Հոգեբույժ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյյուր ՝ boon.am

Զառանցանք, հոգեկան խանգարումների դեպքում առաջ եկող կեղծ, իրականությանը չհամապատասխանող դատողություններ և ընկալումներ, որոնք հաճախ հիվանդներին բացարձակ ճշմարտություններ են թվում և այլևս չեն փոխվում կամ վերանում։ Հոգեբանության բնագավառում տարբերակում են զառանցանքի մի քանի տասնյակ տեսակներ։

 

Մեծամոլական զառանցանք - զարգանում է բարձր տրամադրության ֆոնի վրա, դրանց մեջ են մտնում բարձրաշխարհիկ ծագման, սիրային զառանցանքները։

Մեծամոլության զառանցանքն այն զառանցանքն է, երբ հիվանդը համոզված է, որ ինքն օժտված է որևէ գերբնական ունակությամբ: Նրան անհնար է համոզել, որ այդ զառանցանքը չի համապատասխանում իրականությանը, նրա այդ համոզմունքը բացարձակ է:

ամենատարածված զառանցանքը նորարարական կամ գյուտարարության զառանցանքն է: Դեռևս 80-ականներին մի գիտնական հայտնագործել և նախագծել էր սկզբունքորեն նոր տիեզերանավ: Հաշվարկները ներկայացրել էր գիտությունների ակադեմիա, մինչև պարզվել է, որ այդ մարդը հոգեկան խանգարումներ ունի և այդ ամբողջը զառանցանք է:

տարածված հաջորդ զառանցանքը սիրահարական կամ էռոտոմանիկ զառանցանքն է: Այս պարագայում հիվանդին թվում է, որ ինչ-որ մեկը՝ որևէ հայտնի մարդ, իրեն սիրահարված է: Սա նույնպես վտանագավոր է, որովհետև եթե այդ հայտնի մարդիկ հիվանդի հասանելիության շրջանում են գտնվում, նրան սկսում են հետապնդել, ինչ-որ բաներ պահանջել և այլն:

հաջորդ տարածված զառանցանքը գողական հեղինակությունների զառանցանքն է: Սա շատ է տարածված դեռահասների մոտ: Մեծամոլությունը նրանց մոտ չի հասնում ինչ-որ տիեզերական մասշտաբների, այլ եզրափակվում է տեղային շրջապատով, այսինքն՝ նրանք պնդում են, որ իրենք հանցագործ հեղինակություն են կամ հանցագործ հեղինակությունների հետ են շփվում և այլն: Սա նույնպես արտացոլում է այն մշակութային միջավայրը, որտեղ ապրում ենք:

Մյուս տարածված զառանցանքը բարձր ծագման զառանցանքն է:

Հիպոխոնդրիկ զառանցանք - հիվանդները համոզված են լինում, որ տառապում են ծանր անբուժելի հիվանդությամբ։ Սակայն նույնիսկ երկարատև ուսումնասիրություններից հետո, եթե այդ փաստը ժխտվում է, մեկ է նրանք չեն հավատում

Դիսմորֆոֆոբիա - հիվանդները համոզված են, որ իրենց մարմինը տձևանում է, կարող է հայտարարեն, որ մարմինը ամբողջությամբ մազակալել է, քիթը մեծացել է և այլն։

 

 Հիպոխոնդրիան սկսվում է, երբ մարդիկ իրենց օրգանիզմում փոքրիկ, աննշան սիմպտոմներ են հայտնաբերում. ինչ-որ տեղ ծակոց, քոր, ճնշում, տաքություն, որևէ օրգանի թեթևակի՝ կարճաժամկետ խանգարում, որից մարդ հետևություն է անում, որ դրանք ինչ-որ լուրջ հիվանդության նախանշաններ են: Այսինքն՝ մարդու մոտ որևէ լուրջ հիվանդություն ունենալու կասկած է ձևավորվում: Կասկածի ձևավորումից հետո հիվանդությունը կարող է երկու ուղղությամբ կարող ընթանալ. առաջին դեպքում հիվանդը համոզված է, որ իր մոտ լուրջ առողջական խնդիրներ կան, բայց բժիշկները չեն կարողանում դրանք հայտնաբերել, իսկ երկրորդ դեպքում հիմնական կասկածն այն բանի շուրջ է, որ հիվանդությունը հայտնաբերել են, բայց իրենից թաքցնում են:

Գոյություն ունի էլ ավելի մեծ տարածում ունեցող վիճակը, որը կոչում ենք տագնապային հիպոխոնդրիա: Այսինքն՝ հիպոխոնդրիայի հիմքում ընկած է տագնապային խանգարումը: Տագնապը հանգեցնում է սեփական օրգանիզմի հանդեպ ֆիքսվածության:

Դիսմորֆոֆոբիան ձևավորվում է դեռահասության տարիքում, երբ մարդիկ հատկապես ֆիքսված են սեփական մարմնի վրա, ձգտում են լինել անթերի: Հենց այս փուլում է սկսվում «հայելու համախտանիշը»: «Հայելու համախտանիշն» այն է, երբ մարդիկ երկար կանգնում են հայելու առաջ և ուսումնասիրում են սեփական մարմինը:

 

Jul 07, 2018 13:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ