Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում համառոտ ակնարկ կնետենք շաբաթվա գլխավոր իրադարձություններին՝ սկսելով Հարավային Կովկասի տարածաշրջանից:

-Հայաստանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռների վաճառքի կապակցությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նամակով իր մտահոգությունն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին ամերիկյան արտադրության «Bell 412» տեսակի ուղղաթիռների՝ Ադրբեջանի ռազմական շքերթում հայտնվելու վերաբերյալ:

- ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքների «ազատագրման» կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անհիմն համարեց Նախիջևանի ինքնավար հանրապետության 11 հազար հեկտար տարածքների և Սադարակի տարածքում մի լքված գործարանի «ազատագրման» մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Բաքվի ԶԼՄ-ների հաղորդումները:

- Վարչապետ Մամու Բախաձեի գլխավորած Վրաստանի ժամանակավոր կառավարությունը ստացավ այդ երկրի խորհրդարանի 99 պատգամավորների վստահության ձայնը: Այս քվեարկության ընթացքում խորհրդարանի վեց պատգամավորներ դեմ քվեարկեցին Վրաստանի նոր կառավարությանը:

Վրաստանում երկու դեռահասների սպանության գործի քննության կապակցությամբ ժողովրդային բողոքների արդյունքում այդ երկրի վարչապետը հունիսի 13-ին հրաժարական ներկայացրեց:

Իսկ այժմ մի քանի կարճ լուրեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:

Ղազախստանի ոստիկանությունը մայրաքաղաք Աստանայում բերման ենթարկեց ու կալանավորեց տասնյակ ընդդիմադիր բողոքարարների:

Ղազախստանի ոստիկանությունը  նման քայլ ձեռնարկեց նրանից հետո, երբ նախագահ Նուրսոլթան Նազարբայևի ընդդիմադիրները երկրի տարածքում բողոքի երթ կազմակերպելու պահանջ ներկայացրեցին: Երթը նախաձեռնել է նախկին բանկատեր և Նազարբայևի անկաշկանդ քննադատներից համարվող Մուխթար Աբլյազովը:

- Ղրղզստանի նախկին երկու վարչապետներ կոռուպցիայի մեղադրանքով բերման ենթարկվեցին:

Ղրղզստանի անվտանգության ծառայությունը հայտարարեց. «Ղրղզստանի նախկին վարչապետ Ջանթորո Սաթիբալդիևը բերման է ենթարկվել Բիշկեկի էլեկտրակայանում ներդրման կապակցությամբ, իսկ նախկին վարչապետ Սափար Իսակովին նույն կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել»:

- Ջրի ռեսուրսների բաժանմանը նվիրված միջազգային համաժողովը Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնատարների, Ղրղզստանի պաշտոնատարների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 27-ին գումարվեց Ղազախստանի Թարազ քաղաքում: Համաժողովի մասնակիցները քննարկեցին սահմանային Չու և Թալաս գետերի ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման ուղիները:

-----------------------

Իսկ բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին:

Հայաստանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռների վաճառքի կապակցությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նամակով իր մտահոգությունն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին ամերիկյան արտադրության «Bell 412» տեսակի ուղղաթիռների՝ Ադրբեջանի ռազմական շքերթում հայտնվելու վերաբերյալ:

Նկատի առնելով ԱՄՆ-ի Կոնգրեսի թիվ 907 բանաձևը Երևանի իշխանությունները չեն ակնկալում, որ ԱՄՆ-ն կարող է սպառազինություն վաճառել Ադրբեջանին: 1992 թվականից ի վեր Վաշինգտոնը հիմք ընդունելով Կոնգրեսի թիվ 907 բանաձևը Հայաստանի հետ հակամարտության մեջ Ադրբեջանին ագրեսոր կողմ ճանաչելով ֆինանսական ու ռազմական բոյկոտ է սահմանել Բաքվի դեմ: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն ԱԽ-ի չորս մշտական անդամների համաձայնությամբ 1994 և 1995 թվականներին վավերացրել է չորս բանաձևեր, որոնք հայկական ուժերից պահանջում են հեռանալով գրավված տարածքներից վերադառնալ նախկին սահմաններին: Գործնականում ոչ միայն այս բանաձևերը չեն գործադրվել, այլև Հայաստանը տարբեր առիթներով դիրքորոշվել է այդ բանաձևերի դեմ:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում առաջինն էր ահազանգել և անհասկանալի համարել, թե ինչպես է ամերիկյան արտադրության  «Bell 412» տեսակի ուղղաթիռները հայտնվել Բաքվում՝ մասնակցելու ռազմական շքերթին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի` ամերիկյան ուղղաթիռներ ունենալու վերաբերյալ հայտարարությունը։ ԱՄՆ–ի օրենսդրությունը արգելում է զենք մատակարարել միմյանց հետ հակամարտող երկրներին։ Հայաստանն ու Ադրբեջանը ևս այդ արգելքի տակ են մտնում։

«Բացի այդ` արդեն մոտ 25 տարի ԱՄՆ–ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։

Չի բացառվում, որ այդ ուղղաթիռներն Ադրբեջանում են հայտնվել երրորդ երկրների միջոցով», – ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանին այդ ուղղաթիռները կարող էին վաճառել նրա դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Պակիստանը կամ Թուրքիան։

Չնայած ամերիկյան սպառազինությունը նրա դաշնակիցների միջոցով Ադրբեջան արտահանվելու հավանականության, չի կարելի կասկածել այն հարցում, որ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներն, այդ թվում Թուրքիան ու Արաբիան չէին կարող առանց Սպիտակ տան թույլտվության ամերիկյան սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Դա ի տես այն բանի, որ ասվում է Ռուսաստանի միջնորդությամբ իր ավարտին է մոտենում ԼՂ-ի հակամարտությունը: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության փորձագետներն անցած տարիների ընթացքում անգամներ ազդարարել են ԼՂ-ի հակամարտությունը Ռուսաստանի միջնորդությամբ կարգավորվելու կապակցությամբ և կոչ են արել խանգարել սկսված գործընթացը: Իրականության մեջ նման քայլով հնարավոր է, որ ԱՄՆ-ն փորձում է խթանել Ադրբեջանի ու Հայաստանի պատերազմի վերսկսումը:

--------------------

Հուլիսի 2-ից 6-ն Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն` զորքերի տարբեր տեսակների, այդ թվում` հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադարձել է Ադրբեջանի զորավարժություններին։

-----------------------

Ղազախստանի ոստիկանությունը մայրաքաղաք Աստանայում բերման ենթարկեց ու  կալանավորեց տասնյակ ընդդիմադիր բողոքարարների:

Ղազախստանի ոստիկանությունը  նման քայլ ձեռնարկեց նրանից հետո, երբ նախագահ Նուրսոլթան Նազարբայևի ընդդիմադիրները երկրի տարածքում բողոքի երթ կազմակերպելու պահանջ ներկայացրեցին: Երթը նախաձեռնել է նախկին բանկատեր և Նազարբայևի անկաշկանդ քննադատներից համարվող Մուխթար Աբլյազովը:

Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետներն ասում են, որ բողոքի այս երթը տեղի  է ունենում Աստանայի համար զգայուն մի ժամանակահատվածում, երբ այդ երկրում որոշ  հայտարարություններ են հնչում այն մասին, որ գործող նախագահը չի կարող կրկին իր թեկնածությունն առաջադրել: Դա ի տես այն բանի, որ Նազարբայևն իրեն ցմահ նախագահ է կոչում:

Ղազախստանի սահմանադրության համաձայն այդ երկրում հանրային բողոքի ակցիաները կարող են կազմակերպվել պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ: Այս կապակցությամբ Ղազախստանի մարդու իրավունքների միջազգային վարչության պետը հայտարարել է. «Աստանայում հակապետական բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 50 մարդ, որոնց շատերն առանց մեղադրանքի առաջադրման ազատ են արձակվել, իսկ որոշները շարունակում են կալանքի տակ պահվել ոստիկանության կողմից»:

Նկատի առնելով Ղազախստանի ներքին իրավիճակն ու խիստ դժգոհությունը Աստանայում Նազարբայևի ընդդիմադիրների բողոքի ակցիան հնարավոր է, որ այդ երկրի այլ քաղաքներում է նման երթերի կազմակերպման պատճառ դառնա:

Նուրսոլթան Նազարբայևը Կենտրոնական Ասիայի հզոր նախագահներից է: Ղազախ քաղաքական գործիչը երկրում իշխանությունն իր մենաշնորհը դարձնելով փակել է ընդդիմության իշխանության կառույց ներթափանցելու բոլոր  հնարավոր ուղիները: Բնական է, որ երբ ներկա պայմաններում տարածաշրջանի որոշ ուժերի աջակցությունը վայելելով նա իրենց Ղազախստանի ցմահ նախագահ է ներկայացնում, ներքին ընդդիմության համախոհների քանակը մեծանում է:

77-ամյա Նազարբայևը, որ իրարահաջորդ շրջաններում շահելով ձայների ավելի քան 90 տոկոսը Ղազախստանի նախագահ է ընտրվել, 1990-ական թվականներին Աբլիազովին էներգետիկայի նախարար նշանակեց, բայց մեկ տասնամյակ հետո նրանց հարաբերություններում սեպ խրվեց:

Անկասկած Նազարբայևի գլխավորած իշխանությունը ոստիկանության և անվտանգության ուժերի օգնությամբ վերահսկում է Աստանայի կառավարության բոլոր խոցելի կետերը: Նման պայմաններում դժվար կարելի է պատկերացնել, որ ընդդիմադիրներին կհաջողվի հարված հասցնել կամ կործանել Աստանայի իշխանություններին: 

 

 

 

Jun 30, 2018 20:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ