Նախորդ հաղորդումների նման այսօր էլ քննարկելու ենք «Մաադ»-ի կամ մեռելների հարության թեման:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում «Մաադ»-ի թեմայի քննարկումը կշարունակենք մահվան և աշխարհից մարդու անջատման մասին զրույցով: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարդու կյանքի ամենածանր պահերից մեկն այս աշխարհից նրան կտրվելն է: Այդ պահին, որը Ղուրանի ընդգծմամբ «մահվան անզգայացում» է կոչվում, հնարավոր չէ որևէ գործ կատարել: Մարդու կինը, երեխաները, ունեցվածքն ու հարստությունը չեն կարող այդ զգայուն պահին նրա փրկության համար որևէ ելք գտնել:

Մահն ուշ կամ շուտ վրա է հասնելու և բռնելու է մեր օձիքը: Մարդը մահվան և հավիտենական աշխարհ մուտք գործելու սեմին տեսարանների ականատես է լինում, որոնք նրա համար նորություն են համարվում: Հոգեվարքի պահին մարդը հանդիպում է մահվան հրեշտակին: Մահվան հրեշտակի դեմքը տարբեր անձանց համար տարբեր է լինում: Նա բարեգործ ու հավատացյալ մարդկանց համար հայտնվում է գեղեցիկ ու բարի դեմքով, իսկ անհավատներին ու կյանքում չարագործություն կատարածները նրան տեսնում են սարսափելի տեսքով:

Մահվան պահին մարդու լուրջ խնդիրներից մեկը նրան մոլորեցնելու համար սատանայի ծավալուն ջանքն է: Սատանան մարդու հավատքը կործանելու և նրան մոլորեցնելու համար որևէ ջանք չի խնայում: Նա մահվան պահին էլ աշխատելուց չի դադարում և փորձում է տարբեր հնարքներով մարդու հավատքը խաթարել, որպեսզի նա այս աշխարհից գնա առանց հավատքի: Սա հոգեվարքի մեջ գտնվող մարդու համար ամենավտանգավոր իրավիճակն է:

Հիմնականում սատանան մարդու համոզումների ու մտքերի միջոցով է ներթափանցում նրա հոգու խորքը: Անհատի հավատքում կամ համոզումներում ցանկացած թույլ կետ կամ շեղում կարող է Սատանայի ներթափանցման համար լուսանցք բացել: Միևնույն ժամանակ գեշ հատկանիշներն, այդ թվում նախանձը, ընչաքաղցությունն ու գոռոզությունը ոտքի տեղ և մարդու հոգու մեջ Սատանայի ներթափանցման համար լուսանցք են բացում:

Պարզ է, որ նկատի առնելով Սատանայի ավերիչ դերակատարությունը, պիտի փակել մեր հոգու մեջ նրա ներթափանցման ճանապարհները, որպեսզի նրան ձախողության մատնենք: Անհրաժեշտ է, որ հավատքն ու համոզումներն ամուր հիմքերի վրա դրված լինեն և զուգակցված լինեն բարի գործերով, որպեսզի այդպիսով փակվեն Սատանայի ներթափանցման ուղիները:

Վկայություններում ասված է, որ սատանան աշխարհի հանդեպ մարդու հիացմունքն օգտագործում է, որպես նրա թույլ կետն ու դրա  միջոցով փորձում է սանձել նրան: Օրինակ, եթե մարդը չափից ավելի հետաքրքրություն է ցուցաբերում դեպի որևէ բան, սատանան մահվան պահին նրան սպառնում է ուրանալ Աստծուն, այլապես ոչնչացնելու է նրա հետաքրքրությունը:

Վկայություններում նաև ասված է, որ մահվան պահին միայն պիտի Աստծուն հավատք ունենալ, քանի որ Աստծո բարությունն անսահման, իսկ մեր մեղքերը սահմանափակ են: Հետևաբար հանձնարարվել է հոգեվարքի մեջ գտնվող մարդու հիշեցրեք Աստծո անսահման բարության մասին: Մարգարեն այս մասին ասում է. «Այցելեք ձեր մահացող բարեկամներին և նրանց ականջին կարդացեք «Չկա Աստված բացի միակն Աստծուց»-ը և նրանց դրախտի խոստում տվեք: Քանի որ նույնիսկ համբերատար մարդիկ ու կանայք մոլորվում են և սատանան առավել քան որևէ այլ ժամանակ մահվան պահին է մոտենում մարդուն»:

Մահվան մասին ուշագրավ կետերից մեկն այն է, որ մարդիկ տարբեր ձևերով են ավանդում իրենց հոգին: Մահվան պահին բարեգործների հանդեպ բարի վերաբերմունք է ցուցաբերվում: Նրանք ողջույնների ներքո և Աստծո կողմից պարգևների ավետում ստանալով Քավարան կամ Դրախտ են մտնում:

«Նահլ» սուրայի 23-րդ այան վկայում է այն մասին, որ հոգեվարքի պահին հանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերվում հավատացյալներին և նրանք Դրախտին արժանանալու ավետիս են ստանում:

«Նրանց ում հոգին վերցնում են հրեշտակներն և նրանք մաքուր են մեղքից ու անհավատությունից, նրանց ասվում է. «Ողջույն ձեզ, ստանալով ձեր գործերի պարգևը մտնում եք դրախտ»:

Այս այան մահվան պահին բարեգործների վիճակը նկարագրելով նշում է, որ մահվան հրեշտակը վերցնում է նրանց հոգին մինչդեռ նրանք մաքուր են մեղքից, չարագործությունից ու անհավատությունից: Բարեգործներին ողջույն է տրվում, ինչը նրանց անվտանգության, առողջության ու անդորրի վկայությունն և ասվում է, որ ձեր կատարած բարի գործերի համար արժանի եք դառնում Դրախտին: Այս այաներն անդրադառնում են մաքրակենցաղ մարդկանց մահվան պահին երեք կարևոր կետերի՝ նրանց մաքրությունը, ամեն տեսակետից առողջ ու անվտանգ լինելը և դեպի Դրախտ առաջնորդվելը:

Իսլամ կրոնի առաջնորդներն էլ նկարագրել են մաքուր ու հավատացյալ մարդկանց մահվան պահը, ինչը լավապես պարզում է նրանց վիճակը: Մեծարգո մարգարեն ասում է. «Աշխարհից հավատացյալ մարդկանց ելք նման է մոր արգանդից երեխայի ծնունդին, ով մթությունից ու ճնշումներից դուրս գալով լուսավոր ու մեծ միջավայր է մուտք գործում»:

Էմամ Սադեղին հղում կատարվելով ասվել է. «Հավատացյալի համար հոգու անջատման պահը մաքուր ու ամենաանուշաբույր ծաղիկները հոտոտելու նման է»: Նա ապա այնուհետև հավելում է, որ մահվամբ վերանում են հավատացյալ մարդկանց ցավերն ու տառապանքները:

Եզրակացնելով պիտի ասենք, որ հավատքն ու բարի աշխատանքները կարող են մահվան պահին վախն ու սարսափը փոխել անդորրի ու անվտանգության:

--------------------

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ չարագործ մարդկանց փոխադրումն այս աշխարհից հավիտենականություն զուգակցված է լինում ամբողջ կյանքն անօգուտ վատնելու կապակցությամբ զղջման ու ափսոսանքի զգացմունքով: Բայց այստեղ պիտի հավելենք, որ չարագործ մարդկանց հոգեվարքը ծանր, ցավալի ու տառապալի է լինում: Հոգին ավանդելու պահին մահվան հրեշտակները նրանց շրջապատում ու հարվածում են: «Էնֆալ» սուրայի 50-րդ և 51-րդ այաներն անդրադառնում են մահվան պահին անհավատների ցավալի ու սրտաճմլիկ վիճակին:

«Եթե տեսնես այն պահը, երբ հրեշտակները վերցնում են անհավատների հոգին, հարվածում են նրանց դեմքին ու մեջքին և ասում են՝ ճաշակեք այրող պատիժը: Այս պատիժը նախապես ձեր հղած գործերի պատճառով է և Աստված որևէ ժամանակ իր ծառաների հանդեպ չի բռնանում»:

Մահվան յուրահատկություններից մեկը դրա հանկարծակի լինելն է: Մահը որևէ մեկին չի տեղեկացնում, սակայն հետաքրքիր է, որ մարդ առավելաբար անտարբեր է լինում հենց դրա հանդեպ: Կան մարդիկ, որ կյանքի հաճույքներով տարված ծրագիր են մշակում ապագայի համար և մեծ երազանքներ են հյուսում, բայց ահա մահը վրա է հասնում և խանգարվում են բոլոր նախագծերը: Այդ պահին կյանքի բոլոր քաղցրություններն ու ուրախությունները փոխվում են դառնության և մարդն անկարող է դառնում: Հետևաբար նախքան մահը պիտի սկսել աշխատանքն ու պատրաստվել այս անվերադարձ ուղևորության համար: Էմամ Ալին իր որդուն՝ Էմամ Հասանին հորդորում է. «Որդիս, հաճախ հիշիր մահը և խորհիր դրա ու դրան հաջորդող շրջանի մասին, որպեսզի երբ մահը վրա հասնի, դու պատրաստ լինես և կապած լինես գոտիդ: Հանկարծ այնպես չլինի, որ քո մահը վրա հասնի հանկարծակի կերպով ու քեզ հաղթահարի»:

Բնականաբար նա ով անկայուն  համարի աշխարհը, ճանաչի մահվանը հաջորդող աշխարհի բարդությունները և ծանոթ լինի հավիտենականության մեջ իր անկարողությանը, կփորձի  լիքը ձեռքով մեկնել այս աշխարհից: Նա նախքան մահը կնախապատրաստի մյուս աշխարհում իր հանգստավետության միջոցները:

Մահվան մասին խորհելը մարդուն հրաժարեցում է բռնությունից ու չարագործությունից: Մահվան հիշատակումը միտքը մաքրում է ժանգից և կանխում է անհաշիվ հաճոյամոլությունը: Աշխարհից կյանքն անցողիկ լինելու հանդեպ ուշադրությունը մարդու մոտ գունաթափում է նախանձի, ընչաքաղցության և առավելատենչության պես գեշ հատկանիշները: Մահվան հիշատակության կարևոր հետևանքներից մեկը կրքերի ու զգացմունքների սանձումն ու նրանց սանձարձակության կանխումն է: Էմամ Ալին ասում է. «Մահվան մասին հիշելով սանձիր ու խոնարհեցրու կրքերդ»:

Մահվան մասին խորհող մարդու համար այս աշխարհն իր ամբողջ գեղեցկություններով ու մեծությամբ փոքր է երևալու: Նա հավատում է հավիտենականության դիմաց աշխարհը ոչինչ է և հիմնականում համեմատելի չէ հավիտենականության հետ  և նրանք հաճույքներն էլ հավիտենականության հաճույքների դիմաց չնչին ու անարժեք են: Հետևաբար կյանքն իր վերջնական նպատակակետը չի դարձնում, այլ կրճատում է չափից ավելի կախվածությունը: Աստված Ղուրանում ասում է. «Արդյոք հավիտենականության փոխարեն ձեր հույսը կապել եք աշխարհիկ կյանքին: Մինչդեռ աշխարհիկ կյանքիը  հավիտենականության դիմաց չնչին է։ («Թոբա» սուրա, 38-րդ այա):

Մահը մեզ սովորեցնում է, որ աշխարհը մարդու գլխավոր կայարանը չէ: Այնպես որ Էմամ Ալին իր որդուն հորդորում է. «Որդիս, իմացիր որ դու արարվել  ես, ոչ թե այս աշխարհի այլ հավիտենականության համար»:

Որպես վերջին խոսք, այն որ մարդն այս աշխարհում անկախ իր կամքից դեպի մահ ու հավիտենականություն է առաջնորդվում: Ծննդյան ու մահվան միջև ընկած տարածությունն վայրիվերումներով լի «կյանք» կոչվող ուղի է: Հնարավոր է, որ կյանքի ընթացքում մարդը ուղիղ ճանապարհով ընթանա, որն ամենալավ ու անվտանգ ճանապարհն է և Ղուրանը դա «Սարաթ Մոսթաղիմ» կամ ուղիղ ճանապարհ է անվանում: Նա ով ուղիղ ճանապարհով է գնում ի վերջո բարի վախճան է ունենում: Բայց նա ով շեղվում է ուղիղ ճանապարհից, զարտուղի է մտնում, մոտենում է անդունդներին ու ի վերջո  կործանվում է: Նման անձը չար վախճան է ունենում ու նրան սպասում է Դժոխքը:  

 

 

Jun 12, 2018 20:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ