Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում ամփոփ հայացք կնետենք անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին, որոնցից գլխավորներն էին՝ մարդու իրավունքների ոտնահարման պատճառով Եվրոխորհրդարանում Բահրեյնի ռեժիմի դատապարտումը, Թերեզա Մեյի կառավարության կողմից «Բրէքզիթ»-ի հարցի կառավարումից ժողովրդի դժգոհությունը, Բրիտանիայի վարչապետի կողմից մուսուլմանների ազդեցիկ դերակատարության ընդգծումը, Բրիտանիայի օրինախախտումները քննարկելու համար մարդու իրավունքների պաշտպանների դիմումը, փախստականներին բռնության ենթարկելու պատճառով Ֆրանսիայի դեմ ուղղված «Աքսֆամ»-ի մեղադրանքը, միգրացիայի ճգնաժամի հարցում հավաքական համագործակցության վրա դրված Մերկելի շեշտը, ամերիկյան ուժերի քանակի մեծացման պատճառով Նորվեգիային ուղղված Ռուսաստանի զգուշացումը, անօդաչու թռչող սարքերի վարձակալման համար Իսրայելի հետ Գերմանիայի ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը, Գերմանիայում Նորմանդական խմբի ԱԳ նախարարների հանդիպումը, Եմենի դեմ պատերազմում Սաուդյան կոալիցիայի հետ Բրիտանիայի համագործակցությանն ուղղված «Գարդիան»-ի բողոքը, ԱՄՆ-ի հանդեպ Եվրոպայի վաղեմի վստահությունը խաթարվելու մասին Գերմանիայի ԱԳ նախարարի ընդգծումը, ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստվածության հզորացման նախագծին ուղղված Ռուսաստանի քննադատությունը, Իտալիայի կառավարության հակամիգրացիոն նոր նախաձեռնությունները, անօրինական միգրացիայի դեմ Գերմանիայի, Ավստրիայի ու Իտալիայի համատեղ ծրագիրը, անօրինական միգրանտների հարցով Ֆրանսիայի ու Իտալիայի միջև ծագած լարվածությունը, ԱՄՆ-ի սպառնալիքի դիմաց ԵՄ-ի առավել միասնականության վրա Նիդերլանդների շեշտադրումը, Բրիտանիայի խորհրդարանում «Բրէքզիթ»-ի օրինագծի վավերացումը, Հունաստանի հետ լարվածությանը վերջ  տալու համար իր անունը փոխելու հետ Մակեդոնիայի համաձայնությունը, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով փոփոխություն չկրելու վրա Մոսկվայի դրած շեշտը, ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման կապակցությամբ ԵՄ-ի պարտավորության մասին Մոգերինիի ընդգծումը, Բրիտանիայի արդարադատության նախարարի հրաժարականը, Ռուսաստանի ընդգծումն այն մասին, թե Հյուսիսային Կորեան չպիտի լիարժեք վստահություն ունենա ԱՄՆ-ի հանդեպ, ԱՄՆ-ի միահեծանությանն ուղղված Թերեզա Մեյի և Քորբինի քննադատությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, ճգնաժամերի կարգավորման հարցում Ռուսաստանի գլխավոր դերակատարության մասին Իտալիայի նոր վարչապետի և Գերմանիայի կանցլերի խոստովանությունը, Իրանում գործունեությունը շարունակելու ուղղությամբ ԵՄ-ի նոր քայլերը, Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրությունն ԱՄՆ-ի կողմից չստորագրվելուն Եվրոպայի բացասական արձագանքը և Թրամփի առևտրական քաղաքականություններին ուղղված Վաշինգտոնում եվրոպական երկրների դեսպանների քննադատությունը:

---------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր զարգացումներին: Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններից մեկը հունիսի 11-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում Նորմանդական խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի գումարումն էր: Այս նիստը գումարվեց երկու տարվա ընդմիջումից հետո: Նորմանդական խմբի բանակցությունները սկսվեցին 2014 թվականից և մինչև այսօր Ուկրաինայի արևելքում բախումներին ու անհանդարտություններին վերջ տալու հարցում անհաջող են եղել: Այս նիստի ընթացքում Նորմանդական խմբի ԱԳ նախարարները զրուցեցին 2015 թվականի փետրվարին ստորագրված «Մինսկ-2» համաձայնագրի, նաև Ուկրաինայի ճգնաժամին վերջ տալու ուղիների շուրջ: Նրանք Ուկրաինայի արևելքում անվտանգության իրավիճակի, քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, հումանիտար հարցերի, նաև անվտանգության իրավիճակի կարգավորման նպատակով որոշակի քայլեր ձեռնարկելու շուրջ մտքեր փոխանակեցին: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն այս նիստից առաջ հայտարարեց, որ Նորմանդական խմբի բանակցությունների շրջագծում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը բարդ է լինելու, սակայն դրա հաջողության հավանականությունը մեծ է: Այս նիստից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նորմանդական խմբի նախարարների նիստն արդյունավետ համարեց: Նա ընդգծեց, որ այս նիստը չկարողացավ կարգավորել Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության շուրջ առկա բոլոր խնդիրները, բայց բանակցություններն արդյունավետ էին: «Մեր ուշադրության կենտրոնում էր այն հարցը, որ 2016 թվականին Նորմանդական խմբի ղեկավարներն անձամբ քննարկեցին տարածաշրջանում տիրող իրավիճակը և համաձայնեցին, որ ռազմական ուժերն ու զինատեխնիկան հեռացվեն բնակելի երեք տարածքներից, սակայն այս համաձայնությունը դեռ չի գործադրվել»,-հայտարարեց Լավրովը: Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարեց, որ նիստում քննարկվել է Ռուսաստանում և Ուկրաինայում կալանավորների ազատ արձակման հարցը և որոշվել է, որ կողմերը հումանիտար հարցեր ու նաև կալանավորների ազատ արձակման համար ուղեքարտեզ մշակեն:

---------------------------

Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն Հայաստանը ռուսաստանցիների կողմից բարեկամ համարվող երկրների ցանկում 6-րդն է: Այս թեմային անդրադարձել է լրագրող Արմեն Քոլոյանը:

------------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: Այս շրջագծում պիտի անդրադառնալ Նորվեգիայում ամերիկացի զորայինների տեղակայման ժամկետի երկարացման  ու նաև Ռուսաստանի հետ այդ մերձակա տարածքներում դրանց քանակի մեծացման կապակցությամբ Նորվեգիայի դիմումին: Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից է, որի կենտրոնում գտնվող Ֆարնեզի տարածքում 2017 թվականից ի վեր տեղակայված են 330 ամերիկացի ծովային հետևակային ուժեր, ինչը շարունակ արժանացել է Ռուսաստանի բողոքին: Օսլոն երեքշաբթի օրը հայտարարեց, որ ամերիկացի զորայինների քանակը հավանաբար բարձրացվելու է 700-ի: Միևնույն ժամանակ այդ ուժերը տեղակայվելու են Նորվեգիայի հյուսիսում և Ռուսաստանի հետ այդ երկրի սահմանների մերձակայքում գտնվող Սիթերմոնի տարածքում :  Նորվեգիայում ամերիկացի զորայինների տեղակայման նվազագույն ժամկետը 6 ամիս է, ինչը կարող է երկարացվել, սակայն ԱՄՆ-ին ուղղված Նորվեգիայի նոր դիմումի համաձայն հավանաբար այդ ժամկետը բարձրացվելու է հինգ տարվա: Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանք Բաքք-Ջենսենը մի հաղորդագրությամբ անդրադառնալով այն կետին, որ իր երկիրը հենված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությանը, հայտարարեց. «Ճգնաժամի ու պատերազմի ժամանակ Նորվեգիայի հանդեպ դաշնակիցների աջակցությունն ապահովելու համար խաղաղության շրջանում մենք կենտրոնանալու ենք համատեղ զորավարժությունների վրա»: Ի դեպ, Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Մարիե Էռիքսեն Սորիդը հավակնեց, որ ամերիկացի զորայինների նոր խմբի տեղակայման ենթադրյալ վայրը լինելու է մի տարածքում, որը հեռու է Ռուսաստանի սահմաններից: Սորիդն ասել է. «Ռուսաստանի հակազդեցությունն անիմաստ է և Մոսկվան շարունակ բողոքում է դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունների դեմ»: 1949 թվականին ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց առաջ Նորվեգիան ԽՍՀՄ-ին վստահություն ներշնչելու համար հայտարարեց, որ մինչև այնքան ժամանակ, երբ Նորվեգիան որևէ այլ երկրի կողմից ռազմական հարձակման սպառնալիքի տակ չի հայտնվել արտասահմանյան երկրների զորայիններին չի թույլատրելու այդ երկիր մտնել: Նորվեգիայի կառավարությունը հայտարարելով, որ շարունակում է հավատարիմ մնալ այդ պայմանավորվածության իր երկրի տարածքում ամերիկացի զորայինների ներկայությունը մշտական ռազմաբազա ստեղծելու իմաստով չի ընկալում: Այդուհանդերձ Ռուսաստանը բացասաբար է արձագանքել Նորվեգիայում ամերիկացի զորայինների քանակի հավելմանը: Այս շրջագծում Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ նորվեգիայում տեղակայված ամերիկացի ծովային հետևակային ուժերի քանակի կրկնապատկման համար ԱՄՆ-ին ուղղված Նորվեգիայի հրավերը պատճառ է դարձել, որ այդ երկիրը նվազ կանխատեսելի դառնա: Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատունը նաև հայտարարել է, որ այս քայլը սպառազինական մրցակցության պատճառ է դառնալու և անկայունացնելու է Եվրոպայի հյուսիսում իրավիճակը»: Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Ռուսաստանն այս քայլը բացահայտ կերպով ոչ-բարեկամական է համարում և դա անհետևանք չի մնալու:

-----------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման վերջին կարճ ակնարկ կկատարենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ պիտի անդրադառնալ Թրամփի առևտրական քաղաքականություններին ուղղված ԵՄ-ի անդամ երկրների միասնական քննադատությանը: Վաշինգտոնում հավատարմագրված ԵՄ-ի անդամ 28 երկրների դեսպաններն ու ԱՄՆ-ում ԵՄ-ի ներկայացուցիչը նամակ հրապարակելով քննադատեցին այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ-ի մաքսատուրքերը: Այս երկրները արդար առևտրի համակարգի ստեղծման պահանջ են ներկայացրել: ԵՄ-ի անդամ երկրների նամակում ասված է. «Ցանկացած համագործակցության մեջ որևէ կողմի միակողմանի քայլը, որն այլ երկրների վնասին կլինի վտանգելու է կողմերի փոխադարձ շահավետ հարաբերությունները»: ԵՄ-ից ներկրվող և մեծ արժեք ներկայացնող ալյումինի ու պողպատի համար մաքսատուրքերի սահմանումը ներքին արտադրությունը հովանավորելու քաղաքականության ուղղությամբ վերցված հիմնական ու ուշագրավ քայլ է: Նույնն այս պահին կրկնվում է Եվրոպայի ավտոշինության արդյունաբերության համար: Այս արդյունաբերությունը միլիարդներ դոլար ներդրում է կատարել ԱՄՆ-ի շուկայում և միլիոնավոր աշխատատեղեր է ստեղծել: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրական հաշվեկշռի հավելյալը 151 միլիարդ դոլար է:

 

 

 

 

Jun 17, 2018 20:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ