• Մի գավաթ անդորր - 112 - Վիշտ և հաղթահարում

Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Վիշտը սուր հուզական արձագանք է, որը մարդն ունենում է հարզատի, սիրելի մարդու կորստի դեպքում: Սա մենք ընկալում ենք որպես անընդհատ մի գործընթաց, բայց դրանում կան փուլեր, որոնցից, հաջորդաբար մեկից մյուսին անցնելով, մարդը կարողանում է հաղթահարել իր վիշտը և ի վերջո ապաքինվել, նորոգվել, դուրս գալ վշտից: Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ մարդ կանգ է առնում վշտի փուլերից որևէ մեկում և չի կարողանում հաղթահարել վիշտը: Սա շատ հաճախ հանդիպող երևույթ է. հատկապես շատ անսպասելի, ծանր, անժամանակ կորուստների դեպքում, ինչպես նաև սա մեծապես կախված է մարդու սթրեսադիմացկունությունից, մարդու հոգեկան կայունությունից, ամրությունից և պատրաստվածությունից:

Կորստից անմիջապես հետո՝ առաջին երկու օրերի ընթացքում, մարդն ունենում է շոկի զգացում և կարծես ոչ մի կերպ չի կարողանում ընդունել և հավատալ, որ այդ դեպքը տեղի է ունեցել և իր բոլոր գիտակցական ուժերով փորձում է պայքարել այդ իրողության և իրականության դեմ:

Այդ երկու օրերից հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում, մարդն անցնում է ողբի և մեղադրանքի, մեղքի զգացման, ինչ-որ տեղ նաև իրականության հետ պայքարելու փուլերի միջով: Չնայած որ այս բոլոր զգացումների մեջ գերակշռողը թախիծն է, մարդն ունենում է նաև շատ տարբեր և հակասական զգացումներ՝ զայրույթ, հանգուցյալի հանդեպ մեղադրանք, մեղադրանք տարբեր մարդկանց հանդեպ, ովքեր կարող էին կամ չէին կարող կանխարգելել այդ իրողությունը, մեղադրանք ինքն իր հանդեպ:

Վիշտն ամեն մեկս յուրովի է ապրում, սակայն անհրաժեշտ է ներքին ուժ գտնել և շարունակել ապրել։

1․ Ամեն դեպքում մարդը չպետք է վիշտը միայնակ տանի։ Կյանքի այդ դժվար շրջանում անհրաժեշտ է հաճախ գտնվել մոտ մարդկանց շրջապատում, ովքեր կարող են լսել և աջակցել։ Եթե ուզում եք լացել, պետք չէ զսպել արցունքները: Չի խրախուսվում հանգստացնող միջոցներ ընդունել՝ ճնշելու համար ապրումները:

2․ Եթե դուք հարազատ մարդու եք կորցրել, մի՛ մեղադրեք ձեզ տեղի ունեցածի համար, մի՛ կշտամբեք այն բանում, որ չեք հասցրել ինչ-որ բան ասել կամ անել,  դա ուղիղ ճանապարհ է դեպի դեպրեսիա։ Փորձեք հասկանալ, որ դա կյանքի անխուսափելի իրավիճակ է, որը վաղ թե ուշ կարող է պատահել ամենքիս հետ։

3․ Այս շրջանում հաճախ հանդիպեք մարդկանց, ովքեր ձեզ հետ կիսում են նույն վիշտը: Խոսեք, հիշեք հեռացած մարդու հետ կապված ուրախ պահերը։

4․ Կարևոր է չներփակվել և աստիճանաբար վերադառնալ սովորական կյանքի։ Անհրաժեշտ է փորձել  ազատ ժամանակը զբաղեցնել ինչ-որ բանով, որպեսզի միայնակ չմնաք ձեր վշտի հետ։

5․ Մի՛ մոռացեք, որ ձեր կողքին են մնում  ձեր մյուս հարազատները, բարեկամներն ու ընկերները։ Նրանք նույնպես ձեր սիրո կարիքն ունեն։ Տվեք նրանց ձեր  հոգատարությունն ու ուշադրությունը, զգացեք  ձեր պատասխանատվության բաժինը:  Այն մարդը, ով պատասխանատվություն է զգում, չի կարող թույլ կամ անօգնական լինել։

 

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԽԻԹԱՐԵԼ, ԵՐԲ ՎՇՏԻ ՄԵՋ ԵՔ

 

Որոշ բաներ կյանքում հնարավոր չէ ուղղել, այդ բաները կարելի է միայն ապրել:

Մենք վշտի մեջ ենք լինում ոչ միայն այն ժամանակ, երբ մեր մտերիմներից մեկը մահանում է: Մենք տխրում ենք, երբ մեր հույսերն ի դերև են ելնում, երբ ծանր հիվանդություն է հայտնաբերվում մեզ կամ մեր մտերիմների մոտ: Հնարավոր չէ ուղղել երեխայի կորուստը կամ հարազատ մարդու դավաճանությունը:

 

Մենք վշտի մեջ ենք լինում ոչ միայն այն ժամանակ, երբ մեր մտերիմներից մեկը մահանում է: Մենք տխրում ենք, երբ մեր հույսերն ի դերև են ելնում, երբ ծանր հիվանդություն է հայտնաբերվում մեզ կամ մեր մտերիմների մոտ: Հնարավոր չէ ուղղել երեխայի կորուստը կամ հարազատ մարդու դավաճանությունը:

Այս ամենի միջով պարզապես պետք է անցնել և հաղթահարել:

ինչ ասել, եթե քո մտերիմը իսկապես վշտի մեջ է: Խորհուրդը կամ խրատը ամենավերջին բանն է, որ նա այդ պահին ցանկանում է լսել: Ամենակարևոր բանը այդ պահին այն է, երբ զգում ես, որ քեզ հասկանում են: Ասեք պարզապես հետևյալ բառերը.

«Ես գիտեմ, որ քեզ համար դժվար է: Ես այստեղ եմ, քեզ հետ»:

Դա նշանակում է, որ դուք պատրաստ եք գտնվել նրա կողքին, ապրել այդ ցավը նրա հետ միասին: Եվ դա իսկապես հզոր օգնություն է: Մադկանց համար չկա առավել կարևոր բան, քան ըմբռնումը: Դա չի պահանջում ոչ հատուկ պատրաստվածություն, ոչ հմտություններ, դա պարզապես պատրաստակամությունն է լինել նրա կողքին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի:

Եղեք նրա կողքին: Պարզապես մնացեք նրա կողքին, անգամ եթե դուք ձեզ անհարմար եք զգում կամ եթե կարծում եք, որ ոչ մի օգտակար բան չեք անում: Իրականում հենց այն ժամանակ, երբ դուք ձեզ անհարմար եք զգում, պետք է ջանք գործադրեք ձեզ վրա և շարունակեք մնալ նրա կողքին:

Մենք այնքան հազվադեպ ենք մեզ թույլ տալիս մուտք գործել ցավի ու սարսափի գոտի, որ նույնիսկ չենք գիտակցում, որ հենց այնտեղ են թաքնված մեր ապաքինման արմատները: Եվ մեր ապաքինումը սկսվում է հենց այն ժամանակ, երբ կա մեկը, ով պատրաստ է մեզ հետ միասին անցնել այդ գոտու միջով:

Ես խնդրում եմ ձեզ, արեք դա ձեր հարազատների ու մտերիմների համար: Դուք գուցե երբեք էլ չիմանաք, բայց ձեր օգնությունն անգնահատելի կլինի նրանց համար: Եվ մի օր, երբ դուք կունենաք նման օգնության կարիք, անպայման կգտնվի մարդ, ով պատրաստ կլինի լինել ձեր կողքին:

 

Jul 07, 2018 13:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ