Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,որոնք են՝ ԵՄ-ի հովանավորող փաթեթի Իրանին ներկայացվելը, Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովը և հակամիգրացիոն նախաձեռնությունների շուրջ պայմանավորվածությունը, փախստականների ընդունման հարցով Իտալիայի ու Ֆրանսիայի միջև լարվածության շարունակվելը, միգրացիոն քաղաքականությունների շուրջ Եվրոպայի ղեկավարների համաձայնության կապակցությամբ Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության քննադատությունը, Եվրոպա մեկնող աֆրիկացի փախստականների ընդունման հետ Աֆրիկայի հյուսիսի երկրների հակառակությունը, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ժամկետի երկարացումը, արևմուտքի պատժամիջոցներին պատասխան քայլի վրա Մոսկվայի դրած շեշտը, մաքսատուրքեր սահմանելու պատճառով ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ներկայացված Ռուսաստանի բողոքը, ԱՄՆ-ի քայլերի հանդեպ Եվրոպայի դիմակայման վրա Մակրոնի դրած շեշտը, «Բրէքզիթ»-ի կողմնակիցների ու ընդդիմադիրների բազմամարդ հանրահավաքները, «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունների ձախողման կապակցությամբ եվրոպացի ղեկավարների զգուշացումը, ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի որոշումներից բացառելու կապակցությամբ Ռուսաստանի կոչը, սիրիացի փախստականների գաղթը Եվրոպա կանխելու նպատակով Թուրքիային ԵՄ-ի երեք միլիարդ դոլարանոց օժանդակության վավերացումը, պաշտպանական միության ձևավորման առանցքով ԵՄ-ի պաշտպանության և ԱԳ նախարարների նիստը, Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության լիազորությունների ընդլայնման հետ Ռուսաստանի հակառակությունը, Պաղեստինյան պետության հիմնադրման հանդեպ Ջերմի Քուրբինի հովանավորությունը, Հունաստանի կապակցությամբ Եվրագոտու նոր որոշումների ընդառաջումն այդ երկրի կողմից, փախստականների ճգնաժամի շուրջ Իսպանիայի վարչապետի հետ Ֆրանսիայի նախագահի խորհրդակցությունը, Իսպանիայի հետ Կատալոնիայի ինքնավար տարածքի հարաբերությունների խզումը, ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցչի պնդումն այն մասին, թե Իրանը պիտի տնտեսական շահ ստանա ՀԳՀԾ-ից, Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծման հանդեպ Գերմանիայի կանցլերի հովանավորությունը,  ԱՄՆ-ին ընդդիմանալու համար Չինաստանի ու Եվրոպայի համատեղ նիստը, ՀԳՀԾ-ն պահպանելու վրա Ֆրանսիայի ու Բրիտանիայի դրած շեշտը, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների սրման կապակցությամբ Դոնալդ Տուսկի զգուշացումը, ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ռազմավարության հայտարարումը, Նիդերլանդներում բուրկայի օգտագործման արգելումը, Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ Սաուդյան կոալիցիայի հարձակմանն ուղղված ԵՄ-ի քննադատությունը, Թուրքիայի ընտրություններին ԵՄ-ի քննադատական արձագանքը և Արաբիային բրիտանական սպառազինության ոչ-թափանցիկ վաճառքի մասին իրավապաշտպան մի խմբի բացահայտումները:

--------------------

Հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական զարգացումներին: Շաբաթվա գլխավոր լուրերից մեկը Բրյուսելում ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովն ու փախստականների ճգնաժամի շուրջ պայմանավորվածությունն էր: Բրյուսելում 10 ժամ տևած սեղմ բանակցություններից հետո ԵՄ-ի ղեկավարները միգրացիոն քաղաքականությունների շուրջ համաձայնության հանգեցին: ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկն ասաց. «ԵՄ 28 երկրների ղեկավարները ներկայացված տարբեր հարցերի, այդ թվում միգրացիոն քաղաքականությունների շուրջ պայմանավորվեցին»: ԵՄ-ի ղեկավարներն ուրբաթ օրը միգրացիայի շուրջ համաձայնության հանգեցին, որի հիման վրա Եվրոպայից դուրս միգրանտների կենտրոնացման համար որոշ վայրեր են նկատի առնվելու: Նաև անդամ երկրներում միգրանտներին վերահսկելու համար կենտրոններ են ստեղծվելու: ԵՄ-ի սահմանների ամրապնդումը և  Լիբիայի ծովային գվարդիայի ուժերին օժանդակությունն այս պայմանավորվածության կետերից են: Այսպիսով աֆրիկացի անօրինական միգրանտները, որոնք Եվրոպա գաղթելու նպատակ ունեն նախ պիտի ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրներ փոխադրվեն, որպեսզի այդտեղ վերահասություն տրվի նրանց գործին: Բրյուսելում հավատարմագրված դիվանագետները տեղեկացրել են, որ այս պայմանավորվածության մանրամասնություններն անորոշ են մնում: Իտալիան սկզբում արգելք էր ստեղծում ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ճանապարհին: Իտալիան պահանջում էր, որ մյուս երկրներն ուշադրություն դարձնեն միգրացիոն հարցերի հետ կապված իր պահանջներին: Իտալիան նաև չէր ընդունել միգրանտներ փոխադրող մի քանի նավերի: Իտալիայի վարչապետ Ջոզեփե Քոնթին ԵՄ-ի գագաթնաժողովի սեմին ասել էր, որ Իտալիան ոչ թե խոսքի այլ առավել աշխատանքի կարիք ունի և ցանկանում է, որ ԵՄ-ի մյուս երկրներն ընդունեն միգրանտների պատասխանատվությունը: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն էլ ասել է, որ միգրացիայի հարցի շուրջ ուրբաթ օրը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կարելի հաջողություն համարել: ԵԽ նախագահը Միջերկրականում բոլոր նավերին ու մասնավորապես ոչ-պետական կազմակերպությունների նավերին կոչ արեց հարգել օրենքը և չխանգարել Լիբիայի ծովային գվարդիայի աշխատանքը: Իտալիայի ՆԳ նախարար Մաթեո Սալվինին ասել է, որ ամռան ընթացքում Իտալիայի նավահանգիստները փակ են լինելու Միջերկրականում միգրանտներին օժանդակություն ցուցաբերող ոչ-պետական կազմակերպությունների նավերի դիմաց: Դա ի տես այն բանի, որ Աֆրիկայի հյուսիսի հինգ երկրները՝ Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան, Ալժիրն ու Մարոկկոն դեմ են աֆրիկացի փախստականների բնակեցման համար իրենց տարածքներում գաղթակայանների ստեղծման կապակցությամբ եվրոպացի պաշտոնատարների առաջարկին:

--------------------

ԵԽԽՎ–ում «ադրբեջանական լվացքատան» սկանդալի հիմնական կրողը Ադրբեջանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ  փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

---------------------

Հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հետ կապված խնդիրներին: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության նոր ռազմավարության հրապարակումը: Համաձայն այս ռազմավարության հակաօդային պաշտպանության բաժնում այս կազմակերպության անդամների համար առավել ճկունություն հնարավորություն է ստեղծվում: Այս ռազմավարության հիմքում ընկած է կիբերային ու տիեզերային կարողությունների աճող դերակատարության հանդեպ ուշադրությունը: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության մեջ համատեղ կարողությունների բաժնում հավասարակշռած ու նորարարական մոտեցումներ են ներառված, որպեսզի ռազմական միատարր պոտենցիալ ձևավորվի և ամրապնդվեն ՆԱՏՕ-ի ճկուն ու ընդունելի լուծումները: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությանը վերաբերող փաստաթղթերում ասված է. «Սառը պատերազմից հետո առաջին անգամ այս կազմակերպությունը պիտի կարողանա ցանկացած մրցակցի դեմ գործողություն կազմակերպել»: Այս հարցն ուշադրության կենտրոնում ունենալով ռազմավարության մեջ շեշտը դրվել է կիբերային ու տիեզերային ընդունակությունների կենսական ու աճող նշանակության վրա: ՆԱՏՕ-ն ի դեպ, հունիսի 26-ից սկսել է իր տարեկան օդային զորավարժությունը: Այս զորավարժությունը ներառում է Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի օդային տարածքներում երկօրյա վարժություններ: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն ընդլայնել է Եվրոպայի արևելքում և Բալտյան ծովի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը և հայտարարել է, որ այդ քայլերը նրանց պաշտպանելու են Ռուսաստանի ենթադրյալ գրոհի դիմաց: Ռուսաստանն անգամներ հայտարարել է, որ խիստ մտահոգ է մասնավորապես իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ընդլայնման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի ապրիլին գումարված այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի մոտեցումները վկայում են Սառը պատերազմի շրջանի հին հակամարտությանը կատարված վերադարձի մասին: Ի դեպ վերջերս գումարված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում կողմերը լայնամասշտաբ զորավարժությունների շուրջ տեղեկությունների փոխանակման կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին: Ռուս ռազմական փորձագետ Յուրի Նետկաչիևն ասում է. «Մոտ օրերս մեկնարկող ՆԱՏՕ-ի նոր զորավարժությունները միանշանակ հրահրիչ են, քանի որ նրանք տեղի են ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանը հյուրընկալում է ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը»:

---------------------------

Բարեկամներ, հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Բրիտանիայի ավտոարտադրողների միություն զգուշացրեց «Բրէքզիթ»-ի բացասական հետևանքների կապակցությամբ: Այս կապակցությամբ Բրիտանիայի ավտոարտադրողների ու դիլերների միության գործադիր տնօրեն Մայքըլ Հավզը երեքշաբթի օրն զգուշացրեց, որ Եվրոպայի մաքսային միությունից ու համատեղ շուկային այդ երկրի հրաժարմամբ ավտոարդյունաբերության բաժնում 860 հազար աշխատատեղեր վտանգվելու են: Նա մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը որևէ շահ չի բերելու այս արդյունաբերության, ընդգծեց, որ այս քայլի կապակցությամբ գոյություն ունեցող անորոշությունները կրճատել են այս բաժնում ներդրումների ծավալները: Հավզի համոզմամբ մինչև այնքան ժամանակ, որ Լոնդոնի իշխանությունները Եվրոպայի մաքսային միության համար այլընտրանք չունեն գերադասելի է, որ շարունակեն անդամակցել եվրոպական այս կառույցին: Վերջին ուսումնասիրությունների արդյունքները պարզում են, որ ԵՄ-ից հեռանալու հանրաքվեին Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայնից երկու տարի անցնելով ԵՄ-ի խոշոր ընկերությունների շուրջ կեսը դադարեցրել է Բրիտանիայում ներդրումները: Ինքնաթիռներ արտադրող «Էյրբաս» ընկերությունը հայտարարել է, որ առանց համաձայնության ձեռք բերման ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումն այդ ընկերությանը պարտադրելու է վերատեսության ենթարկել այդ երկրում իր երկարաժամկետ ներկայությունը և այդ երկրում հազարավոր աշխատատեղեր վտանգվելու են: Բրիտանիայի ձեռնարկությունների կոնֆեդերացիայի տնօրեն Քառոլին Ֆեյրբեյրն էլ զգուշացրել է, որ Բրիտանիան խիստ կարիք ունի Եվրոպայի մաքսային միությանն ու համատեղ շուկային և եթե հետբրէքզիթային փոխանցումային շրջանը որևէ պատճառով չիրագործվի Բրիտանիայի տնտեսությունը լուրջ վնաս կկրի:

 

 

Պիտակ

Jul 01, 2018 17:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ