Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելու ենք «Մաադ»-ին նվիրված մեր  զրույցը խոսելով մահվան և մարդկանց լավ ու վատ գործերի ճակատագրի մասին:

Անկասկած ամեն մարդու կյանքն արտացոլում է նրա գաղափարները, համոզումներն ու գործերը: Այս կյանքում մարդու աշխատանքի տեսակը կախում ունի նրանից թե ի՞նչ հայացք ունի աշխարհի հանդեպ և ինչպե՞ս է ընկալում կյանքը: Այս աշխարհի հանդեպ մարդու հայացքը կարող է մակերեսային կամ խորը, ճիշտ կամ սխալ լինել: Ամեն դեպքում մարգարեներն ուղարկված են Աստծո կողմից, որպեսզի փոխեն կյանքի ու գոյության հանդեպ մեր հայացքը: Նրանց նպատակն այն է, որ մենք աշխարհը, մեզ, կյանքն ու մահը և հավիտենականությունը ճանաչենք խորն ու իրատեսական հայացքով: Երկնային վարդապետություններն ու աստվածային առաքյալները մեզ ակնոց են տրամադրում, որպեսզի մենք տեսնենք ոչ միայն մեր ոտքերի առջևն, այլ հեռուներն, այսինքն՝ հավիտենականությունը: Անկասկած այս ակնոցով աշխարհիկ կյանքի ու նաև մահվանը հաջորդող աշխարհի մասին ավելի լավ պատկերացում կարող ենք կազմել:

Մարդն ինչ ցեղի ու ազգության էլ որ պատկանի ապրում է այս աշխարհում և կամա թե ակամա ուղևորվում է դեպի մահն ու հավիտենականություն: Եթե մարդը կյանքում ճիշտ ուղղությամբ ընթանա հնարավոր է, որ բարի վախճան ունենա ու եթե շեղվի ուղիղ ճանապարհից զարտուղի կմտնի ու կկործանվի: Իսլամ կրոնի ռազմավարությունը մարդուն ապրելու և երջանկության հասնելու ճիշտ ուղին ցույց տալն է: Այս կրոնի դիտանկյունից հենց այնպես որ մարդն իր կյանքի ընտրությունների դերակատարություն ունի, նաև դերակատար կարող է լինել իր հավերժական ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ վերջին էջերը որոնցով ավարտվում է կյանքի գիրքը մարդու հավերժական ճակատագրում ուշագրավ ազդեցություն կարող է ունենալ:

Կրոնական փորձագետների դիտանկյունից մարդու վատ ճակատագիր ունենալու հարցում մի քանի գործոններ կարող են դերակատարություն ունենալ: Այդ թվում կարելի է նշել բարոյական գեշ հատկանիշներն, այդ թվում մեծամտությունը, եսապաշտությունը և կյանքից ու դրա պճնանքից կախվածությունը: Նաև մեղքի վրա պնդելը և մարդու մտային ու գաղափարական հիմքերի թուլությունը նրա վատ ճակատագրում մեծ դերակատարություն կարող են ունենալ: Մահվան պահին նման մարդկանց սպառնացող վտանգը հավատքը կորցնելն է: Իհարկե կան մարդիկ, որոնց հավատքը լեռան նման անխախտ ու ամուր է և նույնիսկ ամենածանր ու կործանիչ փոթորիկների ժամանակ նրանց հավատքի հիմքերը չեն սասանում:

Անհրաժեշտ է հիշատակել այն կետը, որ կյանքի ընթացքում մարդկանց լավ կամ վատ լինելը ինքնին կյանքի ավարտին նրանց լավ կամ վատ ճակատագիր ունենալու հիմք չի կարող ծառայել: Երբեմն Աստծո շնորհը մեղավոր մարդու մոտ հոգեկան հոլովույթ է առաջացնում ու նրան նվաստության մակարդակից հասցնում է փառքի բարձունքներին: Ընդհակառակը երբեմն էլ մեծ մեղքի կամ թույլ տված սխալի պատճառով մարդը բարձր դիրքերից ցած է գլորվում:

Հոռն այն մարդկանցից է ովքեր հանկարծակի շրջադարձ կատարելով փոխում են իրենց կյանքի ուղին: Էմամ Հոսեյնի ընդվզման ժամանակ Հոռը նախ Օմավյան չարագործ ու նեխած իշխանավոր Յեզիդի զորքի հրամանատարն էր, բայց երբ դեմ հանդիման կանգնեց Էմամ Հոսեյնին հայտնվեց Աստծո մարգարեի բարի վերաբերմունքի ու եզակի անհատականության ազդեցության տակ և խիստ փոփոխություն կրեց: Նա միացավ Էմամ Հոսեյնի զորքին և անձնազոհություն կատարելով Աստծո ճանապարհին նահատակվեց:

Էմամ Ալին մարդու երջանկությունը կամ դժբախտությունը կապում է նրա աշխատանքի ավարտին և ասում է. «Երջանկության ճշմարտությունն այն է, որ մարդու գործը երջանկությամբ ավարտվի և դժբախտության ճշմարտությունն այն է, որ մարդու կյանքը դաժան ավարտ ունենա»:

Այդ պատճառով էլ թե մարգարեները, թե Աստծո մարդիկ և թե հավատավոր ու հեռատես մարդիկ շարունակ մտահոգ էին լինում իրենց աշխատանքի ավարտի մասին և Աստծուց խնդրում էին նրանց կյանքի վերջին էջերը լուսավոր ու փայլուն դարձնի:

Օրինակ Հովսեփ մարգարեի մասին ասվում է, որ նա համբերատարությամբ տանում է տարբեր դժվարություններ, այդ թվում հոր նետվելը, հորից հեռու մնալն ու կալանավորվելը և նրանից հետո երբ Եգիպտոսի իշխանը դարձավ Աստծուց խնդրեց, որ մահվան պահին ինքը հավատացյալ լինի: Նա իր աղոթքում ասում է.«Դու ես աշխարհում ու հավիտենականության մեջ իմ միակ տերը թող իմ մահը վրա հասնի այն պահին երբ ես հավատացյալ լինեմ ու ինձ դասիր արժանավորների շարքը»:

Հովսեփ մարգարեն այս խնդրանքը ներկայացնում է այն պահին, երբ հասնում է իշխանական բարձր պաշտոնի: Իրականության մեջ Հովսեփի խոսքն այն էր, որ «Իմ տեր արարիչ ես քեզանից իմ իշխանության գոյատևումը չեմ խնդրում, քանի որ աշխարհիկ երևույթները հաճելի լինելով հանդերձ, անցողիկ են, այլև կյանքում իմ միակ ցանկությունը եղել է այն, որ հավատավոր լինեմ ու հանձնվեմ քո դիմաց և դասվեմ արժանավորների շարքը, այսինքն բարի վախճան ունենամ»:

Ժամանակին անհավատների ու բռնակալների ճակատում եղած ու հետո Աստծո շնորհով հոգևոր շրջադարձ ապրած ու հավատքով վախճանված անհատների բացահայտ օրինակներից են Փարավոնի մոտ գտնվող կախարդները: Ղուրանը տարբեր այաներում անդրադարձել է Փարավոնի ու Մովսեսի առճակատման ու այդ կախարդների զարմանալի ճակատագրին:

Խոստացյալ ժամը հասնում է ու բոլորը հավաքվում են որոշված վայրում, որպեսզի դիտեն Մովսեսի ու կախարդների պայքարը: Փարավոնն ու նրա մերձավորները ներկա են վայրում: Մովսեսը գցում է իր գավազանը: Գավազանը վերածվում է մեծ ու սարսափելի օձի և չեզոքացնում է կախարդների հնարքը: Կախարդներն այդ հրաշքը տեսնելով հիանում են: Նրանք որ մինչ այդ Փարավոնի աջակիցների շարքում էին սթափվում են ու նրանց մոտ փոփոխություն է առաջանում: Նրանք կախարդության մեջ վարպետ լինելով վստահանում են, որ Մովսեսի կատարածը ոչ թե կախարդանք, այլ իրական հրաշք է: Ճշմարտությունը պարզվելով նրանք անմիջապես մթության ու խավարի միջից դուրս գալով ճաշակում են լուսավորությունը: Ղուրանն այսպես է նկարագրում դեպքը:

«Եվ կախարդները ակամայից երկրպագեցին ու ասացին. «Մենք հավատում ենք աշխարհի արարչին, որ Մովսեսի ու Ահարոնի արարիչն է»:

Այս պահին Փարավոնը վտանգված տեսնելով իր ուժն ու փառքը և նկատելով, որ կախարդների հավատացյալ դառնալն ինչ հետևանք կարող է ունենալ իր իշխանության համար, նրանց սպառնում է դաժան մահով:

Փարավոնն ասում է. «Ձեր ոտքերն ու ձեռքերը իրար հակառակ կհատեմ ու ապա բոլորիդ կախաղան կհանեմ»:

Բայց կախարդների հոգին այնպես էր լուսավորվել Աստծո հանդեպ հավատքի լույսով, որ Փարավոնի սպառնալիքներից որևէ սարսափ չապրեցին: Նրանք ասացին. «Ինչ որ ցանկանում ես արա, մենք կվերադառնանք մեր արարչի մոտ և դու մեզանից վրեժ չես լուծի, այլ մենք հավատում ենք մեր արարչի նշաններին, երբ նա մեզ մոտ եկավ : Ով տեր արարիչ մեզ արժանի դարձրու համբերատարության և թող հավատացյալ մահանանք»:

Նրանք այս կերպ հայտարարեցին արարչի հանդեպ իրենց անխախտ հավատքն ու բարի վախճան ունեցան:

Չար վախճանի արժանացած անհատներից էր Բալըամ Բաըուրան: Ղուրանը «Էըրաֆ» սուրայի 175-րդ և 176-րդ այաներում անդրադարձել է այս հարցին: Նա ապրում էր Մովսեսի ժամանակ և Իսրայելի հայտնի գիտնականներից էր: Նա հետևում էր Աստծո ճանապարհին և Մովսեսը նրանից որպես քարոզիչ էր օգտվում: Նա այնքան մեծ համբավ է ստանում, որ Աստծուն ուղղված նրա աղոթքները կատարվում են: Բայց սատանան նրան չի լքում: Նա տրվելով իր կքերին ու նաև կառչելով աշխարհիկ ցանկություններին հակվում է Փարավոնի կողմը և միանում է Մովսեսի ընդդիմադիրների շարքին: Այսպիսով նա շեղվում է բարու ճանապարհից ու դաժան վախճան է ունենում:

Իսլամի առաջնորդները դաժան վախճանի մասին ազդարարել են մարդկանց: Այդ կապակցությամբ պիտի հիշատակել իր որդուն՝ Էմամ Հոսեյնին ուղղված Էմամ Ալիի կտակը, որտեղ ասում է. «Որդիս որևէ մեղավորի Աստծո բարության հանդեպ մի հիասթափեցրու: Բազում են այն մեղավորները որոնք բարի վախճան են ունեցել և բազում են բարեգործ մարդիկ, ովքեր կյանքի վերջում հակվում են նեխածության կողմն ու դեպի կրակն են գնում...Որդիս բազմաթիվ են փրկություն ստացած անհնազանդները և բազում են այն հնազանդները ովքեր անկում ապրելով ոչնչացել են»:

Մարդու մոտ իրավիճակի նման փոփոխության պատճառն այն է, որ մարդը լիազորված արարած է և շարունակ կանգնում է բարու և չարի միջև ընտրության դիմաց: Գայթակղեցնող սատանան էլ որևէ մեկին չի լքում ու ցանկանում է խաբել տարբեր չափերով հավատք ունեցող մարդկանց: Մարդը մինչև այնքան ժամանակ, որ ապրում է այս աշխարհում շարունակ ենթակա է իր կրքերի փոթորիկին: Հետևաբար քանի որ նույնիսկ հավատավոր մարդիկ սխալ են թույլ տալիս, արարչից պահանջում են ների իրենց սայթաքումները: Ղուրանում ակնարկ է կատարվել նման մարդկանց խնդրանքին. «Տեր արարիչ ներիր մեր մեղքերը, քողարկիր մեր վատությունները և մահվան պահին մեզ դասիր բարեգործների շարքը»:

Նման անձինք իրենց մեղքերը ներվելուց ու սայթաքումները քողարկվելուց բացի նաև Աստծուց խնդրում են, որ մահվան պահին դասվեն բարեգործների կողքին: Իրականության մեջ հավատավոր ու հեռատես մարդիկ այնպիսի կապեր ունեն հավատավոր մարդկանց հետ, որ Աստծուց խնդրում են ոչ միայն կյանքում, այլ մահվան պահին էլ նրանց դասի արժանավոր մարդկանց կողքին, որպեսզի բարի վախճան ունենան:

Իհարկե բոլոր մաքուր ու արժանավոր մարդիկ արժանի են դառնում Աստծո շնորհներին:

Jun 18, 2018 15:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ