• Մի գավաթ անդորր - 109 -Կոնֆլիկտի լուծում

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների մեջ բացասական էմոցիաներ առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթներն են, որովհետև մարդիկ սոցիալական էակներ են և հետաքրքրված են սոցիումում սեփական անձի ընկալման ասպեկտներով: Տարբերում ենք երկու տեսակի կոնֆլիկտներ՝ ներանձնային և միջանձնային: Ներանձնային կոնֆլիկտները ներքին տարբեր մղումների միջև բախումներն են՝ տեսակետների և ցանկությունների, բարոյական ընկալումների և պահանջմունքների, հնարավորությունների և կարողությունների: Ներքին կոնֆլիկտները կարող են գիտակցվել և չգիտակցվել:

Ներանձնային կոնֆլիկտ, կոնֆլիկտի տեսակներից, որն ընթանում է հենց ներհոգեկան ոլորտում, հետևաբար դրա կառուցվածքային, ուժաբանական ու գործառութային դրսևորումներն ունի բացառապես հոգեկան, հոգեբանական բնույթ: Արտաքին կոնֆլիկտի ժամանակ մարդը գործ ունի արտաքին աշխարհի խոչընդոտող հանգամանքների հետ։ Այսինքն՝ արտաքին աշխարհը խոչընդոտում է իրականացնել սեփական ցանկություններն ու նպատակները։ Իսկ ներանձնային կոնֆլիկտի ժամանակ հակամարտությունը գնում է ոչ թե մարդու և արտաքին աշխարհի միջև, այլ մարդու ներքինում։

Ներանձնային կոնֆլիկտն ընթանում է մեկ սուբյեկտի մեջ, որը հանդես է գալիս որպես կոնֆլիկտի միջավայր: Եվ, որ ավելի կարևոր է, ներանձնային կոնֆլիկտի կողմերը, շատ դեպքերում, ոչ թե հակադիր ուղղություններից շարժվում են դեպի միևնույն նպատակակետը և մտնում հակամարտության մեջ վերջինիս համար, այլ, մեկնարկելով միևնույն սկզբնակետից` շարժվում տարբեր ուղղություններով: Այս դեպքում կոնֆլիկտի կողմերը ոչ թե բախվում են, այլ, շարժվելով հակառակ ուղղություններով հեռանում են միմյանցից` պառակտելով անձի ամբողջականությունը: 

 

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների մեջ բացասական էմոցիաներ առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթներն են, որովհետև մարդիկ սոցիալական էակներ են և հետաքրքրված են սոցիումում սեփական անձի ընկալման ասպեկտներով: Տարբերում ենք երկու տեսակի կոնֆլիկտներ՝ ներանձնային և միջանձնային: Ներանձնային կոնֆլիկտները ներքին տարբեր մղումների միջև բախումներն են՝ տեսակետների և ցանկությունների, բարոյական ընկալումների և պահանջմունքների, հնարավորությունների և կարողությունների: Ներքին կոնֆլիկտները կարող են գիտակցվել և չգիտակցվել: Միջանձնային կոնֆլիկտներն ավելի հեշտ են լուծելիությանց տեսանկյունից, սակայն ավելի շատ լարվածության առիթներ են ստեղծում: Ներքին կոնֆլիկտները հարթելը ավելի հաճախ մասնագիտական միջամտություն են պահանջում, քանի որ այս կոնֆլիկտները հաճախ գիտակցված չեն:

Կոնֆլիկտների լուծման համար շատ կարևոր է վերլուծել դիմացի մարդու կամ առհասարակ մարդկանց վարքի պատճառները: Սովորաբար կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ կարծում են, որ կոնֆլիկտի մյուս կողմում գտնվող մարդը ցանկանում է իրենց վնասել: Սակայն մեծ հաշվով մարդիկ վարվում են այս կամ այն կերպ միայն իրենց ներքին մղումներից և իրենց սեփական խնդիրները լուծելու համար: Այսինքն՝ իրենց վարքը հիմնականում պայմանավորված է իրենց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն: Կոնֆլիկտային իրավիճակներում շատ օգտակար է ռեալացնել սեփական ակնկալիքները: Երբ մենք զգալիորեն պակասեցնում ենք մեր ակնկալիքները, բնականաբար կոնֆլիկտի առիթը նույնպես նվազում է: Շատ կարևոր է վերլուծել մեր ակնկալիքների իրատեսականությունը: Կոնֆլիկտները լուծելուն շատ է օգնում այն գաղափարը, որ ճշմարտությունը տարբեր է: Այս իրավիճակին համապատասխան մի ասույթ կա. «Այս աշխարհում երեք ճշմարտություն կա՝ իմ ճշմարտությունը, քո ճշմարտությունը և ճշմարտությունը»: Այս գիտակցումն օգնում է կոնֆլիկտային իրավիճակներում լինել ավելի հանդուրժող և ճկուն:

Jun 28, 2018 13:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ