• Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ  (180)

«Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կներկայացնենք Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կներկայացնենք իրանցի մեկ այլ պանծալի գործչի: Մեր այս հաղորդման թեման՝ իրանցի մեծ մտավորական իսլամական օրենսգետ ու մոհադես  և «Ալ-Քաֆի» գրքի հեղինակ՝  Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազին է, ով Հադիսի գիտության մեջ մեծ հռչակ է վայելում իսլամ աշխարհում ու Իրանում:  

Շեյխ Քոլեյնի

 

Շիա ամենահայտնի գիտնական, իսլամական օրենսգետ և մոհադես Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազին ծնվել է լուսնային հիջրեթի 3-րդ դարի երկրորդ կեսին կամ 4-րդ դարի առաջին կեսին: Շեյխ Քոլեյնիի ծննդյան հստակ թվականը հայտնի չէ: Գոյություն ունեցող տեղեկությունների համաձայն ասվում է, որ այս մեծ մոհադեսը լուսնային հիջրեթի 258 թվականին, որը համընկնում է Էմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանին, ծնվել է Իրանի պատմական քաղաքներից համարվող Ռեյի ենթակա Քոլեյնում՝ գիտությամբ ու կրոնով հետաքրքրված ընտանիքում: Շեյխ Քոլեյնիի հայրն ու մորեղբայրը ժամանակի հայտնի գիտնականներից ու հադիսագետներից են եղել և Քոլեյնին նրանց մոտ՝ ծննդավայր Քոլեյնում, ստացել է իր տարրական ուսումը և ապա առավել շատ գիտություն վաստակելու համար Քոլեյնից մեկնել է Ռեյ: Ռեյն այդ ժամանակ մեծ քաղաք էր և տարբեր ուսմունքների ու դավանանքների հետևորդներ այդտեղ լիարժեք համերաշխ պայմաններում ապրում էին իրար կողքի, ինչը սակայն երբեմն մատնվում է քաղաքական զարգացումների տատանումներին: Իրանում իր տիրապետությունը տարածելու  նպատակով Էսմայիլիե աղանդն մյուսներից ավելի շատ էր ներդրում կատարել այս տարածքում ու քարոզում էր իր գաղափարներն ու տեսակետները: Այդ պատճառով էլ Ռեյը դարձել էր Էսմայիլիե աղանդի և Շաֆեի, Հանաֆի ու Շիա դավանանքների տեսակետների բախման վայրը: Քոլեյնին այդ ժամանակ ուսումնառությանը զուգահեռ ոչ միայն ծանոթանում է տարբեր աղանդների ու դավանանքների տեսակետների ու գաղափարների հետ, այլևս բացահայտում է շիիզմն իր իրական ուղուց շեղելու նպատակ ունեցող այդ աղանդներից որոշների իսկական էությունը:   

Երիտասարդ Քոլեյնին Ռեյում աշակերտելով ժամանակի մեծ ուսուցիչներին սերտում է Հադիսի գիտությունը և հադիսների գրառման ու քննարկման բնագավառում իր արժանավորությունն ապացուցում է ուսուցիչներին: Քոլեյնին հոգևոր ուսում ստանալու համար մեկնում է Ղոմ: Այդտեղ նա հանդիպում է այն վերջին անձնավորություններին, ովքեր ուղղակի Իմամ Հասան  Ասկարիից և կամ Իմամ Հադիից հադիսներ էին լսել: Շիա իմամների հադիսները հավաքագրելու համար նա ճամփորդում է բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ և ուր որ մի մոհադես է գտնում նրանից հադիսներ է սովորում: Քուֆեն մեկն էր այն քաղաքներից, որտեղ Քոլեյնին գիտություն է վաստակել և հադիսներ է հավաքագրել: Այդ ժամանակ Քուֆեն գիտական խոշոր կենտրոններից էր համարվում և շատ քիչ մոհադես կամ բանասեր կարելի էր գտնել, որ իր ճանապարհորդությունների ժամանակ այդ քաղաք այցելած չլիներ ու այդտեղ գտնվող գիտնականներին աշակերտած չլիներ:

Ժամանակի տարբեր քաղաքներում ու գյուղերում տասնյակ ուսուցիչների ու մոհադեսների աշակերտելուց հետո Քոլեյնին ի վերջո հասնում է Բաղդադ: Իր ճանապարհորդությունների ժամանակ նա այնպիսի գիտություն ու շնորհներ է ի ցույց դնում ու իրական շիիզմի մասին հստակ պատկեր է ուրվագծում տարբեր քաղաքների բնակիչների մոտ, որ Բաղդադ ժամանելու պահին բոլորվին անծանոթ անձնավորություն չէր համարվում: Շիաները նրանով պարծենում, իսկ սունիները նրան գնահատում էին: Նաջաշիի ընդգծմամբ իր ժամանակաշրջանում Քոլեյնին շիա հոգևորականների առաջնորդը, Ռեյում լուսավոր դեմք և Հադիսի գիտության մեջ ամենահեղինակավոր անձն էր համարվում:

Ցանկացած մարդու կյանք կապված իր ապրած ժամանակաշրջանին ու վայրին, միշտ էլ հագեցած է լինում դասեր դասերով, փորձառությամբ, բարդություններով, հիասթափությամբ, վշտով ու ուրախությամբ և հաղթանակներով: Կյանքի ուղին միշտ էլ հարթ չի լինում: Մարդիկ կյանքի ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ ու բարդություններ են դիմագրավում: Անհրաժեշտ գիտակցությամբ օժտված մարդն այդ մարտահրավերները ոչ միայն արգելք չի համարում կյանքում առաջադիմության ճամփին, այլև խոչընդոտներն իր համարձակության, հզորության ու տկարության և հավատքի համար փորձաքար է համարում:

Քոլեյնին իր բարեբեր կյանքի ընթացքում բազմաթիվ սխրանքներ է գործել ու տառապանքներ է կրել: Նա էմամների ասույթների վերականգնման ճամփին մեծ ջանք է գործադրել: Այդ կարևոր աշխատանքի համար թողնում է ծնողներին ու հարազատներին և մեկնելով Ռեյ, Ղոմ, Քուֆե ու ի վերջո Բաղդադ ու բազմաթիվ ծանր տառապանքներ կրելով աշակերտում է մեծ գիտնականների: Շեյխ Քոլեյնիի անհոգնում ջանքերի արդյունքը Հադիսի գիտության բնագավառում ամենաբարձր դիրքերի նվաճումն է, որի արդյունքում նա իր անունն արձանագրել է, որպես պատմության մեջ շիա ամենամեծ մոհադեսը:

«Ալ-Քաֆի»

 

Շեյխ Քոլեյնին իսլամին ու մուսուլմաններին մեծ ծառայություններ մատուցած գործիչներից է: Գրելով բազմաթիվ գրքեր, որոնցից ամենակարևորը «Ալ-Քաֆի»-ն է նա մեծ ծառայություն է մատուցել իսլամին ու շիա դավանանքին: Քոլեյնիի մասին խոսել նշանակում է անդրադառնալ գիտություն ու իմաստնություն վաստակելու ճամփին շիաների վճռականության ու կամքի մասին: Շիա ու սունի շատ մտավորականներ կանգ առնելով Քոլեյնիի  անվան առջև գլուխ են խոնարհում նրա մեծության, բարձր դիրքի և Հադիսի գիտության ճամփին նրա կրած տառապանքների դիմաց և հարգանք են մատուցում նրան: Քոլեյնիին տվել են տարբեր տիտղոսներ, որոնցից ամենահայտնին «Սեղաթ-էլ-Էսլամ»-ն է: Նա իսլամական շրջանում «Սեղաթ-էլ-Էսլամ» տիտղոսին արժանացած առաջին մուսուլման գիտնականն է: Ժողովուրդը Շեյխ Քոլեյնիին ճանաչել է իր ճշտախոսությամբ ու ճշտապահությամբ, ով հատուկ հմտություն է ունեցել հադիսներն ու վկայությունները ճանաչելու հարցում, այնպես որ շիան ու սունին նրան իրենց կրոնական ուսումնասիրությունների համար աղբյուր են ծառայեցրել: Այդ պատճառով էլ նրան տվել «Սեղաթ-էլ-Էսլամ» կամ «իսլամի վստահելին» կոչումը:

Իր արգասաբեր կյանքի ընթացքում Շեյխ Քոլեյնին դաստիարակել և իսլամին ու մուսուլմաններին նվիրել է մեծ աշակերտներ, որոնք բոլորն էլ իրենց հերթին բարձր դիրք են զբաղեցրել: Միևնույն ժամանակ նրա աշխատասիրություններն ու գրքերը  մեծապես օժանդակել են հաջորդ սերունդների գիտնականների ուսումնասիրություններին:

Շեյխ Քոլեյնիի դամբարանը Բաղդադի «Բաբ-ալ-Քուֆե»-ում

 

Քոլեյնին ապրեց 70 տարի, որի խոշոր մասը հատկացրեց «Ալ-Քաֆի» գրքի համար հետազոտությանը, ջանքերին ու տառապանքներին: Նա վախճանվել է որոշ  վկայությամբ լուսնային հիջրեթի 329 թվականի շաըբան ամսին, իսկ մեկ այլ վկայությամբ լուսնային հիջրեթի 328 թվականին: Նրա կորուստը սգացել են ոչ միայն շիաներն, այլև իսլամական մյուս դավանանքների հետևորդները և Բաղդադը խոր վիշտ է ապրել: Նրա դիակի  վրա աղոթք է կարդացել Բաղդադի երեցներից համարվող Աբու Ղիրաթ Մոհամմեդ Իբն Ջաըֆար Հասանին և շիաները խոտը վիշտ ապրելով նրան հողին են հանձնել Բաղդադի շուկայում գտնվող «Բաբ-ալ-Քուֆե»-ում:

 

 

Պիտակ

Jul 02, 2018 15:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ