Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի ընթացքում հպանցիկ հայացք կնետենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին սկսելով Հարավային Կովկասից:

-Անցած շաբաթ Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

-Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը տեղեկացրեց այդ երկրում քաղաքական բռնաճնշումների նոր շրջան սկսվելու և հասարակական ու կուսակցական ցանցերի ավելի քան 20 ակտիվիստների ու քաղաքական քննադատների կալանավորման մասին: Այս կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունից պահանջեց հակազդել սոցիալական ցանցերի այն օգտատերերին, որոնք «Մինգե Չուար»-ի կենտրոնական էլեկտրակայանում պայթյունի հետևանքով էլեկտրականության հոսանքի անջատման և Գյանջա քաղաքի կուսակալի կողմը հրաձգության մասին լուրեր կհրապարակեն:

-Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ՆԳ նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով տեղեկացրեցին Գյանջա քաղաքում անօրինական ցույցի ժամանակ ոստիկանության ուժերի երկու աշխատակիցների սպանվելու մասին:

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հղում կատարելով այդ հաղորդագրությունը հաղորդեց. «Կրոնական ծայրահեղականներից 150-ից 200 հոգանոց մի խումբ երեքշաբթի հուլիսի 10-ի գիշերը բողոքի անօրինական ակցիա են անցկացրել Գյանջայի կուսակալության շենքի դիմաց:

Ավելի վաղ Գյանջա քաղաքի կուսակալն ու նրա թիկնապահը զինված մի անձի հարձակման հետևանքով վիրավորվեցին ու բուժման համար փոխադրվեցին Պաղեստինի զավթված տարածքներում գտնվող հիվանդանոցներից մեկը:

Ադրբեջանի պետական կառույցները Գյանջայի կուսակալի դեմ հարձակումն ահաբեկչական ակտ են համարել:

-Իլյհամ Ալիևը մամուլի ասուլիսի ժամանակ տարբեր բնագավառներում, այդ թվում տնտեսական ոլորտում Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների մակարդակի կապակցությամբ իր գոհունակությունը հայտնելով, ասաց. «Ադրբեջանը մինչ այսօր Թուրքիայում 9,13 միլիարդ դոլար, իսկ թրքական ընկերություններն Ադրբեջանում 12 միլիարդ դոլար ներդրում են կատարել»:

Իլհամ Ալիևը նաև ազդեցիկ համարեց էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը և դրա ապացույցը համարեց Ադրբեջանի բնական գազը Եվրոպա փոխադրելու համար Թուրքիայի տարածքով անցնող Տրանսանատոլյան (ԹԱՆԱՓ) խողովակագծի շահագործումը:

Իսկ այժմ մի քանի լուրեր Կենտրոնական Ասիայից:

-Տաջիկստանի ու Չինաստանի տնտեսական ոլորտի պաշտոնատարները Բեդախշան նահանգի «Սարեզ» լճի ջրի արտահանման կապակցությամբ համաձայնության հանգեցին:

Այս կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տաջիկստանի «Արիան Բանկ»-ի և չինական «Heaven Springs Dynasty Harvest Group»-ի միջև:

Ջրի արտահանման կապակցությամբ Չինաստանի ու Տաջիկստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կողմերը Կենտրոնական Ասիայի և արտասահմանյան այլ երկրներ արտահանելու նպատակով ջրի փաթեթավորման գործարան են կառուցելու այս լճի հարևանությամբ:

-Ուզբեկստանի նախագահը ստորագրեց Տաջիկստանի հետ սահմանային համաձայնագիրը:

Տաջիկստանի հետ Ուզբեկստանի սահմանային համաձայնագիրը, որ հունիսի 28-ին վավերացվեց այդ երկրի Սենատի անդամների կողմից, ստորագրեց Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիաևի միջոցով:

Երկու երկրի սահմանի առանձին բաժիններում նշաձողերի տեղադրման կապակցությամբ Տաջիկստանի ու Ուզբեկստանի միջև  համաձայնագիրը ստորագրվեց Շավքաթ Միրզիաևի երկուշաբթի օրը Դուշանբե կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

-Ուզբեկստանի ԱԳ նախարարը Քաբուլ կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ իր աֆղան պաշտոնակցի հետ:

Աֆղանստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ այդ երկրի ԱԳ նախարար Սալահեդդին Ռաբանին Քաբուլում հանդիպում ու զրույց է ունեցել Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովի հետ:

Ուզբեկստանի ԱԳ նախարարն այս հանդիպման ժամանակ կարևորելով երկու երկրի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային ծավալուն համագործակցությունները հավելեց. «Ուզբեկստանն իր աջակցությունն է հայտնում Աֆղանստանի կառավարության ու Թալիբան խմբի միջև խաղաղության բանակցություններին»:

-----------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել մանրամասնորեն կանդրադառնանք շաբաթվա մի քանի իրադարձություններին:

Անցած շաբաթ Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

----------------------

Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը տեղեկացրեց այդ երկրում քաղաքական բռնաճնշումների նոր շրջան սկսվելու և հասարակական ու կուսակցական ցանցերի ավելի քան 20 ակտիվիստների ու քաղաքական քննադատների կալանավորման մասին: Այս կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունից պահանջեց հակազդել սոցիալական ցանցերի այն օգտատերերին, որոնք «Մինգե Չուար»-ի կենտրոնական էլեկտրակայանում պայթյունի հետևանքով էլեկտրականության հոսանքի անջատման և Գյանջա քաղաքի կուսակալի կողմը հրաձգության մասին լուրեր կհրապարակեն:

Ավելի վաղ Բաքվի ԶԼՄ-ները հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության, ՆԳ նախարարության ու ազգային անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրությանը հաղորդեցին, որ Գյանջա քաղաքի կուսակալի դեմ մահափորձ իրականացրած Յունես Սաֆարովը, այդ քայլին է դիմել Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաքի կրոնականների դեմ վարած քաղաքականության պատճառով քաղաքի կուսակալ Էլմար Վալիովից վրեժ լուծելու նպատակով: Ադրբեջանի կառավարությանը կից կառույցներն առանց ապացույցների Իրանին ու Ղոմի հոգևոր կենտրոնին մեղադրել են այս քայլում: Ադրբեջանի հիշյալ երեք կառույցների համատեղ հաղորդագրության մեջ ասված է. «Ռուսաստանի քաղաքացի Յունես Սաֆարովը որոշ ժամանակ բնակվել է Իրանում»: Հիմք ընդունելով այս հարցն, այսինքն Իրանում Յունես Սաֆարովի կարճատև ներկայությունը, Իլհամ Ալիևի կառավարությանը կից կառույցներն Իրանին այդ կապակցությամբ մեղադրանքներ են ուղղել:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի կետերի: Նախ այն որ Գյանջայի կուսակալի դեմ իրականացված մահափորձի ձևից պարզվում է, որ դա հիմնականում նպատակ է ունեցել նրան վախեցնել: Այդ իսկ պատճառով քաղաքական մրցակցությունը և Էլմար Վալիովի իրական դիմագծի մերկացումը կարող են այս մահափորձի դրդապատճառներից համարվել:

Քաղաքական մրցակցությունից բացի նաև չի կարելի բացառել այն հավանականությունը, որ Էլմար Վալիովն իր միահեծանությունների պատճառով պատժվելու և իր դիրքը ճանաչելու նպատակով կարող է Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության թիրախ դարձած լինել: Այդ պատճառով էլ ահաբեկչությունից անմիջապես հետո այս կապակցությամբ ստահոդ սցենարը հրապարակվելով իշխանամետ մամուլում, միջազգային սիոնիզմին և Իրանի մուսուլման ժողովրդի ու կառավարության թշնամիներին ծառայություն մատուցելու նպատակով գլխավոր մեղադրանքի սլաքն ուղղվեց Թեհրանի կողմը:  

Ամեն դեպքում Գյանջա քաղաքի վատահամբավ ու պատվազուրկ կուսակալի դեմ մահափորձում Իրանին ուղղված մեղադրանքն արժանացավ ազերի քաղաքացիների ու փորձագետների լուրջ արձագանքին: Օրինակ ազերի կրոնական փորձագետ Ռոշան Քանըան Օղլուն ասում է. «Գյանջայի կուսակալ Էլմար Վալիովի դեմ մահափորձը չի կարող կրոնական դրդապատճառներ ունենալ: Նույնիսկ եթե մահափորձ ծրագրած անձը կրոնական անձնավորություն եղած լինի նրա արարքը խմբային ոճրագործություն չի կարող համարվել: Մենք չպիտի թույլ տանք, որ այս իրադարձությունը կրոնական վրեժխնդրություն բնութագրվի, քանի որ դա հրահրիչ է: Էլմար Վալիովը դաժան անձնավորություն էր, որ ով չեր հարգում կրոնական ու ազգային արժեքները, չեր հարգում ժողովրդին և Գյանջայի բնակիչները նրանից դժգոհ էին: Դա են ապացուցում սոցիալական ցանցերում կատարված գրառումները: Այս ահաբեկչությունը կարող էր կատարած լինել ոչ-կրոնական մի անձնավորություն»:

Ադրբեջանի «Ուրբաթ» կրոնական համայնքի առաջնորդ Հաջ Իլղար Էբրահիմ Օղլուն էլ ընդգծելով Էլմար Վալիովի անկրոն լինելը, նաև չարագործություններն ու նեխածություն ասել է. «Այդ հարցերը կրոնի, իսլամի ու ժողովրդի հավատքի գործոնին կապելը օգտակար չլինելով կարող է նույնիսկ վնասակար լինել: Պատկան կազմակերպություններն ու պաշտոնատարներն էլ չպիտի նման իրադարձությունները կապեն ժողովրդի հավատքին ու կրոնին: Դա օգտակար չի կարող լինել»:

 

Jul 14, 2018 20:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ