Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին սկսելով Հարավային Կովկասից:

-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին կոչ արեց  պատերազմը կանխելու համար անհապաղ  քայլեր ձեռնարկել  ԼՂ-ի հարցի շուրջ երկու երկրի տարաձայնությունները արդար ճանապարհով կարգավորելու ուղղությամբ :

-Ադրբեջանի ֆինանսների նախարարը տեղեկացրեց այդ երկրի արտաքին պարտքի ծավալի մեծացման մասին: Սամեր Շաքիրովն այդ երկրի արտաքին պարտքի մեծացման պատճառներից է համարել դոլարի դիմաց մանաթի արժեզրկումն ու ՀՆԱ-ի նվազումը:

-Նրանից հետո երբ Սիրիան պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի կառավարությունն այդ երկրի օդային տարածքը փակեց «Syrian Air» և «ChamWings» ավիաընկերությունների թռիչքների դիմաց:

Իսկ այժմ անցնենք Կենտրոնական Ասիա:

-Պաշտոնական այցով Ղազախստան ժամանած Ուզբեկստանի նախագահ  Շավքաթ Միրզիյոևին պաշտոնապես դիմավորեց նրա ղազախ պաշտոնակիցը:

-Ասիայի զարգացման բանկի Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրենը Տաջիկստանի նման ցամաքով պատված և միջազգային ջրերին հասանելիություն չունեցող երկրների խնդիրների կարգավորման համար որոշ  լուծումներ է առաջարկել:

-Ղրղզստանի անվտանգության մի պաշտոնատար տեղեկացրեց Սիրիայի բախումներում ահաբեկչական խմբերի շարքերում այդ երկրի 150 քաղաքացիների սպանվելու մասին:

--------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել մանրամասն հայացք կնետենք շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին:

Պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` խոսելով Նախիջևանի սահմանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների աղմուկի և խուճապի մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-------------------

Ադրբեջանի ֆինանսների նախարարը տեղեկացրեց այդ երկրի արտաքին պարտքի ծավալի մեծացման մասին: Սամեր Շաքիրովն այդ երկրի արտաքին պարտքի մեծացման պատճառներից է համարել դոլարի դիմաց մանաթի արժեզրկումն ու ՀՆԱ-ի նվազումը:

Սամեր Շաքիրովն Ադրբեջանի բանկերին վճարված արտաքին վարկերի հանձնառությունների ստանձնումն Ադրբեջանի արտաքին պարտքի մեծացման մյուս պատճառը համարեց: Ադրբեջանի ֆինանսների նախարարն այդ երկրի արտաքին պարտքի ծավալի մեծացման երրորդ պատճառն այդ երկրի գազի հարավային միջանցքի ընկերության նախագիծը հայտարարեց և հավելեց. «Կառավարությունը նաև երաշխավորել է այդ ընկերությանը տրամադրված արտասահմանյան բանկերի վարկերը»:

Ադրբեջանի բանկերի արտաքին պարտքերի և գազի հարավային միջանցքին վերաբերող պարտքերի մարման մասին Սամեր Շաքիրովի արտահայտությունները կատարվում են այն պայմաններում, երբ այդ երկրի պարտքեր ունեցող ու սնանկացած բանկերից շատերը պետական են և Բաքուն այդ բանկերի պարտքերի մարման համար պարտավորություններ է ստանձնել: Իրականության մեջ Ադրբեջանի պետական բանկերի պարտքերը նույն այդ երկրի կառավարության պարտքերն են: Ադրբեջանի բանկերի սնանկացման մասին հայտարարությունը հաջորդեց նավթի համաշխարհային գների կրճատմանը: Այդ պատճառով պիտի ասել, որ Ադրբեջանը նավթ արտահանող բոլոր երկրների նման բյուջեի դեֆիցիտի, արտաքին պարտքերը մարելու անկարողության և նման այլ բարդություններ է դիմագրավում: Միևնույն ժամանակ միջազգային արժույթների դիմաց Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի, արժեզրկումը այդ երկրում սրել  է ինֆլյացիան, ինչպես նաև կառավարության տնտեսական ու ֆինանսական խնդիրները:

Չնայած Ադրբեջանի արտաքին պարտքի գումարներն արդարացնելու համար ազերի պաշտոնատարների ջանքերին պիտի ասել, որ ազերի տնտեսագետներ արդեն տարիներ է ինչ Ադրբեջանի արտաքին պարտքերի մարման կապակցությամբ կանխատեսումներ են կատարում: Օրինակ ազերի տնտեսագետ Ղուբադ Աբդօղլուն դեռ 2001 թվականին ասել էր. «Վերջին տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու արտասահմանյան երկրների կողմից խոշոր գումարի վարկեր են հատկացվում Բաքվի իշխանություններին: Ազգային հենարանի բացակայության պատճառով Ադրբեջանն առաջիկա տարիների ընթացքում բյուջեի հետ կապված բարդությունն է ունենալու, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մինչև 2005 թվականը պիտի մարի իր արտաքին պարտքերի 700 միլիոն դոլարը: Մինչդեռ ֆինանսական տկարության պատճառով Բաքուն չի կարողացել մարել Թուրքիային ունեցած 74 միլիոն դոլարի վարկը»:

Պարզ է, որ եթե ազերի պաշտոնատարներն ազերի այս ականավոր տնտեսագետի ազդարարությունը լուրջ ընկալած լինեին հենց այդ թվականներից ընթացիկ խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկեին:

Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալի մեծացման մասին հայտարարվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի պետական կառույցներում կաշառակերությունն ու դրամաշորթությունը սուր տեսք է ստացել և դա հարված է հասցնում թե ժողովրդի հոգեկանին և թե Բաքվի իշխանությունների տնտեսական քաղաքականություններին:

Փորձագետներն ասում են, որ Իլհամ Ալիևի իշխանության կողմից արկածախնդրական քաղաքականությունների որդեգրումը և միջազգային մի քանի մեծածախս նախագծերին բերած մասնակցությունն այդ երկրի արտաքին պարտքերի ծավալի աննախընթաց կերպով մեծացման գլխավոր ու իրական պատճառներից են: Հենց այդ սխալ քաղաքականությունների որդեգրման պատճառով է, որ Վրաստանի ու Հայաստանի հետ համեմատած Ադրբեջանը խոշոր գումարի արտաքին պարտքեր ունի: Օրինակ մինչև անցած տարեվերջ Հայաստանի ու Վրաստանի արտաքին պարտքն առավելագույնը 6 միլիարդ դոլար է հայտարարվել, մինչդեռ ասվում է, որ միջազգային ֆինանսական կառույցներին Իլհամ Ալիևի կառավարության պարտքը գերազանցում է 12 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ռուսական աղբյուրները նույնպես վերջերս Ադրբեջանի արտաքին պարքտերի գումարն ավելի քան 12 միլիարդ դոլար էին հայտարարել:

Այս աղբյուրները նաև հաղորդել էին Ադրբեջանի արտարժութային խնայողություններն ավելի քան 70 տոկոսով նվազելու մասին:

Վիճակագրական այս ուշագրավ տվյալները հրապարակվում են այն պայմաններում, երբ ազերի պաշտոնատարներն ընդհանրապես պաշտոնապես հայտարարում են միջազգային ֆինանսական կառույցներին, այդ թվում Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքի գումարը, մինչդեռ Ադրբեջանը խոշոր գումարի պարտքեր ունի նաև հարևաններին ու աշխարհի այլ երկրներին: Իրականության մեջ Ադրբեջանը համաշխարհային ֆինանսական կառույցներից բացի նաև խոշոր գումարներով պարտքեր ունի հարևաններին ու նաև աշխարհի տարբեր երկրներին:

-----------------------

Պաշտոնական այցով Ղազախստան մեկնած Ուզբեկստանի նախագահ  Շավքաթ Միրզիյոևը պաշտոնապես դիմավորվեց իր ղազախ պաշտոնակցի կողմից:

Իր ուզբեկ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահն ընդգծելով երկու երկրի միջև տնտեսական ու առևտրական հարաբերությունների ամրապնդման նշանակությունն, ասաց. «Երկու երկրի պատմության մեջ առաջին անգամ 1 միլիարդ դոլար արժողությամբ 75 համաձայնագրեր են ստորագրվում»:

Տաշկենդի ու Աստանայի ղեկավարների հանդիպմանը զուգահեռ 500 ղազախ ու ուզբեկ առևտրականների մասնակցությամբ գումարվեց Ղազախստանի և Ուզբեկստանի համատեղ աշխատանքային խմբի նիստը:  

Այս նիստի ընթացքում Ուզբեկստանի նախագահն անդրադառնալով Սամարղանդ պատմական քաղաքում ծանր օրերին Ուզբեկստանի հետ Ղազախստանի համագործակցության ու զորակցության մասին իր ղազախ պաշտոնակցի անցած տարի կատարած արտահայտություններին, ասաց. «Տաշկենդի ու Աստանայի երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են: Երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացել է և նույն ժամանակամիջոցում տարածաշրջանում երկու երկրի տնտեսական համագործակցություններին կարևորություն է հաղորդվել»:

Ուզբեկստանի ու Ղազախստանի համագործակցությունների նշանակության մասին ռուս հայտնի քաղաքագետ Գեորգի Ֆիոդորովը համոզված է. «Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ռուսաստանն ընդլայնելով փոխադարձ համագործակցությունները շարժվում են իրենց նպատակների իրագործման ուղղությամբ»:

Նա անդրադառնալով Ուզբեկստանի նախագահի Ղազախստան կատարած ուղևորությանն ասել է. «Տարածաշրջանի երկրների ու մասնավորապես նախկին խորհրդային հանրապետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը բոլորի օգտին է: Այնպես որ այդ բոլոր երկրները որոշակի չափերով իրենց ռազմավարական շահերն ունեն տարածաշրջանում»:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ Ուզբեկստանի ու Ղազախստանի միջև տարածաշրջանային համագործակցությունների պայմանագիրը 2017 թվականի մարտի 23-ին ստորագրվեց Աստանայում: Այս համաձայնագրով Ուզբեկստանն ու Ղազախստանը պայմանավորվեցին տնտեսության, առևտրի, մշակույթի, գյուղատնտեսության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ու բնապահպանության բնագավառներում փոխշահավետ համագործակցությունների ծրագրեր մշակել: Այս պայմանագրի ստորագրման մասին այն պատճառով հայտնեց քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, որ հիշյալ երկու հանրապետությունները հետխորհրդային շրջանում ու մինչև այնքան ժամանակ, երբ իշխանության ղեկին էր գտնվում Ուզբեկստանի վախճանյալ նախագահ Իսլամ Քարիմովը Կենտրոնական Ասիայի մյուս հանրապետություններին գլխավորելու համար միմյանց հետ մրցակցության մեջ էին գտնվում:

 

 

 

Jul 07, 2018 19:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ