Հոգեբույժ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Զառանցանք, հոգեկան խանգարումների դեպքում առաջ եկող կեղծ, իրականությանը չհամապատասխանող դատողություններ և ընկալումներ են, որոնք հաճախ հիվանդներին բացարձակ ճշմարտություններ են թվում և այլևս չեն փոխվում կամ վերանում։ Հոգեբանության բնագավառում տարբերակում են զառանցանքի մի քանի տասնյակ տեսակներ։

 

Ընդհանուր նկարագիր

Զառանցանքը որոշ դեպքերում իրականության ճիշտ ընկալումների սխալ մեկնաբանությունների, իրականության մասին սխալ դատողությունների համակարգ է։ Այդ դատողությունները սովորաբար տիրում են մարդու գիտակցությանը և չեն կարող այլևս վերանալ։

 

Զառանցանքի տեսակների դասակարգումը

 

Վերաբերման զառանցանք - երբ հիվանդը համոզված է, որ շրջապատում գոյություն ունեցող իրերը և երևույթները առնչվում են իր հետ։ Սկսում են տեսնել իրենց հասցեին ուղղված ազդանշաններ, սպառնալիքներ։

 

Հետապնդման զառանցանք - հիվանդը համոզված է, որ ինքը թշնամի ունի և իրեն հետապնդում են՝ նպատակ ունենալով իրեն վնասել։

 

Ֆիզկական ազդեցության զառանցանք - սրա դեպքում հիվանդը կարող է ասել, որ իր վրա ներգործում են էլեկտրական հոսանքներով, մագնիսական դաշտով և այդ ներգործությունը իրականացվում է հատուկ սարքերի և գործիքների միջոցով։

 

Խանդի զառանցանք - այս դեպքում հիվանդը համոզված է լինում ամուսնական անհավատարմության մեջ։ Ստուգում է կնոջ պայուսակը, հեռախոսազանգերը, հետևում է նրան, փորձում է ստուգել և ուշադիր նայում է ։

 

Հայցամոլական զառանցանք - հիվանդը համոզված է, որ մարդիկ անընդհատ փորձում են ոտնահարել իր անձնական իրավունքները։

 

Հիպոխոնդրիկ զառանցանք - հիվանդները համոզված են լինում, որ տառապում են ծանր անբուժելի հիվանդությամբ։ Սակայն նույնիսկ երկարատև ուսումնասիրություններից հետո, եթե այդ փաստը ժխտվում է, մեկ է նրանք չեն հավատում։

Դիսմորֆոֆոբիա - հիվանդները համոզված են, որ իրենց մարմինը տձևանում է, կարող է հայտարարեն, որ մարմինը ամբողջությամբ մազակալել է, քիթը մեծացել է և այլն։

Ինքնամեղադրման զառանցանք - ծագում է տրամադրության դեպրեսիվ ֆոնի վրա։ Նրանք կարծում են, որ դժբախտացրել են լրիվ անմեղ մարդկանց, իրենց պատճառով դժբախտանում են իրենց հարազատները։ Կատարում են ինքնասպանության փորձեր։

Մեծամոլական զառանցանք - զարգանում է բարձր տրամադրության ֆոնի վրա, դրանց մեջ են մտնում բարձրաշխարհիկ ծագման, սիրային զառանցանքները։

Մնացորդային զառանցանք - սուր պսիխոզի հետևանք է, որի ժամանակ հիվանդը շարունակում է պնդել, թե իր մորը փոխել են։

Ինդուկցված զառանցանք - դրսևորվում է այն առողջ մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ շփում են ունեցել հիվանդ անձանց հետ, նրանք դառնում են ավելի ներշնչվող, ունեն ցածր զարգացած ինտելեկտ և քննադատական դիտողությունների աստիճան։ Լինում է նաև, այսպես կոչված, զգայական զառանցանք, որի դեպքում գիտակցության ոլորտում առաջ եկող շատ պայծառ ու ֆանտաստիկ պատկերների ազդեցության տակ աղճատվում է շրջապատող աշխարհի ընկալումը։ Զառանցանքվ տառապող հիվանդն ամենուրեք իր համար վտանգներ է տեսնում, ուժեղ տագնապ ու սարսափ է զգում։

Հետապնդման զառանցական մտքեր. Արամ Հովսեփյան

 

Ազդեցության զառանցանքը կրկնում է մարդու մշակութային և կրթական պատկերացումները: Այսինքն՝ գիտության զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, հիվանդները հաճախ պնդում են, որ իրենց համակարգչով են վերահսկում կամ ճառագայթում են տիեզերքից: հիվանդների մեծ մասը պնդում է, թե իրենց թուղթ ու գիր են արել:

Խանդի զառանցանքը ամենատարածված հետապնդման զառանցանքներից մեկն է: Ինչու՞ ենք խանդի դեպքում խոսում զառանցանքի մասին: Բնականաբար, որովհետև պահպանվում են զառանցանքի չափանիշերը. սա իռացիոնալ դատողություն է, որը հիմնված չէ իրականության օբյեկտիվ մեկնաբանության վրա:

Ցավոք, խանդի զառանցանքը հաճախ չի ընկալվում որպես խանգարում: Հաճախ մենք հանկարծ հայտնաբերում ենք խանդի զառանցանքով հիվանդների, որոնք 20-30 տարի այդ զառանցանքով ապրել են,բայց այդ զառանցանքը ընկերների և հասարակության կողմից ընկալվել է որպես բնավորության մի գիծ:

 

Հետաքրքիր է, որ խանդի զառանցանքը հիմնականում երկու դեպքերում է հանդիպում՝ խրոնիկ ալկոհոլիզմի դեպքում և տարեց մարդկանց մոտ:

 

Jun 23, 2018 16:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ