Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին սկսելով Հարավային Կովկասից:

-Ի հետևումն ԼՂ-ի ներկայացուցիչներին խաղաղության բանակցություններում ներգրավելու մասին ՀՀ վարչապետի կատարած ընդգծման, Ադրբեջանի ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ-ի հայ և ադրբեջանական համայնքների միջև երկխոսության պահանջը:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց մինչև առաջիկա սեպտեմբեր խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Փաշինյանը նման պահանջ է ներկայացրել նկատի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի խորհրդարանի ներկա կառույցը պահպանվելով մեծամասնություն կազմող ՀՀԿ պատգամավորների գոյությամբ հնարավոր չի լինելու կառավարել երկիրը:

-Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախաձեն այդ երկրի խորհրդարանին ներկայացրեց այդ երկրի կառավարության նոր կազմը: Մամուկա Բախաձեն հայտարարել է, որ խորհրդարանին է ներկայացրել կառավարության նախարարությունների թիվը 14-ից 11-ի կրճատելու առաջարկը:

Իսկ այժմ մի քանի կարճ լուրեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:

-Տաջիկստանի ու Ղրղզստանի փոխվարչապետները քննարկեցին երկու երկրի սահմանների վրա նշանների տեղադրման գործընթացին թափ հաղորդելու հարցը:

Այս թեմայի շուրջ Տաջիկստանի ու Ղրղզստանի բարձրաստիճան պաշտոնատարների բանակցությունները կայացան հունիսի 20-ին՝ Դուշանբե քաղաքում «Ջուրը կայուն զարգացման համար» ակտի միջազգային տասնամյակի մեկնարկին նվիրված միջազգային համաժողովին առընթեր:

-Ղրղզստանի Իսլամական բանկն այդ երկրի բանկային ոլորտի ավագ պաշտոնատարների ու տնտեսական փորձագետների մասնակցությամբ աշխատանքն սկսեց մայրաքաղաք Բիշքեկում:

-Տաջիկստանի Իսլամական շարժում կուսակցության առաջնորդ Մոհիեդդիին Քաբիրին Տաջիկստանի կառավարության հետ տարբեր կուսակցությունների ու խմբերի խաղաղության հաստատումը Կենտրոնական Ասիայում ԻԻՀ կարևոր նվաճումներից համարեց:

Տաջիկ քաղաքական գործիչը Տաջիկստանի կառավարության և ընդդիմադիրների միավորված խմբի միջև խաղաղության ու հաշտության պայմանագրի ստորագրման 22-ամյակի սեմին այդ երկրում խաղաղության ճակատագրի մասին, ասաց. «Տաջիկստանի ներքին հարցերը ոչ միայն հնարավոր չէ միայնակորեն կարգավորել, այլև դրանք կարելի է լուծել հենվելով ներքին էլիտայի ու նաև ԻԻՀ-ի նման արտասահմանյան բարեկամների վրա»:

-------------------

Հաղորդման այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի  մի քանի իրադարձություններին:

Նրանից հետո երբ ՀՀ վարչապետն ընդգծեց ԼՂ-ի ներկայացուցիչներին խաղաղության բանակցություններում ներգրավելու անհրաժեշտությունը, Ադրբեջանի ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ-ի հայ և ադրբեջանական համայնքների միջև երկխոսության պահանջը:

Էլմար Մամեդյարովը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվու Քլաարի հետ հանդիպման ժամանակ ասաց. «ԼՂ-ի հակամարտությունը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Բաքուն միևնույն ժամանակ համոզված  է, որ ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքների միջև երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն Հայաստանը դեմ է այդ նախաձեռնությանը:

Իրականության մեջ նկատի առնելով ԼՂ-ի ներկայացուցիչներին խաղաղության բանակցություններում ներառելու վրա հայ պաշտոնատարների դրած շեշտը, Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է առաջ քաշելով ԼՂ-ի հայերի ու ազերի մասնակցության հարցը հարմար կերպով արձագանքել Երևանի իշխանությունների առաջարկին:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Բաքվին մեղադրելով շփման գծերում հայ զինծառայողի զոհվելու պատճառ դարձած սադրիչ քայլեր ձեռնարկելու մեջ, լուրջ կասկածի տակ առավ ԼՂ-ի հակամարտության կարգավորման կապակցությամբ Ադրբեջանի հանձնառության հարցը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց.«Չնայած հրադադարի հաստատման շրջաններում Ադրբեջանի բանակի սադրիչ քայլերին, Հայաստանը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորումը»:

ՀՀ ԱԳ նախարարն այս արտահայտությունները կատարել է արձագանքելով ԼՂ-ի հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջագծում կարգավորելու անհրաժեշտության մասին Բաքվի դիրքորոշմանը: Նման դիրքորոշումներ ոչ միայն չի օգնում ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը, այլև դա ձգձգելով անհնարին են դարձնում այս հակամարտության կարգավորումը:

Ի դեպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԼՂ կատարած այցից հետո Բաքուն մի հաղորդագրությամբ Փաշինյանի այդ քայլը համարեց հրահրիչ, որը ենթահող է պատրաստում պատերազմի համար: Դրան զուգահեռ հայ պաշտոնատարները համոզված են, որ իր ռազմական ուժի վրա Բաքվի շեշտադրումը և շփման գծերում Ադրբեջանի ձեռնարկած քայլերը լարվածության սրման ու սպառազինական մրցակցության պատճառ են դառնում: Օրինակ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն ասում է. «Ադրբեջանը շփման գծում նոր տեղաշարժեր է սկսել: Բաքվի կառավարության ռազմամոլ դիրքորոշումներում փոփոխություններ չկան : Մենք դա տեսնում ենք նրանց կատարած հայտարարություններում»:

Նման հայտարարությունները խոսում են հակամարտող կողմերի միջև անվստահության առկայության մասին: Հայ և ազերի պաշտոնատարների փոխադարձ մեղադրանքները վկայում են հակառակորդ կողմերի միջև անվստահության գոյության մասին: Իրականության մեջ կարելի է ասել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները ոչ միայն չեն կարողացել ԼՂ-ի հակամարտությանը վերջ տալու համար որևէ լուծում գտնել, այլև կողմերի միջև անվստահության չափերի մեծացման պատճառ են դարձել:

-------------------------

ԱՄՆ–ից պետք չէ ակնկալել որևէ աջակցություն ավելի շուտ, քան 2019 թ.–ը, մանավանդ` եթե խոսքը «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի մասին է

Հայաստանն ընդամենը մի քանի ցուցանիշների պիտի բավարարի, որպեսզի դառնա «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի հնարավոր շահառու. այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

-------------------

Տաջիկստանի Իսլամական շարժում կուսակցության առաջնորդ Մոհիեդդին Քաբիրին Տաջիկստանի կառավարության  և տարբեր կուսակցությունների ու խմբերի միջև հաշտության հաստատումը Կենտրոնական Ասիայում ԻԻՀ կարևոր նվաճումներից համարեց:

Տաջիկ քաղաքական գործիչը Տաջիկստանի կառավարության և ընդդիմադիրների միավորված խմբի միջև խաղաղության ու հաշտության պայմանագրի ստորագրման 22-ամյակի սեմին այդ երկրում խաղաղության ճակատագրի մասին, ասաց. «Տաջիկստանի ներքին հարցերը ոչ միայն հնարավոր չէ միայնակորեն կարգավորել, այլև դրանք կարելի է լուծել հենվելով ներքին էլիտայի ու նաև ԻԻՀ-ի նման արտասահմանյան բարեկամների վրա»:

Այն պայմաններում, երբ որոշ քաղաքական կոշտ դիրքորոշումներ ունեցող և օտարներին կապված շրջանակներ վերջին տարիներին հերքում են Տաջիկստանում խաղաղության հաստատման հարցում Իրանի ազդեցիկ ու կառուցողական դերակատարությունը, նման արտահայտություններ վկայում են, որ Կենտրոնական Ասիայի այս հանրապետությունում կարող են իշխանության հասնել նաև տգետ ու անմակարդակ քաղաքական գործիչներ: Չնայած նման թյուրըմբռնումներին կասկած չկա այն հարցում, որ Տաջիկստանի Իսլամական շարժում կուսակցության առաջնորդի արտահայտությունները կրկին վկայում են Տաջիկստանում ներքին բախումներին վերջ տալու հարցում Իրանի կառուցողական դերակատարության մասին:

Հակառակ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի որոշ հանրապետություններին, անկախության հետ միաժամանակ Տաջիկստանը ներքին պատերազմի մեջ մխրճվեց: 1991 թվականի դեկտեմբերին Տաջիկստանի անկախացումից հետո Կենտրոնական Ասիայի այս հանրապետությունում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Ռահման Նաբիովի գլխավորությամբ Դուշանբեում իշխող կառավարության և Սեյեդ Աբդոլլահ Նուրիի գլխավորությամբ իսլամամետ ընդդիմության միջև պատերազմը շարունակվեց մինչև 1997 թվականը:  

Այդ պայմաններում ԻԻՀ-ն տարածաշրջանի որոշ պետությունների համագործակցությամբ օժանդակության ձեռք մեկնեց Տաջիկստանի ժողովրդին և ներքին տարաձայնություններին ու տաջիկական կուսակցությունների միջև բախումներին վերջ տալու ուղղությամբ ջանք գործադրեց:  Տաջիկստանում խաղաղության հաստատման գործում Իրանի դերակատարությունն այնքան ուշագրավ էր, որ որոշ դիտորդների համոզմամբ այդ նախագիծը նաև կարող է օգտագործվել Աֆղանստանում մշտական խաղաղության հաստատման համար: Այս կապակցությամբ տաջիկ փորձագետ Շաքեր Ջան Հաքիմովը համոզված է. «Տաջիկստանում խաղաղության հաստատման գործում ԻԻՀ-ի դերակատարությունն ու այդ հանրապետության տնտեսական նախագծերում Թեհրանի ներդրումներն անհերքելի են»:

 

 

 

Jun 23, 2018 20:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ