• Մի գավաթ անդորր - 110 - Միջանձնային հարաբերություններ

Հոգեբան Դոնարա Խանոյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ Շտապ օգնություն հաղորդում

Միջանձնային հարաբերությունները խմբային հոգեկան երևույթներ են , որոնք առաջ են գալիս հասարակության խմբի անդամների փոխադարձ ընկալման , հարաբերությունների հաստատման և հաղորդակցության արդյունքում։ Կարելի է անվանել նաև ներխմբային հարաբերություններ։

 

Միջանձնային հարաբերությունները ծագում են առանձին մարդկանց միջև և  ներառում դիրքորոշումների, սպասելիքների, կարծրատիպերի և կողմնորոշումների համակարգ, որոնց միջոցով մարդիկ ընկալում և գնահատում են միմյանց:. Դրանք  մարդկանց միջև ապրվող փոխադարձ կապեր են, որոնք դրսևորվում են միմյանց վրա ազդեցության բնույթի և եղանակների մեջ  ու հաճախ ուղեկցվում  հուզական ապրումներով, արտացոլում մարդու ներքին աշխարհը:

 

Միջանձնային հարաբերությունների տարբեր տեսակներին ծանոթ ենք բոլորս ՝ ընկերական, ընտանեկան, աշխատանքային և այլ տեսակի հարաբերություններ: Ինչպես հասրարակական բոլոր երևույթները, միջանձնային հարաբերությունները ևս ունեն առանձնահատկություններ:

 

 Մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանայք առավել ճիշտ են իրենց զգացմունքերն ինչպես փոխանցում, այնպես էլ` այլոցն ընկալում: Բացահայտված է, որ տղամարդիկ առավել ճիշտ են ընկալում տղամարդկանց դիմախաղերը, կանայք` կանանցը, ինժեներները` ինժեներներինը, ձեռնարկատերերը` իրենց կոլեգաներինը. այսինքն միևնույն հանրույթին պատկանելը նպաստում է արդյունավետ փոխհասկացմանը: Ինչպես նաև մարդն, ով զրուցակցի հանդեպ ապրումակցում է ցուցաբերում, ավելի լավ է ընկալում նրա կողմից արտաբերված տեղեկատվությունը:

 

 10 խորհուրդ՝ մարդկային հարաբերությունների ներդաշնակության մասին

Մարդուն հնարավոր չէ մինչև վերջ բացահայտել: Նույնիսկ մարդն ինքը չգիտե, թե ինչի է ընդունակ ոչ ստանդարտ իրավիճակում: Աշխարհի մեծերը փորձել են «բանաձևել» մարդուն` յուրաքանչյուրը՝ յուրովի.

1.Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես՝ մարդիկ առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորին, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած՝ էլի ինչ-որ բան:

2. Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:

3. Ոչ այնքան խելքը, որքան սիրտն է օգնում մարդուն մերձենալ մարդկանց հետ և հաճելի լինել նրանց:

4. Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն

5. Որքան ավելի են մեր մերձավորները նման մեզ, այնքան շատ են նրանք մեզ դուր գալիս, որևէ մեկին հարգելը՝ դա, ըստ երևույթին, նույնն է, ինչ նրան քեզ հավասարեցնելը:

6. Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև:

7. Ուրիշների անկատարելությունը հանդուրժել կարողանալը բարձրագույն արժանիքի նշան է:

8.Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ, ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: 

9.Նրանք, ովքեր ժլատ են գովասանքներում, աղքատ են արժանիքներով:

Ընկերությունը սովորաբար համարվում է ավելի ուժեղ միջանձնային հարաբերություն, քան որևէ սովորական հասարակական հարաբերություն (գործընկերություն, հարևանություն)։

Չնայած կան ընկերության բազմաթիվ տեսակներ, դրանք ունեն որոշ ընդհանուր հատկանիշներ. դրանց թվում են՝ ջերմությունը, համակրանքը, մտերմությունը, ազնվությունը, հետաքրքրությունը, փոխըմբռնումը, կարեկցանքը, վստահությունը, նաև՝ սխալվելուց և քննադատությունից չվախենալը։

Թեև ընկերական հարաբերություն ստեղծելու համար չկան հստակ սահմանափակումներ, ընկերները հաճախ ունենում են ընդհանրություններ, ընդհանուր ծագում, զբաղմունքների կամ շահերի համընկնումներ;

Իսկ ինչպե՞ս ենք ընկեր ընտրում։ Ընտրում ենք նրան, ով մեզ հասկանում է, կիսում մեր հոգսերը, ուրախանում մեր հաջողություններով, ով հաշվի է նստում մեր տրամադրության, հոգեվիճակի հետ, մեզ ոգևորում ու քաջալերում է։ Մենք հիանալի գիտակցում ենք, որ մեր հասակակցի ամբարտավան, լկտի վարքագիծը, մեծամտությունը պայմանավորված է նրանով, որ նրա ծնողները հեղինակություն են կրիմինալ աշխարհում։ Կամ   հասկանում ենք, որ ծնողից որևէ արժեքավոր բան խնդրելու դեպքում ամենաանհարմար պահն այն է, երբ նա ջղայնացած է մեզ վրա։

Այսինքն՝ հասկանում ենք ուրիշի տրամադրությունը, հոգեվիճակը, բնավորության առանձնահատկությունները։  

 

Պիտակ

Jul 07, 2018 13:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ