույթ ունեն: Այսինքն՝ այս մեխանիզմները փորձում են մարդուն հետ պահել այն բացասական, կործանարար ապրումներից և զգացմունքներից, որոնք տվյալ պահին մարդն ունի կամ կարող է ունենալ: Այս մեխանիզմները իրականում մարդուն հետ են պահում իրականության լիարժեք ընկալումից կամ այդ իրականության լիարժեք արտացոլումից: Այս մեխանիզմներն անհրաժեշտություն են, որովհետև իրավիճակներ են լինում, որտեղ առանց դրանց անհնար կլիներ. օրինակ՝ շատ սուր տրավմատիկ իրավիճակներ, շատ սուր բացասական ապրումներ ենթադրող իրավիճակներում: Սակայն այս մեխանիզմների շատ հաճախակի և ոչ այնքան անհրաժեշտ իրավիճակներում կիրառումը կարող է մարդուն կտրել իր իրականությունից:

Հոգեվերլուծության մեջ պաշտպանական մեխանիզմները անգիտակցականից եկող հագեբանական ռազմավարություններ են իրականությունը փոխելու, ժխտելու, աղավաղելու համար: Սա նպատակ ունի նվազեցնել լարվածությունը, անընդունելի իմպուլսները[1]:

 

 

Ընդունված է բաժանել մեխանիզմները 2 մեծ խմբերի` լիակատար և ոչ լիակատար: Առաջին 15 մեխանիզմները դիտվում են որպես չհասունացած, խակ (ոչ լիակատար), որոնք օգնում են պաշտպանվելու ճնշվածությունից, լարվածությունից և այլ տհաճ հոգեկան ապրումներից: Մյուս 5 մեխանիզմներն ավելի հարմարողական (ադապտիվ) բնույթ ունեն և հայտնի են որպես զարգացած, հասունացած (լիակատար) մեխանիզմներ:

 

Պաշտպանությունը. անգիտակցական հոգեկան գործընթացների ամբողջությունն է, որոնք կոչված են պաշտպանելու Եսը: Պաշտպանության համար կարող է օգտագործվել ամեն մի հոգեկան գործընթաց կամ գործունեություն (աշխատանք, խաղ և այլն):

 

Մեկ այլ սահմանման մեջ որպես պաշտպանական մեխանիզմներ դիտվում են այն հոգեբանական մեխանիզմները, որոնք օգտագործվում են մարդկանց կողմից ենթագիտակցորեն (երբեմն էլ գիտակցորեն)` անհաջող վիճակներից ազատվելու կամ դրանց ներգործությունը վերացնելու համար:

Պաշտպանական մեխանիզմները կարող են տարբեր տեսակի լինել և մարդը կարող է միաժամանակ կիրառել այս մեխանիզմների մի քանի տեսակ և նույնիսկ ունենալ սիրելի պաշտպանական մեխանիզմներ: Օրինակ՝ պաշտպանական մեխանիզմ է արտամղումը, երբ մենք դադարում ենք գիտակցել և զգալ որոշակի տհաճ ապրումներ, որոնք իրականում արտամղվում են դեպի անգիտակցական ոլորտ: Այս ապրումներն իրականում շարունակում են գոյություն ունենալ, բայց պահեստավորված՝ արտամղված վիճակում: Արտամղումը երկսայր է և կարող է նաև կիրառվել, որպեսզի որոշ անգիտակցական մղումներ, ցանկություններ, բնազդներ ի հայտ չգան: Այսինքն՝ այս մեխանիզմը կարող է գործել երկու ուղղությամբ. թույլ չի տալիս, որ մենք գիտակցենք մեր ապրվող զգացմունքները, և թույլ չի տալիս, որ անգիտակցական տարբեր մղումներ և զգացումներ գան գիտակցական ոլորտ: Վերջիններս հիմնականում արտաքին աշխարհի կողմից արգելվող տարբեր զգացումներ և ապրումներ են

 

կարելի է նկատել, որ անձի պաշտպանության զարգացումը նրան տագնապներից ազատելու նպատակ է հետապնդում:

 

Յուրաքանչյուր անհատ օգտվում է տարբեր պաշտպանական մեխանիզմներից և տարբեր չափերով:

 

Պաշտպանական մեխանիզմները օգնում են մարդուն ոչ միայն չկորցնել իր նկատմամբ ունեցած ինքնագնահատականը այլև օգնում են հաղթահարելու կենսական դժվարությունները: Նրանք հուշում են պրոբլեմների հնարավոր լուծումները, օգնում են թաքնվել կամ փախչել տհաճություններից:

 

Պաշտպանակն հոգեբանական մեխանիզմների էական կողմերից մեկը նրանզ ադապտացիայի հնարավորությունն է:

 

Պաշտպանական մեխանիզմի բացասական ազդեցությունն այն է, որ նրանք նշանակալի չափով հերքում են իրականությունը: Քանի որ բացասումը վաղ թե ուշ բերում է դժվար հետևանքների, ուրեմն իրականության խեղաթյուրումը գրեթե միշտ պատժվում է: Հետևաբար պաշտպանական հոգեբանական մեխանիզմները կարելի է գնահատել որպես ադապտիվ, և որպես դեզադապտիվ համակարգեր: Ադապտիվ, քանի որ անձին պաշտպանում են ցավերից և տագնապներից, դեզադապիվ, քանի որ խեղաթյուրում են օբյեկտիվ իրականության ընբռնումը:

 

Անձի պաշտպանական մեխանիզմներն են`

 

1.    Ցանկությունների արտամղում- անթույլատրելի կամ տհաճ ցանկությունների մտքերի զգացմունքների ապրումների չկանխամտացված արտամղումն է գիտակցությունից դեպի ենթագիտակցության ոլորտ:

 

2.    Ժխտում- մարդը ժխտում է մի շարք տրամաբանական երևույթներ, չկարողանալով տալ դրանց պատասխանը:

 

3.    Ռացիոնալականացում- իր կատարած ոչ ընդունելի որևէ վարք, բացատրում է ընդունելի ձևով, ընդ որում այդ արդարացումները չեն համապատասխանում վարքի իրական դրդապատճառներին:

 

4.    Հակազդում- երբ ցանկալի մի բան իրականացնելու համար դրսևորում է ճիշտ հակառակ վարք

 

5.    Պրոյեկցիա- մարդն ուզում է ինքն իրեն հետ պահել վատ բանից, իր միտքն ու վարքը վերագրում է ուրիշին:

 

6.    Մեկուսացում- բացասական երևույթը տրոհվում է, բաժանվում է ամբողջից:

 

7.    Տեղաշարժ- տեղաշարժվում է:

 

8.    Հետաճ- իրեն պահում է երեխայի նման, չպատճառաբանված մտքեր է արտահայտում, խռովում է, նեղանում կամ խենթի պես վազում:

 

 

Jun 11, 2018 14:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ