Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Երազը քնի որոշակի փուլում անկախ իր կամքից տեղի ունեցող պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականությունն է։ Երազի բովանդակությունը և նպատակը հստակորեն հասկանալի չէ, չնայած բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրել են այս թեման, ինչպես նաև այն եղել է փիլիսոփաների ուսումնասիրության առարկան պատմության ընթացքում։

Երազները համարվում են կապ անգիտակցականի հետ։

 

Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական կամ արկածային։ Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։

 

Ձեռքբերովի կույրերը տեսնում են պատկերներ երազում: Բնածին կույրերը չեն տեսնում պատկերներ, բայց նրանց երազները չեն զիջում պայծառությամբ:

Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը:Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց:

Մեր երազները լի են անծանոթ դեմքերով: Իսկ դուք գիտե՞ք, որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է:  Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:

Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են: Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը, ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն:

Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:

 

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդին տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:

Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար: Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է:

 

 

 

 

Պիտակ

Jun 23, 2018 16:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ