Ողջույն թանկագին բարեկամեր: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կքննարկենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:

Ողջույն թանկագին բարեկամեր: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կքննարկենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:

------------------

- Երևանում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին ասել է.«Եթե Նիկոլ Փաշինյանը համագործակցի Հայաստանի մյուս կուսակցությունների հետ, անշուշտ ժողովրդի աջակցությամբ կկարողանա լուծել առկա խնդիրները և զարկ տալ տնտեսությանն ու խթանել հասարակության զարգացումը»:

-ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ուղղություններին ու ծրագրերին առնչվող հարցեր:

-Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ բնապահպանության նախարար Էռիկ Գրիգորյանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բնապահպանության բնագավառում բազմաբնույթ հարցեր, այդ թվում բնական պաշարների պաշտպանության շրջանակում արևի ու քամու էներգիայի բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնումը, բնական աղետների, այդ թվում անտառներում ու արոտավայրերում բռնկված ու շրջակա միջավայրը ոչնչացնող հրդեհների վտանգի վերացման ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը, երկու երկրի երիտասարդ փորձագետների փորձի փոխանակումն ու նաև ընդհանուր շահերի ապահովման նպատակով միջազգային շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունը:

-Հայաստան մուտք գործող Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են ազատվել ճանապարհային հարկից, եթե մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվեն ՀՀ-ԻԻՀ սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:

-Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրենը տեղեկացրել է Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման մասին:

-Հունիսի 11-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:

- Բելառուսն «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին:

-Չինաստանի Ցինդաո քաղաքում ուրբաթ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

-Վրաստանի դատարանը 14 օրով կալանավորել է Թբիլիսիում բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավին: Ցույցերի կազմակերպիչը դատապարտվել է 14 օրվա բանտարկության մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով: Ընդդիմության առաջնորդները դատավճիռը համարում են իշխանության քաղաքական վրեժխնդրություն:

-Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության մեջ Ադրբեջանի ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար: Ադրբեջանի կատարած ներդրումները 32,7 մլն դոլարով զիջել են բրիտանական ներդրողների կատարած ներդրումներին: Այսպիսով, վերջին մի քանի տարիներին առաջին անգամ Ադրբեջանը կորցրել է Վրաստանում կատարվող ներդրողների ցուցակում առաջատարի դերը:

--------------------

Հաղորդման այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք մի քանի իրադարձությունների:

Երևանում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին ասել է.«Եթե Նիկոլ Փաշինյանը համագործակցի Հայաստանի մյուս կուսակցությունների հետ , անշուշտ ժողովրդի աջակցությամբ կկարողանա լուծել առկա խնդիրները և զարկ տալ տնտեսությանն ու խթանել հասարակության զարգացումը»:

Սաջադին հավելել է. «Հայաստանի ժողովուրդը պահանջում է նոր փոփոխություններ իրականացնել տարբեր ոլորտներում և եթե ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած նոր կառավարությունը փորձի անտեսել ընդդիմությանը, կրկին անգամ այդ երկիրը կհայտնվի նոր խնդիրների առջև»:

Նշելով, որ ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է հարևան երկրների հետ բարեկամության ու հաղորդակցության վրա, դեսպան Սաջադին ասել է. «ՀՀ նոր վարչապետը դրական տեսակետներ ունի Իրանի հետ համագործակցության հարցի վերաբերյալ: Նա կարևորում է երկկողմ կապերը»:

Ընդգծելով,որ Իրանը պատրաստակամ է զարգացնելու  երկկողմ տնտեսական հարաբերությունները, Սաջադին հստակեցրել է. «Մինչ այսօր  երկու երկրները քաղաքական լավ հարաբերություններ են ունեցել և ոչ մի սահմանափակություն չկա հարաբերությունների զարգացման ճանապարհին»:

Անցած շաբաթ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ կարեւորեց հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: :

Զրուցակիցները քննարկել են Մեղրի եւ Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը եւ  Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը եւ այդ առումով կարեւորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին:

Ի դեպ, Իրանի  գազի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն այս շաբաթ ասաց.«Երևանի  ՋԷԿ»  փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) ցանկանում է ավելի շատ գազ ստանալ Իրանից և քանի որ Իրանի գազի ազգային ընկերության և «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջև  ստորագրվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»  պայմանագիրը, Հայաստանը ցանկանում է  մեկ միլիոն քառակուսի խորանարդ մետր գազի ծավալն ավելացնելով հասցնել մեկ միլիոն 600 հազար քառակուսի խորանարդ մետրի»:

Բաբազադեն հավելել է.«Առաջիկա շաբաթ հայկական պատվիրակությունն այս կապակցությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով կժամանի Թեհրան: Համաձայնության կայացման դեպքում, Իրանը կավելացնի Հայաստան  արտահանվող գազի ծավալները»:

-------------------

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ բանակցություններին։

-----------------

Բելառուսն այնուամենայնիվ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, դեռ 2017թ. այցելել էր Բելառուս, որտեղ Մինսկում ծանոթացել էր «Պոլոնեզի» արտադրման տեխնոլոգիաներին:

Ռուսական «Կոմերսանտ»-ը ապրիլին գրել էր, որ Բելառուսը այս տարվա ընթացքում պատրաստվում է անցնել «Պոլոնեզ»-ի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը, և որպես համակարգի հնարավոր պատվիրատու նշվում էր Ադրբեջանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզները»:

Փետրվարին «Կոմսոմոլոսկայա Պրավդա Բելառուս»-ը գրել էր, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր Բելառուսի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու էր ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:

Այնուամենայնիվ, ինչպես կարելի է դատել հրթիռային զորամասի բացման ժամանակ արված Իլհամ Ալիևի նկարներից բելառուսական «Պոլոնեզներն» արդեն գտնվում են Ադրբեջանում:

 

 

 

Jun 13, 2018 15:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ