• Մի գավաթ անդորր - 113 - Ծնող երեխա հարաբերություններ

Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Ծնող-երեխա փոխհարաբերությունները հարաբերությունների ամենաբարդ տեսակներից են, որովհետև այս փոխհարաբերություններում կան մի շարք առանձնահատկություններ, որոնք չկան այլ տեսակի հարաբերություններում: Այստեղ ակնկալել դասական իմաստով փոխադարձ վերաբերմունք միմյանց նկատմամբ անհնար է և անհեթեթ: Այստեղ հարաբերությունները մեկ ուղղությամբ են ընթանում: Այսինքն՝ ծնողներն ինչ-որ բաներ տալիս են երեխաներին, իսկ երեխաներն այդ ամենը լիարժեքորեն վերադարձնելու հնարավորություն չեն ունենում: Սա որոշակի յուրահատուկ երանգ է փոխանցում այս հարաբերություններին: Արդյո՞ք մենք գիտակցում ենք այս նրբությունները և չենք ակնկալում փոխադարձություն, արդյո՞ք այդ փոխադարձությունը հնարավոր է այս հարաբերություններում:

Մյուս կարևոր առանձնահատկությունը փոխադարձ կախվածությունն է, որ կա ծնող-երեխա հարաբերություններում: Այս կախվածությունը ազդեցություն է ունենում այս հարաբերությունների մեջ սիրո դրսևորման տեսանկյունից: Երբ որևէ հարաբերության մեջ կա կախվածություն, խոսք չի կարող լինել սիրո մասին: Սերը կարողանում է լիարժեքորեն դրսևորվել, երբ հարաբերության երկու կողմերը հասնում են անկախության որոշակի մակարդակի: Մենք կարողանում ենք տեսնել, ճանաչել, հասկանալ, լիարժեքորեն ընդունել և սիրել մեր երեխաներին (և կամ ծնողներին), երբ երեխաները մեծանում են և դառնում լիարժեք, անկախ անհատներ:

Ծնող-երեխա փոխհարաբերությունների մյուս առանձնահատկությունը վերաբերում է ակնկալիքներին, որոնք ձևավորվում են ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին ունեցած մեր պատկերացումների հիման վրա: Ծնողներից շատերը երեխային ընկալում են որպես իրանց շարունակություն կամ դիտարկում են նրանց մեկ ամբողջության մեջ: Դժվարանում են ընկալել երեխաներին որպես տարբեր և առանձին մարդիկ: Այս ընկալումները հանգեցնում են ներքին կոնֆլիկտների, ինչպես նաև բարդություններ են առաջացնում երեխա-ծնող փոխհարաբերությունների մեջ:

 

Երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Երեխայի մանկության ընթացքում ամենաուժեղ ազդեցությունը թողնում են ծնողները: Այդ իսկ պատճառով կարևորվում է ծնողների հոգեկան հավասարակշռությունը: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ` դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել:

 

 Սկզբնական շրջանում ծնողները իրենց սերը պետք է ցույց տան համբերատարություն դրսևորելով: Երեխայի կյանքի առաջին երկու տարիներին ավելի ճիշտ կլինի սերն արտահայտել նրա հետ մշտական ֆիզիկական շփման ձևով: Փոքրիկին պետք է գրկել, գուրգուրել, խոսել նրա հետ:

Անհրաժեշտ է զբաղվել փոքրիկի հետ, ժամանակ հատկացնել նրան, քանի որ դա երեխայի համար ավելի օգտակար է, քան ցանկացած խաղալիք, քաղցրավենիք կամ որևէ այլ բան նվիրելը:Երեխան ավելի երջանիկ կլինի տեսնելով ծնողների` միմյանց նկատմամց փոխադարձ սերը, հարգանքը:

Երբ չկա այդ սերը, հարգանը և ընտանիքում մշտապես վեճեր ու կոնֆլիկտներ են ապա երեխայի բարոյահոգեբանական զարգացումը նորմալ չի կայանա և երեխան կարող է մեծանալ որոշակի կոմպլեքսներով:

Ծնողներն ունեն որոշակի պահնջներ երեխայի նկատմամբ, որոնք երեխաները կատարում են ` գիտակցելով պահանջի իմաստը: Այդ պահանջները ներկայացվում են առանց որևէ որոշակի հիմնավորման և երբ երեխային ոչ մի պահանջն չի ներկայացվում, այսինքն երեխան անում է այն ինչ ուզում է այս դեպքում երեխան շփման հմտություններ ձեռք չի բերում և նրա համար սոցիալական միջավայր մտնել դժվար է:

 

 

Պիտակ

Jul 07, 2018 13:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ